Բոկա Խունիորս

Բոկա Խունիորս (իսպ.՝ Boca Juniors), արգենտինական ֆուտբոլային ակումբ Բուենոս Այրեսից։ Ակումբը հիմնադրվել է 1905 թվականին և 1913 թվականից ի վեր հանդես է գալիս Պրիմերա Դիվիզիոնում՝ Արգենտինայի բարձրագույն դիվիզիոնում։ Տնային հանդիպումներն անցկացնում է Բոմբոներա մարզադաշտում։ Բոկա Խունիորսը Արգենտինայի գործող չեմպիոնն է։

Բոկա Խունիորս
Ամբողջական անունClub Atlético Boca Juniors
Մականուն(ներ)Xeneizes (Ջենովացիներ)
Azul y Oro (Կապույտ և ոսկեգույն)
La Mitad Más Uno (Կես գումարած մեկ)
Հիմնադրումապրիլի 3, 1905
Երկիր Արգենտինա
ՄարզադաշտԲոմբոներա մարզադաշտ
Տարողունակություն49,000
ՆախագահԴանիել Անգելիչի
ՄարզիչԳիլյերմո Բարոս Սկելոտտո
Կայք
ԼիգաՊրիմերա Դիվիզիոն
2019–201-ին
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Բոկա Խունիորսը Արգենտինայի ամենատիտղոսակիր ակումբներից է։ Այն 34 անգամ հաղթել է Արգենտինայի առաջնությունը[1][2] և 13 անգամ՝ Արգենտինայի գավաթը[3]։ Բաց այդ, Բոկան նվաճել է 22 միջազգային գավաթը[4][5][6], որոնցից 18-ը ճանաչված էին ՖԻՖԱ-ի և ԿՈՆՄԵԲՈԼ-ի կողմից։ Միջազգայնորեն ճանաչված գավաթների թվով Բոկա Խունիորսը Միլանի հետ կիսում է 4-րդ տեղը աշխարհում՝ Ռեալ Մադրիդից (25), Բարսելոնայից (20) և եգիպտական Ալ Ահլիից (20) հետո։ Այն 3 անգամ հաղթել է Միջմայրցամաքային գավաթը, 6 անգամ՝ Լիբերտադորեսի գավաթը, 2 անգամ՝ Հարավամերիկյան գավաթը, 4 անգամ՝ Ռեկոպա Սուդամերիկանան և 1 անգամ՝ Լիբերտադորեսի սուպերգավաթը։

Բոկա Խունիորսը այն 8 ակումբներից է, որ նվաճել են ԿՈՆՄԵԲՈԼ-ի տրեբլը։ Ակումբը հիմնականում ընդգրկվում է IFFHS-ի լավագույն 25 ակումբների մեջ, և այն գլխավորել է 6 անգամ (հիմնականում Կառլոս Բիանկիի մարզիչ լինելու տարիներին)։ Բոկա Խունիորսը IFFHS-ի կողմից ճանաչվել է 2001-2010 թվականների Հարավային Ամերիկայի լավագույն ակումբ։ Այն Հարավային Ամերիկայի ամենահանրաճանաչ ֆուտբոլային ակումբներից է։

Բոկա Խունիորսը մրցակցություն ունի Ռիվեր Փլեյթի հետ։ Այս ակումբները Արգենտինայում ունեն ամենաշատ երկրպագուները և երկուսն էլ գտնվում են Բուենոս Այրեսում։ Բոկա Խունիորսում են իրենց ֆուտբոլային կարիերան սկսել հետագայուն Արգենտինայի ազգային հավաքականի խաղացողներ դարձած մի շարք ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Նիկոլաս Բուրդիսսոն, Կառլոս Տևեսը, Էվեր Բանեգան և Ֆեռնանդո Գագոն։

