Բլոկչեյն

Բլոկչեյն (անգլ.՝ blockchain[1], ի սկզբանե block chain[2]), որոշ կանոնների համաձայն կառուցված, տեղեկատվություն պարունակող անընդհատ հաջորդական բլոկների շղթա։ Ամենից հաճախ բլոկների շղթաների կրկնօրինակները պահվում են իրարից անկախ բազում տարբեր համակարգիչների վրա:

Բիթքոյնի բլոկչեյնի գծագիրը

Ընդհանուր տեղեկություններ

Առաջին անգամ այս տերմինը ի հայտ է եկել որպես բիթքոին համակարգում իրականացվող ամբողջությամբ վերարտադրված բաշխված տվյալների բազայի անվանում, որի պատճառով բլոկչեյնը հաճախ վերաբերում են տարբեր կրիպտոարժույթների գործարքների, սակայն բլոկների շղթաների տեխնոլոգիաները կարող են տարածվել ցանկացած փոխկապակցված տեղեկատվական բլոկների վրա[3]։ Բիթքոինը դարձավ բլոկչեյն տեխնոլոգիայի առաջին կիրառումը 2008 թվականի հոկտեմբերին[4]։

Իրացում բիթքոին համակարգում

Գործարքների բլոկ

Գործարքների բլոկը հատուկ կառուցվածք է՝ բիթքոին և դրա նման համակարգում գործարքների խմբի գրանցումների համար[5]։ Գործարքը համարվում է ավարտված և հավաստի («հաստատված»), երբ նրա ձևաչափը և ստորագրությունները ստուգված են, և երբ ինքը՝ գործարքը, միավորված է խմբի մեջ ուրիշների հետ և գրանցվում է հատուկ կառուցվածքում՝ բլոկում։ Բլոկների բովանդակությունը կարելի է ստուգել, քանի որ յուրաքանչյուր բլոկ պարունակում է տեղեկություններ նախորդ բլոկի մասին։ Բոլոր բլոկները կառուցված են մեկ շղթայի մեջ, որը պարունակում է տեղեկություններ տվյալների բազայում կատարված բոլոր գործողությունների մասին։ Շղթայի ամենաառաջին բլոկը՝ առաջնային բլոկը (անգլերեն genesis բլոկ), դիտարկվում է որպես առանձին դեպք, քանի որ նրա մոտ բացակայում է ծնողական բլոկը[6]։

Բլոկը բաղկացած է վերնագրից և գործարքների ցանկից։ Բլոկի վերնագիրն իր մեջ ընդգրկում է իր սեփական հեշը, նախորդ բլոկի հեշը, գործարքների հեշը և լրացուցիչ ծառայողական տեղեկատվությունը։ Բիթքոին համակարգում առաջին գործարքը բլոկում միշտ ցույց է տալիս միջնորդավճարի ստացումը, որը ստեղծված բլոկի համար մայների պարգևատրումն է[5]։ Հաջորդը գալիս է նախորդ բլոկներում դեռևս չգրանցված գործարքների հերթից առաջացած գործարքների ցանկը։ Հերթից ընտրության չափորոշիչը սահմանում է մայները ինքնուրույն:Պարտադիր չէ, որ դա լինի ըստ Ժամանակի հերթականության։ Օրինակ, կարող են ընդգրկվել միայն բարձր վճարների կամ հասցեների տվյալ ցանկի մասնակցությամբ գործառնությունները։ Գործարքների համար բլոկում օգտագործվում է ծառանման հեշավորումը[7], նման BitTorrent պրոտոկոլի ֆայլի համար հեշ գումարի ձևավորմանը։ Գործարքները, բլոկի ստեղծման համար վճարը հաշվարկելուց բացի, մուտքագրման input պարամետրում պարունակում են հղում դեպի գործարք նախորդ տվյալների վիճակի հետ (բիթքոին համակարգում, օրինակ, հղում է կատարվում դեպի այն գործարքը, որոնցով ստացվել էին սպառված բիթքոինները)։ Բլոկի ստեղծման համար մայներին վճարը հանձնելու գործառնությունները չունեն «մուտքի» գործարքներ, ուստի տվյալ պարամետրում կարող է նշված լինել ցանկացած տեղեկատվություն (նրանց համար այս դաշտը կրում է անգլ.՝ Coinbase parameter անվանումը)։

