Գյուղատնտեսական մշակաբույսեր

Գյուղատնտեսական մշակաբույսեր, բուսատեսակներ, որոնք մշակում են սննդամթերք, տեխնիկական հումք և գյուղատնտեսական կենդանիների կեր ստանալու համար[1]։

«Սերմնաբուծության մասին» առաջին Ֆեդերալ օրենքի հոդվածի համաձայն՝ գյուղատնտեսական մշակաբույսերին են պատկանում հացահատիկային բույսերը, ընդեղենը, կերաբույսերը, ձիթատու մշակաբույսերը, եթերայուղատու մշակաբույսերը, տեխնիկական բույսերը, բանջարեղենային մշակաբույսերը, դեղաբույսերը, ծաղկային մշակաբույսերը, պտղատու մշակաբույսերը, հատապտղային մշակաբույսերը, կարտոֆիլը, շաքարի ճակնդեղը, խաղողը, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական արտադրության մեջ[2]։

Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության վրա ազդող գործոններ

Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության վրա ազդող հիմնական գործոններն են[3]

Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա

Մեծ բերքատվությամբ օժտված նոր սորտերի ներմուծումը մեծացնում է գյուղատնտեսական մշակաբույսերի արգասաբերությունը։ Ռուսաստանում հացահատիկային մշակաբույսերի բերքատվության աճը տեղի է ունեցել արտադրության մեջ «Անքիստ» ցորենի տեսակի և նրա սորտերի ներմուծումից հետո։ Ներդրվեցին կարծր ցորենի տեսակները, ինչպիսիք են «Առագաստ» և «Կորալ» սորտերը (անքիստ սորտի ցորենը, որը մեկ հեկտարից 90 ցենտներ բերք է տալիս), «Սարատովյան 46» և «Ժիգուլովյան» (գարնանացան ցորենի սորտեր, որոնք մեկ հեկտարից 50-60 ցենտներ բերք են տալիս)։ Ստեղծվեցին եգիպտացորենի հիբրիդներ,որոնք դիմացկուն են գետնամածումի և երաշտի ժամանակ և տարբերվում են սերմերի մեծ մթերատվությամբ («Կոդ 215», «Կոլեկտիվ 100 ՏՎ» և այլն)[3]։

Պատկերասրահ

Գյուղատնտեսական մշակաբույսերի ընդհանուր հավաքում

Գյուղատնտեսական մշակաբույսերի ընդհանուր բերքահավաք է կոչվում գյուղատնտեսական արտադրանքի փաստացի հավաքված ծավալը։ Արտադրության հաշվառումը կատարվում է ցանքի ամբողջ տարածքով` ըստ առանձին մշակաբույսերի կամ որոշ մշակաբույսերի խմբերի։ Այս ցուցանիշով հաշվարկում են 1954 թվականից։ Գյուղատնտեսական մշակաբույսերի ընդհանուր բերքահավաքի ծավալը հաշվարկվում է հազարավոր տոննաներով կամ ցենտներով[4]։

Հիմնական գյուղատնտեսական մշակաբույսերի ընդհանուր հավաքում Ռուսաստանում
(հազար ցենտներ )[5]
Գյուղատնտեսական մշակաբույսեր2004 թվական2005 թվական2006 թվական2007 թվական2008 թվական
Հացահատիկ (քաշը վերջնական մշակումից հետո)780 918,1781 867786 245,7817 964,71 081 790,3
Շաքարի ճակնդեղ (արդյունաբերական)218 483,2214 201,1308 612,3289 613,2289 952,8
Արևածաղկի սերմեր48 007,164 409,167 528,356 56573 502,4
Կարտոֆիլ359 142,4372 798,2385 726,4367 842288 463,6
Բանջարեղեն145 838,1151 568,5156 377,2155 105,3129 603,7
Հիմնական գյուղատնտեսական մշակաբույսերի ընդհանուր հավաքում Ղազախստանում (հազար տոննա)[6]
Գյուղատնտեսական մշակաբույսեր2004 թվական2005 թվական2006 թվական2007 թվական2008 թվական
Հացահատիկ (քաշը վերջնական մշակումից հետո)12 374,213 781,416 511,520 137,815 578,2
Շաքարի ճակնդեղ (արդյունաբերական)397,9310,8339309,4103,2
Արևածաղկի սերմեր265,5267,4268205,8185,8
Կարտոֆիլ2260,72520,82361,62414,82354,4
Բանջարեղեն2059,32168,82059,22196,42280

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուղատնտեսական մշակաբույսեր» հոդվածին։