Ֆիորենտինա

Ֆիորենտինա (անգլ.՝ ACF Fiorentina), իտալական ֆուտբոլային ակումբ Ֆլորենցիա քաղաքից։ Ակումբը հիմնադրվել է 1926 թվականին և ներկայումս հանդես է գալիս Սերիա A-ում։ Իր գոյության հիմնական մասը Ֆիորենտինան անցկացրել է Իտալիայի բարձրագույն դիվիզիոնում․ ընդամենը 4 թիմ է ավելի շատ մրցաշրջան անցկացրել Սերիա A-ում։

Ֆիորենտինա
Ամբողջական անունAssociazone Calcio Firenze Fiorentina S․p․A․
Մականուն(ներ)Viola (Մանուշակագույն, մանուշակ)
Gigliati (Շուշաններ)
Հիմնադրումօգոստոսի 29, 1926
Երկիր Իտալիա
ՄարզադաշտՍտադիո Արտեմիո Ֆրանկի
Տարողունակություն43,147
ՏերՄարիո Կոնինի
ՄարզիչՍտեֆանո Պիոլի
Կայք
ԼիգաՍերիա A
2016-178-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Ֆիորենտինան 2 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն՝ 1955-56 և 1968-69 մրցաշրջաններում։ Ակումբը նաև 6 անգամ հաղթել է Իտալիայի գավաթը և 1 անգամ՝ Իտալիայի սուպերգավաթը։ Բացի այդ, Ֆիորենտինան հաղթել է ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթը 1960-61 մրցաշրջանում և գրավել երկրորդ տեղը Եվրոպական գավաթում 1956-57 մրցաշրջանում՝ եզրափակչում պարտվելով Ռեալ Մադրիդին։ 1989-90 մրցաշրջանում Ֆիորենտինան հասավ ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակիչ, սակայն պարտվեց Յուվենտուսին։

Ֆիորենտինան եվրոպական 13 թիմերից է, որոնք խաղացել են բոլոր 3 գլխավոր մայրցամաքային մրցաշարերի եզրափակիչներում․ Չեմպիոնների Լիգայի (1956-57), ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթի (1960-61 և 1961-62) և ՈՒԵՖԱ Գավաթի (1989-90)։

1931 թվականից ի վեր Ֆիորենտինան իր տնային խաղերն անցկացնում է Ստադիո Արտեմիո Ֆրանկի մարզադաշտում, որը ներկայումս տեղավորում է 43․147 հանդիսական։ Ֆիորենտինան հայտնի է Viola մականունով, որը նրան տրվել է ավանդական մանուշակագույն մարզահագուստի համար։

Նվաճումներ

Ազգային

  • Սերիա A
    • Հաղթող (2)․ 1955–56; 1968–69
    • Երկրորդ տեղ (5)․ 1956–57; 1957–58; 1958–59; 1959–60; 1981–82
  • Սերիա B
    • Հաղթող (3)․ 1930–31; 1938–39; 1993–94
  • Սերիա C2 (որպես Florentia Viola)
    • Հաղթող (1)․ 2002–03
  • Իտալիայի գավաթ
    • Հաղթող (6)․ 1939–40; 1960–61; 1965–66; 1974–75; 1995–96; 2000–01
  • Իտալիայի սուպերգավաթ
    • Հաղթող (1)․ 1996
    • Երկրորդ տեղ (1)․ 2001

Եվրոպական

Ներկա կազմ

2017 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

ԴիրքԽաղացող
2 ՊՇՎենսան Լորինի
3 ՊՇՔրիստիանո Բիրագի (վարձավճարով Պեսկարայից)
4 ՊՇՆիկոլա Մալենկովիչ
5 ԿՊՄիլան Բադել
6 ԿՊԿառլոս Սանչես
7 ԿՊՌաֆիկ Զեխնինի
8 ԿՊՌիկկարդո Սապոնարա
9 ՀՐՋովանի Սիմեոնե
10 ԿՊՎալենտեն Էսերիկ
11 ԿՊՅանիս Հաջի
13 ՊՇԴավիդե Աստորի
15 ՊՇՄաքսիմիլյանո Օլիվերա
17 ԿՊԺորդան Վերետու
19 ԿՊՍեբաստիան Քրիստոֆորո
ԴիրքԽաղացող
20 ՊՇԳերման Պեցելյա (վարձավճարով Բետիսից)
22 ԴՊՄիկելե Չերոֆոլինի
24 ԿՊՄարկո Բենասի
25 ՀՐՖեդերիկո Կիեզա
27 ՀՐՍիմոնե Լո Ֆասո (վարձավճարով Պալերմոյից)
28 ԿՊԺիլ Դիաշ (վարձավճարով Մոնակոյից)
30 ՀՐԿումա Բաբակար
31 ՊՇՎիտոր Հյուգո
51 ՊՇՊետկո Խրիստով
57 ԴՊՄարկո Սպորտիելո (վարձավճարով Ատալանտայից)
76 ՊՇԲրունու Գասպար
77 ՀՐՍիրիլ Տերո
97 ԴՊԲարտլոմեյ Դրոնգովսկի
00 ՀՐՅոսիպ Մագանյիչ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիորենտինա» հոդվածին։