Ստեղծված բլոկն ընդունվում է այլ օգտվողների կողմից, եթե հեշի թվային արժեքը հավասար է կամ փոքր որոշակի թիրախային թվից, որի արժեքը պարբերաբար ճշգրտվում է։ Քանի որ SHA-256 ֆունկցիայի հեշավորման արդյունքը համարվում է անշրջելի, ապա այս պահին չկա ցանկալի արդյունք ստանալու ալգորիթմ, բացի պատահական ընտրության։ Եթե հեշը չի բավարարում այս պայմանին, ապա nonce պարամետրը փոխվում է վերնագրում և հեշը վերահաշվարկվում է։ Սովորաբար պահանջվում են մեծ թվով վերահաշվարկներ։ Երբ հայտնաբերվում է տարբերակ, հանգույցը ստացված բլոկն ուղարկում է այլ միացված հանգույցների, որոնք ստուգում են բլոկը։ Եթե սխալներ չկան, ապա բլոկը համարվում է շղթայի մեջ, և հաջորդ բլոկը պետք է ներառի իր հեշը[5]։

Թիրախային թվի մեծությունը, որի հետ հեշը համեմատվում է, Bitcoin համակարգում ճշգրտվում է յուրաքանչյուր 2016 բլոկը մեկ։ Նախատեսվում է, որ բիթքոին համակարգի ամբողջ ցանցը մեկ բլոկի գեներացման համար պետք է ծախսի մոտ մեկ րոպե, իսկ 2016 բլոկների համար` մոտ երկու շաբաթ։ Եթե 2016 բլոկները ավելի արագ են ձևավորվել, ապա նպատակը փոքր-ինչ նվազում է, և նպատակին հասնելը դառնում է ավելի դժվար:Հաշվարկների բարդության փոփոխությունը չի ազդում բիթքոին ցանցի հուսալիության վրա և պահանջվում է միայն, որպեսզի համակարգը գեներացնի բլոկները գրեթե հաստատուն արագությամբ` անկախ ցանցի մասնակիցների հաշվողական հզորությունից[8]։

Բլոկների շղթա

Բլոկների հիմնական հաջորդականությունը (սև) ամենաերկարն է նախնականից (կանաչ) մինչև ընթացիկ: Կողմնակի ճյուղերը (մանուշակագույն) կտրվում են:

Բլոկները միաժամանակ մայներների բազմությամբ են ձևավորվում։ Չափանիշներին բավարարող բլոկներն ուղարկվում են ցանց, միանալով բաշխված բազայի բոլոր ռեպլիկացիաներին։ Կանոնավոր կերպով ծագում են իրավիճակներ, երբ բաշխված ցանցի տարբեր մասերում մի քանի նոր բլոկներ անվանում են նախկին նույն բլոկին, այսինքն՝ բլոկների շղթան կարող է ճյուղավորվել։ Հատուկ կամ պատահական կարելի է սահմանափակել նոր բլոկների մասին տեղեկատվության վերեհեռարձակումը (օրինակ, շղթաներից մեկը կարող է զարգանալ տեղական ցանցի շրջանակներում)։ Այս դեպքում հնարավոր է տարբեր ճյուղերի զուգահեռ աճեցում։ Նոր բլոկներից յուրաքանչյուրում կարող են հանդիպել ինչպես նույնատիպ գործարքներ, այնպես էլ տարբեր, դրանցից միայն մեկի մեջ մտնող գործարքներ։ Հավասար բարդության և երկարության դեպքում նախապատվությունը տրվում է այն շղթային, որի վերջին բլոկը ավելի շուտ է հայտնվել։ Այն գործարքները, որոնք մտնում են միայն մերժված ճյուղերի մեջ (այդ թվում ըստ պարգևատրման վճարման), կորցնում են հաստատվածի կարգավիճակը։ Եթե դա բիթքոինների փոխանցման գործարք է, ապա ապա այն հերթի կդրվի և հետո կմտցվի հերթական բլոկ։ Առանձնացված բլոկների ստեղծման համար պարգևատրման գործարքները չեն կրկնվում այլ ճյուղում, այսինքն, առանձնացված բլոկների ձևավորման համար վճարված «ավելորդ» բիթքոինները հետագա հաստատում չեն ստանում և «կորում են[7]»:

Այսպիսով, բլոկների շղթան պարունակում է սեփականության պատմություն, որի հետ կարելի է ծանոթանալ, օրինակ, մասնագիտացված կայքերում[9]։

Բլոկչեյնը ձևավորվում է որպես անընդհատ աճող բոլոր գործարքների մասին գրառումներով բլոկների շղթա։ Բազայի կամ նրա մասի կրկնօրինակները միաժամանակ պահպանվում են բազմաթիվ համակարգիչների վրա և համապատասխանեցվում են բլոկների շղթայի կառուցման կանոններին համաձայն։ Տեղեկատվությունը բլոկներում ծածկագրված չէ և հասանելի է բաց տեսքով, սակայն փոփոխությունների բացակայությունը հավաստվում է գաղտնագրորեն հեշ շղթաների միջոցով[10] (թվային ստորագրության տարրը)։

Բազան հանրայնորեն պահպանում է չծածկագրված տեսքով տեղեկատվությունը ասիմետրիկ ծածկագրի օգնությամբ ստորագրված բոլոր գործարքների մասին։ Նույն գումարի բազմակի ծախսերի կանխման համար օգտագործվում են բլոկների շղթայում տվյալների բազայի բաժանման միջոցով իրականացված ժամանակի նշումներ[11], որոնցից յուրաքանչյուրը, ի թիվս այլ բաների, պարունակում է նախորդ բլոկի հեշը և իր հերթական համարը։ Յուրաքանչյուր նոր բլոկ իրականացնում է գործարքների հաստատում, որոնց մասին տեղեկատվությունը պարունակում է նաև շղթայի բոլոր նախորդ գործարքների լրացուցիչ հաստատում։ Բլոկում փոխել տեղեկատվությունը, որն արդեն գտնվում է շղթայում, գործնականում կիրառելի չէ, քանի որ այդ դեպքում անհրաժեշտ կլինի խմբագրել տեղեկությունները հաջորդող բոլոր բլոկներում։ Սրա շնորհիվ double-spending հաջող հարձակումը (ավելի վաղ սպառված միջոցների կրկնակի ծախս) գործնականում քիչ հավանական է[12]։

Առավել հաճախ բազայի յուրաքանչյուր կրկնօրինակում կամ նույնիսկ բավական մեծ քանակության կրկնօրինակներում տեղեկատվության դիտավորյալ փոփոխությունը չի ընդունվի ճշմարիտ, քանի որ այն չի համապատասխանում կանոններին։ Որոշ փոփոխություններ կարող են ընդունվել, եթե դրանք մտցվել են տվյալների բազայի բոլոր օրինակներ (օրինակ, վերջին մի քանի բլոկների հեռացումը՝ դրանց ձևավորման սխալի պատճառով)։

Վճարային համակարգի մեխանիզմի ավելի տեսողական բացատրության համար Սատոշի Նակամոտոն ներկայացրեց «թվային մետաղադրամ»[13] հասկացությունը, այն սահմանելով որպես թվային ստորագրությունների շղթա։ Ի տարբերություն սովորական մետաղադրամի ստանդարտացված անվանական արժեքների, յուրաքանչյուր «թվային մետաղադրամ» ունի իր սեփական անվանական արժեքը։ Յուրաքանչյուր բիթքոին-հասցեին կարող է համապատասխանել «թվային մետաղադրամների» ցանկացած քանակություն։ Գործարքի օգնությամբ դրանք կարելի է բաժանել և միավորել, միևնույն ժամանակ պահպանելով նրանց անվանական արժեքների ընդհանուր գումարը՝ հանելով միջնորդավճարը։

Մինչև 0.8.0 տարբերակը, բլոկների շղթան պահելու համար հիմնական հաճախորդը օգտագործում էր Berkeley DB, 0.8.0 տարբերակից սկսած մշակողներն անցան LevelDB[14]:

Գործարքի հաստատում

Քանի դեռ գործարքը ընդգրկված չէ բլոկում, համակարգը գտնում է, որ որոշ հասցեներում բիթքոինի թիվը անփոփոխ է մնում։ Այդ ժամանակ տեխնիկապես հնարավորորություն կա ձևակերպել մի քանի տարբեր գործարքներ միևնույն բիթքոինների մի հասցեից տարբեր հասցեատերին փոխանցելու համար[15]։ Բայց հենց նմանատիպ գործարքներից մեկը ընդգրկվում է բլոկում, համակարգն արդեն անտեսում է մնացած գործարքները այս նույն բիթքոինների հետ։ Օրինակ, եթե ավելի ուշ կատարված գործարքն ընդգրկվի բլոկում, ապա ավելի վաղ գործարքը կհամարվի սխալ։ Փոքր հավանականություն կա, որ ճյուղավորման դեպքում ընթացքում երկու նման գործարքներ կընկնեն տարբեր ճյուղերի բլոկներ։ Նրանցից յուրաքանչյուրը կհամարվի ճիշտ, միայն այն դեպքում, երբ ճյուղը մահանում է, գործարքներից մեկը համարվում է սխալ։ Այդ դեպքում նշանակություն չունի գործողության իրականացման ժամանակը։

Այսպիսով, բլոկում գործարքի մուտքագրումը հանդիսանում է նրա իսկության հաստատումը՝ անկախ նույն բիթքոիններով այլ գործարքների առկայությունից։ Յուրաքանչյուր նոր բլոկ համարվում է նախորդ բլոկների գործարքների լրացուցիչ «հաստատում»։ Եթե շղթայում 3 բլոկ կա, ապա վերջին բլոկից գործարքները կհաստատվեն մեկ անգամ, իսկ առաջին բլոկում տեղադրվածները կունենան 3 հաստատում։ Բավական է սպասել մի քանի հաստատումների, որպեսզի գործարքը չեղյալ հայտարարելու հավանականությունը դառնա շատ ցածր։

Ցանցի վրա նման իրավիճակների ազդեցությունը նվազեցնելու համար գոյություն ունեն հենց նոր ստացված բիթքոիների տնօրինման սահմանափակումներ։ Ըստ blockchain.info ծառայության, մինչև 2015 թվականի մայիս ամիսը մերժված շղթաների առավելագույն երկարությունը 5 բլոկ էր[16]։ Ստացվածի ապամեկուսացման հաստատումների անհրաժեշտ թիվը կախված է ծրագիր-հաճախորդից կամ ընդունող կողմի հրահանգներից։ «Bitcoin-qt»-ի հաճախորդը ուղարկման համար չի պահանջում հաստատումներ, սակայն ստացողների մեծամասնության մոտ առաջադրված է 6 հաստատումների պահանջ, այսինքն, իրականում օգտվել ստացվածից սովորաբար կարելի է մեկ ժամվա ընթացքում։ Տարբեր առցանց ծառայություններ հաճախ են տեղադրում իրենց հաստատումների շեմը։

Բլոկի ստեղծման համար ստացված բիթքոինները պրոտոկոլը թույլ է տալիս օգտագործել 120 հաստատումից հետո[17], սակայն ստանդարտ ծրագիր-հաճախորդը միջնորդավճարը ցույց է տալիս 120 հաստատումից հետո, այսինքն, սովորաբար օգտվել միջնորդավճարից կարելի է հաշվարկից մոտ 20 ժամ անց։

«Կրկնակի սպառում»

Ցանցի ընդհանուր հաշվարկային հզորության ավելի քան 50%-ի վերահսկման դեպքում գոյություն ունի տեսական հնարավորություն, ցանկացած հաստատման շեմի դեպքում նույն բիթքոինները երկու անգամ փոխանցել տարբեր հասցեատերերին[18], գործարքներից մեկը հրապարակային կլինի և կհաստատվի ընդհանուր կարգով, իսկ երկրորդը չի գովազդվի, նրա հաստատումները տեղի կունենան թաքնված զուգահեռ ճյուղի բլոկներում։ Միայն որոշ ժամանակ անց ցանցը կստանա երկրորդ գործարքի մասին տեղեկություններ, այն կդառնա հաստատված, առաջինը կկորցնի հաստատումները և կանտեսվի։ Արդյունքում, բիթքոինների կրկնապատկում չի կատարվի[19], սակայն կփոխվի նրանց ընթացիկ սեփականատերը, ընդ որում առաջին ստացողը սպառում է բիթքոինները առանց որևէ փոխհատուցման։

