Արգելված քաղաք

Արգելված քաղաք, Մին և Ցին դինաստիաների (1420-1912 թվականներ) կայսերական պալատ։ Այն գտնվում է Պեկինի կենտրոնում և ներառում է Պալատական թանգարանը։ Այն եղել է չինական կայսրերի և նրանց ընտանիքների բնակավայրը, ինչպես նաև Չինաստանի կառավարության ծիսակարգային և քաղաքական կենտրոն մոտ 500 տարի։Կառուցվելով 1406-1420 թվականների ընթացքում՝ համալիրը բաղկացած է 980 շինություններից և կազմում է 72 հեկտար (ավելի քան 180 ակր) տարածք[1][2][3]։ Պալատական համալիրը չինական ավանդական ճարտարապետության օրինակ է[4] և իր ազդեցությունն է թողել Արևելյան Ասիայի և այլ վայրերի ճարտարապետության զարգացման վրա։ Արգելված քաղաքը Համաշխարհայի ժառանգության կազմում գրանցվել է 1987 թվականին[4], և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրանցվել է որպես աշխարհում դեռևս պահպանված հնագույն ամենամեծ փայտե համալիրը։1925 թվականից սկսած Արգելված քաղաքը Պալատական թանգարանի վերահսկողության տակ է գտնվում, որի արվեստի գործերի և նմուշների ընդարձակ հավաքածուն ներառում է Մին և Ցին դինաստիաների կառավարման ժամանակաշրջանը։ Թանգարանի նախկին հավաքածուի մի մասը այժմ գտնվում է Թայբեյի Ազգային պալատական թանգարանում։ Երկու թանգարաններն էլ ժառանգվել են նույն կառույցից, բայց բաժանվել են Չինական քաղաքացիական պատերազմից հետո։ Իր` տարեկան ավելի քան 14,6 միլիոն այցելուներով Պալատական թանգարանը աշխարհի՝ ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանների սանդղակում է[5]։ Արգելված քաղաքը կառուցվել է Յունլեի (հեծյալ կայսր), հավանաբար ընդարձակվել է հաջորդ կայսերական դինաստիայի ժամանակ։ Արգելված քաղաքն ունեցել է նաև ռազմական նշանակության։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշըՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 439
ռուս..անգլ..ֆր.
Արգելված քաղաք
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

ԵրկիրՉինաստան
ՏիպՄշակութային
Չափանիշներi, ii, iii
ՑանկՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**Ասիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում1987  (11-րդ նստաշրջան)
Համար439
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Անվանումը

«Արգելված քաղաք» հայտնի անվանումը թարգմանվել է չինարեն «Ծըծինչան» (紫禁城, Zíjinchéng, Արգելված քաղաք) անվանումից[6][7]։«Ծըծինչան» անվան նշանակությունը կապված է տարբեր փուլերի հետ։ «Ծը»,որը նշանակում է մանուշակագույն վերաբերում է Բևեռային աստղին, որը հնագույն Չինաստանում կոչվում էր «ծին» աստղ և, որը չիանական ավանդական աստագիտության մեջ Երկնային կայսրության բնակատեղին էր[8]։Այսօր այդ տարածքը Չինաստանում առավել հայտնի է «Գուգոն» անվանմամաբ (չինարեն՝ 故宫), որը նշանակում է «Նախկին պալատ»[9]։ Այս կառույցների վրա հիմնված թանգարանը կոչվում է «Պալատական թանգարան»(չինարեն՝ 故宫博物院, Gùgōng Bówùyùan):

Պատմություն

Արգելված քաղաքը Մինգ դինաստիայի զարդանկարներում

Երբ Հոնգվու կայսրի որդի Ժու Դին դարձավ Յունլե կայսր, նա Նաջինգից տեղափոխվեց մայրաքաղաք Պեկին, և 1406 թվականին զարկ տվեց Արգելված քաղաքի կառուցման աշխատանքներին[8]։Կառուցումը տևեց 14 տարի, ավելի քան մեկ միլիոն աշխատողներով[10]։1420-1644 թվականներին Արգելված քաղաքը Մինգ դինաստիայի նստավայրն է եղել։ 1644 թվականի ապրիլին այն գրավվել է Լի Ցիցենգի գլխավորած ապստամբ ուժերի կողմից, ով իրեն հռչակել էր Շուն դիանստիայի կայսր[11]։ Նա շուտով փախավ մինչ նախկին Մինգ գեներալ Վու Սանգուի զինված բանակներն և Մանչուի ուժերը Արգելված քաղաքի որոշ մասեր կրակի կմատնեին[12]։Մինչև հոկտեմբեր Մանչուսները գերիշխանության հասան հյուսիսային Չինաստանում և արարողակարգ անցկացվեց Արգելված քաղաքում՝ հռչակելու Քինգ դիանստիայի երիտասարդ Շունզի կայսրին ողջ Չինաստանի կառավարիչ[13]։Քինգի կառավրիչները փոխեցին հիմնական շինությունների անունները շեշտելու ավելի շուտ «ներդաշնակություն»ը, քան «գերիշխանություն»ը, որոնք գրվելու էին երկլեզու (չինարեն և մանչու) ցուցանակների վրա և պալատի շահամանստական երանգներ հաղորդելու համար[14][15]։1860 թվականին Ափիոնային երկրորդ պատերազմ-ի ժամանակ Անգլոֆրանսիական ուժերը իրենց ձեռքը վերցրին Արգելված քաղաքը և իրենց ձեռքում պահեցին մինչև պատերազմի ավարտը[16], 1900 թվականին Ցի Սի կայսրուհին փախավ Արգելված քաղաքից Բոքսերի ապստամբության ընթացքում՝ թողնելով, որ այն զբաղեցվի պայմանագրով սահմանաված ուժերի կողմից մինչև հաջորդ տարի[16]։

