Վարունգ

բույսերի տեսակ
Վարունգ
Վարունգ
Վարունգ
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգԴդմածաղկավորներ (Cucurbitales)
ԸնտանիքԴդմազգիներ (Cucurbitaceae)
ՏրիբաBenincaseae
ՑեղCucumis
ՏեսակՎարունգ (C. sativus)
Միջազգային անվանում
Cucumis sativus

Վարունգ (լատին․՝ Cucumis sativus), դդմազգիների ընտանիքին (Cucurbitaceae) պատկանող բանջարեղեն։ Այն համարվում է ամենատարածված և հնագույն աղցանային բանջարեղեններից մեկը։ Կարճ վեգետացիոն շրջանի շնորհիվ մշակվում է կլիմայական բոլոր գոտիների ինչպես բաց, այնպես էլ պաշտպանված գրունտներում։ Խավունի հայրենիքը համարվում է Հյուսիսային Հնդկաստանը։

Հայտնի է 30, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Խավունի ցանովի (C. sativus)։ Մշակվում է գրեթե բոլոր մարզերում։

Կենսաբանական նկարագիր

Բուսաբանական նկարազարդում «Flora von Deutschland, Österreich und der Schweiz» գրքից, 1885

Ցողունը սողացող կամ մագլցող է, ճյուղավորվող, երկարությունը՝ 50-200 սմ, տերևները հերթադիր են, ատամնաեզր, հնգաբլթակ։ Ծաղիկները միատուն են (հազվադեպ՝ երկտուն), ծծմբադեղնագույն, արականները՝ վահանաձև կամ ողկուզանման ծաղկաբույլերով, իգականները՝ տերևանութներում, մեկական։Ցողունի հանգույցներում, բացի տերևներից և ծաղիկներից, կան նաև փաթաթվող բեղիկներ։

Պտուղը տարբեր ձևերի (կլոր, ձվաձև, գլանաձև, երկարավուն և այլն) և չափերի (5-100 սմ) դդմիկ կամ կեղծ հատապտուղ է։

Քիմիական կազմ

Վարունգի պտուղների 94-96%-ը ջուր է, իսկ մոտ 1-2%-ը՝ շաքար։ Պարունակում է A, C, B և B2 վիտամիններ, սպիտակուցներ, ճարպեր, բջջանյութ, օրգանական թթուներ, եթերայուղ և այլն։

Մշակություն

Վարունգի սերմերը աճում են 120 °C-ից ոչ ցածր ջերմաստիճանում, այդ պատճառով դրանք պետք է ցանել միայն տաքացած հողի մեջ։ Սառը հողում (100 °C-ից ցածր) սերմերը չեն ծլում և սովորաբար նեխում են։ Վարունգի աճման ու զարգացման համար օդի լավագույն ջերմությունը 25-300 °C է, հողինը՝ 20-250 °C:

Ուտելի է չհասունացած կանաչ սերմնարանը։ Կան նաև անսերմ (պարթենոկարպ) ձևեր։ Ջերմա-, լուսա- և խոնավասեր է։ Տարբեր սորտերի ծաղկման ու պտղաբերման շրջանը տևում է 30-60, իսկ սերմացու պտուղների հասունացումը՝ 80-90 օր։

Վարունգը աճեցնում են բաց և փակ գրունտում՝ սերմերով և սածիլներով։ Բերքատվությունը բաց գրունտում 300-400 ց/հա է, ջերմատներում՝ 18-20 կգ/մ² (առավելագույնը՝ 40)։

Բաց գրունտում շրջանացված են Կոտայքի, Առինջի, Նեժինսկի, Ուսպեխ, Դրուժբա 60 և այլն, փակ գրունտում՝ Ստելլա, Կուկարաչա (անսերմ), Ալմա Աթայի և այլ սորտեր։

