Բարսելոնա-Էլ Պրատ միջազգային օդանավակայան

Բարսելոնա-Էլ Պրատ օդանավակայան (կատ.՝ Aeroport de Barcelona – el Prat, իսպ.՝ Aeropuerto de Barcelona-El Prat), հայտնի է նաև որպես Էլ Պրատի օդանավակայան, միջազգային օդանավակայան[4][5], որը գտնվում է Կատալոնիայի ինքնավար համայնքի մայրաքաղաք Բարսելոնայի կենտրոնից 12 կմ հեռավորության վրա գտնվող Էլ Պրատ դե Լյոբրեգատ բնակավայրում[6]։

Բարսելոնա-Էլ Պրատ միջազգային օդանավակայան

Aeroport de Barcelona – el Prat


Բարսելոնա-էլ Պրատ միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքը

IATA: noneԻԿԱՕ: none
{{{IATA}}} (Իսպանիա)##
{{{IATA}}} (Իսպանիա)
{{{IATA}}}
'
Ամփոփում
Օդակայանի տեսակմիջազգային օդանավակայան
Սեփականատեր/ՕպերատորԱենա («Aena»)[1][2][3]
Ծառայում էԿատալոնիա Կատալոնիա
ՏեղագրությունԻսպանիա Իսպանիա, Էլ Պրատ դե Լյոբրեգատ
Կոորդինատներ41°17′49″ հս․. լ. 2°04′42″ ավ. ե.HGЯO
Տեղական ժամանակUTC UTC 0
Աշխատանքի ժամերըշուրջօրյա
ԿայքՊաշտոնական կայք
Վիճակագրություն (2017)
Ճամփորդների թիվ 47,284,500

Համարվում է Իսպանիայի երկրորդ խոշորագույն օդանավակայանը՝ Ադոլֆ Սուարեսի անվան Մադրիդ Բարախաս միջազգային օդանավակայանից հետո։ Ըստ զբաղվածության ցուցանիշի՝ Բարսելոնայի օդանավակայանը յոթերորդն է ամբողջ Եվրոպայում` Լոնդոնի, Փարիզի, Ամստերդամի, Ֆրանկֆուրտի, Ստամբուլի և Մադրիդի օդանավակայաններից հետո։ 2016 թվականին Բարսելոնայի օդանավակայանն ընդունում է ռեկորդային թվով 44.1 միլիոն ուղևոր, որը շուրջ 11.2 տոկոսով գերազանցում էր նախորդ տարվա՝ 2015-ի ցուցանիշին[7]։ Օդանավակայանը հիմնականում ծառայում է ներքին եվրոպական ուղղություններով, ինչպես նաև կազմակերպում է թռիչքներ դեպի Հյուսիսային (Միացյալ Նահանգներ, Կանադա) և Հարավային Ամերիկա (Արգենտինա, Բրազիլիա, Կոլումբիա, Պերու), Մերձավոր Արևելք (Իսրայել, Լիբանան, Հորդանան, Իրան, ԱՄԷ, Կատար), Ասիա (Չինաստան, Հարավային Կորեա, Սինգապուր, Հոնկոնգ, Պակիստան) և Աֆրիկա (Ալժիր, Եգիպտոս, Մարոկկո, Թունիս, Գամբիա, Եթովպիա, Սենեգալ

Ինչպես Բարախասի օդանավակայանը, այնպես էլ Էլ Պրատոն, սպասարկում է Իսպանիայի ազգային ավիափոխադրող «Puente Aéreo» ավիաընկերությունը[8]։

Պատմություն

Բարսելոնայի առաջին օդանավակայանը, որը կառուցվել է Էլ Ռոմոլարում, հիմնադրվել է 1916 թվականին։ Սակայն դա երկար հեռանկար չուներ, քանզի երկու տարի անց կառուցվում է նոր օդանավակայան՝ ավելի զարգացած ենթակառուցվածքներով։ Օդանավակայանի առաջին սպասարկող ինքնաթիռը եղել է «Groupe Latécoère» ընկերության ֆրանսիական արտադրության Salmson 300 օդանավը, որն իր առաջին չվերթը կատարել է Թուլուզից դեպի Կասաբլանկա։ 1927 թվականից սկսել է գործել պլանավորված կոմերցիոն ծառայություն[9]։ 1948 թվականին ստեղծվում է Բարսելոնայի օդանավակայանի թռիչքուղին և հենց նույն տարում էլ իր ծառայություններն է այստեղ գործարկում առաջին օտարերկրյա ավիաընկերությունը՝ «Pan American World Airways»-ը, որն առաջին չվերթով Լիսաբոնից մեկնում է ընկերության գլխամաս Նյու Յորք։

