Կալիդու Կուլիբալի

սենեգալցի ֆուտբոլիստ

Կալիդու Կուլիբալի (ֆր.՝ Kalidou Koulibaly, հունիսի 20, 1991(1991-06-20)[1][2], Սեն Դյե դե Վոժ), սենեգալցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի և Սենեգալի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։

Կալիդու Կուլիբալի
Kalidou Koulibaly
Կուլիբալին Նապոլիի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
ՔաղաքացիությունըՍենեգալ Սենեգալ
Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվհունիսի 20, 1991(1991-06-20)[1][2] (32 տարեկան)
ԾննդավայրՍեն Դյե դե Վոժ
Հասակ195 սմ
Քաշ89 կգ
Դիրքկենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻտալիա Նապոլի
Համար26
Պատանեկան կարիերա
1999-2003Ֆրանսիա Սեն-Դիե
2003-2006Ֆրանսիա Մեց
2006-2009Ֆրանսիա Սեն-Դիե
2009-2010Ֆրանսիա Մեց
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2010-2012Ֆրանսիա Մեց42(1)
2012-2014Բելգիա Գենկ64(3)
2014-ներկաԻտալիա Նապոլի126(8)
Ազգային հավաքական
2011-2012Ֆրանսիա Ֆրանսիա Մ206(0)
2015-ներկաՍենեգալ Սենեգալ28(0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 5-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 5-ի, 2018

Կուլիբալին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է Մեցում, 2012 թվականին միացավ Գենկին և 2014 թվականին տեղափոխվեց Նապոլի, որտեղ շուտով դարձավ Իտալիայի լավագույն պաշտպաններից մեկը։ Նա ծնվել է Ֆրանսիայում՝ սենեգալցի ծնողներից և իրավասու էր ներկայացնել և՛ Ֆրանսիան, և՛ Սենեգալը։ Նա 11 խաղ է անցկացրել Ֆրանսիայի Մ20 տարեկանների հավաքականի կազմում, սակայն հետագայում ընտրել է Սենեգալը, և Սենեգալի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշել 2015 թվականին։

Ակումբային կարիերա

Մեց

Կուլիբալին ֆուտբոլիստի կարիերան սկսել է Սեն-Դիե ֆուտբոլային ակումբի կազմի ակադեմիային։ 2009 թվականի հուլիսի 1-ին նա միացել է Մեցի ակադեմիային։ Ակումբի մինչև 19 տարեկանների թիմի կազմում սենեգալցին 2009-10 մրցաշրջանում հաղթեց Գամբարդելայի գավաթը[4] և Ֆրանսիայի երիտասարդական գավաթը։

Մեցի առաջին թիմի կազմում Կուլիբալին իր դեբյուտը նշեց 2010 թվականի օգոստոսի 20-ին՝ Վաննի դեմ խաղում[5]։ Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը խփեց 2011 թվականի ապրիլի 15-ին՝ Կլերմոն Ֆուտի դեմ խաղում[6]։ Մեցի կազմում Կուլիբալին անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Գենկ

2012 թվականի հունիսի 29-ին Կուլիբալին 4 տարվա պայմանագիր կնքեց բելգիական Ռասինգ Գենկի հետ[7]։ Գենկի կազմում իր դեբյուտը նշեց 2012 թվականի օգոստոսի 23-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլի Լյուցերնի դեմ խաղում[8]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց օգոստոսի 26-ին՝ Զյուլտե Վարեգեմի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2012 թվականի դեկտեմբերի 23-ին՝ Անդերլեխտի դեմ խաղում[10]։ Գենկի կազմում Կուլիբալին անցկացրեց 2 մրցաշրջան՝ մասնակցելով 92 հանդիպման և դառնալով 3 գոլի հեղինակ։

Նապոլի

2014 թվականի հուլիսի 2-ին Կուլիբալին 6․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Նապոլի[11]։ Նա ակումբի հետ կնքեց 5 տարվա պայմանագիր[12]՝ ստանալով 26 համարի մարզաշապիկը։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 19-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում[13][14]։ Իր առաջին հանդիպումը Իտալիայի առաջնությունում անցկացրեց օգոստոսի 31-ին՝ Ջենոայի դեմ խաղում[15][16]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Պալերմոյի դեմ խաղում[17]՝ գլխի հարվածով բացելով հանդիպման հաշիվը 2-րդ րոպեին[18]։

2015-16[19] և 2016-17[20] մրցաշրջաններում Կուլիբալին ընդգրկվեց Սերիա A-ի խորհրդանշական հավաքականներում։ 2018 թվականի ապրիլի 22-ին՝ Յուվենտուսի դեմ խաղում սենեգալցին հանդիպման 90-րդ րոպեին խփեց խաղի հաղթական գոլը[21]՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Նապոլիին և պահելով թիմի՝ Սերիա A-ն հաղթելու հնարավորությունները[22][23]։ Սակայն հաջորդ՝ Ֆիորենտինայի դեմ խաղում Կուլիբալին հեռացվեց խաղադաշտից հանդիպման 6-րդ րոպեին, իսկ Նապոլին պարտվեց 3-0 հաշվով[24][25]։ 2017-18 մրցաշրջանում նա անցկացրեց 35 հանդիպում առաջնությունում[26]՝ դառնալով 5 գոլի հեղինակ, իսկ Նապոլին զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը Սերիա A-ում[27][28]։

Միջազգային կարիերա

Նա ծնվել է Ֆրանսիայում՝ սենեգալցի ծնողներից և իրավասու էր ներկայացնել և՛ Ֆրանսիան, և՛ Սենեգալը[29]։ 2011 թվականին նա 6 հանդիպում անցկացրեց Ֆրանսիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում[30]։ Այնուամենայնիվ, 2015 թվականի սեպտեմբերին Կուլիբալին ընդունեց Սենեգալի ազգային հավաքականի հրավերը[31]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 5-ին՝ Նամիբիայի դեմ խաղում[32]։ 2017 թվականին նա Սենեգալի կազմում մասնակցեց 2017 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթին[33]։

2018 թվականի մայիսին Կուլիբալին ընդգրկվեց Սենեգալի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[34][35]։ Առաջնությունում նա անցկացրեց 3 հանդիպում[36], իսկ Սենեգալը դուրս մնաց խմբային փուլից[37][38]՝ «արդար խաղի» միավորներով զիջելով Ճապոնիային[39][40]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2018 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ[41]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Մեց2010–11Լիգա 219110201
2011–1222020240
Ընդհանուր411300000441
Գենկ2012–13Բելգիայի Պրո Լիգա311609000461
2013–14332309010462
Ընդհանուր6439018010923
Նապոլի2014–15Սերիա A271209010391
2015–16330207000420
2016–17282208000382
2017–18355208000455
2018–193000000030
Ընդհանուր126880320101678
Կարիերայի ընդհանուր231122005002030312

Միջազգային վիճակագրություն

2018 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ[41]

Սենեգալ
ՏարիԽաղերԳոլեր
201550
201670
201790
201870
Ընդհանուր280

Նվաճումներ

Ակումբային

Գենկ
  • Բելգիայի գավաթ․ 2012–13
Նապոլի

Անհատական

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիդու Կուլիբալի» հոդվածին։