Դենիլսոն

բրազիլացի ֆուտբոլիստ

Դենիլսոն դե Օլվեյչա Արաուժո (պորտ.՝ Denílson de Oliveira Araújo; օգոստոսի 24, 1977(1977-08-24)[1][2], Դիադեմա, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, խաղում է կիսապաշտպանի դիրքում։ Հանդես է եկել «Սան Պաուլու», «Ռեալ Բետիս», «Ֆլամենգո», «Բորդո», «Ալ Նասր», «Դալաս», «Պալմեյրաս» և «Իտումբիարա» ակումբներում։ Բրազիալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող։ 2002 թվականի աշխարհի առաջնությունում չեմպիոն, 1998 թվականի փոխչեմպիոն։

Դենիլսոն
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԴենիլսոն դե Օլվեյչա Արաուժո
ՔաղաքացիությունըԲրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 24, 1977(1977-08-24)[1][2] (46 տարեկան)
ԾննդավայրԴիադեմա կամ Սան Բերնարդու դու Կամպո, Սան Պաուլու Սան Պաուլու,
Բրազիլիա Բրազիլիա
Հասակ178
Քաշ68
ԴիրքԿիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱվարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1994Բրազիլիա Սան Պաուլու
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1994—1998Բրազիլիա Սան Պաուլու110 (8)
1998—2005Իսպանիա Ռեալ Բետիս186 (13)
2000 Բրազիլիա Ֆլամենգո11 (3)
2005—2006Ֆրանսիա Բորդո31 (3)
2006—2007Սաուդյան Արաբիա Ալ Նասր15 (3)
2007—2008Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դալաս8 (1)
2008Բրազիլիա Պալմեյրաս27 (3)
2009Բրազիլիա Իթումբիարա? (?)
2009Վիետնամ Հայֆոն1 (1)
2010Հունաստան Կավալա0 (0)
Ազգային հավաքական
1996—2003Բրազիլիա Բրազիլիա66 (10)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն

Մանկություն

Ծնվել է 1977 թվականի օգոստոսի 24-ին Սան Պաուլու քաղաքում, որոշ աղբյուրներում Սան Բերնարդու դու Կամպո[3][4][5]։ 12 տարեկան հասակում սկսել է կարիերան «Սան Պաուլու» ակումբում[5][6], սակայն գումար աշխատելու պատճառով հաճախ բաց է թողել պարապմունքները։ Եղել է ժամանակ, երբ Դենիլսոնը թողել է ֆուտբոլը և սկսել է զբաղվել հացի վաճառքով[5]։ 15 տարեկանում «Սան Պաուլու» ակումբի մարզիչը նկատեց նրա տաղանդը և հրավիրեց հիմնական կազմ։ Պատանիի հետ կնքվեց պայմանագիր, նաև ակումբը տուն գնեց Դենիլսոնի և նրա ծնողների համար՝ գտնելով նրանց համար հարմար աշխատանք[5]։ Այն բանից հետո, երբ ընտանիքի սոցիալական վիճակը բարելավվեց Դենիլսոնն ամբողջովին կենտրոնացավ ֆուտբոլի վրա։

«Սան Պաուլու»

1994 թվականի նոյեմբերի 16-ին 17 տարեկանում, ՔՈՆԵԲՈԼԻ գավաթի առաջնությունում, Դենիլսոնը տոնեց իր նորամուտը թիմի հիմնական կազմում։ Իր առաջին խաղում նա աչքի ընկավ հիանալի գոլով։ Գոլերի հեղինակ դարձան նաև Կայոն և Ժունիոն։ Խաղն ավարտվեց 3։1 հաշվով։ 1994 մրցաշրջանի այդ խաղը նրա համար միակն էր։ Արդյունքում «Սան Պաուլուն» դարձավ ՔԻՆԵԲՈԼԻ գավաթի հաղթող։ Կիսաեզրափակչում «Սան Պաուլուն» հյուրընկալեց «Կորինտիանսին», խաղը ավարտվեց 0։0 հաշվով, բայց պատասխան խաղում թիմը կարողացավ հաղթող դուրս գալ 11 մետրանոց հարվածաշարում՝ (4։3; 2։3; արդյունքում՝ 5։4), իսկ եզրափակչում թիմի մրցակիցը «Պենյարոլան» էր։ Խաղն ավարտվեց «Սան Պաուլուի» հաղթանակով։

