Աոկիգահարա

Աոկիգահարա (ճապ.՝ 青木ヶ原 «կապույտ ծառերի հարթավայր»), հայտնի է նաև Ձյուկայ անունով, անտառ Ֆուձիյամա լեռան ստորոտում, ճապոնական Հոնսյու կղզում։ Ընդհանուր տարածքը կազմում է 35 քառ. կմ։ Անտառի ռելիեֆը ներառում է բազում ժայռային քարանձավներ։ Ինչպես նաև նշվում է, որ անտառային շրջանի ընդերքում գտնվում են երկաթի հսկայական հանքեր[1]։

Աոկիգահարա
青木ヶ原
Տեսականտառ
Մասն էFujisan, sacred place and source of artistic inspiration? և Q11086529?
Երկիր Ճապոնիա
ՎարչատարածքՖուձիկավագուտիկո և Նարուսավա
Մակերես35 կմ²
Աոկիգահարաը գտնվում է Ճապոնիաում
Աոկիգահարա
Աոկիգահարաը գտնվում է Երկիրում
Աոկիգահարա

Աոգիկահարան համարվում է երիտասարդ անտառ, գոյացել է շուրջ 1200 տարի առաջ[2]։ Ֆուձի հրաբխի վերջին խոշոր ժայթքումը տեղի է ունեցել 1707 թվականին և ինչ-որ պատճառով չի ծածկել լանջերից մեկը, որը մոտ 3000 հա հողակտոր է կազմում։ Ավելի ուշ այդ տարածքում խիտ անտառ առաջացավ, որտեղ գերակշռող բույսերն են՝ տոսախ, սոճի և այլ մերկասերմեր: Անտառը գրեթե ստվար պատ է առաջացնում։ Աոգիկահարանում կան նաև կենդանիներ՝ վայրի աղվեսներ, օձեր և շներ։

Պատմություն

Աոկիգահարան համարվում է ողբերգական տարածաշրջան Ճապոնիայում։ Այս անտառն անվանում են ինքնասպանների անտառ։ Նախապես անտառն ասոցացվում էր առասպելաբանության հետ և ավանդաբար համարվում էր սատանաների ու ուրվականների բնակավայր։ Լեգենդներն այս անտառի մասին հայտնի են դեռևս միջնադարից։

Ավանդաբար խիստ սնահավատ ճապոնացիները հավատում են գերբնական ուժերին, որոնք բնակվում են անտառներում, ինչպես նաև սատանաներին ու ուրվականներին, որոնք բնակվում են Աոկիգահարայի ծառերի ներսում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աոկիգահարա» հոդվածին։