Թեյ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեյ (այլ կիրառումներ)

Թեյ (չինարեն՝ - «չա»), անուշաբույր ըմպելիք, որը սովորաբար պատրաստվում է տաք կամ եռացող ջրի մեջ թեյի թփի տերևները թրմելուց։ Թեյի թուփը թեյազգիների ընտանիքի կամելիա տեսակի մշտադալար բույս է՝ ծագմամբ Ասիայից։ Բուսաբանական գրականության մեջ այդ տեսակի համար հիմնականում օգտագործվում է Չինական կամելիա (Camellia sinensis) անվանումը։ Թեյը ջրից հետո ամենատարածված ըմպելիքն է աշխարհում։ Կան թեյի բազմաթիվ տեսակներ, ինչպիսիք են Դարջլինգը և Չինական կանաչները, որոնք ունեն հաճելի, մի փոքր դառը և տտիպ համ, մինչդեռ մյուսները ունեն տարբեր ուղղվածություններ, որոնք ներառում են քաղցր, համեղ, ծաղկային և խոտային նմուշներ[1]։

Թեյ
Ենթատեսակinfusion?, թաք ըմպելիք, աշխուժացնող սննդամթերք, tea? և ոչ ալկոհոլային խմիչք
 Tea Վիքիպահեստում

Թեյը ծագմամբ Հարավարևմտյան Չինաստանից է, որտեղ այն օգտագործվել է որպես բուժիչ խմիչք դեռևս Հան դինաստիայի ժամանակ։ Չինական Թան դինաստիայի տիրապետության շրջանում այն հայտնի էր որպես հանգստացնող ըմպելիք, որը տարածվեց նաև Արևելյան Ասիայի այլ երկրներում։ Պորտուգալիայի քրմերը և առևտրականներն այն Եվրոպա ներմուծեցին 16-րդ դարում։ 17-րդ դարի ընթացքում անգլիացիների համար թեյ խմելը նորաձև դարձավ, ովքեր էլ Հնդկաստանում սկսեցին դրա լայնածավալ արտադրությունը և առևտրականացումը ՝ շրջանցելով չինական մենաշնորհը[2]։

«Բուսական թեյ» տերմինը վերաբերում է այն խմիչքներին, որոնք չեն պատրաստվում Կամելիա սայնսիսից․ դրանցից են մրգերը, տերևները կամ բույսերի այլ մասերը, ինչպես նաև հեղուկի մեջ թրմած մասուրը և երիցուկը։ Սրանց երբեմն կոչում են տիսաններ կամ բուսական խառնուրդներ՝ խուսափելով թեյի հետ շփոթությունից, որը պատրաստվում է թեյի բույսերից։

Ստուգաբանություն

Շրի Լանկայի թեյի պլանտացիայում աշխատողները, 2009 թվական

Ըստ չինական այբուբենի՝ այն արտասանվում է  «Չա», որն ի սկզբանե գրված է եղել որպես «Տու» (արտասանվում է տու, որպես դառը համ բնութագրող բառ), իսկ ներկայիս գրելաձևը ձեռք բերեց Թան դինաստիայի ժամանակաշրջանում[3][4][5]։ Չինարենի  տարբեր շրջաններում բառի արտասանությունը տարբեր է, ինչպես օրինակ Մանդարինում՝ Չա,  Ու չինարենում՝ զո կամ ձո, մին չինարենում՝ տա և տե[6]։ Առաջարկություններից մեկի համաձայն՝ տարբեր արտասանությունները կարող էին ծագել Հին չինաստանում թեյ բառի տարբեր մակդիրներից, օրինակ՝ տու-ն կարող էր ծագել տե -ից, այնուամենայնիվ հնչյունաբանները պնդում են չա տարբերակը, տե և ձո բառերը առաջացել են նույն արմատից՝ համանման դռա արտասանությունից, որոնք դարերի ընթացքում փոփոխվել են հնչյունի արտասանության շնորհիվ[7][8]։

Թեյի համար կան այլ հնագույն բառեր, այդուհանդերձ մինգ-ը համեմատած մյուսների՝ ամենատարածվածն է[9]։ Չինարենում թեյ բառի համար առաջարկվում է հետևյալ բառերը տո, չա և մինգ, որոնք փոխառվել են ավստրոասիական լեզուներից, օրինակ՝ հնարավոր է, որ չա-ն առաջացել է ավստրոասիական լա արմատից, որը նշանակում է տերև։ Չինարենի շատ լեզուներում, ինչպիսիք են մանդարինը և քենթոնիսը, բառը արտասանում են չա, իսկ Հոկիենում և թիոչուում արտասանում են թեհ։ Այս երկու արտասանության ձևերը ամենատարածվածն են աշխարհում[10]։ Ավելի վաղ՝ 17-րդ դարից սկսած, հոլանդացիները գլխավոր դեր էին խաղում Եվրոպայի թեյարտադրության բնագավառում հոլանդական արևելահնդկական ընկերության միջոցով[11]։ Հոլանդերենում թեյ բառը փոխառել են միջին չինարենից։ Թեյը Հոլանդիայից արտահանվեց այլ Եվրոպական երկրներ, որտեղ նույնպես արտասանությունը փոխառված էր հին չինարենից, անգլերենով արտասանությունը՝ թի, ֆրանսերեն, իսպաներեն և գերմաներեն՝ տե։ Այս արտասանության ձևերը նույնպես տարածված են ամբողջ աշխարհում։ Չա արտասանական ձևը գալիս է Կանտոներենի չահ ձևից[12]։ Պորտուգալացիները ընդունեցին կանտոներենի չահ արտասանության տարբերակակը, որը նաև տարածեցին Հնդկաստանում։ Այդուհանդերձ, կորեական և ճապոնական չա արտասանությունները կանտոգեներենից չէ, դրանք փոխառվել են Չինաստանի ամենավաղ շրջաններից։ Երրորդ տարբերակը դա չաի-ն է, որը գալիս է պարսկերենից։ Այդուհանդերձ, չաի-ն համարվում է սև թեյի և մեղրի խառնուրդը, իսկ համեմունքների և կաթի խառնուրդը բնորոշ է Անգլիային[13]։

Ծագում և պատմություն

Թեյի բույսի հայրենիքը Արևելյան Ասիան է, հավանաբար ծագումը կարող է կապվել Հյուսիսային Բիրմայի և Հարավարևմտյան Չինաստանի հետ։ Թեյախմությունը, որպես այդպիսին, տարածվեց Թան արքայատոհմի օրոք, երբ այն միայն օգտագործում էին որպես բժշկական դեղամիջոց։ Սիչուանում մարդիկ սկսեցին թրմել թեյի տերևները առանց հավելումների՝ պահպանելով իր դառը համը, և այն այլևս չէին օգտագործում բժշկական նպատակներով։ Չինական լեգենդի համաձայն, որը ներկայացված է եղել Շեննոնգում մ․թ․ա․ 2737 թվականին[14]՝ թեյի ըմպելիքը ներմուծվել է Չինաստանի հարավ-արևմուտքից՝ Սիչուանի և Յուննայի տարածաշրջաններից[15]։

