Մադրիդի Բարախաս օդանավակայան

Ադոլֆ Սուարեսի անվան Մադրիդ Բարախաս միջազգային օդանավակայան (իսպ.՝ Aeropuerto Adolfo Suárez, Madrid-Barajas), Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի գլխավոր օդանավակայանը։ 2014 թվականի մարտի 24-ից կրում է դեմոկրատական Իսպանիայի կառավարության առաջին նախագահ՝ վարչապետ Ադոլֆ Սուարեսի անունը[1]։ Օդանավակայանը ունի 4 տերմինալ, այդ թվում 2006 թվականին բացված 4 տերմինալը, որը իր տարածքով աշխարահում ամենամեծերից մեկն է 760000 քմ։ Իր ծանրաբեռնվածությամբ 2008 թվականին օդանավակայանը աշխարհում զբաղեցրեց 11-րդ, իսկ Եվրոպայում 4-րդ տեղը (այդ տարվա ընթացքում իրականացվել են 469, 7 հազար թռիչքներ և վայրէջքներ)[2].2015 թվականի ուղևորների հոսքը կազմել է 46 միլիոն մարդ, օրական ավելի քանի 126000 ուղևոր[3]։Բարախասը կապում է Պիրենեյան թերակղզին Եվրոպայի հետ, ինչպես նաև կապող օղակ է հանդիսանում Եվրոպայի և Լատինական Ամերիկայի միջև։

Ադոլֆ Սուարեսի անվան Մադրիդ Բարախաս միջազգային օդանավակայան

Aeropuerto de Madrid-Barajas

IATA: MAD – ԻԿԱՕ: LEMD
Ամփոփում
Օդակայանի տեսակքաղաքացիական
Ծառայում էՄադրիդ
ՏեղագրությունԻսպանիա
Կառուցված1928
Կոորդինատներ
Կոորդինատներ40°29′03″ հս․ լ. 3°34′00″ ամ. ե.HGЯO
Տերմինալներ4
Տեղական ժամանակUTC 0
Աշխատանքի ժամերըշուրջօրյա
Կայքwww.aena.es
Թռիչքի ուղի
ՈւղղությունԵրկարությունԾածկ
ֆտմ
15L/33R4, 220Ասֆալտ
18L/36R3, 620Ասֆալտ
15L/33R3, 620Ասֆալտ
18R/36L4, 470Ասֆալտ

... etc.

... etc.
Վիճակագրություն (2008)
Passengers50, 864, 104
Aircraft movements469, 740

... etc.

Բարախասը իսպանական Iberia Airlines ավիաընկերության հիմնական փոխադրողն է, որը ապահովում է նրա ուղևորների ավելի քան 60 տոկոսը։ Օդակայանը փաստացի քաղաքի տարածքում է գտնվում՝ 14 կմ հյուսիս - արևելք Մադրիդի կենտրոնական հրապարակից՝ Պուերտա դել Սոլից[4]։

Ավիաընկերություններ

Մի քանի ավիաընկերություններ ըստ տերմինալների։

  • Տերմինալ 1։ Air Europa (Միջազգային ուղղություններ), Air Moldova, Aerolíneas Argentinas, Aeroméxico, Easy Jet, Ryanair, United Airlines, US Airways.
  • Տերմինալ 2։ Air Europa (ԵՄ ուղղություններ ), Air France, AirBaltic, Alitalia, Brussels Airlines, KLM Royal Dutch Airlines, Lufthansa, Spanair, Swiss International Airlines.
  • Տերմինալ 3։ փակ է գրանցումների համար։ Նախկինում հիմնված է եղել Iberia ավիաընկերությունը։
  • Տերմինալ 4։ American Airlines, British Airways, Czech Airlines, Emirates, Iberia, S7 Airlines, Ուկրաինական միջազգային ավիաուղիներ, Vueling.

Տերմինալներ

բոլոր տերմինալները միմյանց հետ կապվում են կանաչ ներկված անվճար ավտոբուսներով, լուսային ցուցանակի վրա գրված են ուղղություններ՝ Т1 Т2 Т3 Т4 կամ հակառակը։Տերմինալ 4 կազմված է 2 կառույցից՝ T4 և T4S.Т4: 2 հարկ գրանցում, 2 հարկ ներքին ստուգում, 1 հարկ վայրէջքի դարպասներ H, J, K, 0 հարկ ուղեբեռի ստացում:-2 հարկ ստորգետնյա միջանցք, որը կապում է Т4-ը Т4S-ի հետ ։ Ժամանումները միայն ԵՄ երկրներից։ Т4S կառուցվել է միջազգային կապի համար։ 2 հարկի վյրէջքի դարպասները ԵՄ ավիաուղիների համար նշվում են «М» տառով։ 1 հարկ միջազգային կապի համար վայրէջքի դարպասները R, S, U, -1 հարկ անձնագրային ստուգում, -2 հարկ ստորգետնյա միջանցք, որը կապում է Т4S-ը Т4-ի հետ

Թռիչուղիներ

Բարախաս օդանավակայանը ունի 4 թռիչքի և վայրէջքի ուղի։

№ ուղիներԵրկարություն (մ)ծածկույթ
15/334 220ասֆալտ
15/333 620ասֆալտ
18/363 620ասֆալտ
18/364 470ասֆալտ

Պատահարներ

2008 թվականի օգոստոսի 20-ին Մադրիդ Բարախաս օդանավակայանում թռիչքի ժամանակ վթարի ենթարկվեց Spanair ավիաընկերության McDonnell Douglas MD-80 ինքնաթիռը, որն ուղևորվում էր Կանարյան կղզիներ JKK 5022 երթով՝ Գրան Կանարիա օդանավակայան։ Ներկայացված տվյալներով երկրորդ թռիչքի փորձի ժամանակ այրվել է շարժիչը, որից հետո օդաչուն կատարել է արտակարգ արգելակում ինչի արդյունքում օդանավը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից։ Բաժանվել է 2 մասի և այրվել ամբողջությամբ։ Օդանավի մեջ գտնվող 172 մարդուց 154-ը մահացել է[5]։

Պատկերասարահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադրիդի Բարախաս օդանավակայան» հոդվածին։