Ակումբի գույներ

Ակումբի պաշտոնական կայքի համաձայն, այն հաճախ է փոխել գույները։ Մարզաշապիկի սկզբնական գույնը եղել է սպիտակ վերնաշապիկը բարակ, սև ուղղահայաց շերտերով, այնուհետև փոխարինվել է բաց կապույտ վերնաշապիկով, այնուհետև մեկ այլ գծավոր մարզաշապիկով՝ նախքան վերջնական կապույտը և ոսկեգույնը ընդունելը[7]։ Այնուամենայնիվ, մեկ այլ տարբերակ ասում է, որ Բոկա Խունիորսի առաջին մարզաշապիկը եղել է վարդագույն, թեև որոշ լրագրողներ և պատմաբաններ կասկածի տակ են դրել այն, որ Բոկան, ամենայն հավանականությամբ, երբեք չի կրել վարդագույն մարզաշապիկ՝ մատնանշելով որևէ հիմնավոր ապացույցի բացակայությունը և թե ինչպես է այս տարբերակը բխում և աջակցվում է միայն թերի վկայություններից[8]։

Համաձայն լեգենդի, 1907 թվականին «Բոկան» զիջել է գույների իրավունքը մեկ այլ թիմի՝ որն ուներ նույն գույները ինչ ակումբը։ Այնուհետև շատ բանավեճերից հետո թիմը որոշել է ընտրել այն երկրի դրոշի գույները, որի նավը առաջինը կմտնի Լա Բոկայի նավահանգիստ։ Քանի որ նավը Շվեդիայից է եղել, ակումբի գույները ընտրվել են կապույտն ու ոսկեգույնը։ Ենթադրվում է, որ դա եղել է 4146 տոննա կշռող շվեդական Reina Sophia բեռնատարը, որը նավարկել է Կոպենհագենից, թեև այլ պատմաբաններ դա վիճարկում են։ Նրանց կարծիքով, նավը, որը կարող էր տալ «Բոկայի» գույները, ամենայն հավանականությամբ, Օսկար II-ն է եղել, որը ժամանել է Լա Բոկա նավահանգիստ 1907 թվականի փետրվարի 5-ին[9]։ Այդ համազգեստի առաջին տարբերակն ունեցել է դեղին շեղանկյուն շերտագիծ, որը հետագայում դարձել է հորիզոնական[7]։

Այլընտրանքային մարզազգեստներ

Բոկա Խունիորսի պատմության ընթացքում ակումբը կրել է որոշ այլընտրանքային «հազվագյուտ» մոդելներ, օրինակ՝ 1963 թվականի Լիբերտադորեսի գավաթում հագել են «Միլանի» մարզաշապիկը Չիլիի Ունիվերսիդադ դե Չիլիի դեմ խաղում, որի համազգեստը նույնպես կապույտ է եղել[10]։  

Երբ 1996 թվականին Նայքը դարձել է համազգեստի փաթեթի պաշտոնական մատակարար, ընկերության առաջին մոդելը ներկայացրեց երկու բարակ սպիտակ գծեր, որոնք շրջապատում էին ոսկե ժապավենը, ինչը որոշ դժգոհություն է առաջացրել[11][12]։  Բրենդը նաև ներկայացրեց արծաթագույն մարզաշապիկ, որը նախատեսված է եղել բացառապես 1998 թվականի Copa Mercosur-ի համար։ Ակումբի 100-ամյակի կապակցությամբ Նայքը թողարկել է ակումբի հիմնադրման օրվանից կրած մի քանի մոդելների հիշատակի թողարկումներ, այդ թվում՝ 1907 թվականի շապիկի տարբերակը՝ անկյունագծով շապիկով, որը կրել են 2005 թվականի Տորնեո դե Վերանոյի՝ ամառային առաջնություն երկու հանդիպման ժամանակ[13]։ Այլ մոդելներ են եղել, սև և սպիտակ գծավոր մարզաշապիկը՝ նման Յուվենտուսի մարզաշապիկին[14]  և մանուշակագույն մոդել[15], որը կրել են համապատասխանաբար 2012 և 2013 թվականներին «Torneos de Verano»-ում։

