Գյունտեր Գրաս
Գյունտեր Վիլհելմ Գրասս (գերմ.՝ Günter Wilhelm Grass, հոկտեմբերի 16, 1927[1][2][3][…], Ազատ քաղաք Դանցիգ և Գդանսկ, Ազատ քաղաք Դանցիգ[4] - ապրիլի 13, 2015[5][2][6][…], Լյուբեկ, Գերմանիա[5][4]), գերմանացի գրող, քանդակագործ, նկարիչ։ 1999 թվականի Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
Գրասը ծնվել է Դանզիգ քաղաքում (այժմ Գդանսկ, Լեհաստան) 1927 թվականի հոկտեմբերի 16-ին։ 1945 թ. մայիսին գերմանական Էսէս-ում ծառայությունից հետո, Ամերիկյան զորքերի կողմից վերցվում է գերի և ազատ է արձակվում 1946 թվականին։ Կատարելագործվելով որպես քարտաշ և քանդակագործ, նա սկսում է գրել 1950 թվականին։ Իր արձակ ստեղծագործություններում նա հաճախ է անդրադառնում իր մանկությանը Դանզիգում։
Ստեղծագործություն
Գրասը առավել հայտնի է իր առաջին «Թիթեղյա թմբուկը» վեպով։ Նացիստների շարքում իր ծառայությունների մասին Գրասը պատմել է շատ ավելի ուշ՝ «Հիշողության լամպ» գրքում, որը հրատարակվել է 2006-ին։ Իսկ նրա առաջին ստեղծագործությունը՝ «Թիթեղյա թմբուկը», վեպը լույս է տեսել 1959-ին։ Հենց «Թիթեղյա թմբուկը»-ն էլ շատ գրականագետներ համարում են մոգական ռեալիզմի մեկնակետը։ Այս վեպին հաջորդել են Գրասի «Կատուներ-մկներ» (1991) և «Շան տարիներ» (1963) վեպերը, իսկ այս վեպերը միասին կազմել են հայտնի Դանցիգյան եռագրությունը, որի համար էլ Գրասը 1999-ին գրականության բնագավառում ստացել է Նոբելյան մրցանակ։ Նրա վերջին վեպը հեքիաթագիրներ Գրիմ եղբայրների մասին, լույս է տեսել 2010-ին։ Կյանքի վերջին շրջանում նա գրեց մի քաղաքական բանաստեղծություն, որով կոչ էր անում զարգացած երկրներին վերահսկել Իսրայելի ատոմային ծրագիրը։ Այս սուր քննադատությունից հետո «4 ծովերի երկիր»-ը համաշխարհային հռչակ վայելող գրողին ճանաչել է «պերսոնա նոն գրատա»՝ անցանկալի անձ։
Գյունթեր Գրասը զբաղվել է նաև փորագրությամբ ու քանդակագործությամբ։ Մահացել է 2015 թվականի ապրիլի 13-ին, Լյուբեկ քաղաքի հիվանդանոցում, 87 տարեկանում։
Մատենագիտություն
- Դանցիգյան եռագրություն
- 1969 - «» (Örtlich betäubt)
- 1972 - «» (Aus dem Tagebuch einer Schnecke)
- 1977 - «» (Der Butt)
- 1979 - «» (Das Treffen in Telgte)
- 1980 - «» (Kopfgeburten)
- 1986 - «» (Die Rättin)
- 1992 - «» (Unkenrufe)
- 1999 - «» (Mein Jahrhundert)
- 2002 - «» (Im Krebsgang)
- 2006 - «» (Beim Häuten der Zwiebel)
- 2008 - «» (Die Box)
- 2009 - «» (Unterwegs von Deutschland nach Deutschland. Tagebuch 1990)
- 2010 - «» (Grimms Wörter)
Գ. Գրասը հայերեն
- Թիթեղյա թմբուկը (վեպ), Երևան, Անտարես, 2015, թարգմանությունը գերմաներենից՝ Կարլեն Մատինյանի։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Նեոլիբերալիզմի հիմքում անպատասխանատվությունն է
- Գյունտեր Գրասը գրապահարանում Արխիվացված 2020-07-03 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյունտեր Գրաս» հոդվածին։ |