Կակա

բրազիլական Ֆուտբոլիստ

Կակա (պորտ.՝ Kaká, ամբողջական անունը՝ Ռիկարդո Իզեքսոն դոս Սանտոս Լեյտե, (պորտ.՝ Ricardo Izecson dos Santos Leite) կամ Ռիկարդո Կակա, ապրիլի 22, 1982(1982-04-22)[1][2][3], Gama, Դաշնային շրջան, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Համարվում է ամերիկյան «Օռլանդո Սիթի» ակումբի խաղացող, սակայն վարձավճարով հանդես է գալիս բրազիլիական Սան Պաուլու

Ռիկարդո Կակա
(Կակա)
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՌիկարդո Իզեքսոս դոս Սանթոս Լեյտե
Ազգությունըբրազիլացի
Քաղաքացիությունը

Բրազիլիա

Իտալիա
ՄականունՈսկե տղա, Ռիկկի
Ծննդյան ամսաթիվապրիլի 22, 1982 (42 տարեկան)
ԾննդավայրԲրազիլիա, Բրազիլիա
Հասակ186 սմ
Քաշ83 կգ
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԲրազիլիա Սան Պաուլու
Համար-
Պատանեկան կարիերա
1994 - 2000Բրազիլիա Սան Պաուլու

Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2001 - 2003Բրազիլիա Սան Պաուլու59 (23)
2003 - 2009Իտալիա Միլան193 (70)
2009 - 2013Իսպանիա Ռեալ Մադրիդ85 (23)
2013 - 2014Իտալիա Միլան30 (7)
2014 - ներկաԱմերիկայի Միացյալ Նահանգներ Օռլանդո Սիթի59 (18)
2014 - ներկա Բրազիլիա Սան Պաուլու19 (2)
Ազգային հավաքական
2001Բրազիլիա Բրազիլիա (Մ-20)5 (1)
2002 - ներկաԲրազիլիա Բրազիլիա87 (29)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 19 մայիս 2014:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 26 մարտ 2013

ակումբում։

  • == Կենսագրություն ==

Ծնվել է Բրազիլիայում 1982 թվականի ապրիլի 22-ին,ինժինյեր-շինարարի և ուսոցչի ընտանիքում։ Կական փոքր տարիքում հաճախել է թենիսի, սակայն նրա տարերքը ֆուտբոլն էր։ Քանի որ երկու սպորտաձևերի համատեղելը շատ դժվար էր, որոշեց թողնել թենիսը և վերջնականապես զբաղվել գեղեցիկ սպորտաձևով, որն է՝ ֆուտբոլը։

Երբ նա 7 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Սան Պաուլո։ Տեղի դպրոցի շնորհիվ հաստատվեց տեղի երիտասարդական ակումբում` <<Ալֆավիլլի>>ում։ Այնուհետև նա տեղափոխվել է Սան Պաուլոյի ֆուտբոլային ակումբ, որտեղ կնքել է իր առաջին պայմանագիրը։

Կարիերա

Կական սկսել է իր կարիերան 8 տարեկանից։ Այնուհետև 15 տարեկանում պայմանագիր է կնքել «Սան Պաուլո» ֆուտբոլային ակումբի հետ։

2000 թվականին նա դարձավ դժբախտ պատահարի զոհ, որը սպառնում էր վերջ տալ նրա կարիեռային։ Նա գլխով հարվածել էր լողավազանի հատակին և հրաշքով փրկվել կոտրվածքից։ Նա ասում է, որ իր կյանքն Աստված է փրկել։ Ամեն գոլ հարվածելուց հետո նա իր ձեռքերը վեր է բարձրացնում, ի նշան շնորհակալության, որ Աստված փրկեց իր կյանքը։

Առաջին խաղը <<Սան Պաոիլո>>ի կազմում անց է կացրել 2001 թվականի փետրվարի 1-ին,<<Բետաֆոգո>>-ի դեմ խաղում։ Երեք օր անց խփել է իր առաջին գոլը փմի համար <<Սանտոսա>>ի դեմ խաղում։ 2001 թվականի մարտի 7ին <<Բոտաֆոգո>>-ի դեմ խաղում խփել է հաղթական գոլ Ռիո-Սան-Պաոիլոյի մրցաշրջանի եզրափակչում։

Այդ սեզոնում 27 խաղերի ընթացքում Կական գրավել է հակառակորդի դարպասը 12 անգամ և հայտնվել 100 լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկում ըստ Դոն Բալոն ամսագրի։