Ավելի վաղ արձանագրությունների համաձայն՝ թեյի հայրենիքը հենց Չինաստանն է[16]։ Տու բառը հանդիպել է Շինգի և այլ հայտնիների գրվածքներում, նաև հնարավոր է, որ այն վերաբերում է այլ բույսերի, ինչպիսիք են մատիտեղը, չիոկորին կամ էլ հենց թեյը։ Ըստ Հուայանգի «Քրոնիկոս»-ի՝ Զոու թագավորի օրոք Բաում մարդիկ դրան անվանում էին տու։ Ավելի ուշ՝ 17-րդ դարում, գտնվեց ևս մեկ ապացույց, որտեղ նշվում է, որ Լի Կունի առաջնորդության ժամանակահատվածում ևս եղել է թեյը, և հենց նա է, որ հրահանգել է իր համար բերել իրական թեյը[17]։ Ավելի վաղ թեյի մասին փաստացի ապացույց հայտնաբերվել է 2016 թվականին Սիանի քաղաքում՝ Ջինգ կայսեր դամբարանում՝ նշելով, որ թեյի տերևներից թեյ խմել է նրա տոհմը դեռևս Քրիստոսից առաջ երկրորդ դարում[18]։ Հան արքայատոհմի կառվարման ժամանակահատվածում 59 թվականին Վանգ Բաոյի կողմից գրված աշխատությունում նշվում է թրմված թեյի մասին։ Թեյի մշակման առաջին արձանագրությունները նույնպես հայտնաբերվել են այդ ժամանակաշրջանում (Հան թագավորի օրոք), այդ ընթացքում թեյը մշակվել է Չինդունի մոտ գտնվող Մենգ լեռան վրա։ Թեյի մասին մեկ այլ վաղ արձանագրություն նշվում է մ․թ․ա․ 3-րդ դարում[19]։ Այդուհանդերձ, մինչև Թան արքայատոհմը թեյախմությունը հիմնականում Հարավային Չինաստանի սովորույթն էր համարվում։ Այն լայն տարածում գտավ և հայտնի դարձավ Թան արքայատոհմի ժամանակաշրջանում, երբ այնտեղից էլ տարածվեց դեպի Կորեա, Ճապոնիա և Վիետնամ։ Հնդկաստանում թեյը երկար ժամանակ օգտագործում էին հիմնականում բուժական նպատակներով, իսկ Հիմալայներում դրա հակառակ իրավիճակն էր, բրիտանացիների նման նրանք այն օգտագործում էին որպես ըմպելիք[20]։ Դարերի ընթացքում եղել են թեյի մշակման տարբեր տեխնոլոգիաներ, և թեյի մշակման մի շարք տեխնոլոգիաներ զարգացում են ապրել։ Թան արքայատոհմի գահակալության շրջանում, թեյը օգտագործում էին թրմված վիճակում, հետագայում տարածվեց խմորոեղենի ձևով, իսկ մինչ Սոնգ արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանը չմշակված տերևները մշակվեցին և դարձան հայտնի։ Յան և Մինգ արքայատոհմերի կառավարման ժամանակաշրջանում թեյի տերևները տապակում էին, ոլորում և չորացնում, այդ գործընթացը ավարտվում է օքսիդացման գործընթացի հետ մեկտեղ, երբ տերևները դարչնագույն էին դառնում, դա էլ ապահովում է թեյի կանաչ գույնը։ 15-րդ դարում օօլոնգ թեյի դեպքում տեևները օքսիդացվում էին նախքան տապակվելը։ Այնուամենայնիվ արևմտյան համերը ամբողջապես օքսիդանում են՝ վերածվելով սև թեյի, իսկ տերևներն օքսիդացված էին։ Դեղին թեյը ստացվել է կանաչ թեյի մշակման արդյունքում՝ Մինգ աքայատոհմի օրոք։

Բաթումի 1915 թվական

Թեյը առաջին անգամ ներկայացվել է պորտուգալացի քահանաներին և չինացի առևտրականներին 16- րդ դարում, երբ այն դեռ կոչվում էր չա[20] եվրոպական ավելի վաղ արձանագրություններում, որտեղ նշվում է որպես չա։ [21] Եվրոպայում թեյի մասին առաջին արձանագրությունը եղել է 1607 թվականին, երբ հոլանդական արևելահնդկական ընկերությունը բեռները Մակակոյից հասցրեց Ճավա[22]։ Դրանից երկու տարի անց հոլանդացիները Ճապոնիայից գնեցին առաջին խմբաքանակը, որը ուղարկեցին Եվրոպա։ Թեյը նորաձև խմիչք դարձավ Նիդերլանդներում, որից հետո հոլանդացիները այն որպես ըմպելիք տարածեցին Գերմանիայում, Ֆրանսիայում, Ատլանտիկայից մինչև Նյու Յորք[23]։

Անգլիայում թեյի մասին առաջին արձանագրությունը 1615 թվականին բգրել է Ռիչարդ Վիքմանը, ով Ճապոնիայում գլխավորում էր արևելահնդակական ընկերությունը։ Նա գրել է Մակակոյի վաճառականի բերած ամենալավ տեսականու մասին։ Ճանապարհորդ-վաճառական Փիթեր Մունդը, ով 1637 թվականին[24] համտեսեց թեյը Ֆուջիանում, այդ մասին գրեց․ «Թեյը ընդամենը ջուր է և թրմված բույսեր»[22][24]։ 1567 թվականին թեյը վաճառվում էր Լոնդոնի սրճարաններում, Սամոել Փեփիսը համտեսեց թեյը 1660 թվականին, և երբ 1662 թվականին Քեթրին Բռագանզացին ամուսնացավ Չարլզ Երկրորդի հետ, թեյախմությունը ավելի տարածվեց Բրիտանիայում։ Այդուհանդերձ, մինչև 18-րդ դարը թեյը այնքան էլ տարածված չէր Մեծ Բրիտանիայում և շատ թանկ էր։ Բրիտանացի թեյասերները նախնտրում էին սև թեյը խմել կաթով և շաքարով։ 1720 թվականին կանաչ թեյը իր տարածվածությամբ զիջում էր սև թեյին[25]։ 18-րդ դարում թեյի մաքսանենգությունը հնարավորություն տվեց ավելի լայն մասսային օգտվել թեյից։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը վերացրեց թեյի հարկերը, սրանով էլ 1785 թվականին վերջ դրվեց մաքսանենգությանը[26]։ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում թեյը համարվում էր շքեղության խորհրդանիշ և հիմնականում սպառվում էր հատուկ առիթների ժամանակ, ինչպիսիք են փառատոնները և խնջույքները։ 19-րդ դարում Եվրոպայում թեյի գինը սկսեց տատանվել, հատկապես այն ժամանակ, երբ հնդկական թեյը մեծ քանակությամբ ներմուծվեց, 19-րդ դարի վերջում թեյը հասարակության բոլոր շերտերի համար դարձավ ամենօրյա խմիչք։ Թեյի ժողովրդավարության մասին կարելի է տեղեկանալ մի շարք հայտնի միջոցառումներից, «Թի էքթ»-ը 1773 թվականին հանգեցրեց Բոսթոնյան թեյի խնջույքինորն էլ բերեց Ամերիկյան հեղափոխության, միարք հարցերի լուծումը հանգեցրեց ափիոնի առևտրին որից հետո էլ սկսվեց ափիոնի պատերազմը[27]։ Թեյը Հնդկաստանից արտահանում էր Բրիտանական ընկերությունը, որն էլ կարողացավ ճնշել չինական մենաշնորհը[28]։ 1841 թվականին Արչիբալդ Քեմբելը գնեց չինական թեյի սերմերը Կումանից և փորձեց դրանք տնկել և մշակել Դարջլինգում։ 1856 թվականին բացվեց Ալբարայի թեյի պարտեզը և տրվեց Դարջլինգ թեյի արտադրության մեկնարկը[29]։

1848 թվականին Ռոբերտ Ֆորտուն արևելահնդական ընկերությունից համագործակցելու ուղարկվեց Չինաստան, որպեսզի թեյի բույսեր ներմուծի Մեծ Բրիտանիա։ Նա ճանապարհորդությունը սկսեց անգլո-չինական առաջին և երկրորդ ափիոնային պատերազմների ընթացքում[30]։ Չինական թեյի բույսերը նա բերեց և ներկայացրեց Հիմալայներում, չնայած մեծ մասամբ չհաջողվեց։ Մեծ Բրիտանիան ներկայացնում էր Ասսամի և Հնդկաստանի հյուսիսային շրջանների թեյի տարբեր տեսակները, որոնք հիմնականում օգտագործում և մշակում էին տեղացիները, ինչպես չինական թեյի բուսատարածքում` օգտագործելով չինական տնկիները և մշակման տեխնոլոգիաները, Բրիտանիան հողատարածքներ էր առաջարկում եվրոպացիներին Ասսամական և Չինական թեյի մշակման համար։ Ճակատագրի հեգնանքով, բրիտանացիներն են թեյախմության սովորույթը ներմուծել Հնդկաստան։ Թեյն ի սկզբանե սպառվում էր միայն անգլոհնդկացիների կողմից, այդուհանդերձ, այն Հնդկաստանում ավելի լայն հայտնի դարձավ 1950 թվականից՝ հնդկական Tea Board of India կազմակերպության հաջող աշխատանքի շնորհիվ[28]։

Տնկում և հավաքում

Կամելիա սայնսիսը մշտադալար բույս է, որն աճում է միայն արևադարձային և մերձարևադարձային կլիմայական պայմաններում։ Որոշ սորտեր կարող են աճել նույնիսկ ծովային պայմաններում և Անգլիայի հեռավոր հյուսիասյին Քոռնոլի շրջաններում[31], Շոտլանդիայում[32], ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնում[33] և Կանադայում[34]։ Հարավային Հեմիսֆերում թեյը շագանակագույն է, ինչպես Հոբարթում, Տանզանիայի կղզիներում[35][36] և Նոր Զելանդիայում[37]։ Թեյի բույսերը տարածվում են սերմերի և սերտաճելու միջոցով, մոտավորապես 4-12 տարի է անհրաժեշտ բույսին, որպեսզի այն պատրաստ լինի բերք տալու[38]։ Եվս մեկ հավելում, տաք կլիմայական պայմաններում թեյի բույսի երկարությունը հասնում է մինչև 127 սանտիմետրի[39]։ Թեյի որոշ տեսակներ տնկվում են ծովի մակարդակից 1500 մետր բարձրևության վրա։ Մինչդեռ այդ բարձրություններում բույսը ավելի դանդաղ է աճում, բայց ձեռք է բերում ավելի լավ համ[40]։

Օգտագործվող երկու հիմնական տեսակները․

  1. Կամելիա սայնսիս, սա մեծ մասամբ օգտագործում են Չինաստանում, Ֆորմսանում և Ճապոնիայում։
  2. Ասսամիկա, օգտագործում են հիմնականում Հնդկաստանում (Ասսամ

Հիմանականում դասակարգվում են տերևների չափսերով, գոյություն ունի 3 տեսակի դասակարգում Ասսամական տեսակի թեյը տարբերվում է իր լայն ու ընդարձակ տերևներով, չինական թեյը տարբերվում է իր փոքր ու նեղ տերևներով և Կամբոդյան թեյը որը տարբերվում է իր միջին չափի տերևներով։ Թեյի բույսը կարող է հասնել մինչև 16 մետրի, եթե չխախտվի հիմքը։ Բացի այդ կարճ թեյի բույսերը պարունակում են ավելի շատ տարրեր, որոնք էլ բարձրացնում են թեյի որակը[41]։

Ամբողջ տեսականու մեջ միայն մեկ երկրորդն են օգտագործում, իսկ չօգտագործվող մասը համարում են անպիտան[42] Թեյի բույսը աճում է 7-15 օրվա ընթացքում՝ կախված եղանակային պայմաններից։ Տերևները, որոնք ավելի դանդաղ են ձևավորվում, ավելի լավ համ են ունենում։ Թեյի հիմնական վնասատուներ են հանդիսանում Հելոպելտիս տեսակին պատկանող մոծակները, որոնք կարող են փչացնել ողջ բերքը։ Ի հավելում դրան՝ վնասված բույսերի հետ կարող են մարդուն փոխանցվել մի շարք հիվանդություններ։

Քիմիական կազմ

Թեյի չոր քաշի 3 տոկոսը կազմում է կոֆեինը՝ կախված տեսակից, ապրանքանիշից[43] և պատրաստման մեթոդից[44]։ Ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ 22-28 միլիգրամ սև թեյի մեջ պարունակում է 1 գրամ կոֆեին, մինչդեռ 11-20 միլիգրամ կանաչ թեյի մեջ պարունակում 1 գրամ կոֆեին․ զգալի տարբերությունը ակնհայտ է[45]։ Թեյի խառնուրդում զգալի է պոլիֆենոլի առկայությունը։ Սա իրենից ներկայացնում է թեյի տերևների ավելի խիտ համակցություն՝ կազմելով խառնուրդի 30-40 տոկոսը[46]։ Թեյը պարունակում է նաև թեոմռոբինի և թեոֆիլինի փոքր քանակություններ, որոնք կոֆեինի նման ունեն խթանող հատկություններ[47]

Հին տերևներից և ցողուններից պատրաստված թեյը նույնպես կարող է բարձր որակ ունենալ։

Ներկա ժամանակներում շրջակա միջավայրի աղտոտման պայմաններում թեյի մեջ երբեմն հանդիպում են նաև ֆլուօռիդ և ալյումինիում[48]։ Սև և կանաչ թեյերը չեն պարունակում սննդարար նյութեր և չունեն էական նշանակություն, բացառությամբ որոշ նյութերի, որոնք կազմում են 0,2 միլիգրամ, մեկ բաժակի հաշվով՝ 26 տոկոս[49]։ Սակայն թեյի տերևներն իրենց մեջ պարունակում են զանազան պոլիֆենոլներ[50][51]։ Տեսակետ կա, որ կանաչ և սև թեյերը կարող են փրկել քաղցկեղից[52][53], բայց գիտականորեն ապացուցված չէ, որ կանաչ թեյը կարող է հիվանդությունների համար օգտակար հատկություններ ունենալ[54][55][56]։ Սև թեյի պարբերաբար օգտագործումը ցույց է տվել, որ այն ոչ միայն օգտակար հատկություններ չունի, այլ նաև չի ազդել արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցման վրա[57]։ Ֆիզիկոսներն ասում են, որ թեյն ունի լուծող և կանխող հատկություններ։ Այն հեշտությամբ լուծվում է ջրի բոլոր միացությունների հետ[58]։

Մշակում և դասակարգում

Թեյը, ըստ մշակման, դասակարգվում է հետևյալ խմբերի[59].

Թեյի տերևների մշակման գործընթացը

Սրանցից առավել տարածված են սպիտակ, կանաչ, օօլոնգ և սև թեյերը։ Հավաքելուց հետ տերևները սկսում են օքսիդանալ։ Տերևների օքսիդացման գործընթացը սկսվում է, երբ տերևները սկսում են թոշնել և գույնը փոխել։ Գունափոխման գործընթացը դադարում է նախապես որոշված ժամանակում, որոնց համար պատասխանատու են համապատասխան ֆերմենտները։ Սև թեյի արտադրության ժամանակ, արհեստական չորացման հետ մեկտեղ ավարտվում է նաև բնական չորացումը։ Արտադրության ժամանակ ուշադրություն է դարձվում խոնավությանը, չորությանը և փաթեթավորմանը՝ կանխելով անհասկանալի մարմինների կամ բորբոսների հայտնվելը փաթեթավորման մեջ։ Այդուհանդերձ նմանատիպ թեյերը հասանելի են շուկայական պայմաններում, որոնք մեծ մասամբ վաճառվում են արևմուտքում։ Այսպիսի թեյերը հիմնականում խառնվում և վաճառվում են իրական թեյերի հետ, որն էլ դժվարեցնում է տեսնել դրանց տարբերությունը։ Նպատակն է ձեռք բերել ավելի լավ համային տեսականի և ստեղծել նոր համադրություններ։ Թեյը երկար ժամանակ պահում է բույրը, որը խնդիրներ կարող է առաջացնել տարբեր գործընթացներում, ինչպիսիք են փոխադրումը և պահեստավորումը։ Դրա մշակումը ևս պահանջում է համապատասխան ուշադրություն, ինչպես օրինակ չորացման ընթացքում բույսի ծխահարումը։

Հավելումներ

Տե՛ս նաև Թեյի խառնուրդ և հավելումներ

Թեյը նաև պատրաստվում է սովորական թեյի տերևներով, հավելումներով և ջրով։ Դրանք կարելի է խմբավորել ըստ տեսակների, վերամշակման, փաթեթավորման և խմելու ժամանակ ավելացվող հավելանյութերի։ Մի մասը պարունակում է ծաղկային, բուսական և համեմունքային խառնուրդներ, իսկ մյուս մասը՝ կաթ, շաքար, կիտրոն և այլն։

Կաթ

Թեյի մեջ կաթի ավելացման մասին առաջին փաստը արձանագրվել է 1680 թվականին Եվրոպայում Մադամ դե Սեվինեի կողմից[60]։ Թեյի շատ տեսակներ ավանդաբար պատրաստվում են կաթի հետ միախառնմամբ։ Դրանցից են հնդկական մասսալա թեյերը և բրիտանական թեյի խառնուրդները։ Սրանք սև թեյի առավել սուր բույր ունեցող թեյերն են, որոնք, կաթի հետ խառնվելով, ավելի նուրբ համ են ձեռք բերում, ինչպիսիք են ասսամականը կամ արևելյան ֆրիսյայի խառնուրդը։ Կաթը չեզոքացնում է սուր համը և ոչնչացնում տենինը[61][62]։ Հան չինական շրջանում թեյը կաթով չեն օգտագործել, Մանչուսի շրջանում` օգտագործել են։ Հոնգկոնգյան ոճի կաթով թեյի հիմքը բրիտանական թեյն է։ Տիբեթցիները և հիմալայցիները թեյը հիմնականում խմում էին կաթի և աղի հետ միախառնած։ Հյուսիսային Եվրոպայի երկրներում (Ռուսաստանը, Հոլանդիան և Հունգարիան) և Իտալիայում, թեյը սովորաբար խմում են կիտրոնի մզվածքով։ Հոլանդիայում կաթով թեյին անվանում են Բավարիան ոճի, որոնք հիմանականում խմում են հղիները և ստնտուները։ Ավստրալիայում ընդունված է կաթով թեյին անվանել սպիտակ թեյ։ Թեյ պատրաստելու գործընթացը տարբեր մարդկանց մոտ տարբեր է։ Շատերը նախընտրում են կաթը բաժակի մեջ լցնել, հետո ավելացնել թեյը, քանի որ այդպես պահպանվում են թարմ կաթի մեջ եղած պրոտեինները[63]։ Մի մասն էլ նախընտրում է կաթը ավելացնել սև թեյով լի բաժակի մեջ։ Մեկ ուրիշ մասն էլ պնդում է, որ պետք է կաթը ավելացնել բաժակի մեջ թեյից հետո։ Կաթի ավելի ուշ ավելացումը նպաստում է շաքարի լավ լուծմանը, իսկ թեյը ավելի գեղեցիկ գույն է ստանում։ Պատմականորեն, կարելի է այս քայլերի հաջորդականությունը դասակարգել, իհարկե[64]։ Թեյի տաք ջերմաստիճանի պայմաններում կաթի դանդաղ ավելացումը կարող է նպաստել դրա սառչելուն։ 2007 թվականին կատարված հետազոտություններից պարզ է դառնում, որ թեյի վրա կաթ ավելացնելը կարող է նրան զրկել որոշ օգտակար հատկություններից[65]։

Այլ

Թեյի հումքի մշակման ժամանակ ավելացվում են որոշ բուրումնավետ հոտեր։ Դրանցից հայտնի է չինական հասմիկի թեյը, քանզի հասմիկի թեյի հումքը ներառում է բուրումնավետ ծաղիկներ և յուղ։ Հնդկական թեյերից համեմունքներով հարուստ են Մասալլա թեյը և կանաչ թեյը, որը ավելի շատ կապում են բերգամոտի յուղի հետ։ Ավանդական տեսականուն ներկայումս ավելացել են ժամանակակից համային նոր տեսակներ։ Արևելյան Հնդկաստանում մարդիկ խմում են կիտրոնով թեյ կամ կիտրոն են ավելացնում Մասսալա թեյին։ Կիտրոնով թեյը խմում են կիտրոնի մզվածքով և շաքարով։ Մասսալայի կիտրոնով թեյը իր մեջ պարունակում է շաքար, աղ, սև պղպեղ, որն էլ նրան կծու համ է հաղորդում։ Թեյի պատրաստման ժամանակ մեկ կտոր կոճապղպեղ ավելացնելը Շրի Լանկայի հայտնի սովորույթներից է, նրանք նաև ավելացնում են այլ համեմունքներ, ինչպիսիք են դարչինը, որը քաղցր համ է հաղորդում։ Այլ հայտնի սովորույթներից են թեյի մեջ մեղրի, կծու նեկտարի, մրգային ջեմի կամ անանուխի ավելացումը։ Չինաստանում քաղցր թեյը համարվում է կանացիության գրավական։ Այլ շրջաններում, ինչպիսիք են Մոնղոլիան, Տիբեթը և Նեպալը, թեյին ավելացնում են նաև անհրաժեշտ քանակությամբ կարագ։ Տիբեթյան կարագով թեյն իր մեջ պարունակում է աղ և ռեհան, իսկ կարագը պատրաստվում է յակերի կաթից։ Նույնը կարելի է ասել նաև աղի թեյի մասին, որը հայտնի է Հյուսիսային Պակիստանի հնդկական Կուշ շրջանում։

Բարձրադիր շրջանների թեյեր

Պայմանավորված տարբեր բարձրություններով` թեյի համը կարող է փոփոխվել։ Այս ձևով տարբեր տեսակի թեյ ստանալու տեխնոլոգիան հիմանականում կիրառվում է Հյուսիսային Աֆրիկայում (Մարոկկո, Ալգերիա, Մաուրիտանա, Լիբիա, և Արևմտյան Սահարայում), բայց նաև Արևմտյան Աֆրիկայում (Գվինեա, Մալի, Սենեգալ), և սա կարող է միանգամայն փոխել թեյի համը, նաև ավելի հաճելի համ հաղորդի[փա՞ստ]։ Որոշ երկրների մշակույթներում թեյին տրվում է համապատասխան անուններ` կախված այն բանից, թե ինչ բարձրություններից է հավաքվում[փա՞ստ]։ Հարավարևելյան Ասիայում՝ հիմանականում Սինգապուրում և Մալազիայում, գործնականում մեծ բարձրություններից հավաքված սև թեյին ավելացնում են նաև կաթ։ Օգտագործվող համեմունքներից Թեհ թարիկը, որը բառացի թարգմանվում է քաշած թեյ (ունի հնդկական ծագում), ավելի քաղցրահամ է և տարածարջանում էլ լավ տարածված։ Մալազիայում թեյի այս տեսակը այնքան է զարգացում ապրել, որ մինչև անգամ վերածվել է արվեստի։ Բարձրից թեյ հյուրասիրելը հիմնականում իրականացվում է ռեստորաններում հատուկ հյուրերի համար։

Պատրաստում

Թեյի տարբեր տեսակներ, կանաչ, դեղին, օօլոնգ և սև

Սև թեյ

Սև թեյի հայտնի տեսակներիցց են ասսամը, նեպալը, դարջլինգը, նիլգիրին, ռիզեն, քիմիոնը և ցեյլոնը։ Սև թեյի որոշ տեսակներ չեն թրմվում 90 °C-ից ցածր ջերմաստիճանում[66]։ Արդյունքում արևմուտքում թեյը թրմում են մոտ 99 °C ջերմաստիճանի պայմաններում։ Քանի որ բարձրադիր շրջաններում ջուրը շատ դժվար է հասցնել եռման այդ աստիճանին, արդյունքում որոշ շրջաններում դժվարություն է առաջանում թեյը պատրաստել ճիշտ ձևով։ Արևմուտքը սև թեյը թրմում են մոտավորապես 4 րոպե։ Այդուհանդերձ, որոշ շրջաններում թեյի հումքը եռացնում են, իսկ մյուս մասում էլ պարզապես թրմում։ Հնդկաստանում թեյը թրմում են մոտավորապես 15 րոպե, դա ավելի երկար է, քան Մասսալա թեյի թրման տևողությունը, և սա նրանց համար, ովքեր նախընտրում են սուր համով թեյ։ Թեյը հաճախ քամում են նախքան մատուցելը։Ստանդարտացման միջազգային կազմակերպության՝ պարենային անվտանգության կառավարման խումբը սահմանել է մեկ բաժակ թեյ պատրաստելու կանոնները ISO 3103։

Կանաչ թեյ

Աշխարհում բնակչության մի որոշակի մաս նախընտրում է նուրբ համ ունեցող թեյեր, ինչպես Հեռավոր արևելքում, իսկ այն պատրաստում են 80-85 °C ջերմաստիճանում։ Հյուսիսային Աֆրիկայի և Կենտրոնական Ասիայի որոշ շրջաններում նախընտրում են սուր համով թեյերը, որը թրմում են բարձր ջերմաստիճանում։ Մարոկկոյում կանաչ թեյը թրմում են մոտաորապես 15 րոպե։ Թրմամանը, որի մեջ պատրաստվում է թեյը, նախապես տաքացվում է` դրա շուտ սառչելը կանխելու համար։ Բարձորակ կանաչ և սպիտակ թեյերին կարող ենք կրկին ջուր ավելացնել 5-ից ավելի անգամ, դա արդեն կախված է տեսակից և ավելացվող ջրի ջերմաստիճանից։

Ծաղկային թեյ

Ծաղկային թեյը թրմում են 100 °C ջերմաստիճանում, թրմման տևողությունը 3 րոպե, թրմումը կատարվում է ապակե ամանի մեջ։

Օօլոնգ

Օօլոնգը թեյի կիսաֆերմենտացված փիրուզագույն տեսակ է, որն արտադրվում է Չինաստանում։ Առանձնանում է անկրկնելի համով և բազմաթիվ բուժիչ հատկություններով։ Այն կարելի է թրմել բազմաթիվ անգամ։ Օգտագործվել է արարողությունների ժամանակ։ Այն կանխարգելում և բուժում է սիրտանոթային և ուղեղի անոթների հիվանդությունները, աթերոսկլերոզը, ունի երիտասարդացնող և նիհարեցնող հատկություն, լավացնում է արյան շրջանառությունը և հիշողությունը։

Պրեմիում կամ նրբահամ թեյ

Որոշ թեյեր, հիմնականում կանաչ թեյերը և նրբահամ օօլոնգ թեյը, թրմում են ավելի քիչ ժամանակում, հաճախ մինչև 30 վայրկյան։ Այդուհանդերձ, սև դարջլինգ թեյը, հնդկական մատչելի թեյերից է, որը պահանջում են ավելի շատ թրմման ժամանակ։

Թեյ Պուեր

Պուեր տեսակի թեյը պատրաստվում է թրմման եղանակով։Որոշ մարդիկ նախընտրում են թրմման ժամանակակ կտրուկ բարձրացնել եռման ջերմաստիճանը մինչև թրմման ավարտը, այն հիմնականում թրմվում է 100 °C ջերմաստիճանում, 30 վայրկյանից մինչև 5 րոպե ժամանակահատվածում։

Սառը թեյ

Մինչդեռ շատ թեյերի թրմման ժամանակ օգտագործում են տաք ջուրը, թեյի այս տեսակի թրմման համար օգտագործում են սառը հեղուկը։ Սակայն դրա պատրաստման ժամանակահատվածը ավելի երկար է տևում, քանզի սառը ջրում համային բաղադրիչները ավելի դժվար են խառնվում իրար։ Դա պատրաստվում է թեյի տերևների մզվածքից և պատրաստ է լինում սառնարանում 4-10 ժամ մնալուց հետո։ Սառը թեյի պատրաստման գործընթացը ավելի դյուրին է, քան սառը սուրճի պատրաստման գործընթացը։ Տաք թեյի համեմատ սառը թեյը ունի մի շարք թերություններ։ Առաջինը այն է, որ երբ տերևների վրա բակտերիաներ էին լինում, դրանք տաք ջրով ցողվելուց հետո սատկում էին, սակայն սառը թեյի դեպքում այս գործընթացը բացառվում է։ Սակայն ներկա ժամանակներում դա մտահոգության առարկա չի հանդիսանում։ Երկրորդ` ցածր ջերմաստիճանը գցում է կոֆեինի արդյունավետությունը։

Մատուցում

Առանց գունանյութերի թեյը ամենապահանջվածն է, իսկ թուրմը, որը դեռ մնացել է բաժակում, կարող է օգտագործվել նաև երկրորդ անգամ։ Այս թեյը թրմելու համար լավագույն տարրան հանդիսանում է հախճապակյա ամանը։ Yixing pots- ը պատրաստում է լավագույն տարրաները, որոնք արդեն իսկ հայտնի են մարդկանց։ Սպասարկման ժամանակ դնում են հատուկ սալիկի վրա, որը իրենից ջերմություն է արձակում և երկար ժամանակ կարող է թեյը տաք պահել։ Մեծ թեյատները 19-րդ դարում իրական նորարարություններ էին, քանզի այդ ժամանակ դա շատ հազվադեպ է հանդիպում և բավականին թանկ էին։

Թեյի մշակույթ

Ամենահայտնի անգլիական թեյախմությունը նկարագրված է Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» վեպում, որին մասնակցում էին Ալիսան, Մարտյան Նապաստակը և Գլխարկագործը,
Նկարազարդում գրքի առաջին հրատարակությունից (1865),
հեղինակ` Ջոն Թեննիել
Չինացիները մատներով կտկտացնում են` ի նշան շնորհակալության

Թեյը սպառվում է մեծ մասամբ իր հանգստացնող հատկությունների շնորհիվ, քանի որ այն որոշակի քանակությամբ կոֆեին է պարունակում[67]։ Վաճառվում են անգամ կոֆեինացված ապրանքանիշները։ Բուսական թեյերը նույնպես կոչվում են թեյ, չնայած նրան, որ թեյի տերևներ չեն պարունակում։ Այդուհանդերձ, փաստ է, որ թեյը աշխարհում իր սպառվածությամբ երկրորդն է ջրից հետո, նույնիսկ շատ երկրներում թեյախմությունը վերածվել է լուրջ խնջույքների։

Թեյին վերաբերող սովորույթները ծագել են տարբեր մշակույթներից, ինչպիսիք են չինական և ճապոնական սովորույթները, նրանցից յուրաքանչյուրը օգտագործում է ինչ-որ յուրահատուկ տխնոլոգիա թեյի պատրաստումը և մատուցումը ավելի յուրօրինակ դարձնելու համար։ Դրանցից է չինական թեյախմությունը, որի ժամանակ օգտագործում են չինական ավանդական թեյի տեսակները, ինչպես նաև օօլոնգ թեյը։

Մեծ Բրիտանիայում թեյը սպառվում է ամեն օր մարդկանց մեծամասնության կողմից, և իսկապես դա ընկալվում է որպես բրիտանական մշակութային խմիչքներից մեկը։ Այնտեղ հյուրընկալը իր հյուրին թեյ է առաջարկում անմիջապես ներս մտնելուց հետ։ Թեյը սպառվում է ամենուր` տանը և տնից դուրս, սրճարաններում և թեյատներում։ Կեսօրվա թեյը թխվածքով անգլիական մշակութային կարծրատիպերից է։ Հարավարևմտյան Անգլիայում շատ սրճարաններում մատուցում են սերուցքային թեյեր, կոկտեյլային թեյեր, ինչպես նաև թեյ ու ջեմ։ Բրիտանիայի մեծ մասում թեյը վերաբերում է երեկոյան ընթրիքին։

Իռլանդիան դեռ վաղուց եղել է թեյի խոշոր սպառող երկրներից մեկը։ Ազգային սովորույթի համաձայն` մեկ մարդը օրական խմում է մինչև 4 բաժակ թեյ, չնայած դրան մարդիկ կան, որ խմում են մինչև 6 բաժակ թեյ։ Իռլանդիայում թեյը սովորաբար խմում են կաթի և շաքարի հետ միախառնած, որը շատ հաճախ կարելի է նմանացնել անգլիական թեյին։ Իռլանդիայում 2 ամենահայտնի և ամենաշատ վաճառվող թեյերն են Լայնը և Բեռիսը։ Իռլանդական նախաճաշի թեյն էլ հիմնականում սպառվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Թեյախմությունը տարածված է մերձավոր արևելյան երկրների մշակույթներում։ Արաբական մշակույթում թեյը հանդիասնում է հասարակական հանդիպումների ժամանակ կարևորագույն ատրիբուտ։

Թուրքական թեյը շատ կարևոր տեղ է զբաղեցնում համաշխարհային խոհանոցում, և դա սովորաբար խմում են տաք վիճակում` չնայած նրան, որ այդ երկիրը ունի սուրճի հետ կապված մեծ պատմություն, այդուհանդերձ թեյը այնտեղ կարևորագույն տեղ է զբաղեցնում։ 2004 թվականին Թուրքիան արտադրեց 205,500 տոննա թեյ, որը կազմում է համաշխարհային արտադրանքի 604 տոկոսը։ Այստեղ է գտնվում աշխարհում թեյի ամենամեծ խանութը[68]։ Թուրքիայի արտադրած թեյից 120,000 տոննան սպառվում է տեղական շուկայում, իսկ մնացածը` արտահանվում[69]։ 2010 թվականին աշխարհում թեյի ամենաբարձր սպառումը եղել է մեկ անձի հաշվով 2,7 կիլոգրամ[70]։ 2013 թվականի դրությամբ թուրքական թեյի սպառումը մեկ շնչի հաշվով գերազանցում է օրական 10 բաժակը և տարեկան 13,8 կիլոգրամը[71]։

Թեյը հիմնականում աճեցվում է Սև ծովի ափին գտնվող Ռիզե նահանգում[72]։

Իրանական մշակույթում թեյը ամենատարածվածն է։ Նրանք իրենց հյուրերին հյուրընկալելիս առաջարկում են թեյ խմել[73]։ Ռուսաստանն ունի երկար ու հարուստ թեյի պատմություն, որը սկսվում է 1638 թվականից։ Հասարակական հավաքների ժամանակ թեյը անբաժան մաս է կազմում, որը ավանադաբար թրմվում է թրմամանի մեջ, իսկ այսօր բնակչության 82 % -ը համարվում են մոլի թեյասերներ։ Պակիստանում և՛ սև, և՛ կանաչ թեյը մեծ հասարակայնություն են վայելում, իսկ տեղական շուկայում դրանք հայտնի են որպես սաբզ չա և կահվա։ Արդեն հայտնի կանաչ թեյին անվանում են կահվահ, որը մատուցում են յուրաքանչյուր ուտելիքի հետ։ Կենտրոնական և Հարավային Փանջաբում և Պակիստանի այլ շրջաններում թեյը մատուցվում է կաթի և շաքարի հետ, սովորաբար չա նույնպես առաջարկվում է, որը ավելի պահանջված է։ Տարբեր շրջանների համար դրանով հյուրասիրություն անելը լավագույն տարբերակն է։ Հարավային Պակիստանի շրջաններում հիմնականում տիբեթյան ոճի թեյերն են վաճառվում։ Միջազգային Կաշմիրի շրջանում, ինչպես նաև Պակիստանի այլ շրջաններիում թեյի գույնը ընդունված տեսակներից տարբեր է, այն ավելի շատ կաթնագույն է, քան կանաչը կամ սևը։ Թեյը հիմնականաում մատուցում են կարևոր առիթների, հարսանիքների ժամանակ, ինչպես նաև դրա մեծ քանակությունը սպառվում է հատկապես ձմռանը։

Հնդկական թեյի մշակույթում թեյը հայտնի է որպես տաք և անուշաբույր ըմպելիք։ Այն օգտագործում են գրեթե բոլոր տներում, հյուրասիրում հյուրերին, մատուցում են հասարակական և պաշտոնական հանդիպումների ժամանակ, իհարկե նրանք թեյը համեմում են կաթով և այլ համեմունքներով, որն էլ նպաստում է քաղցր համի պահպանմանը։ Տներում երբեմն թեյը մատուցվում է փոքրիկ թխվածքաբլիթների հետ։ Ոչ այնքան հաճախ նրանք խմում են մեկ փոքր բաժակից մինչև մեկ մեծ բաժակ[74][75]։ Ակնկալվում է, որ այստեղ թեյի արդյունաբերությունը կխթանվի։ Խոսելով սրա մասին` Ասսամ թեյի գլխավոր նախագահը ասել է, որ մոտ ապագայում երկրում թեյարտադրությունը կզարգանա[76]։ Հնդկական թեյի պատմությունը բավականին հարուստ է։ Բիրմայում կամ Մյանմարում թեյը միայն տաք ըմպելիք չի համարվում, բայց քաղցր և կանաչ թեյը նրանք անվանում են իրենց լեզվին համապատասխան ձևով։ Այստեղ տապակած թեյը սովորաբար ուտում են քունջութով, լոբիով, յուղով, տապակած սխտորով ու չիփսով։

Մալիում մատուցում են ամենաբարձր օքսիդացմամբ ու անուշաբույր թեյը, այնտեղ դրան անվանում են ուժեղ ինչպես մահը, դրանից հետո մատուցում են երկրորդ տեսակի թեյը, որոնք նախապես թրմված են շաքարով, իսկ դրան անվանում են հաճելի ինչպես կյանքը, սրանց էլ հաջորդում է երրորդ տեսակի թեյը, իսկ այստեղ թրմման ժամանակ ավելի շատ շաքար են ավելացնում, իսկ այս տեսակին անվանում են քաղցր ինչպես սերը։ Կանաչ թեյը Մալիյան սովորույթի հիմնական բաղադրիչն է, այն մեծ մասամբ խմում են հավաքույթների ժամանակ։ Ամերիկայի Միացիալ Նահանգներում բնակչության 80%-ը սպառում է սառը թեյը[77]։ Քաղցր թեյը բնորոշ է Հարավարևելյան Ամերիկային։

Պատկերասրահ

Տնտեսագիտություն

Թեյի գործարան Թաիվանում

Թեյը աշխարհում սպառված ամենատարածված արտադրված ըմպելիքն է, որը հավասար է բոլոր մյուսներին, ներառյալ սուրճ, շոկոլադ, ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք։ Արևելյան Ասիայից դուրս սպառվող թեյի մյուս մասն էլ արտադրվում է Հնդկաստանի և Շրի Լանկայի խոշոր տնկարաններում և այն նախատեսված է վաճառելու խոշոր բիզնեներին։ ի տարբերություն մեծ տնկարանների` փոքր տնկարանները ավելի բարձրորակ արտադրանք են թողարկում։ Այս տեսակի թեյերը հազվադեպ են հանդիպում և շատ թանկ են, այս առումով սրանք կարող ենք համեմատել գինիների հետ։ Հնդկաստանը աշխարի ամենախոշոր թեյասեր ազգն է, թեև մեկ շնչի հաշվով հաշվարկվում է տարեկան 750 գրամ։ Իսկ Թուրքիայում հաշվարկվում է տարեկան 2,5 կիլոգրամ մեկ շնչին[78]։

Արտադրություն

2003 թվականին աշխարհում թեյի արտադրությունը կազմել է 3,21 միլին տոննա[79]։ 2010 թվականին աշխարհում թեյի արտադրությունը կազմել է 4,52 միլիոն տոննա` ունենալով 5,7 % աճ[80]։ 2010 թվականից հետո արտադրությունը աճեց 3,7 %- ով։ 2013 թվականին թեյարտադրությունը հասավ 5,34 միլիոն տոննայի` աճելով 6,17 % -ով 2012 և 2013 թվականների համեմատ։ Թեյ արտադրող ամենախոշոր երկրներն են Չինաստանը, Հնդկաստանը, Քենիան և Շրի Լանկան։

Թեյի համաշխարհային արտադրությունը 2017 թվականին     Less than 0.5% or insignificant quantities      From 0.5 to 1%.      From 1 to 5%.      From 5 to 10%.      From 10 to 20%.      More than 20%
Համաշխարհայաին և տեղական թեյարտադրոթյունը աղյուսակով

Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս վերջին տարիների առաջատար երկրների կողմից թեյի արտադրության ծավալը (տոննա)` ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության 2014 թվականի փետրվարի տվյալների[79]։

ՇարքԵրկիր[79]200820092010201120122013
1  Չինաստան1 257 6001 359 0001 450 0001 623 0001 804 6551 939 457
2  Հնդկաստան987 000972 700991 1801 063 5001 135 0701 208 780
3  Քենիա345 800314 100399 000377 912369 400432 400
4  Շրի Լանկա318 700290 000282 300327 500330 000340 230
5  Վիետնամ173 500185 700198 466206 600216 900214 300
6  Թուրքիա198 046198 601235 000221 600225 000212,400
7  Իրան165 717165 717165 717162 517158 000160 000
8  Ինդոնեզիա150 851146 440150 000142 400143 400148 100
9  Արգենտինա80 14271 71588 57496 57282 813105 000
10  Ճապոնիա96 50086 00085 00082 10085 90084 800
ԱմբողջԱշխարհ4 211 3974 242 2804 518 0604 321 0115 034 9685 345 523

Եվրոպայում միակ թեյի պլանտացիան տեղակայված է Պորտուգեսում։ 1883 թվականից սկսված Գորեանան այստեղ սև և կանաչ թեյեր է արտադրում։ Սակայն թեյը այստեղ սկսվել է արտադրվել 1750 թվականից և ծովային բեռնափոխադրումների միջոցով հասել Արևելք։

Վրաստանի թեյի պլանտացիա

Աշխատանքի և սպառողների պահպանության խնդիր

Վերջերս կատարած հետազոտությունները ցույց են տալիս, որ հնդկական և չինական որոշ թեյեր պարունակում են վտանգավոր թունաքիմիկատներ[81][82][83][84]։

Քենիայի, Մալայայի, Ռուանդայի, Տանզանիայի և Ուգանդայի թեյարտադրության ոլորտում թույլատրվում է օգտագործել երեխաների աշխատանքի ներուժը[85]։

Սերտիֆիկացում

Սերտիֆիկացումը զարգացող երկրներում տնկարկների վրա թեյ հավաքելու և փաթեթավորելու աշխատողները կարող են ծանր աշխատանքային պայմաններ ունենալ և կարող են վաստակել ցածր աշխատավարձ։ Մի շարք անհատներ նույնպես ինքնուրույն հաստատում են իրենց թեյի արտադրությունը։ Թեյը հիմնականում վաճառվում է հավաստագրման պիտակի առկայության պայմաններում։ Օրգանական թեյի արտադրությունը սկսվել է 1990 թվականից, իսկ ավելի քան 6000 տոննա վաճառվել է 1999 թվականին։ Օրգանական թեյի 75%-ը վաճառվել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։[փա՞ստ] 1990 թվականից[86], իսկ ավելի քան 6000 տոննա վաճառվել է 1999[87] թվականին։[փա՞ստ]

Առևտուր

Համեմունքային թեյի աղցան պատրաստվում է թեյի թարմ տերևներով
Քամիչը հաճախ օգտագործվում է թեյի տերևները թրմելու ժամանակ

2007 թվականի FAO-ի համաձայն` թեյի խոշորագույն ներկրողը եղել է Ռուսաստանի Դաշնությունը, այնուհետև` Միացյալ Թագավորությունը, Պակիստանը և Միացյալ Նահանգները[88]։ 2007 թվականին Քենիայից, Չինաստանից, Հնդկաստանից և Շրի Լանկայից հետո խոշորագույն արտահանողներն էին[88][89]։ Սև թեյի խոշորագույն արտահանողը Քենիան է, իսկ ամենաշատ արտադրողը՝ Հնդկաստանը[89][90]։

Փաթեթավորում

Թեյի փաթեթներ

Թեյիչ փաթեթ

1907 թվականին ամերիկյան թեյարտադրող Թոմաս Սակիվան թեյը սկսեց փաթեթավորել չինական փոքրիկ մետաքսե տոպրակների մեջ, իսկ հետագայում մարդիկ հասկացան, որ այդպես օգտագործելը ավելի դյուրին է, և սկսվեց դրանց մեծածախ սպառումը։

Թեյի պլանտացիա Մունառում, Կերելայում և Հնդկաստանում

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թեյը հազվագյուտ ըմպելիք էր համարվում Միացյալ թագավորությունում, իսկ դրանից հետո արդեն նոր տոպրակներով ներկրումը մեծ հաջողություն ունեցավ։ Այդ թեյի տոպրակները ներկայացվեցին Լիփթոն ընկերության կողմից[91]` 1996 թվականին[92]։ Սակայն քննադատությունները շատ են եղել հատկապես թեյի տոպրակի հետ կապված, քանզի դրանք համարվում էին էկոլոգիապես վատը[93]։

Մանրացված թեյ

Մանրացված թեյը լցվում է փոքրիկ թափանցիկ տոպրակների մեջ, սակայն որոշ թեյի տեսակներ, որոնք չեն կարող մանրացվել և փաթեթավորել, դրանք վաճառվում է առանձին և նախատեսված է մանրածախ վաճառքի համար։ Այս ձևով փաթեթավորած թեյը ավելի հարմար է փաթեթավորման համար։ Թեյի տոպրակների համապատասխան ճիշտ պատրաստումը թույլ է տալիս պահպանել համը, ինչպես նաև խառնուրդը նույնությամբ պահպանվում է մինչև թրմելը։ Ավանդական միջոցներից կարելի է նշել թեյ թրմող տարրան, որը մինչ այժմ էլ չի կորցրել իր կիրառելիությունը։

Մանրացված թեյի խառնուրդ

Սեղմված թեյ

Սեղմված թեյը, ինչպիսին Պուեր թեյն է, սովորապար արտադրվում է հատուկ եղանակով և տեխնոլոգիայով և նախատեսված է երկար պահպանման համար։ Դրանից ստացվում է սեղմված պինդ զանգված, որը թրմման ժամանակ թուլանում և բացվում է։Ինչպես հայտնի է Լու Յուի գրվածքներից, Թան դինաստիայի ժամանակ ևս օգտագործվել է այս մեթոդը[94]։ Այժմ Չինաստանում այս մեթոդը չեն կիրառում, սակայն հարևան Ճապոնիայում սա իր կիրառելիությունը չի կորցրել[95]։ Սեղմված թեյը հայտնի է եղել Չինաստանում դեռևս Թան արքայատոհմի ժամանակաշրջանից[96]։ Սկսելով Մինգ արքայատոհմից` օգտագործվել է մանրացված թեյը[97]։ Օրինակ հիմալայցիները թեյի հետ օգտագործում են յակերի կարագ և արտադրում են կարագով թեյ[98]։

Լուծվող թեյ

Լուծվող թեյը շատ նման է սառը թեյին կամ սուրճին, այն հիմնականում խմում են տաք կամ սառը վիճակում։1946 թվականին արտադրվեց Նեսթլե, իսկ 1953 թվականին ռեդի սառը թեյերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանացի և կանադացի զինվորները պատրաստում էին լուծվող թեյ, որը կոչում են կոմպո, որն ներառում էր համեմունքներ և կաթ։

Բայց անկասկած թեյի այս կերպ պատրաստումը կարող էր հետաքրքրություն առաջացնել այլոց մեջ, քանի որ այն լցնում էին եռացող ջրի մեջ և խառնում թեյի գդալով։

Թեյի պատրաստման ամեն ձև փորձել են, սակայն սա մնացել է լավագույն տարբերակը։Երբ ջուրը եռման էր լինում, այն ավել իլավ էր լուծվում և արդյունքում սուր համով թեյ էր ստացվում։Երբ տաք էր լինում ստացվում էր նրբահամ թեյ։ Կախված համային հատկանաիշներից դրանց ավելացվում էր կաթ և շաքար։ Սակայն երբ այն կիսատաք էր լինում, այն ավելի հաճելի էր վայելել առանց որևէ այլ համեմունքի։..[99]

Շշալցված կամ պահածոյացված թեյեր

Պահածոյացված թեյը սառը խմիչք է, որ արտադրվել է 1981 թվականին Ճապոնիայում։

Առաջին թեյի շիշը արտադրվել է ինդոնեզական Փի Թի ընկերությունում՝ 1969 թվականին Սորսո ապրանքանիշի ներքո[100][101]։

Պահեստավորում

Թեյի պահպանման ժամկետները շատ կարևոր է պահպանել։ Օրինակ` սև թեյը ավելի երկար ժամանակ կարելի է պահպանել, քան սև թեյը։ Պահպանման համար անհրաժեշտ է հեռու պահել արևի ուղիղ ժառագայթներից, ջերմությունից և խոնավությունից։ Թեյը պարզապես պետք է պահել սենյակային ջերմաստիճանում։ Սև թեյը տուփերով կարելի է պահել մինչև 2 տարի, իսկ կանաչ թեյը ավելի քան 1 տարի։ Փաթաթված տերևները ավելի երկար կարելի է պահպանել, քան բաց տերևներով պահպանվածը։ Բոլոր թեյերի պահպանման ժամկետները կարելի է երկարացնել, եթե օգտագործվում են հատուկ թթվածնային փաթեթներ (բացառությամբ կանաչ թեյի )[102]։

Պատկերասրահ

Տես նաև

Աղբյուրներ

  • Benn, James A. (2015). Tea in China: A Religious and Cultural History. Hong Kong University Press. ISBN 978-988-8208-73-9.
  • Heiss, Mary Lou; Heiss, Robert J. (2007). The Story of Tea: A Cultural History and Drinking Guide. Ten Speed Press. ISBN 978-1-58008-745-2.
  • Mair, Victor H.; Hoh, Erling (2009). The True History of Tea. Thames & Hudson. ISBN 978-0-500-25146-1.
  • Martin, Laura C. (2007). Tea: The Drink that Changed the World. Tuttle Publishing. ISBN 0-8048-3724-4.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեյ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 167