Բինտուրոնգ

Բինտուրոնգ, մշկաբեշկների ընտանիքին պատկանող կաթնասուն գիշատիչ կենդանի։ Բինտուրոնգ (լատին․՝ Arctictis) մենատիպ ցեղի միակ ներկայացուցիչը։ Իր արտաքին տեսքի պատճառով ընդգրկվել է ջրարջերի ընտանիքին, սակայն իր տեսակով պատկանում է լատին․՝ Viverridae-ի ընտանքին։ Զբոսաշրջիկները նրանց անվանում են «կատվանման արջեր» մարմնի կառուցվածքով նման է կատուներին, իսկ պահվածքով և գետնի վրա արջի նման քայլելով՝ արջին։

Բինտուրոնգ
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԴասԿաթնասուններ
ԸնտանիքՄշկաբեշկներ
Լատիներեն անվանում
Arctictis binturong
Հատուկ պահպանություն
Խոցելի տեսակ
Խոցելի տեսակ
IUCN 3.1 Vulnerable : ???
Արեալ
պատկեր

  Տարածվածություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում

ITIS 621981
NCBI 94180
EOL 328085

Հատկանիշներ

Բինտուրոնգը կենդանաբանական այգում Կհաո Կհեոու, Թայլանդ

Բինտուրոնգը փոքր-ինչ անճոռնի և կարճոտնյա կենդանի է։ Նրա մորթին կոշտ և երկար է, հատկապես պոչի վրա։ Որպես կանոն, նա ներկված է մուգ մոխրագույն կամ սև գույնով, իսկ գլուխը հաճախ լինում է ավելի պայծառ երանգների։ Ուշագրավ է ամենից առավել իր երկար և սպիտակ բեղերով և երկար ծոպիկ ականջներով։ Միակ ընկերքավորների կենդանին է Հին աշխարհից, որը կարող է վերցնել առարկան պոչով։ Բինտուրոնգների երկարությունը հասնում է 61 մինչև 96 սմ, իսկ իրենց պոչը հասնում է գրեթե այդքան։ Քաշը տատանվում է 9 մինչև 14 կգ, որոշ դեպքերում մինչև 20 կգ։

Տարածություն

Բինտուրոնգը տարածված է Հարավարևելյան Ասիայում, իր արեալը տարածվում է Հնդկաստանից մինչև Ինդոնեզիա Սումատրա կղզին, Ճավա, Կալիմանտան և Ֆիլիպինների Փալավան կղզին։ Նրանք ապրում է խիտ, տրոպիկական անտառներում[1].

Պահելաձև

Բինտուրոնգները ակտիվ են գիշերները և հիմնականում ապրում են ծառերի վրա։ Նրանց քայլվածքը դանդաղ է և զգույշ, նրանք չեն ցատկում, սակայն իրենց պոչով կարողանում են լավ բարձրանալ։ Նաև նրանք լավ լողորդներ ու սուզորդներ են։ Գտնվելով գետնի վրա բինտուրոնգը ասես արջ լինի, քայլում է ամբողջ թաթով, որը ի տարբերություն իր ցեղի մնացած ներկայացուցիչների շատ անսովոր է։ Բինտուրոնգները ապրում են առանձին կամ ոչ մեծ խմբերով, որը բաղկացած է մի զույգից և ժառանգից։ Իգական սեռի կարևորությունը այդպիսի խմբերում ավելի մեծ է։

Սնուցումը

Բինտուրոնգ

Բինտուրոնգի գլխավոր սնունդը դա միրգն է։ Բուսական սննդի մասնաբաժինը զգալիորեն ավելի բարձր է քան մնացած ցեղի ներկայացուցիչներինը։ Բացի այդ նրանք սնվում են փոքրիկ թռչուններով։ Նրանց սննդի մի բաժին են կազմում ձկները։ Մուտք գործելով բնակելի տներ փնտրելով ավար, մարդկանց վրա չեն հարձակվում։

Բազմացում

Էգը ծնում է ժառանգի երկու տարին մեկ, նրա հղիությունը կազմում է 90 օր։ Առաջին անգամ լույս աշխարհ է բերում մեկից վեց երեխա։ Ծննդաբերությունից հետո էգը թույլատրում է արուին մնալ իր հետ, որը համեմատ իր ցեղի ներկայացուցիչների անսովոր է։ Ծնվելուց վեց- յոթ շաբաթ հետո երեխաները հրաժարվում են կաթից, իսկ սեռական հասունությանը հասնում է երկուսից երկուսուկես տարեկանում։ Ամենահայտնի կյանքի տևողությունը բինտուրոնգների մոտ 25 տարի է։

Ենթատեսակ

Առանձնացնում են բինտուրոնգների 6 տեսակ (Arctictis binturong)[2]։

  • A. binturong binturong
  • A. binturong albifrons
  • A. binturong kerkhoveni
  • A. binturong menglaensis
  • A. binturong penicillatus
  • A. binturong whitei

Բինտուրոնգները և մարդիկ

Որոշ վայրերում բինտուրոնգներին պահում են որպես ընտանի կենդանի, լինելով հեշտ վարժեցվող և հավատարիմ կենդանի։ Բայց որոշ տարածքներում նրանք չեն ստացել ընտանի կենդանու անվանումը չվերահսկվող միզարձակման պատճառով։ Նրանց միսը որոշ տարածքներում համարվում է դելիկատես, իսկ մարմնի որոշ հատվածներ կիրառվում են ավանդական բժշկության մեջ։Շնորհիվ իր արեալի երկարության բինտուրոնգները չեն վերաբերում կենդանիներին, գտնվում են ոչնչացման եզրին։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Ronald M. Nowak։ Walker’s Mammals of the World. Johns Hopkins University Press, 1999 ISBN 0-8018-5789-9
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բինտուրոնգ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բինտուրոնգ» հոդվածին։