Նույն տարվա նոյեմբերի 4-ին սկսվում է առաջին ներիսպանական չվերթների ձևավորումն ու Բարսելոնայի օդանավակայանի կապակցումը Մադրիդի Բարախաս օդանավակայանի հետ։ 1963 թվականին օդանավակայանից օգտվող քաղաքացիների թիվը հատում է մեկ միլիոնի շեմը։ 1965 թվականին կառուցվում է հսկիչ աշտարակ, իսկ 1968 թվականին՝ բացվում նոր տերմինալ, որը մինչ օրս գործում է[10]։

1970 թվականի օգոստոսի 3-ին «Pan American World Airways»-ը սկսում է իրականացնել հերթական ծառայությունը Բարսելոնայի, Լիսաբոնի և Նյու Յորքի միջև՝ Boeing 747-ի գործարկմամբ։ 1976 թվականին կառուցվում է նոր տերմինալ՝ հատուկ ներպիրենեյան օդային ծառայությունների և բեռնափոխադրումներ համար, միացված փոստային և օդային բեռնափոխադրման ծառայություններ։ 1977 թվականին Բարսելոնա-Էլ Պրատ միջազգային օդանավակայանն ընդունում է 5 միլիոն ուղևոր։

1992 թվականին Ամառային օլիմպիական խաղերը ժամանում են Բարսելոնա և օդանավակայանը ստանձնում է արտասահմանյան բազմահազարավոր պատվիրակների, հյուրերի և երկրպագուների ժամանման ողջ ծանրությունը։ 1992 թվականին բացվում է նոր հսկիչ աշտարակ, որը փոխարինվում է 2006 թվականին։ 2009 թվականին բացվում է առաջին տերմինալը, որը մինչ օրս համարվում է ամենածանրաբեռված ենթակառուցվածքը։ Այսօր, չվերթների 70 %-ն իրականացվում է տերմինալ 1-ի միջոցով։ 1999 թվականից հետո օդային երթևեկությունը կտրուկ անկում է ապրում։ Օդային ավիացիայի ոլորտային ճգնաժամը պայմանավորված էր Ժիրոնայի և Ռեուսի չարտերային բազմաթիվ չվերթներով, որոնց թռիչքուղու վերջնական կանգառը Էլ Պրատն էր։ 2005 թվականից հետո Էլ Պրատը դառնում է Իսպանիայի թիվ երկու օդանավակայանը։ 2016 թվականի դեկտեմբերից ի վեր Բարսելոնայի օդանավակայանը սկսում է իրականացնել չվերթներ նաև դեպի Լատինական Ամերիկա և Ասիա։

Ծառայություններ

Բարսելոնա-Էլ Պրատ միջազգային օդանավակայանին սպասարկում են հիմնականում տեղական և եվրոպական ավիաընկերությունները, որոնք ունեն որոշակի օպերացիոն բազա։ Միջմայրցամաքային կապերը վերջին տարիներին զգալի քանակությամբ ուղևորափոխադրումներ չեն առաջացրել։ Թվաքանակի հետ կապված աճը սկսվել է 21-րդ դարի սկզբին և զգալիորեն ընդարձակվել վերջին տարիներին։ Գնալով զգալիորեն աճում է հանգստյան և զբոսաշրջային նպատակներով ավիափոխադրումների ծավալները։ Համեմատաբար ավելի ցածր գներով ավիաընկերություններ են Ryanair, EasyJet, Norwegian Air միջազգային, EasyJet Switzerland, Wizz Air and Transavia.com-ը։ 2010 թվականի սեպտեմբերին օդանավակայանում հիմնվել է թռիչքային նոր բազա[11]։