Բլոկի շղթայի բաց լինելը թույլ է տալիս փոփոխություններ մտցնել կամայական բլոկում։ Բայց այդ ժամանակ անհրաժեշտ է ոչ միայն փոփոխված բլոկի ,այլև հաջորդող բոլոր բլոկների հեշի վերահաշվարկ։ Փաստորեն, նման գործողության համար պահանջվում է ոչ պակաս այն հզորությունից, որն օգտագործվել է փոփոխված և հաջորդող բլոկների ստեղծման համար (այսինքն, ողջ ընթացիկ հզորությունը), ինչն էլ այդ հնարավորությունը դարձնում է չափազանց անհավանական։

2013 թվականի դեկտեմբերի 1-ին ցանցի ընդհանուր հզորությունը գերազանցեց 6000 ՏՀեշ/վ[20]. 2014 թվականի սկզբից Ghash.ioմայներների միավորումը (պուլ) երկար ժամանակ վերահսկում էր «Բիթքոին» ցանցի ընդհանուր հզորության 40%-ից ավելին, իսկ 2014 թվականի հունիսի սկզբին նրանում կարճ ժամանակով կենտրոնացել էր ցանցի հզորության ավելի քան 50%-ը[21]։

Բիթքոինների կրկնակի սպառումը գործնականում չի արձանագրվել նույնիսկ մեկ անգամ։ 2015 թվականի մայիսին զուգահեռ շղթաները երբեք չեն գերազանցել 5 բլոկը[16]։

Բարդություն

Հեշի նկատմամբ բլոկների պահանջների համար պատասխանատու է «բարդություն» կոչվող հատուկ պարամետրը։ Քանի որ ցանցի հաշվողական հզորությունները հաստատուն չեն, այս պարամետրը վերահաշվարկվում է ցանցի հաճախորդների կողմից յուրաքանչյուր 2016 բլոկի մակարդակով մեկ անգամ այնպես, որպեսզի երկու շաբաթվա ընթացքում պահպանեն 2016 բլոկների մակարդակով բլոկչեյնի ձևավորման միջին արագությունը։ Գործնականում, երբ ցանցի հաշվողական հզորությունն աճում է, համապատասխան ժամանակահատվածն ավելի կարճ է լինում, իսկ երբ նվազում է՝ ավելի երկար[22]։ Այն ստեղծվում է Unix-ֆորմատում բլոկի հեղինակի համակարգային ժամերով (եթե բլոկը ստեղծվում է պուլում, ապա այս պուլի սերվերի համակարգային ժամերով)[23]։

Կիրառություն կրիպտոարժույթների շրջանակից դուրս

Ներկայումս բլոկչեյն տեղնոլոգիայի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում ամենատարբեր շրջանակների ներկայացուցիչներ։ Միևնույն ժամանակ, տնտեսության տարբեր ոլորտներում ընկերությունների հետաքրքրության աստիճանը զգալիորեն տարբերվում է։ Ֆինանսական հատվածը ակտիվորեն պատրաստվում է բլոկչեյնի լայն ներդրմանը, իսկ արտադրական ձեռնարկությունները առանց ուշադրության են թողնում այս տեխնոլոգիան[4]։

Բանկային ոլորտ, ներդրումներ և ֆոնդային բորսաներ

Ռուսական բանկային ոլորտում այս տեխնոլոգիային հետաքրքրություն են դրսևորում այնպիսի ընկերություններ, ինչպես ՎՏԲ բանկը[24] և Սբերբանկը[25]։

Բլոկչեյն տեխնոլոգիայի օգտագործման մշակման և պլանների մասին հայտարարել են VISA[26][27], Mastercard[28][29], Unionpay[30] և SWIFT-ը[31][32]։