1995 մրցաշրջանում Դենիլսոնը կարողացավ ամրապնդել իր տեղը հիմնական կազմում։ Նա հիանալի անցկացրեց մրցաշրջանը՝ դառնալով 5 գոլի հեղինակ։ 1995 թվականի ապրիլին Դենիլսոնը միանալով Բրազիլիայի երիտասարդական հավաքականին մասնակցեց Աշխարհի առաջնությանը, որը տեղի ունեցավ Քաթարում։ Առաջնությունում ֆուտբոլիստը ցուցադրեց հիանալի տակտիկա և փայլեց իր արագությամբ։ Երիտասարդ ձախ կիսապաշտպանը՝ Դենիլսոնը, 6 խաղերի մասնակցեց 4-ին, բայց թիմը 0։2 հաշվով զիջեց Արգենտինայի ընտրանուն։

Բրազիլիայի առաջնությունում «Սան Պաուլուն» գրանցեց այսպիսի արդյունքներ՝ (1995 թվականին 12-րդ տեղը, 1996 թվականին 11-րդ տեղը, 1997 թվականին կրկին 12-րդ տեղը)։ Դենիլսոնը ակումբ է տեղափոխվել 1991-1994 թվականներին։ Այդ ժամանակ թիմը կարողացավ արժանանալ՝ (Միջազգային և մինջմայրցամաքային առաջնությունների երկուական գավաթների և մի շարք այլ փոքրիկ տիտղոսների)։ 1996 թվականի սկզբին առողջական խնդիրների պատճառով ակումբից հեռացավ Թելե Սանտանան։ Սանտանան ալումբում աշխատել է 1990 թվականից, նա տվեց Դենիլսոնին և մի շարք այլ ֆուտբոլիստների ճանապարհ դեպի մեծ ֆուտբոլ։ Հաջորդ տարիներին ժամանակավոր դարձավ աթուրմայի մարզիչ։ Ի դեպ, այդպիսի մասշտաբային փոփոխությունները չփոխեցին Դենիլսոնին, նա շարունակեց խաղալ և վարպետանալ ֆուտբոլում։ 1996 թվականի հոկտեմբերի 13-ին Դենիլսոնը տոնեց իր նորամուտը Բրազիլիայի ազգային հավաքականում։ Նա մասնակցեց Կամերունի դեմ խաղին, որն ավարտվեց 2։0 հաշվով ի օգուտ բրազիլացիների։

Կոնֆեդերացիայի և Ամերիկայի 1997 թվականի գավաթի առաջնություններ

1997 թվականի հունվարին Դենիլսոնը ազգային հավաքականի հետ միասին տեղափոխվեց Սաուդյան Արաբիա մասնակցելու Կոնֆեդերացիայի գավաթին։ Այդ առաջնությունում բրազիլացիները կատարյալ հաղթանակ էին տարել՝ դառնալով 14 գոլի հեղինակ և դարպասն ընդունելով միայն երկուսը։ Անցկացրած 5 խաղերում թիմը կարողացել է հաղթել 4-ում, իսկ մյուսում՝ ոչ-ոքի։ Եզրափակչում բրազիլացիների մրցակիցը ավստրալիացիներն էին։ Խաղն ավարտվեց 6։0 հաշվով։ Առաջնության լավագույն հարձակվող ճանաչվեց Ռոմարիոն, ով կարողացել էր հեղինակել 7 գոլ, իսկ նրանից հետո Ռոնալդոն է, ով դարձել էր 4 գոլի հեղինակ։ Նրանց մեջ էր տեղ գտել Շմիցերը, ով հեղինակել էր 5 գոլ։ Առաջնությունում Դենիլսոնը հեղինակել է 1 գոլ։ Ընդհանուր առմամբ ֆուտբոլիստը լավ արդյունք է ցույց տվել՝ ստեղծելով վտանգավոր հարձակումներ, որի արդյունքում ճանաչվել է առաջնության ամենաարդյունավետ ֆուտբոլիստ։

1997 թվականի հունիսին Դենիլսոնը հավաքականի կազմում մասնակցեց և հաղթեց Ամերիկայի գավաթը։ Նա անցկացրեց 5 խաղ և ունեցավ 6 հնարավորություն դառնալու գոլի հեղինակ, բայց կարողացավ հեղինակել երկուսը։ Անցկացրել է նաև Պերուի դեմ հանդիպումը, որտեղ բրազիլացիները ջաղջախել են հակառակորդին 7։0 հաշվով։ Հետագայում 3։1 հաշվով հաղթել են Բոլիվիային։ Արդյունքում 22 հեղինակած գոլով հավաքականը կարողացավ հաղթել Ամերիկայի գավաթի առաջնությունում։ Հիմնականում աչքի են ընկել Ռոնալդոն (5 գոլով), Ռոմարիան և Լեոնարդոն (3-ական գոլերով), հիանալի խաղ է անցկացրել նաև թիմի դարպասապահը՝ Տաֆարելը։

«Բետիս». ԱԱ-1998, ԱԱ-2002

1997 թվականի վերջին Դենիլսոնը Սևիլյայից գնեց իսպանական «Ռեալ Բետիս» ակումբը, տրանսֆերի գումարը կազմեց 23 միլիոն եվրո, ինչն այդ պահին ռեկորդ էր համաշխարհային ֆուտբոլի ողջ պատմության մեջ։ Պայմանագիրը կնքվեց 11 տարով և ուժի մեջ մտավ 1998 թվականի աշխարհի առաջնության ավարտին[5]։ Լքելով «Սան-Պաուլուն»՝ Դենիլսոնը «հրաժեշտին» հասցրեց նրա կազմում հաղթել Սան-Պաուլու նահանգի 1998 թվականի առաջնությունում։

1998 թվականի փետրվարին բրազիլացիները ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը, որին նրանք հրավիրյալ հյուրեր էին, զբաղեցրեցին 3-րդ տեղը. Դենիլսոնը տանուլ տվեց խմբային ռաունդի երեք մրցախաղերում, գոլ խփեց Սալվադորի դարպասին (խաղի հաշիվը՝ 4։0), բայց ոչ կիսաեզրափակչում, ուր բրազիլացիները 0։1 հաշվով պարտվեցին ԱՄՆ-ին, ոչ 3-րդ տեղի համար խաղում (1։0 հօգուտ Յամայկայի) դաշտ դուրս չեկավ։ Այնուհետև կայացավ 1998 թվականի աշխարհի առաջնությունը, ուր բրազիլացիները հասան մինչև եզրափակիչ, որտեղ 0։3 հաշվով պարտվեցին դաշտի տերեր ֆրանսիացիներից։ Դենիլսոնն աշխարհի առաջնությունում դաշտ դուրս եկավ բոլոր յոթ խաղերին, թեպետ միայն մեկ անգամ հանդես եկավ մեկնարկային կազմում, մնացած խաղերի ժամանակ նստարանին նստած է եղել։ Այդուհանդերձ, նա բավականին օգտակար եղավ՝ գտնվելով դաշտում նա ցույց տվեց լավ, վստահ խաղ, կատարեց գոլային երկու փոխանցում։ Այդ մրցաշրջանում բրազիլական թիմի լավագույն մարզիկներ դարձան հարձակվողներ Ռիվալդոն, Ռոնալդոն և Բեբետոն։ Մրցաշրջանի ավարտին բրազիլացիները սկսեցին սկզբի համեմատ որոշակիորեն թույլ խաղալ. կիսաեզրափակչում նրանք հոլանդացիներին թույլ տվեցին գործը հասցնել պենալտիի, որի ժամանակ վերջիններիս գերազանցեցին 4։2 հաշվով, իսկ եզրափակչում, հինգ օր անց, ոչ մի կերպ չկարողացան հակադրվել ֆրանսիացիներին՝ Զիդանի գլխավորությամբ։ Բրազիլացիների մարզիչ Զագալլոն քննադատվեց Դենիլսոնի ոչ ճիշտ օգտագործման համար՝ ըստ հասարակայնության կարծիքի[7], բայց ոչ լիարժեք պարզ պատկերացմամբ Զիգալլոն անտեսեց այն փաստը, որ Դենիլսոնի դաշտ դուրս գալով բրազիլացիների հարձակումները ավելի սուր էին դառնում, և համառորեն նրան չներառեց մեկնարկային կազմում։ Բրազիլիայում թիմի պարտությունը եզրափակչում ընդունվեց որպես անհաջողություն, և Զագալլոն հեռացվեց իր պաշտոնից։

