Էն Հեչ

Էն Հեչ (անգլ.՝ Anne Celeste Heche, /ˈheɪʃ/, մայիսի 25, 1969(1969-05-25)[1][2], Ավրորա, Portage County, Օհայո, ԱՄՆ - օգոստոսի 11, 2022(2022-08-11)[3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ։

Էն Հեչ
անգլ.՝ Anne Heche
Ծնվել էմայիսի 25, 1969(1969-05-25)[1][2]
ԾննդավայրԱվրորա, Օհայո, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 11, 2022(2022-08-11)[3] (53 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
ԿրթությունOcean City High School? և Francis W. Parker School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասանուհի, ռեժիսոր
Ակտիվ շրջան1989 - այժմ
Ծնողներմայր՝ Nancy Heche?
Ամուսին(ներ)Coleman Laffoon?
Համատեղ ապրող(ներ)Էլեն Դիջեներես և Ջեյմս Տապպեր[5]
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Էն Սելեստա Հեչը ծնվել է 1969 թվականի մայիսի 25-ին, Ավրորա քաղաքում, Օհայո նահանգում, Դոնալդ և Նենսի Հեչերի ընտանիքում։ Նրա հայրը եղել է բապտիստ քահանա և եկեղեցական երգչախմբի ղեկավար, մահացել է 1983 թվականին, սպիդից։ Հոր մահից մեկ տարի անց ավտովթարից մահանում է Էնի ավագ եղբայրը՝ սկսնակ դերասան Նեյտը։ 1985 թվականին, երբ Էնը 16 տարեկան էր, Էնին առաջարկում են պայմանագիր կնքել «Ինչպես է պտտվում աշխարհը» սերիալում նկարահանվելու համար։ Այնուամենայնիվ, Էնը խորհրդակցելով մոր հետ, հրաժարվում է այդ առաջարկից, գտնելով, որ սկզբում պետք է ավարտել միջնակարգ դպրոցը։

Անմիջապես դպրոցն ավարտելուց հետո Էնը տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ ընդունում է «Այլ աշխարհ» սերիալի նկարահանումներին մասնակցելու առաջարկը։ 1987-1991 թվականներին այդ սերիալում նա կատարում է Վիկի Կարսոնի դերը, որի համար 1991 թվականին ստանում է «Էմմի» մրցանակ։ Վերջին տարիներին Էնը նկարահանվել է ինչպես հեռուստատեսությունում, այնպես էլ ֆիլմերում։ Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Դոննի Բրասկո» (1997), «Հրաբուխ» (1997), «Ես գիտեմ, թե ինչ եք արել անցած ամառ» (1997), «Վեց օր, յոթ գիշեր» (1998), «Խելագարություն» (1998) և այլն։ 2004 թվականին նա արժանացել է «Թոնի» մրցանակի «Քսաներորդ դար» ֆիլմում իր կատարած դերի համար։

ԱՄՆ-ում շատ է քննարկվել Էն Հեչի լեսբիական կապը կոմիկ դերասանուհի Էլլեն Դեդժեներեսի հետ, ում հետ նա հանդիպել է 1997-2000 թվականներին։ Բաժանումից մեկ տարի անց Էնը ամուսնանում է կինոօպերատոր Կոուլման Լաֆունի հետ, ումից 2002 թվականին ունենում է որդի՝ Հոմերը։ 6 տարի համատեղ կյանքից հետո, զույգը բաժանվել է 2008 թվականին։ Կյանքի վերջին տարիներին Էնը հանդիպել է դերասան Ջեյմս Թափերի հետ, ումից 2009 թվականի մարտին ունեցել է որդի։

2022 թվականի օգոստոսի 5-ին թմրանյութերի ազդեցության տակ իր ավտոմեքենայով ավտովթարների շարքի է ենթարկվել[6], ինչի հետևանքով մահացել է օգոստոսի 14-ին[7]։

Ֆիլմագրություն

ԹվականԱնվանումՕրիգինալ անվանումԿերպար
1993Գեկ Ֆինի արկածներըThe Adventures of Huck FinnՄերի Ջեյն Ուիլկս
1994Աղջիկները բանտումGirls in prisonՋենիֆեր
1994Գրպանի փողերMilk MoneyԲեթթի
1994Ես ամեն ինչի համաձայն եմI'll Do AnythingՔլեր
1996Եթե պատերը խոսել կարողանայինIf these walls could talkՔրիստին
1996Դոննի ԲրասկոDonnie BrascoՄեգգի Փիսթոուն
1996The JurorՋուլիետա
1997ՀրաբուխVolcanoԲժիշկ Էմի Բերնս
1997Ես գիտեմ, թե ինչ եք արել անցած ամառI know what you did last summerՄելիսա Իգան
1997ՍրիկայությունWag the DogՈւինֆրեդ Էյմս
1998Վեց օր, յոթ գիշերSix Days Seven NightsՌոբին Մոնրո
1998Վերադարձ դեպի դրախտReturn to ParadiseԲեթ Իսթերն
1999Երրորս հրաշքըThe Third MiracleՌոքսանա
1998ԽելագարությունPsychoՄերիոն Կրեյն
2000Կասկածից դուրսAuggie Rose / Above SuspicionԼյուսի
2001Պրոզակի ազգըProzac NationԲժիշկ Սթերլինգ
2002Ջոն ՔյուJohn QՌեբեկա Փեյն
2004Գրեյսիի որոշումըGracie's ChoiceՌովենա Լոուսոն
2004ԾնունդBirthԿլարա
2005Սեքսուալ կյանքSexual LifeԳվեն
2006Ճակատագրական ցանկությունFatal DesireՏանյա Սալիվան
2007Արյունոտ հաշվեհարդարSuffering Man's CharityՀելեն Ջեկոբսեն
2007Ինչ է սերըWhat Love IsԼաուրա
2007Սուպերմեն.Դատաստանի օրըSuperman/DoomsdayԼոիս Լեյն (կրկնօրինակում)
2009ԿնամոլSpreadՍամանտա
2010Այլ ոստիկաններThe Other GuysՊամելա Բորդման
2011Բոլորովին կնամոլ չէCedar RapidsՋոան Օստրովսկի-Ֆոքս
2011ԲաստիոնБастионՔեթրին
2015Խելագար քարտեզWild CardՆիկոլա Անդերս

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էն Հեչ» հոդվածին։