Deutsche Bank-ի լոնդոնյան մասնաճյուղ Innovation Lab-ը մշակում է բլոկչեյն տեխնոլոգիաների վրա հիմնված, միջնորդների, փաստաբանների (վստահված անձանց), աուդիտորների և անկանխիկ հաշվարկների գործակալների դերի բացառման կամ կրճատման հաշվին ներդրման պրոցեսը արագացնելու, պարզեցնելու և էժանացնելու ներդրումների համակարգ[33]։

2017 թվականին S7 Airlines-ը և Ալֆա-բանկը շահագործել են[34] Էթերեումի հիման վրա գործակալների հետ առևտրային գործարքների ավտոմատացման բլոկչեյն-պլատֆորմներ։

Հողային գրանցամատյան

Շվեդիան[35], Ուկրաինա[36] ն և Արաբական Միացյալ Էմիրությունները[37] պլանավորում են բլոկչեյն տեխնոլոգիաների օգնությամբ վարել հողային գրանցամատյանը։

Հնդկաստանի կառավարությունը հողային մեքենայությունների դեմ պայքարում է բլոկչեյնի օգնությամբ[38]։ Անդհրա-Պրադեշը դարձավ առաջին նահանգը, որտեղ կառավարությունը քայլեր ձեռնարկեց բլոկչեյն որոշումների ներդրման ուղղությամբ[39]։ Դրա համար Վիշակհապատնամ քաղաքում կստեղծվի տեխնոլոգիական պարկ Apla, Phoenix և Oasis Grace բլոկչեյն ընկերությունների կողմից[40]։

2018 թվականի առաջի կիսամյակում կանցկացվի բլոկչեյն տեխնոլոգիաների օգտագործման փորձարկում Մոսկվայի տարածաշրջանում անշարժ գույքի միասնական պետական գրանցամատյանի տվյալների հավաստիության վերահսկման նպատակներով[41]։

Անձը հաստատող փաստաթուղթ

2014 թվականին հիմնադրվեց Bitnation ընկերությունը, որը ավանդական պետության ծառայություններ էր մատուցում, այնպես ինչպես անձը հաստատող փաստաթուղթը, նոտարիատը և այլն[42]։

2017 թվականի հունիսին Accenture և Microsoft ընկերությունները ներկայացրեցին թվային անձը հաստատող փաստաթղթերի համակարգ բլոկչեյնի հիման վրա[43]։

2017 թվականի օգոստոսին Բրազիլիայի կառավարությունը սկսեց անձը հաստատող փաստաթղթերի թեսթավորումը բլոկչեյնով։

Ֆինլանդիան նույնականացնում է փախստականներին բլոկչեյն տեխնոլոգիաների միջոցով[44]։

Էստոնիայում աշխատում է էլեկտրոնային քաղաքացիության բլոկչեյն համակարգ[45]։

Վճարամիջոց

Պարենի անմիջական բաշխման և ապրանքներ գնելու համար փախստականներին կանխիկ գումարի տրամադրման փոխարեն Պարենի համաշխարհային ծրագիրն օգտագործում է բլոկչեյն տեխնոլոգիաները տեղերում գոյություն ունեցող առևտրական կետերի և ցանցի միջոցով փախստականներին պարենով ապահովելու համար։ Գաղափարը պատկանում է Հուման Հադդադին։ Սննդամթերք ստացողներին նույնականացնելու համար օգտագործվում է կենսաչափություն (աչքի ծիածանաթաղանթի սկանավորում)։ Այս տեխնոլոգիայի կիրառման արդյունքում խնայողությունը միայն Հորդանանում կազմեց ամսական 150,000 դոլար:

Քննադատություն

Տեղեկատվության փոխանցման և SWIFT ֆինանսական գործարքների միջազգային միջբանկային համակարգը հայտարարեց բանկային միջավայրում բլոկների շղթայի տեխնոլոգիաների և բաշխված գրանցամատյանների շուրջ աժիոտաժի նկատմամբ անիրական սպասումների վտանգավորության մասին[46][47]։

Ամերիկացի տնտեսագետ Նուրիել Ռուբինին քննադատության ենթարկեց բլոկչեյն տեխնոլոգիաները հայտարարելով, որ մեկ տասնամյակի ընթացքում այս տեխնոլոգիայում այդպես էլ ի հայտ չեկան ընդհանուր և ունիվերսալ բազային պրոտոկոլներ, ինչպես համացանցը հանրամատչելի դարձրած TCP/IP-ը և HTML-ը։ Նուրիել Ռուբինին գտնում է նաև, որ առանց միջնորդների ապակենտրոնացված գործարքների խոստումը մնում է[48].