Այնուհետև Դենիլսոնի համար սկսվեց կարիերայի իսպանական փուլը։ «Բետիսը», որի կազմ մտավ, միջակություն էր իսպանական Պրիեմիեր Լիգայում։ Դենիլսոնը ամրակցվեց հիմնական կազմում, բայց առաջին սեզոններին լիարժեք չհարմարվեց իսպանական ֆուտբոլին, ավելի ուշ, սակայն, նա դառնում է «Բետիսի» լավագույն խաղացողներից մեկը[8]։ 1998/99 մրցաշրջանում «Բետիսը» զբաղեցրեց Պրեմիերի 11-րդ տեղը, իսկ 1999/2000 մրցաշրջանին՝ անգամ 18-րդ տեղը, ինչը նշանակում էր լքել Սեգունդան։

Սրանից հետո Դենիլսոնը վարձույթի իրավունքով որոշ ժամանակ անցկացրեց «Ֆլամենգոյում», իսկ հետո 2000 թվականի դեկտեմբերին վերադարձավ «Բետիս», որի ղեկավարությունը որոշում է նրան ժամկետից շուտ վերադարձնել կապված այն բանի հետ, որ «Ֆլամենգոն» չէր կատարել իր ֆինանսական պարտավորությունները սևիլյացիների հանդեպ[9]։ «Ֆլամենգոն» Դենիլսոնի փոխարեն մի քանի մարզիկներ առաջարկեց «Բետիսին», բայց դա ձեռնտու չէր սևիլյացիներին, որոնց պետք էր հենց իրենց լիդերը և ուրիշ ոչ ոք[9]։ 2000/01 մրցաշրջանի արդյունքներով «Բետիսը» Սեգունդայում զբաղեցրեց երկրորդ տեղը (առաջինը «Սևիլյան» էր՝«Բետիսի» սկզբունքային մրցակիցը) և վերադարձավ Պրեմիեր Լիգա։ 2001/02 մրցաշրջանում «Բետիսը» լավ խաղ ցույց տվեց՝ Լա Լիգայի եզրափակչում դառնալով 6-րդը և ուղեգիր ստանալով ՈՒԵՖԱ-ի Գավաթ։

2001թվականին Դենիլսոնը խաղաց իր երկրորդ և վերջին Ամերիկայի Գավաթը։ Առանց դժվարության դուրս գալով խմբից՝ նրա թիմը անսպասելիորեն 1/4 եզրափակչում 0։2 հաշվով զիջեց Հոնդուրասին, դուբլը ձևակերպեց Սաուլ Մարտինեսը։ Դենիլսոնը երկու գնդակ խփեց մրցաշրջանի այս փուլում՝ պորտուգալցիների և պարագվայցիների դարպասին։

Այնուհետև կայացավ 2002 թվականի աշխարհի առաջնությունը՝ ավարտվելով բրազիլացիների տրիումֆով։ Դենիլսոնը դաշտում հայտնվել է իր թիմի յոթ խաղերից հինգի ժամանակ։ Բոլոր դեպքերում հանդես է եկել որպես փոխարինող, գոլեր չի խփել, բայց զգալի ներդրում է ունեցել թիմի հաղթանակներում։ Եզրափակչի 90-րդ րոպեին նա փոխարինել է այդ խաղի և ողջ տուրնիրի հերոսին՝ Ռոնալդոյին՝ կրկնակի անգամ գրավելով Գերմանիայի դարպասը։ Ռոնալդոյի հետ միասին բրազիլացիներից հերոս դարձան նաև Ռիվալդոն, Ռոնալդինոն և Ռոբերտո Կարլոսը։

2002/03 մրցաշրջանում սևիլյացիները դարձան 8-րդը, իսկ ՈՒԵՖԱ-ի Գավաթում գերազանցելով ավելի ցածրակարգ ակումբներին՝ Զիմբրուին (2։0; 2։1) և «Վիկտորիային» (Ժիժկով) (1։0; 3։0՝ 1/16 եզրափակչում զիջեց «Օսերին» (1։0; 0։2)։ Պրահայում կայացած հյուրախաղի ժամանակ Դենիլսոնը գրավում է «Վիկտորիայի» դարպասը. դա թիմի միակ և հաղթական գոլն էր, իսկ անձամբ իր՝ առաջին և վերջին գոլը եվրոգավաթներին։ 2003/04 մրցաշրջանում «Բետիսը» առաջնությունում գրավել է 9-րդ տեղը։ Այս տարիներին Դենիլսոնը «Բետիսի» լիդերներից մեկն էր[8]։ Աչքի չընկնելով արդյունավետությամբ՝ նա մեծ աշխատանք է կատարել ինչպես ֆալանգում, այնպես էլ գրոհային խաղերում՝ օգնելով գործընկերներին միանալ գրոհին, գոլային փոխանցումներ կատարել։ Այնուամենայնիվ, 1990-ական թվականների երկրորդ կեսի հետ համեմատած, նրա խաղերի մակարդակը որոշակիորեն ընկավ. ընդունված է համարել, որ Դենիլսոնը, մի ժամանակ լինելով ամենաթանկ և ամենահեռանկարային ֆուտբոլիստը աշխարհում, այդպես էլ մինչև վերջ, լիարժեքորեն չիրացրեց իր պոտենցիալը[7]։ 2003 թվականի փետրվարի 12-ին Դենիլսոնը Բրազիլիայի հավաքականում անցկացրեց իր վերջին խաղը ընդդեմ Չինաստանի, խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 0։0։ Այն, որ Դենիլսոնի կարիերան հավաքականում հաղթական խաղերից կես տարի անց ավարտվեց, անսպասելի էր և կապված էր ինչպես նրա՝ անկումային խաղի, այնպես էլ մարզչի փոփոխության հետ. Սկոլարին հեռացավ 2002 թվականի Աշխարհի առաջնությունից հետո, իսկ նոր մարզչի՝ Պարրեյրայի օրոք Դենիլսոնի համար թիմում տեղ չգտնվեց։

2004/05 մրցաշրջանը Դենիլսոնի համար դարձավ վերջինը «Բետիսի» կազմում։ Թիմը Լա Լիգայում չորրորդն էր և նվաճեց Իսպանիայի Գավաթը։ Այդ մրցաշրջանում Դենիլսոնը կորցրեց հիմնական կազմում իր տեղը, անցկացրեց 10 խաղ, բուժվեց բազմաթիվ վնասվածքներից։ Այդ խաղարկության Գավաթը Դենիլսոնի համար դարձավ Իսպանիայում հանդես եկած ժամանակահատվածի միակ ավարը, եթե չհաշվենք Ramon de Carranza Trophy-ի նախասեզոնային տուրնիրներ, որոնց ժամանակ «Բետիսը» հաղթել է 1999 և 2001 թվականներին[10] Ընդհանուր առմամբ Դենիլսոնը «Բետիսի» կազմում Իսպանիայի առաջնությանը անցկացրել է 186 մրցախաղեր, խփել է 13 գոլեր։

«Բորդո»

2005 թվականի օգոստոսի 24-ին Դենիլսոնը հեռացավ «Բետիս»ից և պայմանագիր ստորագրեց «Բորդոյի» հետ[11]։ 4 տարի էր մնացել, որ ավարտվեր ֆուտբոլիստի և «Բետիսի» 11- ամյա պայմանագիրը։ Ֆուտբոլիստը որոշեց փոխել թիմը՝ ցանկանալով հավաքել օպտիմալ մարզավիճակ և փորձել ստանալ հրավեր Բրազիլիայի ազգային հավաքականի կողմից մասնակցելու 2006 թվականի աշխարհի առաջնությանը։ Ի դեպ, նրան վիճակված չէր վերադառնալ «Սալեսաո»։ Այդուհանդերձ «Բորդոյում» նա անցկացրեց հիանալի մրցաշրջան՝ գրավելով Ֆրանսիայի առաջնության երկրորդ տեղը և կարողացավ տեղ գտնել հիմնական կազմում։ Սակայն երկրորդ մրցաշրջանում Դենիլսոն Ֆրանսիայում չմնաց, քանի որ չէր կարողանում լեզու գտնել ակումբի տնօրինության հետ[12]։

