Խասինտո Բենավենտե
Խասինտո Բենավենտե ի Մարտինես (իսպ.՝ Jacinto Benavente y Martínez,օգոստոսի 12, 1866[1][2][3][…], Մուրսիա, Մուրսիա, Իսպանիա[4] - հուլիսի 14, 1954[5][1][6][…], Մալագա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի դրամատուրգ «98 թվականի սերունդ», 1922 թվականի Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, «փայլուն վարպետության համար, որով նա շարունակում է իսպանական դրամայի մեծանուն ավանդույթները»[11]։
Խասինտո Բենավենտե իսպ.՝ Jacinto Benavente | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 12, 1866[1][2][3][…] |
Ծննդավայր | Մուրսիա, Մուրսիա, Իսպանիա[4] |
Վախճանվել է | հուլիսի 14, 1954[5][1][6][…] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Մալագա, Անդալուզիա, Իսպանիա |
Մասնագիտություն | դրամատուրգ, լրագրող, գրող, քաղաքական գործիչ, բանաստեղծ, կինոռեժիսոր և փաստաբան |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան |
Ժանրեր | Դրամատուրգիա և թատրոն |
Անդամակցություն | Իսպանիայի արքայական ակադեմիա[7] |
Պարգևներ | |
Jacinto Benavente Վիքիպահեստում |
Կենսագրություն
Ծնվել է 1866 թվականի օգոստոսի 12-ին Մադրիդում, բժշկի ընտանիքում։ Ընտանիքը շատ կրթված էր և բավականին ունևոր։ Նրա հայրը սիրում էր թատրոնը և ուներ լավ տնային գրադարան, բուժել է այդ ժամանակի շատ հայտնի մարդկանց։ Մինչև 16 տարեկանը Խասինտոն արդեն գիտեր մի քանի լեզուներ և զբաղվում էր ինքնագործունեությամբ։ 1882 թվականին նա ընդունվեց Մադրիդի համալսարան` սովորելու իրավաբանություն։ Հոր մահից երկու տարի անց թողեց համալսարանը։ Նա բարեկեցիկ կյանք էր վարում և եղել էր այն բուրժուական կազմակերպության անդամը, որը նկարագրում էր իր պիեսների մեծ մասում։ Ճանապարհորդություններ է կատարել Անգլիայում, Ֆրանսիայում և Ռուսաստանում։ Վերադառնալով Իսպանիա` կրկեսի կազմակերպմամբ է զբաղվել, բայց հետո նվիրվեց թատրոնին։
Բենավենտեի առաջին պիեսների հավաքածուն թողարկվել է 1892 թվականին, առաջին ներկայացումը երկու տարի անց է կայացել։ 1899 թվականին դրամատուրգի գլխավորությամբ Մադրիդում բացվեց Գեղարվեստական թատրոն։ Այդ թվականին էլ «Գրական կյանք» թերթի խմբագիր դարձավ, որը «1898 թվականի սերունդ»-ի գաղափարներն էր հրապարակում։
1908-1912 թվականներին «Անկողմնապահ» թերթում բաժին էր վարում և զբաղվում գրականության քննադատությամբ։
1912 թվականին դրամատուրգը ընտրվել է իսպանական լեզվի Թագավորական ակադեմիա, իսկ վեց տարի անց` խորհրդարան։ Նա պարգևատրվել է Նոբելյան մրցանակով այն ժամանակ, երբ գտնվում էր Միացյալ Նահանգներում, որտեղ դասախոսություններ էր կարդում։
1920 թվականին դարձավ «Էսպանյոլ» մադրիդյան թատրոնի ռեժիսոր և առաջադրվել է Խորհրդարանի պատգամավորական ընտրություններին, բայց պարտություն է կրում։
1924 թվականին պարգևատրվել է ավելի հեղինակավոր Իսպանիայի Ալֆոնս Իմաստունի Մեծ խաչ մրցանակով և դարձել Մադրիդի պատվավոր քաղաքացի։
1933 թվականին Բենավենտեն մասնակցել է ԽՍՀՄ Ընկերների Միության ստեղծմանը և նույնիսկ ռուս հեղափոխականների կյանքի մասին պիես է գրել։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ նա մնացել է հանրապետականների կողմում, հաղթանակից հետո Ֆրանկոն Արգենտինա գնաց, բայց մի քանի տարուց վերադարձել է և սկսել պաշտպանել նոր իշխանությունը[12]։
Բենավենտեն ամուսնացած չի եղել։ Բայց խոսակցություններ կային, որ նա երիտասարդ տարիքում սիրավեպ է ունեցել մի մարմնամարզուհու հետ[13], ժամանակակից հետազոտողները հակված են այն կարծիքին, որ գրողը համասեռամոլ է եղել[12]։
Բենավենտեն մահացել է Մադրիդում 1954 թվականի հուլիսի 14-ին 88 տարեկանում` գրելով և բեմադրելով 172 պիեսներ։
Հիմնական աշխատանքներ
- Rosas de otoño (1905).
- Los Intereses creados (1907).
- Señora ama (1908).
- El Nietecito (1910).
- La malquerida (1913).
- La ciudad alegre y confiada (1916).
- Campo de armiño (1916).
- Lecciones de buen amor (1924).
- La mariposa que voló sobre el mar (1926).
- Pepa Doncel (1928).
- Vidas cruzadas (1929).
- Aves y pájaros (1940).
- La honradez de la cerradura (1942).
- La infanzona (1945).
- Titania (1946).
- La infanzona (1947).
- Abdicación (1948).
- Ha llegado Don Juan (1952).
- El alfiler en la boca (1954).
Գրականություն
- Малиновская Н. Р. У истоков «мыльной оперы» // Драматурги — лауреаты Нобелевской премии. — М., 1998. — C. 193—197.
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խասինտո Բենավենտե» հոդվածին։ |