Օդանավակայանն ունի 3 թռիչքուղի, որոնցից երկուսը իրականացվում են զուգահեռ կարգով։ Օդանավակայանը հանդիսանում է Կատալոնիայի ժեներալիտետի և Իսպանիայի թագավորական կառավարության միջեւ կառավարման և վերահսկողության քաղաքականության քննարկման առարկա՝ «Aena»-ի (օդանավակայանի կառավարիչ) և տարբեր ավիաընկերությունների մասնակցությամբ։ Հակասության մի մասը վերաբերում է օդանավակայանի ստեղծման բացառություններին և Aena-ի ցանցի մյուս օդանավակայանների նկատմամբ առավելություններին՝ արտաքին ներդրումների տեսանկյունից։

ԱվիաընկերությունՆպատակակետ
Aegean AirlinesԱթենք
Aer LingusԴուբլին
սեզոնային՝ Կորկ
ԱերոֆլոտՄոսկվա «Շերեմետևո» միջազգային օդանավակայան
Air AlgérieԱլժիր, Օրան
Air Arabia MarocԿասաբլանկա, Ֆես, Նադոր, Տանժեր
airBalticՌիգա
Air Canada RougeՏորոնտո
Սեզոնային՝ Մոնրեալ
Air ChinaՊեկին, Շանհայ-Պուդոնգ[12]
Air EuropaՄադրիդ, Պալմա դե Մալյորկա, Տեներիֆե
Սեզոնային՝ Ալմերիա, Լանսարոտե
Air MoldovaՔիշնև
AlitaliaՀռոմ
American AirlinesՄայամի, Նյու Յորք
Սեզոնային՝ Շառլոտ, Չիկագո[13], Ֆիլադելֆիա
ArkiaՍեզոնային՝ Թել Ավիվ-Բեն Գուրիոն
Armenia AircompanyՍեզոնային՝ Երևան-Զվարթնոց
Asiana AirlinesՍեուլ-Ինչեոն[14]
Atlantic AirwaysՍեզոնային՝ Վագար
AviancaԲոգոտա-Էլ Դորադո
Azerbaijan AirlinesՍեզոնային՝ Բաքու
Azur Air UkraineՍեզոնային՝ Կիև[15]
BelaviaՄինսկ
Blue AirԲուխարեստ
British AirwaysԳեթվիք-Լոնդոն, Լոնդոն-Հիթրոու
Սեզոնային՝ Էդինբուրգ, Գլազգո
Brussels AirlinesԲրյուսել
Bulgaria AirՍեզոնային՝ Սոֆիա
Cathay PacificՀոնգկոնգ[16]
CityJetՍեզոնային՝ Բելֆաստ[17]
Croatia AirlinesԶագրեբ
Czech AirlinesՊրահա
Delta Air LinesՆյու Յորք
Սեզոնային՝ Ատլանտա
easyJetԲազել, Բեռլին-Շոնեֆելդ, Բորդո, Բրիստոլ, Ջենովա, [[Լիվերպուլի Ջոն Լենոնի անվան օդանավակայան|Լիվերպուլ]], Լոնդո-Գենդվիք, Լոնդոն-Լյութոն, Լոնդոն-Սաութենդ, Լիոն, Միլան, Մանչեսթեր (2018 թվականի դեկտեմբերի 1-ից), Նեապոլ, Նյուքասթլ, Նիս, Շառլ դը Գոլ-Փարիզ
Սեզոնային՝ Բելֆաստ
EgyptAirԿահիրե
El AlԹել Ավիվ-Բեն Գուրիոն
EmiratesԴուբայ
Enter AirՉարթեր՝ Ամիլկար Կաբրալ, Կատովիցե
Etihad AirwaysԱբու Դաբիի միջազգային օդանավակայան (2018 թվականի նոյեմբերի 21-իվ)[18]
EurowingsՔյոլն-Բոնն, Դյուսելդորֆ, Համբուրգ, Շտուտգարտ, Վիեննա
FinnairՀելսինկի
Georgian AirwaysԹբիլիսի[19]
GermaniaIberia
ՄադրդիIberia Regional
Բադախոս, Բուրգոս[20],Լեոն, Վալենսիա,
Սեզոնային՝ Մելիլա
Israir Airlinesսեզոնային՝ Թել Ավիվ
Jet2.comManchester
Սեզոնային՝ Գլազգո
JoonՓարիզ-Շառլ դը Գոլ[21]
KLMԱմստերդամ
Korean AirՍեուլ
LATAM BrasilՍան Պաուլո
LATAM PerúԼիմա
LaudamotionՎիեննա
LEVEL[22]Բոսթոն, Բուենոս Այրես, Օաքլանդ (ավարտվում է հոկտեմբերին)[23], Սան Ֆրանցիսկո (սկիզբ՝2018)[24], Վիեննա
Սեզոնային՝ Լոս Անջելես
LOT Polish AirlinesՎարշավա
LufthansaՖրանկֆուրտ, Մյունխեն
LuxairԼյուքսեմբուրգ
Mahan AirԹեհրան[25]
Nordwind AirlinesՍեզոնային չարթեր՝ Արխանգելսկ, Բելգրադ, Չելյաբինսկ, Կազան, Խաբարովսկ, Կրասնոդար, Միներալնի վոդի, Մոսկվա-Շերեմետևո, Մոսկվա-Վնուկովո, Մուրմանսկ, Նիժնեկամսկ, Նիժնի Նովգորոդ, Նովոսիբիրսկ, Պերմ, Սամարա, Սիկտիվկար, Տյումեն, Ուֆա, Վոլգոգրադ, Վորոնեժ, Եկատերինբուրգ
Norwegian Air ShuttleԿոպենհագեն, Հոլիվուդ, Գյոթենբուրգ, Գրան Կանարիա, Հելսինկի, Լոնդոն, Լոս Անջելես, Նյուարք, Օուկլանդ[26], Օսլո-Գարդերմուեն, Ռեյկյավիկ-Կեֆլավիկ, Ստոկհոլմ-Արլանդա, Թել Ավիվ, Տեներիֆե
Սեզոնային՝ Բերգեն, Բիլունդ, Դուբրովնիկ, Դյուսելդորֆ, Էդինբուրգ, Համբուրգի, Ստավանգեր, Վարշավա
Pakistan միջազգային AirlinesIslamabad, Լահորե
Pegasus AirlinesՍտամբուլ-Սաբիհա Գյոքչեն
Pegas FlyՍեզոնային չարթեր՝ Մոսկվա-Շերեմետևո
Primera AirՍեզոնային՝ Կոպենհագեն
Qatar AirwaysԴոհա
RossiyaՍանկտ Պետերբուրգ
Սեզոնային՝ Մոսկվա-Վնուկովո[27]
Royal Air MarocԿասաբլանկա
Սեզոնային՝ Տանժեր
Royal FlightՍեզոնային չարթեր՝ Դոնի Ռոստով[28], Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ
Royal JordanianԱմման
RyanairԲերգամո, Բեռլին-Շյոնեֆելդ, Բիրմինգհեմ, Բոլոնիա, Բրյուսել, Բուդապեշտ, Բրյուսել, Քյոլն, Դուբլին, Էդինբուրգ, Ֆես, Մայնի Ֆրանկֆուրտ[29], Ֆուերտեվենտուրա, Գրան Կանարիա, Համբուրգ, Իբիսա, Կիև (սկսվում է հոկտեմբերի 28-ից, 2018), Կրակով[30], Լիվերպուլ, Լոնդոն, Լյուքսեմբուրգ[30], Մալագա, Մալթա, Մանչեսթեր, Մարակեշ, Մենորկա, Նադոր, Նեապոլ, Պալմա դե Մալյորկա, Պորտու, Պրահա[30], Ֆյումիչինո, Սանտանդեր, Սանտիագո դե Կոմպոստելա, Սևիլյա, Սոֆիա, Ստոկհոլմ, Տեներիֆե-հյուսիսային, Տեներիֆե-հարավային, Թուրին, Վալյադոլիդ, Վենետիկ[30], Վիգո, Վիլնյուս, Վարշավա-Մազովիա
S7 AirlinesՄոսկվա-Դոմոդեդով