Արևելյան փառահեղ դարպասը 16 տարի տևած վերականգնողական աշխատանքներից հետո

24 կայսրերի ու 14 մինգ դինաստիաների և 10 Քինգ դինաստաիների բնակատեղին լինելուց հետո Արգելված քաղաքը 1912 թվականին դադարեց լինել Չինաստանի քաղաքական կենտրոն Չինաստանի վերջին կայսր Պույիի հրաժարականով։Չինաստանի նոր կառավարության հետ համաձայնություն կնքելով Պույին մնաց Ներքին կամ Սև պալատում, մինչդեռ Արտաքին պալատը հանձնվեց հանրության օգտագործմանը[17] մինչ 1924 թվականին նա վտարվեց քաղաքացիական պատերազմի հետևանքով[18] :Պալատական թանգարանը հիմնադրվեց Արգելված քաղաքում 1925 թվականին[19]։1933 թվականին Ճապոնիայի և Չինաստանի միջև երկրորդ պատերազմը ստիպեց էվակուացնել Արգելված քաղաքի ազգային հարստությունը[20]հավաքածուի մի մասը հետ բերվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտին[21], բայց մյուս մասը 1948 թվականին էվակուացվել է դեպի Թայվան Չիանգ Կայ-շեկի հրամանով, ոմ Գոմինդան կուսակցությունը պարտվում էր Չինական քաղաքացիական պատերազմում։ Այս համեմատաբար փոքր, բայց բարձրորակ հավաքածուն պահեստավորվել է մինչև 1965 թվականը, երբ այն նորից հանրայնացվեց՝ որպես Թայբեյի Ազգային պալատական թատրոնի հիմնական մաս[22]։

1949 թվականին Չինաստանում ժողովրդավարություն հաստատելուց հետո, Արգելված քաղաքին որոշ վնաս հասցվեց, քանի որ քաղաքը լցված էր հեղափոխական ոգովAfter[23]։ Մշակութային հեղափոխության։ Այնումանայնիվ, Մշակութային հեղափոխության ընթացքում վարչապետ Չժու Էնլայը զինված գումարտակ ուղարկեց քաղաքը վերահսկողության տակ պահելու համար[24]։

Արգելված քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ է մտել 1987 թվականին, որպես «Մինգ և Քինգ դինաստիաների կայսերական պալատ», քանի որ այն մեծ ազդեցություն է թողել Չինական ճարտարապետության և մշակույթի զարգացման վրա[25]Ներկայումս այն գտնվում է Պալատական թանգարանի վերահսկողության տակ, որն իրականացնում է 16 տարի տևող վերականգնողական աշխատանքների ծրագիր՝ վերանորոգելու ու վերականգնելու Արգելված քաղաքի շինությունները[26]։

Ներկայումս առևտրական առևտրական ձեռնրկությունները Արգելված քաղաքում դարձել են վիճարկելի[27] Սթարբաքսի խանութը, որը բացվել է 2000 թվականին բուռն քննադատությունների արժանացավ և ի վերջո փակվեց[28][29] 2006 թվականին Չինական ԶԼՄ-ները նաև թիրախավորեցին երկու հուշնվերների խանութներ, որոնք հրաժարվել էին ընդունել Չինաստանի քաղաքացիներին, որպեսզի գնաերը բարձրացնեն օտրաերկրացի հաճախորդնեի համար[30]։

Նկարագրություն

Արգելված քաղաքը Ջինգշան բլուրից
Արգելված քաղաքի հատակագիծը։ կարմիրով նշված պիտակները ցույց են տալիս հոդվածում նշված վայրերը։
- – - Մոտավոր բաժանարար գիծ ներքին (հյուսիսային) և արտաքին (հարավային) բակերի միջև։

A. Միջօրեական դարպաս
B. Աստվածային կամքի դարպաս
C. Արևմտյան փառավոր դարպաս
D. Արևելյան փառավոր դարպաս
E. Անկյունային աշտարակներ
F. Գերագույն հարմոնիայի դարպաս
G. Գերագույն հարմոնաիայի սրահ

H. Բարձրագույն զինվորականության դարպաս
J. Գրական փառքի սրահ
K. Հարավային երեք պալատներ
L. Երկնային մաքրության պալատ
M. Կայսերական պալատ
N. Մտավոր զարգացման սրահ
O. Խաղաղ երկարակեցության պալատ

Արգելված քաղաքը ուղղանկյունաձև տեսք ունի։ Այն ունի հյուսիսից հարավ 961 մետր երկարություն, արևելքից արևմուտք՝ 753 մետր երկարություն[2][3]։ Բաղկացած է 980 պահպանված շինություններից 8,886 կամարակապ սենյակներով[31][32]։

Տարածված առեղծվածն ասում է, որ կան 9999 սենյակներ, ներառյալ նախագավիթներ[33][34]։ Արգելված քաղաքը նախագծված է այնպես, որ լինի հնագույն ու պարսպապատ Պեկինի կենտրոնը։ Այն շրջապատված է ավելի մեծ պատերով տարածքով, որ կոչվում է Կայսերական քաղաք։ Կայսերական քաղաքն իր հերթին շրջապատված Ներքին քաղաք է, որ հարարավային կողմից կապվում է Արտաքին քաղաքին։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգելված քաղաք» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան