Գարդերմուեն

Օսլոյի օդանավակայան, Գարդերմուեն (նորվ.՝ Oslo Lufthavn, Gardermoen), Նորվեգիայի ամենամեծ և մայրաքաղաք Օսլոյի գլխավոր օդանավակայանը։ Գտնվում է Օսլոյից 48 կիլոմետր հյուսիս՝ Ուլենսաքերում՝ Աքերսհուս կոմսությունում[1][2]։ Համարվում է «Scandinavian Airlines System» և «Norwegian Air Shuttle» ավիաընկերությունների գլխավոր հանգույցային օդնավակայանը։

Գարդերմուեն

Gardermoen


Օդանավակայանի լոգոն


Գարդերմուեն օդանավականը վերևից

IATA: OSL – ԻԿԱՕ: ENGM
OSL (Նորվեգիա)##
OSL (Նորվեգիա)
OSL
'
Ամփոփում
Օդակայանի տեսակՔաղաքացիական
ՏեղագրությունՈւլենսաքեր, Ակերսհուս
Կառուցված1998
Կոորդինատներ60°11′38″ հս․. լ. 11°06′01″ ավ. ե.HGЯO
Կայք[1]
Թռիչքի ուղի
ՈւղղությունԵրկարությունԾածկ
ֆտմ
01L/19R3600×45Ասֆալտ/Բետոն
01R/19L2950×45
Գլխավոր տերմինալի շենքը

Այսօր Գարդերմուեն օդանավակայանն ունի երկու զուգահեռ թռիչքուղիներ[3]։

Պատմություն

Գարդերմուեն օդանավակայանը բացվել է 1998 թվականին[1][2]։ Այն կառուցվեց, քանի որ Օսլոյի «Ֆորնեբու» օդանավակայանը այլևս չէր կարող սպասարկել այցելուների տարեցտարի աճող հոսքին։ Բացի այդ, Ֆորնեբուն նաև ընդարձակման հնարավորություններ այլևս չուներ։

Նոր օդանավակայանը ամենասկզբից ցանկանում էին կառուցել Հուրում մունիցիպալիտետում՝ Օսլոյից հարավ-արևմուտք, սակայն, պարզվեց, որ Հուրում անընդհատ տևական մառախուղներ են լինում։ Արդյունքում կառուցվում է Գարդերմուեն օդանավակայանը Ուլենսաքերում։ Այդ տարածքը նախկինում օգտագործվում էր որպես ռազմական հրաձգարան դեռևս XVIII դարում։ 1912 թվականից Գարդերմուենի դաշտն օգտագործվում էր թռիչքներ և վայրէջքներ իրականացնելու նպատակով։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այստեղ տեղադրվել է Լյուֆտվաֆեի աէրոդրոմը, որից, պատերազմի ավատից հետո, սկսեց օգտվել Նորվեգիայի թագավորական ռազմաօդային ուժերը[4]։

Ժամանակակից վիճակ

Ներկա պահին Գարդերմուեն օդանավակայանում գործում է մեկ տերմինալ՝ երկու կառանման տեղերով, որոնք օգտագործվում են ե՛ միջազգային, և՛ տեղական թռիչքներ իրականացնելու ժամանակ։ Երրորդ կառանման տեղն են այսօր կառուցում, ինչպես նաև նոր սպասասրահներ, իսկ հների ընդարձակման աշխատանքները կավարտվեն 2017 թվականին[5][6]։

2007 թվականին Գարդերմուեն օդանավակայանից օգտվել են ավելի քան տասնինը միլիոն ուղևորներ, որը 1.3 միլիոնով շատ է, քան 2006 թվականին։

2014 թվականին Գարդերմուեն օդանավակայան սպսասարկել է 24.3 միլիոն ուղևորների. այդ ցուցանիշով Գարդերմուենը դարձավ մեծությամբ երկրորդը Սկանդիանավիայում[1][2]՝ դանիական Կաստրուպ օդանավակայանից հետո[7]։ Այսօր Գարդերմուենը ամենաարագ աճող օդանավակայաններից է տարածաշրջանում։

Գարդերմուեն օդանավակայանում գործող տուրքից զերծ խանութները՝ դյութի ֆրիները, ամենամեծն են Արևմտյան Եվրոպայում (քանի որ Նորվեգիան Եվրոպական Միության կազմի մեջ չի մտնում, այդ իսկ պատճառով տուրքից զերծ առևտուրն իրականացնում է նաև Եվրոպական Միության երկրներ թռիչքների ժամանակ)։

Գարդերմուեն օդանավակայանը մշտական չվերթներով կապված է Նորվեգիայի 25 օդանավակայանների հետ (դրանցից 16-ը սպասարկում են միայան ռեակտիվ ինքնաթիռներին), ինչպես նաև Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային Ամերիկայի քաղաքների հետ։

Օսլո-Բերգեն և Օսլո-Թրոնհեյմ երթուղիները համարվում են Եվրոպայի տասը ամենաբեռնված երթուղիներից մեկը։

Օսլոյի կենտրոնը օդանավակայանի հետ կապվում է E06 եվրոպական ավտոմայրուղով։ Հատուկ օդանավակայանի համար կառուցվել է Գարդերմուբանեն երկաթուղու ճյուղը, ինչպես նաև նոր երկաթուղային թունելը՝ Ռումերիքսփորթեն անվանումով։

«Օսլոյի օդանավակայան, Գարդերմուեն» կայարանը սպասարկում է Օսլո-Էյդսվոլ արվարձանային գնացքներին և դեպի Կենտրոնական Նորվեգիա մշտական երթուղիներին (այդ թվում և Լիլեհամեր)։ Կա նաև հատուկ ճեպընթաց, որը կոչվում է «Flytoget»[8]:

Վիճակագրական տվյալներ

20 ամենաբանուկ երթուղիները դեպի Գարդերմուեն (2015 թ.)[9]
ԿարգՄայրաքաղաք/ԵրկիրՕդոնավակայաններՈւղևորներ Փոփոխություն
2014-2015
1  Նորվեգիա ԹրոնհեյմԹրոնհեյմի օդանավակայան1,950,000000 01.7%
2  Նորվեգիա ԲերգենԲերգենի օդանավակայան1,815,000000 00.5%
3  Նորվեգիա ՍթավանգերՍթավանգերի օդանավակայան1,521,000000 04.1%
4  Դանիա ԿոպենհագենԿոպենհագենի օդանավակայան1,439,000000 01.8%
5  Շվեդիա ՍտոկհոլմԱրլանդա օդանավակայան1,352,000000 1.3%
6  Նորվեգիա ԹրոմսյոԹրոմսյոյի օդանավակայան1,112,000000 03.1%
7  Միացյալ Թագավորություն ԼոնդոնԳեթվիք Հիթրոու1,057,000000 01.8%
8  Նորվեգիա ԲուդյոԲուդյոյի օդանավակայան760,000000 00.8%
9  Նիդերլանդներ ԱմստերդամՇիփհոլ օդանավակայան641,000000 04.5%
10  Նորվեգիա ՕլեսունՕլեսունի օդանավակայան592,000000 00.2%
11  Նորվեգիա Հարսթադ /ՆարվիկՀարսթադ /Նարվիկ559,000000 00.0%
12  Գերմանիա ՖրակֆուրտՄայնի Ֆրանկֆուրտ509,000000 6.7%
13  Նորվեգիա ՔրիսթիանսանդՔրիսթիանսանդի օդանավակայան500,000000 01.0%
14  Ֆրանսիա ՓարիզՇառլ դը Գոլի անվան օդանավակայան454,000000 01.9%
15  Նորվեգիա ՀյոուգեսունՀյոուգեսունի օդանավակայան439,000000 00.1%
16  Ֆինլանդիա ՀելսինկիՀելսինկիի օդանավակայան390,000000 00.7%
17  Նորվեգիա ՄոլդեՄոլդեի օդանավակայան372,000000 02.6%
18  Գերմանիա ԲեռլինՇյոնեֆելդ օդանավակայան
Թեգել օդանավակայան
372,000000 20.5%
19  ԱՄՆ Նյու ՅորքՋոն Քենեդու անվան միջազգային օդանավակայան
Նյույարք օդանավակայան
336,000000 5.0%
20  Գերմանիա ՄյունխենՄյունխենի օդանավակայան332,000000 04.1%

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարդերմուեն» հոդվածին։