Scandinavian AirlinesԿոպենհագեն, Օսլո, Գարդերմոեն
Սեզոնային՝ Բերգեն, Ստավանգեր, Ստոկհոլմ, Տրոնդհեյմ
Singapore AirlinesՍինգապուր
Small Planet AirlinesՍեզոնային չարթեր՝ Վիլնյուս
Small Planet Airlines (Լեհաստան)Սեզոնային՝ Լյուբլին[31], Վարշավա
SmartWingsՍեզոնային՝ Պրահա
Sun D'OrԹել Ավիվ
Swiss International Air LinesԺնև, Ցյուրիխ
TAP Air PortugalԼիսաբոն, Պորտու[32]
TAROMԲուխարեստ
TransaviaԱմստերդամ, Էյնդհովեն, Ռոտերդամ
Transavia FranceՓարիզ-Օռլ
TUI fly BelgiumԱնտվերպեն
TunisairԹունիս
Turkish AirlinesՍտամբուլ-Աթաթուրք, Ստամբուլ-Գյոքչեն
Ukraine AirlinesԿիև
Սեզոնային՝ Լվով
Ural AirlinesՄոսկվա-Դոմոդեդովո
Սեզոնային՝ Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ
Voloteaսեզոնային չարթեր՝: Ջերսի
VuelingԱ Կորունյա, Աալբորգ, Ալժիր, Ալիկանտե, Ալմերիա, Ամստերդամ, Աստուրիա, Աթենք, Բանջուլ, Բարի, Բազել, Բեյրութ, Բեռլին, Բիլբաո, Բիրմինգհեմ, Բոլոնիա, Բորդո, Բրյուսել, Կագլիարի, Կատանիա, Կոպենհագեն, Դակար, Դուբլին, Դուբրովնիկ, Դյուսելդորֆ, Էդինբուրգ, Ֆես, Ֆլորենցիա, Ֆուերտեվենտուրա, Ժնև, Գյոթենբուրգ, Գրան Կանարիա, Գրանադա, Համբուրգ, Հաննովեր, Հելսինկի[33], Իբիսա, Կիև, Լա Պալմա, Լանսարոտե, Լիսաբոն, Լոնդոն-Գեթվիք, Լիոն, Մադրիդ, Մալագա, Մանչեսթեր, Մարակեշ, Մարսել, Մենորկա, Միլան, Մոսկվա-Դոմոդեդով, Մյունխեն, Նանտ, Նեապոլ, Նիս, Օրան, Օսլո-Գարդերմոեն, Պալերմո, Պալմա դե Մալյորկա, Փարիզ-Շառլ դը Գոլ, Փարիզ-Օռլ, Պիզա, Պորտու, Պրահա, , Հռոմ, Սանկտ Պետերբուրգ, Սան Սեբաստիան, Սանտանդեր, Սանտիագո դե Կոմպոստելա, Սևիլյա, Ստոկհոլմ, Stuttgart, Տանժեր, Թել Ավիվ-Բեն Գուրիոն, Տեներիֆե-հյուսիսային, Տեներիֆե-հարավային, Թուլուզ, Թուրին, Վալենսիա, Վալյադոլիդ, Վենետիկ, Վիեննա, Վիգո, Զագրեբ, Ցյուրիխ
Սեզոնային՝ Բեստիա, Բելգրադ, Բերգեն, Բրեստ, Բրինդիսի, Բուխարեստ, Բուդապեշտ, Քարդիֆ, Կասաբլանկա, Կերկիրա, Ֆարո, Մադեիրա, Ջեոնովա, Հերակլիոն, Կրակով, Լառնակա, Լիլ, Մալթա, Մինսկ, Միկոնոս, Նադոր, Նյուրնբերգ, Կեֆլավիկ-Ռեյկյավիկ, Սանտորինի, Սպլիտ, Տալլին, Սալոնիկ, Թունիս, Վարշավա, Զադար
Windrose AirlinesՍեզոնային՝ Կիև[34]
Wizz AirԲուխարեստ, Բուդապեշտ, Քիշնև, Գդանսկ (ավարտ՝ 2018), Katowice, Kutaisi[35], Ռիգա, Սոֆիա, Վիլնյուս, Վարշավա
Սեզոնային՝: Սկոպյե[36]
WOW airՍեզոնային՝ Կեֆլավիկ
YanairՍեզոնային չարթեր՝ Կիև
-->