Վարունգը կարելի է աճեցնել նաև տնային պայմաններում։ Վարունգը տնային պայմաններում աճեցնում են ամառա-աշնանային և ձմեռա-գարնանային ժամանակաշրջաններում։ Սենյակում կարելի է աճեցնել հետևյալ տեսակներն ու հիբրիդները՝

  • Բոգնիշոկ,
  • Տոպորեն,
  • Լեգենդա,
  • Մոսկովսկի տեպլիչնըյ,
  • Ստելլա,
  • Տենդեմ,
  • Մանուլ (ՏԽՍԱ-211),
  • Մարաֆոն,
  • Գրանատա,
  • Ապրելսկի,
  • Սենտյաբրսկի,
  • Կուկարաչա (ՏԽՍԱ-761) և այլն։

Արտադրություն

Ամենաշատ վարունգ արտադրող երկրների տասնյակը 2010 թվականին
ԵրկիրԱրտադրություն (տոննա)
 Չինաստան40,709,556
 Իրան1,811,630
 Թուրքիա1,739,190
 Ռուսաստան1,161,870
 ԱՄՆ883,360
 Ուկրաինա860,100
 Իսպանիա682,900
 Եգիպտոս631,408
 Ճապոնիա587,800
 Ինդոնեզիա547,141
Համաշխարհային57,559,836
Աղբյուր։ ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (FAO)[1]

Նշանակություն և կիրառում

Պտուղն օգտագործում են սննդի մեջ՝ թարմ և թթու դրած։

Որպես աղցանային բանջար՝ օժտված է համի բարձր հատկություններով և նպաստում է կերակուրների լավ մարսելիությանը։ Սննդանյութերով, սակայն, առանձնապես հարուստ չէ. սակայն ենթադրվում է, որ վարունգի մեջ ամենաարժեքավորը հիմնային բնույթի հանքային միացություններով հարուստ լինելն է։ Վերջիններս նպաստում են սպիտակուցների ավելի լավ յուրացմանը և օրգանիզմի նորմալ գործունեությանը։

Պահածոների արդյունաբերության մեջ օգտագործվում է վարունգի պաստերիզացված պտուղը՝ պահածոներ պատրաստելու համար։

Հետաքրքիր փաստեր

  • Շկլով քաղաքում (Ալեքսանդր Լուկաշենկոյի ծննդավայր) 2007 թվականին կանգնեցվել է վարունգի հուշարձան։
  • Լուխովից քաղաքում (Մոսկվայի տարածաշրջան), կանգնեցվել է «վարունգ-կերակրողի» հուշարձանը։
  • Նեժինե քաղաքում նույնպես կանգնեցվել է հուշարձան։
  • Իրանում վարունգը համարում են միրգ և մատուցվում է քաղցրավենիքի հետ։
  • Ըստ Բուսաբանական դասակարգման` վարունգի պտուղը դիտվում է կեղծ հատապտուղ խոհանոցում։
  • Իստոբենսկ գյուղում երկար տարիներ անցկացվում է վարունգի փառատոն։
  • Հուլիսի 27-ին նշվում է Վարունգի միջազգային օրը.հենց այդ օրն առաջին անգամ Սուզդալում կազմակերպվել է Վարունգի փառատոոն։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Всё о лекарственных растениях на ваших грядках / Под ред. Раделова С. Ю.. — СПб: ООО «СЗКЭО», 2010. — С. 49—53. — 224 с. — ISBN 978-5-9603-0124-4
  • R. W. Robinson, D. S. Decker-Walters: Cucurbits. CAB International, Wallingford 1997, S. 60. ISBN 0-85199-133-5 (MerkmaleQ)
  • Siegmund Seybold (Hrsg.)։ Schmeil-Fitschen interaktiv (CD-Rom), Quelle & Meyer, Wiebelsheim 2001/2002, ISBN 3-494-01327-6 (Merkmale)

Արտաքին հղումներ

Ընթերցե՛ք «վարունգ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարունգ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարունգ» հոդվածին։