Կուալա Լումպուր
Կուալա Լումպուր (մալայերեն՝ Wilayah Persekutuan Kuala Lumpur, անգլ.՝ Federal Territory of Kuala Lumpur, չինարեն՝ 吉隆坡联邦直辖区), Մալայզիայի մայրաքաղաքը ու ամենաբնակեցված քաղաքը[1]։ Քաղաքի մակերեսը կազմում է 243 կմ2, բնակչությունը 2010 թվականի տվյալներով՝ 1,6 միլիոն մարդ[1]։ Մեծ Կուալա Լումպուր քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը 2012 թվականի տվյալներով կազմում է 7,5 միլիոն մարդ[2]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կուալա Լումպուր | |||||
كوالا لومڤور 吉隆坡 கோலாலம்பூர் | |||||
| |||||
Երկիր | Մալայզիա | ||||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
Հիմնադրված է | 1857 թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 1972 թվականից | ||||
Մակերես | 243,65 կմ² | ||||
ԲԾՄ | 21,95 մ | ||||
Բնակչություն | 1 809 699 մարդ (2009) | ||||
Խտություն | 7427,5 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 6 900 000 | ||||
Ժամային գոտի | UTC+8 | ||||
Հեռախոսային կոդ | +60 3 | ||||
Փոստային դասիչ | 40xxx - 48xxx, 62xxx - 64xxx | ||||
Ավտոմոբիլային կոդ | W | ||||
Պաշտոնական կայք | kualalumpur.gov.my | ||||
Կուալա Լումպուրը Մալայզիայի խորհրդարանի նստավայրն է։ Քաղաքը ժամանակին դաշնային կառավարության դատական և գործադիր մարմինների նստավայն էր, սակայն դրանք 1999 թվականին տեղափոխվել են Պուտրաջայ[3]։ Դատական համակարգի որոշ բաժիններ դեռ գտնվում են Կուալա Լումպուրում։ Այստեղ է գտնվում նաև Մալայզիայի արքայի պաշտոնական նստավայր Իստանա Նեգարան։ Կուալա Լումպուրը Մալայզիայի մշակութային, ֆինանսական և տնտեսական կենտրոնն է։ Foreign Policy-ի 2010 թվականի գլոբալ քաղաքների սանդղակում գրավում է 48-րդ հորիզոնականը[4] իսկ 2010 թվականին ըստ 2thinknow-ի՝ տնտեսական և սոցիալական նորարարության գլոբալ քաղաքների ցանկում գրավել է 67-րդ տեղը[5]։
Աշխարհագրություն
Քաղաքը գտնվում է Մալակկա թերակղզու հարավ-արևմուտքում, ցածրադիր հովտում, որտեղ միախառնվում են Կլանգ և Գոմբակ գետերը։
Պատմություն
Կուալա Լումպուրը հիմնադրվել է 1857 թվականին։ 1880-1978 թվականները եղել է Սելանգորի մայրաքաղաքը։ 1946-1957 թվականները եղել է բրիտանական գաղութի վարչական կենտրոնը, 1957-1963 թվականները՝ անկախ Մալայայի Ֆեդերացիայի մայրաքաղաք, 1983 թվականից՝ Մալայզիայի մայրաքաղաք։ 1972 թվականի փետրվարի 1-ից կրում է քաղաքի կարգավիճակը, 1974 թվականից՝ Դաշնային տարածքի կարգավիճակ[6]։
Ազգային կազմ
Քաղաքում բնակվում են մալայացիներ, չինացիներ, թամիլներ, մալայալներ, թելուգու, բենգալացիներ և այլ ազգեր։
Տնտեսություն
Կուալա Լումպուրը համարվում է երկրի առևտրա-արդյունաբերական և ֆինանսական կենտրոնը[7]։ Քաղաքում և դրա արվարձաններում գտնվում են կաուչուկի վերամշակման, արմավենու յուղի և այլ սննդամթերքների արտադրության ձեռնարկություններ։
Կլիմա
Կուալա Լումպուրը ունի հասարակածային կլիմա, տեղումների մեծ քանակով (տարեկան միջին քանակը կազմում է 2627 մմ)։ Ամբողջ տարին շոգ է և խոնավ։ Առատ տեղումները գրեթե հավասարաչափ թափվում են ամբողջ տարվա ընթացքում, բացի հունիս-օգոստոս ամիսներից, երբ դրանք համեմատաբար ավելի քիչ են։ Օդի ջերմաստիճանը քաղաքում երբեք չի բարձրանում 38,5 °C-ից և երբեք չի իջնում 17,8 °C-ից[8][9]։ Միջին օրական առավելագույնը կազմում է 30-33 °C, իսկ նվազագույնը՝ 23-25 °C:
Կուալա Լումպուրի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 38.0 (100.4) | 36.2 (97.2) | 36.7 (98.1) | 37.2 (99) | 38.5 (101.3) | 36.6 (97.9) | 36.3 (97.3) | 38.0 (100.4) | 35.8 (96.4) | 37.0 (98.6) | 36.0 (96.8) | 35.5 (95.9) | 38.5 (101.3) |
Միջին բարձր °C (°F) | 32.0 (89.6) | 32.8 (91) | 33.1 (91.6) | 33.1 (91.6) | 33.0 (91.4) | 32.8 (91) | 32.8 (91) | 32.3 (90.1) | 32.1 (89.8) | 32.0 (89.6) | 31.7 (89.1) | 31.5 (88.7) | 32.4 (90.3) |
Միջին օրական °C (°F) | 27.7 (81.9) | 28.2 (82.8) | 28.6 (83.5) | 28.7 (83.7) | 28.8 (83.8) | 28.6 (83.5) | 28.1 (82.6) | 28.1 (82.6) | 28.0 (82.4) | 28.0 (82.4) | 27.8 (82) | 27.6 (81.7) | 28.2 (82.8) |
Միջին ցածր °C (°F) | 23.4 (74.1) | 23.6 (74.5) | 24.0 (75.2) | 24.3 (75.7) | 24.6 (76.3) | 24.3 (75.7) | 23.8 (74.8) | 23.9 (75) | 23.8 (74.8) | 24.0 (75.2) | 23.8 (74.8) | 23.6 (74.5) | 23.9 (75) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 17.8 (64) | 18.0 (64.4) | 18.9 (66) | 20.6 (69.1) | 20.5 (68.9) | 19.1 (66.4) | 20.1 (68.2) | 20.0 (68) | 21.0 (69.8) | 20.0 (68) | 20.7 (69.3) | 19.0 (66.2) | 17.8 (64) |
Տեղումներ մմ (դյույմ) | 193 (7.6) | 198 (7.8) | 257 (10.12) | 290 (11.42) | 197 (7.76) | 131 (5.16) | 148 (5.83) | 162 (6.38) | 214 (8.43) | 265 (10.43) | 321 (12.64) | 252 (9.92) | 2628 (103,49) |
Միջ. անձրևոտ օրեր | 17 | 17 | 19 | 20 | 18 | 14 | 16 | 16 | 19 | 21 | 24 | 22 | 223 |
% խոնավություն | 80 | 80 | 80 | 82 | 81 | 80 | 79 | 79 | 81 | 82 | 84 | 83 | 81 |
Միջին ամսական արևային ժամ | 185.0 | 192.4 | 207.9 | 198.8 | 206.8 | 194.4 | 200.2 | 189.0 | 163.8 | 169.1 | 152.3 | 162.6 | 2222,3 |
Աղբյուր #1: Pogodaiklimat.ru[10] | |||||||||||||
Աղբյուր #2: NOAA (sunshine hours, 1961–1990)[11] |
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուալա Լումպուր» հոդվածին։ |