Կարգո

ԱվիաընկերությունՆպատակակետ
ASL Airlines BelgiumԲրյուսել, Լիեժ
Atlas AirՄումբայ, Բենգալիա
CargoluxՀոնգկոնգ, Բաքու, Լյուքսեմբուրգ
DHL AviationՎիկտորիա
Emirates SkyCargoԴուբայ
FedEx ExpressՓարիզ
Lufthansa CargoՄայնի Ֆրանկֆուրտ
SwiftairՄադրիդ, Մալյորկա
ULS Airlines CargoՍտամբուլ
UPS AirlinesՔյոլն, Վալենսիա

Վիճակագրություն

Հիմնական ավիաուղիներ

ավիաուղիներ, 2017
ՎարկանիշԱվիաուղիՈւղևորների քանակ
1 Vueling17,174,966
2 Ryanair6,962,954
3 EasyJet3,143,891
4 Norwegian1,586,744
5 Lufthansa1,425,433
6 Iberia1,338,263
7 Air Europa1,052,286
8 British Airways843,648
9 Air France777,655
10 Wizz Air768,044
11 KLM574,985
12 Transavia572,902
13 TAP Portugal555,243
14 Emirates551,008
15 Eurowings542,492



See source Wikidata query and sources.


Ամենազբաղված ուղևորագծեր

Ամենազբաղված գծեր, 2017
Հ․օդանավակայանՈւղևորներ
1 Լոնդոնի Գեթվիք օդանավակայան1,460,914
2 Ամստերդամի միջազգային օդանավակայան1,363,965
3 Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայան1,290,861
4 Լեոնարդո դա Վինչիի անվան միջազգային օդանավակայան1,225,979
6 Փարիզի Օռլի օդանավակայան1,163,701
5 Ֆրանկֆուրտի օդանավակայան937,469
7 Բրյուսելի օդանավակայան927,483
8 Մյունխենի օդանավակայան837,259
13 Լիսաբոնի օդանավակայան836,924
10 Մալպենսա օդանավակայան758,520
9 Հիթրոու օդանավակայան684,967
11 Ցյուրիխի օդանավակայան649,719
12 Ժնևի օդանավակայան637,998
15 Դուբլինի օդանավակայան572,623
14 Լյութոնի օդանավակայան507,191
Ուևորների վիճակագրություն
ՏարիՈւղևորներ%ՏարիՈւղևորներ%
19631,000,000-200322,752,667+6.6
19775,000,000-200424,558,138+7.9
19909,205,000-200527,152,745+10.6
19919,145,000-0.7200630,008,152+10.5
199210,196,000+11.5200732,898,249+9.6
19939,999,000-2.0200830,208,134-8.2
199410,647,285+6.5200927,311,765-9.4
199511,727,814+10.1201029,209,595+6.5
199613,434,679+14.6201134,398,226+17.8
199715,065,724+12.1201235,144,503+2.2
199816,194,805+7.3201335,216,828+0.2
199917,421,938+7.6201437,559,044+6.7
200019,809,567+13.8201539,711,276+5.7
200120,745,536+4.7201644,154,693+11.2
200221,348,211+2.9201747,284,500+7.1
2018 (Mar)9,927,159+9.4

Աղբյուր՝ Aeroport de Barcelona, AENA

Գործողությունների վիճակագրություն
Տարիգործողություններ%
1999233,609-
2000255,913+9.5
2001273,119+6.3
2002271,023-0.8
2003282,021+4.1
2004291,369+3.3
2005307,798+5.6
2006327,636+6.4
2007352,501+7.6
2008321,491-8.8
2009278,965-13.3
2010277,832-0.4
2011303,054+9.1
2012290,004-4.3
2013276,497-4,7
2014283,850+2,7
2015288,878+1,8
2016307,864+6,6
2017323,539+5,1
2018 (Mar)69,548+6.6
Կարհգո վիճակագրություն
ՏարիԾավալ%
199988,217-
200088,269+2.4
200181,882

-7.8

200275,905

-7.3

200370,118

-7.6

200484,985+21.2
200590,446+6.4
200693,404+3.3
200796,770+3.6
2008104,329+7.7
200989,813-13.6
2010104,279+16.1
201196,572-7.4
201296,522-0.1
2013100,288+3.9
2014102,692+2.4
2015117,219+14.1
2016132,754+13.3
2017156,105+14.9
2018 (Mar)38,181+10.1

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարսելոնա-Էլ Պրատ միջազգային օդանավակայան» հոդվածին։