Ռուսաստան

2017 թվականի հուլիսին Նովգորոդի մարզում պլանավորվել էր Ռուսաստանի պետական գրանցամատյանի, կադաստրի և քարտագրության դաշնային ծառայության (Росреестр) աշխատանքում բլոկչեյն տեխնոլոգիայի ներդրման փորձնական ծրագրի մեկնարկման աշխատանքը։ Նախագծում պետք է մասնակցություն ունենային Արտաքին առևտրի բանկը (Внешэкономбанк) և Բնակարանների հիփոթեքային վարկավորման գործակալությունը[49]։

Թաթարստանի նախագահի հանձնարարությամբ «Киви платформа» ընկերության կողմից անց կացվեց հետազոտություն պետական ապարատում տեխնոլոգիայի կիրառելիության վերաբերյալ և առաջարկվեց բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրում միջգերատեսչական փաստաթղթաշրջանառության, նոտարիատում, դիպլոմների հաշվառման, քվեարկության, առողջապահության, հողային կադաստրի, թվային անձի, գրանցման գործառույթների (քաղաքացիական կացության) համակարգերում։ Որոշումները գտնվում են դիտարկման փուլում[50]։

Սբերբանկ-ը և SWIFT-ը ՏորոնտոյումSibos 2017-ի ընթացքում «պայմանավորվածություն ձեռք բերեցին միջբանկային հաշվարկների պլատֆորմներում բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառման հնարավորության գնահատմանն ուղղված քայլերի կոորդինացման վերաբերյալ»[51]։ SWIFT-ի պլատֆորմն իրական ժամանակի ռեժիմում վճարումների տեղեկատվության ստուգման համար օգտագործում է բլոկչեյն տեխնոլոգիաների վրա կառուցված բաշխված գրանցամատյանի հնարավորությունը։

2017 թվականի հոկտեմբերի 18-ին Արտաքին առևտրի բանկը (Внешэкономбанк) և Նովգորոդի մարզի ղեկավարությունը Մոսկվայում «Բաց նորարարություններ» միջազգային ֆորումում հայտարարեցին սեպտեմբերին մարզի բնակչությանը դեղորայքով ապահովման վերահսկողության համակարգի ստեղծման փորձնական նախագծի մեկնարկի մասին։ Մարզի նահանգապետը հայտարարեց, որ «դեղորայքի մատակարարման ամբողջ շղթայի վերահսկողության ժամանակ բլոկչեյն տեխնոլոգիաների օգտագործումը թույլ է տալիս կանխել չարաշահումները և ի հայտ բերել թանկարժեք դեղերի անօրինական շրջանառությունը, ինչպես նաև կրճատել անորակ դեղերի ընդունման պատճառով առաջացած մահվան դեպքերը»։ 2017 թվականի դեկտեմբերին պլանավորվում է ավարտել նախագծի աշխատանքային նախատիպի թեսթավորումը[52]։

2017 թվականի հոկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ Մոսկվայի ղեկավարությունը պատրաստ է Ռուսաստանի պետական գրանցամատյանի, կադաստրի և քարտագրության դաշնային ծառայությանը (Росреестр) տրամադրել հաշվիչ սերվեր անշարժ գույքի գրանցման ժամանակ բլոկչեյն տեխնոլոգիաների օգտագործման համար[53]։

2018 թվականի փետրվարի 1-ին «Գազպրոմ նեֆտ» (Газпром нефть) և «Газпромнефть-Снабжения» ընկերությունները հաղորդեցին լոգիստիկայում բլոկչեյն տեխնոլոգիաների և ապրանքների համացանցային կոնցեպցիաների հաջող թեսթավորման մասին։ Փորձնական ծրագրի բարեհաջող կիրարկումը հաստատեց մատակարարումների շղթայի կառավարման մեջ բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունը[54][55]։

Blockchain տեխնոլոգիայի առավելություններն ու թերությունները

Փորձագետները բլոկչեյնը համարում են մինչ օրս ամենահեռանկարային տեխնոլոգիան։ Բլոկչեյն տեխնոլոգիայի հիմնական առավելությունները.