Ոչ մի վերնաշապիկ ավելի շատ հակասական կարծիքներ չի առաջացրել, քան 2013-2014 մրցաշրջանի արտագնա վարդագույն մոդելը, որը մերժվել է երկրպագուների կողմից[16]։ Դրա պատճառով այս մոդելի (ի սկզբանե կրելու համար Rosario Central-ի դեմ խաղում) ներկայացումը հետաձգվեց մինչև վերջին խաղը, երբ Բոկան խաղացել է Gimnasia y Esgrima-ի դեմ[17][18] ։ Որպես վարդագույն մոդելի փոխարինում, Նայքը նախագծել է լյումինեսցենտ դեղին վերնաշապիկ, որը թողարկվել է նույն սեզոնին[19][20]։

2016 թվականին ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ կրել է սև մարզաշապիկ, որն ի սկզբանե թողարկվել էր որպես երրորդ մարզահագուստ[21]։ Թեև ակումբի նախագահ Դանիել Անգելիչին հայտարարել էր, որ սև մարզահագուստը երբեք չեն կրի[22], բայց մարզահագուստն այնուամենայնիվ օգտագործվել էլ Տիգրի դեմ խաղում ՝ հայտարարությունից ընդամենը չորս օր անց[23]։

2020 թվականի հունվարից Ադիդասն է ակումբի ներկայիս մարզահագուստի մատակարարը[24]։ Համաձայնագիրը (որը ուժի մեջ կմնա մինչև 2029 թվականը) ստորագրվել է $10,069,000 ԱՄՆ դոլար գումարած տարեկան 40% հոնորար ակումբի համար[25]։

Նվաճումներ

Ազգային

  • Արգենտինայի առաջնություն (33)․ 1919, 1920, 1923, 1924, 1926, 1930, 1931 LAF, 1934 LAF, 1935, 1940, 1943, 1944, 1954, 1962, 1964, 1965, 1969 Նասիոնալ, 1970 Նասիոնալ, 1976 Մետրոպոլիտանո, 1976 Նասիոնալ, 1981 Մետրոպոլիտանո, 1992 Ապերտուրա, 1998 Ապերտուրա, 1999 Կլաուզուրա, 2000 Ապերտուրա, 2003 Ապերտուրա, 2005 Ապերտուրա, 2006 Կլաուզուրա, 2008 Ապերտուրա, 2011 Ապերտուրա, 2015, 2016–17, 2017–18
  • Արգենտինայի գավաթ (3)․ 1969, 2012, 2015
  • Կոմպետենսիա Ջոկեյի գավաթ (2)․ 1919, 1925
  • Դ. Կառլոս Իբարգուրենի գավաթ (5)․ 1919, 1923, 1924, 1940, 1944
  • Էստիմուլո գավաթ (1)․ 1926
  • Կոմպետենսիա Բրիտանիկա Ջորջ VI-ի գավաթ (1)․ 1946

Միջազգային

  • Միջմայրցամաքային գավաթ (3)․ 1977, 2000, 2003
  • Լիբերտադորեսի գավաթ (6)․ 1977, 1978, 2000, 2001, 2003, 2007
  • Հարավամերիկյան գավաթ (2)․ 2004, 2005
  • Ռեկոպա Սուդամերիկանա (4)․ 1990, 2005, 2006, 2008
  • Լիբերտադորեսի սուպերգավաթ (1)․ 1989
  • Ոսկե գավաթ (1)․ 1993
  • Լիբերտադորեսի սուպերգավաթի գավաթակիրների գավաթ (1)․ 1992
  • Թայ գավաթ (1)․ 1919
  • Կոուսինյերի փառքի գավաթ (1)․ 1920
  • Էսկոբար-Խերոնայի գավաթ (2)․ 1945, 1946

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոկա Խունիորս» հոդվածին։