Ծոց

Ծոց[1], օվկիանոսի, ծովի կամ լճի՝ ցամաքի մեջ մտած մաս[2]։ Ծոցը հիմնական ջրավազանի հետ պահպանում է ազատ ջրափոխանակություն և ջրաբանական ու ջրաքիմիական հատկանիշներով նրանից չի տարբերվում[3]։ Խոշորներից են Ալյասկայի, Բենգալյան, Մեծ Ավստրալիական ծոցերը[4]։

Բենգալյան ծոցը քարտեզի վրա
Սան Սեբաստիան քաղաքի ծոցը (պատկեր տիեզերքից)

Օվկիանոսի որոշ մասեր ավանդաբար ծոցեր են անվանվում[5], չնայած իրենց ջրաբանական առանձնահատկություններով տիպիկ ծովեր են (Մեքսիկական, Հուդզոնի, Պարսից ծոցերը և այլն)։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծոց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 139