Կական Ռիո-Սան Պաուլո առաջնության ժամանակ երկու րոպեում դարձել է երկու գոլի հեղինակ, որտեղ «Սան Պաուլոն» հաղթել է 2-1 հաշվով։ Այդ մրցաշրջանում 22 խաղերի ընթացքում նա 10 գոլ է խփել, և այդ ժամանակից եվրոպական ակումբները սկսել են հետաքրքրվել Կակայով։ 2003 թվականին տեղափոխվել է իտալական «Միլան» 8.5 միլիոն եվրոյով, և այնտեղից սկսվում է նրա մեծ կարիերան։

2004-05 թվականների մրցաշրջանում Կական ընդգրկվել է հինգ լավագույն կիսապաշտպանների ցուցակում։ Անդրեյ Շեվչենկոյի հեռացումը «Չելսի» թույլ տվեց, որպեսզի Կական դառնա «Միլանի» ուղենիշը, քանի որ Կակային չէին տարբերակում, թե´ որպես կիսապաշտպանի, թե´ որպես հարձակվողի։

2006-07 թվականներին ՖԻՖԱ-ի որակավորման համաձայն՝ Կական դարձել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։ 2007 թվականի դեկտեմբերի 2-ին Կական դարձել է 7-րդ ֆուտբոլիստը «Միլանում», որը նվաճել է «Ոսկե Գնդակը»։

«Միլանում» հաջող ելույթներից հետո նա հայտնվեց Մադրիդի «Ռեալի» ղեկավարների ուշադրության կենտրոնում։ Եվ վերջապես երկար բանակցություններից հետո Կական 68, 5 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Ռեալ»։ Կական իր առաջին պաշտոնական գոլը «Ռեալի» կազմում խփել է «Վիլյառեալի» հետ խաղում։2010 թվականի Աշխարհի առաջնությունից հետո հայտնի դարձավ Կակայի բավականին լուրջ վնասվածքը։ Նա վնասել էր ծնկի խաչաձև մկանները։ Վիրահատությունը անխուսափելի էր, և ցավոք նա պետք է բաց թողներ առաջնության մեծ մասը։ Սակայն, հուրախություն բոլորի, Կական վիրահատությունից մի քանի ամիս անց կրկին վերադարձավ խաղադաշտ և նորից սկսել խաղալ հարազատ ակումբում՝ փորձելով ամեն ինչ անել, որ իր տեղը ունենա «արքայական» ակումբում և իր անունը ոսկե տառերով գրի «Ռեալի» պատմության էջերում։ Բայց Կակային վիճակված չէր մնալ արքայական ակումբում։ Կական վերջապես լքեց «Ռեալի» պահեստայինների նստարանը։ Նա 2013 թվականին վերադարձավ «Միլան»։ 2014 թվականին Կական տեղափոխվեց «Օռլանդո Սիթի» և սկսեց վարձավճարով հանդես գալ «Սան Պաուլու» ակումբում։

Բարեգործություն

Ունենալով ֆուտբոլային հարուստ կենսագրություն՝ Կական հայտնի է իր մարդասիրական աշխատանքներով։2004 թվականին նա դարձել է ՄԱԿ-ի առաջին երիտասարդ դեսպանը։

Նվաճումները

Սան Պաուլո. Ռիո Սան Պաուլո մրցաշար - 2001 Սան Պաուլոի գավաթ - 2000

Միլան. Ա Սերիայի հաղթող - 2003-04 Իտալիայի սուպերգավաթակիր - 2004 Ուեֆայի ՉԼ-ի Հաղթող - 2006-07

Բրազիլիայի հավաքական. Աշխարհի Չեմպիոն - 2002 Կոնֆեդերացիաների գավաթ 2005, 2009

Անձնական տիտղոսներ

Ա Սերիայի լավագույն լեգիոներ ֆուտբոլիստ - 2004, 2006, 2007

Ա Սերիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2004, 2007

ՈՒԵՖԱ-ի ՉԼ-ի լավագույն կիսապաշտպան - 2005

ՈՒԵՖԱ-ի տարվա թիմ - 2006, 2007, 2009

ՈՒԵՖԱ-ի ՉԼ-ի լավագույն ռմբարկու - 2006-07

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ - 2007

«Ոսկե Գնդակ»-ի մրցանակակիր - 2007

Կոնֆեդերացիաների առաջնության «Ոսկե Գնդակ»-ի մրցանակակիր - 2009

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կակա» հոդվածին։