Կենսաբանական ակտիվ նյութեր

Կենսաբանական ակտիվ նյութեր (ԿԱՆ), քիմիական նյութեր, որոնք փոքր խտության դեպքում ունեն բարձր ֆիզիոլոգիական ակտիվություն կենդանի օրգանիզմների որոշակի խմբերի (առաջին հերթին, մարդու, ինչպես նաև բույսերի, կենդանիների, սնկերի և այլնի նկատմամբ) կամ կամ նրանց բջիջների առանձին խմբերի նկատմամբ։ Նյութերի ֆիզիոլոգիական ակտիվությունը կարող է դիտարկվել ինչպես բժշկական օգտագործման հնարավորության[1], այնպես էլ մարդու օրգանիզմի նորմալ կենսագործունեության պահպանման[2] կամ օրգանիզմների խմբին հատուկ հատկություններ տալու (օրինակ՝ որպես հիվանդությունների նկատմամբ մշակաբույսերի դիմադրողականությունը բարձրացնելու) տեսանկյունից[3]։

Ըստ իրենց ծագման, ԿