Ժոզեֆ Բոնապարտ

Ժոզեֆ Բոնապարտ (ֆր.՝ Joseph Bonaparte), Ջուզեպպե Բոնապարտ (իտալ.՝ Giuseppe Buonaparte), Խոսե Բոնապարտ (իսպ.՝ José I Bonaparte հունվարի 7, 1768(1768-01-07)[1][2][3][…] կամ 1768, Corte[4] - հուլիսի 28, 1844(1844-07-28)[1][2][4][…] կամ 1844, Ֆլորենցիա, Իտալիա[4]), Կարլո և Լետեցի Բոնապարտների առաջնեկը[6], Նապոլեոն I-ի մեծ եղբայրը, Նեապոլի թագավոր 1806-1808 թվականներին, Իսպանիայի թագավոր 1808-1813 թվականներին՝ Իոսիֆ I Նապոլեոն անվան տակ (իսպ.՝ José I Napoleón)[7]:

Ժոզեֆ Բոնապարտ
իսպ.՝ José Bonaparte
ֆր.՝ Joseph Bonaparte
Ժոզեֆ Բոնապարտի դիմանկարը
Դրոշ
Դրոշ
Նեապոլի և Սիսիլիայի թագավոր
1806 - 1808
ՆախորդողՖերդինանտ I
ՀաջորդողԺոեկիմ Մյուրատ
Իսպանիայի թագավոր
1808 - 1813
ՆախորդողՖերդինանտ VII
ՀաջորդողՖերդինանտ VII
 
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ, դիվանագետ, սպա և ռազմական գործիչ
Դավանանքկաթոլիկություն
Ծննդյան օրհունվարի 7, 1768(1768-01-07)[1][2][3][…] կամ 1768
ԾննդավայրCorte[4]
Վախճանի օրհուլիսի 28, 1844(1844-07-28)[1][2][4][…] կամ 1844
Վախճանի վայրՖլորենցիա, Իտալիա[4]
ԹաղվածՀաշմանդամների տան Սուրբ Լյուդովիկոսի տաճար
ԴինաստիաԲոնապարտներ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ՀայրԿառլո Բուոնապարտ
ՄայրԼետիցիա Ռամոլինո
ԱմուսինJulie Clary?
ԶավակներZénaïde Bonaparte?[5], Charlotte Napoléone Bonaparte?[5], Félix-Joseph-François de Lacoste? և Júlia Bonaparte?[3]
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ
Ոսկե գեղմի շքանշանի ասպետ Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Սերովբեների արքայական շքանշան և Royal Order of the Two-Sicilies

Կենսագրություն

Ստանալով կրթություն Օթենի ճեմարանում՝ Ժոզեֆը հոր մահից հետո վերադարձել է Կորսիկա ընտանիքին աջակցելու համար, ունեցել է փաստաբանական պրակտիկայի, բայց 1793 թվականին, մոր հետ բնակություն է հաստատել Մարսելում։

Նախաձեռնել է մասոնություն 1793 թվականի հոկտեմբերի 8-ին Մարսելի արևելքում։ Նա եղել է Մեծ Ֆրանսիայի արևելքի մեծ վարպետ, և 1804 թվականին ընտրվել է Մեծ Իտալիայի արևելքի մեծ վարպետ Իտալիայում[8]։

Ժոզեֆ Բոնապարտը մետաղադրամի վրա

Քաղաքականությամբ զբաղվել է եղբոր հետ միաժամանակ, 1796 թվականից հինգ հարյուրների խորհրդի պատգամավոր, մասնակցել է եղբոր արշավներին և կնքել պայմանագրեր Հանրապետության անունից։ 1797 թվականին նա հանդիսացել է Հռոմի դեսպանը, ապա հինգ հարյուրների Խորհրդի անդամ և քարտուղար, 18-րդ բրյումերից հետո պետական խորհրդատու։ Երբ Նապոլեոնը ստացել է կայսեր տիտղոսը, Ժոզեֆը դարձել է սենատոր և ֆրանսիական կայսերական տան արքայազն։

1805 թվականին նրան հանձնարարվել է Նեապոլի դեմ ուղղված բանակի ղեկավարությունը և 1806 թվականին նա նշանակվել է Նեապոլի թագավոր։

1808 թվականին ստանալով Իսպանիայի թագը, նա փոխանցել է Նեապոլիտանական գահը Մյուրատին և հուլիսի 20-ին մտել է Մադրիդ։ 1808-ից 1813 թվականներին Ժոզեֆը իսպանիայի թագավոր էր։ Ունեցել է նաև Ֆրանսիայի ավանդական տիտղոս՝ միապետի եղբայր (ֆր.՝ Monsieur). անսովոր է եղել այն, որ այս տիտղոս կրողը եղել է գործիչի ավագ եղբայրը (ինչը թագավորական Ֆրանսիայում չի կարող լինել ըստ սահմանման)[9]։

Նրա կողմնակիցները անվանվում էին ջոզեֆինոս։ Չնայած ինկվիզիցիայի չեղյալ համարմանը և սահմանադրական բարեփոխումներին, նա եղել է խիստ ոչպոպուլյար։ Ժողովուրդը նրան տվել է դոն Պեպեն Շիշ մականունը՝ ակնարկելով նրա սերը խմիչքին (իրականում նման ներկայացումները խիստ չափազանցված էին)։ Վիտորիայի ճակատամարտից հետո թողել է Իսպանիան։

1814 թվականին նա կանգնած էր Փարիզի գվարդիայի գլխավորությունում՝ Նապոլեոնի անկումից հետո հեռացել է Հյուսիսային Ամերիկա, որտեղ Մոբիլ գետի մոտ հիմնել Էգլվիլ բնակավայրը (Aigleville), երկար ժամանակ ապրել է Ֆիլադելֆիայում և ունեցել կալվածք Նյու Ջերսիում՝ Սյուրվիլե անունով։ 1832 թվականից նա ապրել է Լոնդոնում, 1841 թվականից՝ Իտալիայում։

Ժոզեֆ Բոնապարտը մահացել է 1844 թվականի հուլիսի 28-ին՝ Ֆլորենցիայում, 1862 թվականին նրա աճյունը տեղափոխվել է Փարիզի Հաշմանդամների Տուն։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆ Բոնապարտ» հոդվածին։