Ավստրիայի տնտեսություն

Ավստրիան հանդիսանում է Եվրոպայի ամենազարգացած երկրներից մեկը։ Մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքի ցուցանիշներով համարվում է աշխարհի 14 ամենահարուստ երկրներից մեկը[4]։ Երկրում զարգացած են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը՝ սկսած զբոսաշրջությունից և վերջացրած աէրոտիեզերական տեխնոլոգիաներով։ Միայն զբոսաշրջային ոլորտում գրանցվում է տարեկան շուրջ 15 միլիոն այցելու։ Արդյունաբերության արտադրության հիմնական ճյուղերն են հանդիսանում մեքենաշինությունը (տրանսպորտային և գյուղատնտեսական)[5], հաստոցաշինությունը և արդյունաբերական ոլորտի այլ ճյուղերի սարքավորումների արտադրությունը։ Արդյունաբերության հիմնական կենտրոններն են հանդիսանում Վիեննա, Գրաց, Լինց և Շտայր քաղաքները[6]։

ԱրժույթԵվրո
Առևտրային կազմակերպություններԱՀԿ, ՏՀԶԿ, ԵՄ
Վիճակագրություն
ՀՆԱ$387.3 միլիարդ (2015)
$415.9 միլիարդ (2016)[1]
ՀՆԱ-ի աճ1,5 ± 0,1 տոկոս[2]
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով$47.900 (2016)[1]
Գնաճ (ՍԳԻ)1,5 ± 0,1 տոկոս[3]
Աղքատության շեմից ցածր բնակչություն4% (2014)[1]
Ջինիի գործակից29.2 (2013)[1]
Գործազրկություն6.1% (2016)[1]
Արտաքին
Արտահանում$141.9 milia8d (2016)[1]
Արտահանվող ապրանքներՏեխնիկա, սարքավորումներ, ավտոմեքենաներ, ավտոպահեստամասեր, թուղթ, շինարարակն ստվարաթուղթ, մետաղական զարդեր, քիմիա, երկաթ, այլ մետաղներ, տեքստիլ, սնունդ[1]
Արտանհանման հիմնական գործընկերներԳերմանիա 29.4%
Ամերիկայի Միացյալ Նահանգներ 6.4%
Իտալիա 6.1%
Շվեյցարիա 5.7%
Ֆրանսիա 4.4%
Սլովակիա 4.2% (2015)[1]
Ներկրում$138.6 միլիարդ (2016)[1]
Ներկրվող ապրանքներՏեխնիկա, սարքավորումներ, ավտոմքենաներ, քիմիա, մետաղական զարդեր, նավթ, նավթամթերքներ, սնունդ[1]
Ներկրման հիմնական գործընկերներԳերմանիա 41.5%
Իտալիա 6.3%
Շվեյցարիա 6%
Չեխիա 4.2% (2015)[1]
Պետական ֆինանսներ
Պետական պարտքՀՆԱ-ի 85.8% (2016)[1]
Եկամուտ$187.3 միլիարդ[1]
Ծախսեր$192.6 միլիարդ (2016)[1]

Սև և գունավոր մետաղագործության հիմնական կենտրոնը հարամվում է Ռանսհովենը[6]։

Ավստրիայի թեթև արդյունաբերության առանցքային ճյուղերն են հանդիսանում տեքստիլ, կաշվեկոշկեղենի և կարի արտադրությունը։ Պակաս զարգացած չէ նաև անտառամշակումը, փայտամշակումը և ցելուլոզաթղթային արտադրությունը[6]։

Երկրիրը մասնագիտանում է նաև էլեկտրատեխնիկական և էլեկտրոնային արդյունաբերության ոլորտներում։ Զարգանում է գիտելիքահենք տեխնոլոգիաներն ու արտադրությունը։

Ավստրիայում լավ է զարգացած նաև գյուղատնտեսությունը։ Երկրի ցանքատարածությունները զբաղեցնում են 4.1 միլիոն հա տարածք (մոտավորապես երկրի տարածքի կեսը)։ Գյուղատնտեսության հիմքը հանդիսանում է կաթնային անասնապահությունը։ Զարգացած են նաև խաղողագործությունը, պտղաբություծությունը և խոզաբուծությունը[5][6][7]։

Որպես ցամաքային երկիր՝ Ավստրիան այլ երկրների հետ ապրանքաշրջանառությունը (արտահանում և ներկրում) իրականացնում է երկաթուղային ճանապարհներով։ Միջազգային նշանակություն ունեցող Դանուբ գետի միջոցով Ավստրիան ունի ելք դեպի ծով։ Երկրի հիմնական նավահանգիստներն են համարվում Վիեննա և Լինցը։

Արտահանման ոլորտում ավստրիական արտադրանք են հանդիսանում ծանր արդյունաբերության արտադրանքը, ինչպես նաև լայն սպառման ապրանքները (ամբողջ արտահանման 1/2 մասը), գրասենյակային ապրանքները, սննդամթերք։ 2009 թվականին Ավստրիայի արտահանումը կազմել է 129 միլիարդ դոլլար[6]։

Երկիրը արտահանում է հասարակական սպառման ապրանքներ, որոնց արտահանման բաժինը ամբողջ արտահանման գրեթե կեսն է կազմում։ Արտահանվում է նաև պատրաստի արտադրանք[6]։

Տնտեսության հիմնական բաժինը կազմում է ծառայությունների ոլորտը՝ 65.8 %, արդյունաբերությունը՝ 32.3 %, գյուղատնտեսությունը՝ 1.7 %:

2002 թվականին շրջանառության մեջ մտավ միասնական արժույթ՝ եվրոն[8]։ Ավստրիան տնտեսական կապեր ունի աշխարհի ավելի քան 150 երկրների հետ։ Արտասահմանյան ընկերությունների ներգրավման համար ստեղծվեց «Austrian Business Agency» գործակալությունը, որը տրամադրում է երկրում տնտեսության վիճակի մասին տեղեկատվություն[9][10]։

Առևտուր

Ավստրիայի ապրանքաշրջանառության 2/3-ը (60.2 % արտահանում և 65.8 % ներկրում) բաժին է ընկնում Եվրոպական ՄիությԱՆ երկրներին։ Գերմանիան հանդիսանում է Ավստրիայի գլխավոր առևտրային գործընկերը, որին բաժին է ընկնում ամբողջ ապրանքաշրջանառության 36.1 %-ը։ Երկիրը տնտեսական ամուր կապեր է պահպանում Իտալիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Հունաստանի հետ։ Վերջին ժամանակներում ավստրիական առևտրում աճում է արևելաեվրոպական երկրների (առանց Անկախ Պետությունների Համագործակցության երկրների) բաժինը՝ արտահանման 17.5 % և ներմուծման 13.2 % ցուցանիշներով[11]։

2009 թվականին Ավստրիայում գործազրկության մակարդակը կազմել է 4.7 %, իսկ ինֆլացիան՝ 0,4 %:

Ծանոթագրություններ