Տվյալների պահպանման ապակենտրոնացում։ Բլոկչեյնը պահվում է անմիջապես ցանցի բոլոր մասնակիցների կողմից, ինչը զրոյի է հասցնում հակերության կամ գողության հավանականությունը։

Բոլոր տվյալները թափանցիկ են, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա հետևել միջոցների փոխանցման մասին տեղեկատվությանը՝ համոզվելու, որ դրանք իսկապես ուղարկված են։

Գործարքը վերադարձնելու անկարողությունը. Վճարողը հնարավորություն չունի սառեցնել կամ չեղարկել վճարումը։

Միջնորդների բացակայությունը և նրանց աշխատանքի համար չափազանցված հանձնաժողովները.

Այնուամենայնիվ, բլոկչեյնն այս պահին կատարյալ չէ։ Այն դեռ պետք է վերջնական տեսքի բերվի, և աշխարհի շատ երկրների ծրագրավորողները քրտնաջան աշխատում են դրա վրա։ Առավել ուշագրավ թերությունները.

Մասշտաբայնության խնդիրներ. Երբ տվյալների բազան դառնում է չափազանց մեծ, տեղեկատվությունը ստուգելու համար երկար ժամանակ է պահանջվում։ Համապատասխանաբար, վճարումները շատ ավելի դանդաղ են ընթանում։ Bitcoin-ում վճարման փոխանցման միջին ժամանակը այժմ 4-5 ժամ է, իսկ առավելագույնը՝ 2 օր։ Չնայած այն հանգամանքին, որ մինչ վերջերս այս ժամանակը չէր գերազանցում 10 րոպեն։

Օրենքի կարգավիճակը շատ նահանգների համար։ Օգտագործեք տեխնոլոգիան ձեր սեփական ռիսկով։ Չնայած հստակ առաջընթաց է նկատվում, մի շարք երկրներ արդեն հետաքրքրությամբ են նայում տարբեր ոլորտներում բլոկչեյնի հեռանկարներին։

Ինչպես խելացի պայմանագրերի դեպքում, դրա իրականացման արժեքը բարձր է.

Տես նաև

Տես՝ բլոկչեյն Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս

Ծանոթագրություններ

Գրականություն

Գրքեր
  • Артем Генкин, Алексей Михеев Блокчейн. Как это работает и что ждет нас завтра. — М.: Альпина Паблишер, 2017. — 592 с. — ISBN 978-5-9614-6558-7
  • Melanie Swan Blockchain: Blueprint for a New Economy. — O'Reilly Media, Inc., 2015. — 152 с. — ISBN 978-1-4919-2047-3 В русском переводе Мелани Свон. Блокчейн: Схема новой экономики. — Олимп-Бизнес, 2016. — 240 с. ISBN 978-5-9693-0360-7
  • Лоран Лелу Блокчейн от А до Я. Все о технологии десятилетия. — М.: Эксмо, 2018. — 256 с. — ISBN 978-5-699-98942-3
  • Алекс Тапскотт, Дон Тапскотт Технология блокчейн - то, что движет финансовой революцией сегодня. — М.: Эксмо, 2017. — 448 с. — ISBN 978-5-699-95092-8
  • Уильям Могайар, Виталик Бутерин Блокчейн для бизнеса. — М.: Эксмо, 2017. — 224 с. — ISBN 978-5-699-98499-2
  • Pedro Franco The Blockchain // Understanding Bitcoin: Cryptography, Engineering and Economics. — John Wiley & Sons, 2014. — 288 p. — ISBN 978-1-119-01916-9
  • Andreas M. Antonopoulos 7. The Blockchain // Mastering Bitcoin. — O'Reilly Media, Inc., 2014. — ISBN 978-1-4493-7404-4
Հոդվածներ

Արտաքին հղումներ