«Ալ Նասր»

2006 թվականի ամռանը ֆուտբոլիստը մնաց առանց ակումբ։ Սեպտեմբերին նա փորձաշրջան անցավ «Պորտսմուտ» ակումբում, նրանով հետաքրքրված էր նաև «Միդլսբրո»[13], «Տետտենհեմ» և «Սելտիկ» ակումբները[14], սակայն Դենիլսոնը պայմանագիր չստորագրեց բրիտանական ակումբներից գոնե մեկի հետ։ Փոխարենը, նա մեկնեց Սաուդյան Արաբիա՝ խաղալով «Ալ Նասար» ակումբում։ Պայմանագիրը ստորագրվել է 2006 թվականի սեպտեմբերի 11-ին[15]։ 2006/07 մրցաշրջանը թիմի համար բարեհաջող չընթացավ, թիմը դուրս մնաց առաջնությունից։ Դենիլսոնը մասնակցեց 15 խաղի՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

«Դալաս»

2007 թվականի օգոստոսի 23-ին Դենիլսոնը պայմանագիր ստորագրեց ամերիկական «Դալաս» ակումբի հետ՝ հանդես գալով MLS-ում։ 2007 թվականի սեպտեմբերի 1-ին կայացավ ֆուտբոլիստի դեբյուտը։ Խաղը տեղի է ունեցել «Դի ՍԻ Յունայթեդի» դեմ, որն ավարտվել է 4։0 հաշվով։ 2007 թվականի սեպտեմբերի 8-ին Դենիլսոնը դարձել է իր առաջին գոլի հեղինակ։ Գոլը հեղինակել է «Տորոնտո» ակումբի դեմ խաղում, որն ավարտվել է 2։0։ Արդյունքում «Դալասը» զբաղեցրեց 5-րդ տեղը, իսկ փլեյ օֆֆում պարտվեց «Հյուսթոն Դինամո»ին։ Նաև «Դալաս» ակումբը կարողացել է դառնալ ԱՄՆ-ի գավաթի առաջնության ֆինալիստ։ Գավաթի առաջնությունում Դենիլսոնը անցկացրել է մեկ խաղ։ Խաղը տեղի է ունեցել 2007 թվականի սեպտեմբերի 4-ին «Սիեթլ Սաունդերս» ակումբի դեմ։ Խաղը ավարտվել է 2։1 հաշվով ի օգուտ Դալասցիների։ Դենիլսոնը փոխարինման է դուրս եկել լրացուցիչ ժամանակի 4-րդ րոպեին։ Եզրափակչում դալասցիները զիջեցին «Հյու Ինգլենդ Ռևոլուշըն» ակումբին 2։3 հաշվով։

MLS-ում Դենիլսոնը անցկացրել է 7 խաղ։ Մարզիչը՝ Սթիվ Մորոուն, ասել է, որ ինչպես մնացածը, այնպես էլ Դենիլսոնը պետք է վաստակի տեղը հիմնական կազմում, իսկ թիմի դարպասապահը՝ Դարիո Սալան ասել է, որ թիմը ունեցել է խնդիր, նրանք փորձել են հատուկ սխեմա գծել որտեղ Դենիլսոնը իրեն լավագույնս կդրսևորի[16]։ Առաջնությունում «Դալասը» 14 թիմերի մեջ պայքարում գրավել է 11-րդը։ 2007 թվականի մրցաշրջանի վերջում թիմը որոշեց չերկարաձգել պայմանագիրը Դենիլսոնի հետ ասելով, որ կհամաձայնի երկարաձգել այն դեպքում, երբ նա իջեցնի իր գինը[17]։

«Պալմեյրաս» և կարիերայի հաջորդ փուլերը

2008 թվականի փետրվարի 8-ին Դենիլսոնը պայմանագիր ստորագրեց «Պալմեյրասի» հետ՝ վերադառնալով Բրազիլիա։ «Պալմեյրաս»-ը Վանդերել Լաշեմբուրգի տնօրինության շրջանում կարողացել է գրացել 4-րդ տեղը և հաղթել Սան Պաուլու նահանգի առաջնությունում։ 2008 թվականի առաջնությունում Դենիլսոնը մասնակցել է 27 խաղի։ 2008 թվականի վերջում Դենիլսոնը հեռացավ «Պալմեյրասին», որը չէր պատրաստվում երկարաձգել պայմանագիրը նրա հետ[18]։ Ֆուտբոլիստը հայտարարեց, որ պատրաստվում է շարունակել կարիերան՝ վերադառնալով Եվրոպա, քանի որ ուներ առաջարկներ Անգլիայից, Գերմանիայում. Հունաստանից և Թուրքիայից[18]։ 2009 թվականի հունվարին լուրեր տարածվեցին, որ Դենիլսոն տեղափոխվելու է «Բոլթոն Ուոնդերերս»[19][20]։ Դենիլսոնը մեկնեց Անգլիա բանակցությունների նպատակով, որոշ ժամանակ մարզվեց բոլթոնցիների հետ, բայց պայմանագիր չկնքվեց[21]։ Այսպիսի անհաջողությունից հետ բրազիլացին պայմանագիր ստորագրեց «Իթումբիար» ակումբի հետ[22]։ 2009 թվականի ամռանը Դենիլսոնը տեղափոխվեց Վիետնամի «Հայֆոն» ակումբ[23]։ Սակայն մեկ խաղ անցկացնելուց հետո ֆուտբոլիստը և ակումբի տնօրինությունը փոխհամաձայնության չեկան։ 2010 թվականի հունվարին հունական «Կավալա» ակումբը հայտարարեց, որ պատրաստ է գնել ֆուտբոլիստին 30 ամսով[24]։

Ընտանիք

Ամուսնացած է դերասանուհի Լյուսիլ դի Կամարգոյի հետ (Ճակատագրի տիրուհին, Սիրահարված կանայք, Կյանքի էջեր), զույգը դուստր ունի՝ Մարիա Էդուարդուն։ Ավագ եղբայրը՝ Դենիսը, ապրում է Սան-Պաուլուում, ֆուտբոլիստի գործակալն է[6]։ Նրանց կրտսեր քույրը ֆիզիոթերապևտ է[6]։

Խաղադաշտից դուրս

Դենիլսոնը նկարահանվել է երկու «օճառային օպերաներում»՝ բրազիլական և իսպանական՝ իր իսկ դերում[6] Բրազիլական հեռուստատեսությունում կանոնավորապես հանդես է գալիս սպորտային և ժամանցային հաղորդումներում՝ հյուրի կարգավիճակով[6]։ նկարահանվել է սպորտային ապրանքների Nike ֆիրմայի գովազդներում.[6]։ Դենիլսոնը երկրպագում է Լեոնարդո Նասիմենտո դե Արաուժոյին՝ գրոհային կիսապաշտպան, «Սան-Պաուլու» թիմից իր ընկերոջը. այդ ժամանակ Դենիլսոնը նոր էր սկսել իր կարիերան, և նրա հետ խաղաց 1998 թվականի Աշխարհի առաջնությանը[6]։ Նրա սիրելի երաժշտական ոճը Pagode-ն է ՝ սամբայի տարատեսակը[6]։

Պոկերային կարիերա

2016 թվականի մարտի 21-ին Դենիլսոնը դարձել է հայտնի 888poker պրոֆեսիոնալ պոկերիստների թիմի անդամ[25]։ Թվիթերը ցնցում էր բրազիլացու 888poker թիմ տեղափոխվելու կապակցությամբ։ Այսուհետ PokerStars-ը կորցրեց բրազիլական ֆուտբոլային աստղերից մեկին։ Դենիլսոնը դարձավ առաջին բրազիլացին, որ տեղ գտավ 888poker-ում։ Դա Պոկեր-Ռումի երկրորդ դեպքն էր, որ ներգրավել իր աշխարհ ֆուտբոլիստի։ 888poker-ի հետ պայմանագիր էր ստորագրել սուպեր աստղ Լուիս Սուարեսը, ով 2014 թվականի աշխարհի առաջնության խաղերում կծել էր ֆուտբոլիսնտերից մեկին, Պոկեր-Ռումը որոշեց խզել պայմանագիրը Սուարեսի հետ։

Ձեռքբերումներ

Ակումբային

  • 1998 և 2008 թվականների Սան Պաուլու նահանգի գավաթի առաջնության կրկնակի չեմպիոն։
  • 1994 թվականի ԿՈՆՄԵԲՈԼԻ գավաթի առաջնության հաղթող։
  • 1999 և 2001 թվականների Ռոման Կարանսի անվան գավաթի առաջնության կրկնակի հաղթող (Ramon de Carranza Trophy
  • 2004/05 թվականի Իսպանիայի գավաթի հաղթող։
  • 2007 թվականի ԱՄՆ-ի գավաթի առաջնության հաղթող։

Ազգային հավաքականում

  • 1998 և 2002 թվականների աշխարհի առաջնությունների մասնակից։
  • 2002 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն։
  • 1998 թվականի աշխարհի փոխչեմպիոն։'
  • 1997 թվականի Ամերիկայի գավաթի հաղթող
  • 1997 թվականի ՖԻՖԱ-ի գավաթի առաջնության հաղթող

Անձնական

  • 1997 թվականի Կոնֆեդերացիայի գավաթի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։

Ակումբային վիճակագրություն[26]

ՄրցաշրջանԹիմԽաղերի քանակը[27]Գոլերի քանակը[27]
1995«Սան Պաուլու»372
1996«Սան Պաուլու»413
1997«Սան Պաուլու»183
1998/99«Բետիս»352
1999/2000«Բետիս»323
2000«Ֆլամենգո»113
2000/01«Բետիս»211
2001/02«Բետիս»343
2002/03«Բետիս»252
2003/04«Բետիս»292
2004/05«Բետիս»100
2005/06«Բորդո»313
2006/07«Ալ Նասր»153
2007/08«Դալաս»81
2008«Պալմեյրաս»273

Դենիլսոնի ողջ գոլերը Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում

ՏարեթիվՄարզադաշտՀակառակորդՀաշիվԱրդյունքումԱռաջնություն
1.1997 թվականի հունիսի 26«Էստադիո Էռնանդո Սիլես» (Սանտա Կրուս դե լա Սերա, Բոլիվիա)  Պերու1։0[28]7։0Ամերիկայի գավաթ (1997 թվական), կիսաեզրափակիչ
2.1997 թվականի հունիսի 29«Էստադիո Էռնանդո Սիլես» (Լա պաս, Բոլիվիա)  Բոլիվիա1։03։1Ամերիկայի գավաթ (1997 թվական), եզրափակիչ
3.1997 թվականի սեպտեմբերի 10«Ֆոնտե Նովա» (Բահիա Սալվադոր, Բրազիլիա)  Էկվադոր1։04։2Ընկերական խաղ
4.1997 թվականի հոկտեմբերի 9«Էշտադիո դու Մանգեյրո» (Բելեն, Բրազիլիա)  Մարոկկո1։02։0-//-
5.1997 թվականի հոկտեմբերի 9«Էշտադիո դու Մանգեյրո (Բելին, Բրազիլիա)  Մարոկկո2:02:0-//-
6.1998 թվականի փետրվարի 8«Կոլիզեում» (Լոս Անջելես, ԱՄՆ)  Սալվադոր1:04:01997 թվականի ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի առաջնություն, խմբային փուլ
7.1999 թվականի ապրիլի 7Ման Գարրինչի մարզադաշտ (Բրազիլիա, Բրազիլիա)  ԱՄՆ1:07:0Ընկերական խաղ
8.2001 թվականի հուլիսի 15«Պասկալ Գերրերո» (Կալի, Կոլումբիա)  Պերու2:02:0Ամերիկայի գավաթ (2001 թվական), խմբային փուլ
9.2001 թվականի հուլիսի 18«Պասկալ Գերրերո» (Կալի, Կոլումբիա)  Պարագվայ3։13։1-//-
10.2002 թվականի մայիսի 25«Բուկիտ Ջալիլ Ստեդիում» (Կուալա Լումպուր, Մալազիա)  Մալազիա3։04։0Ընկերական խաղ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիլսոն» հոդվածին։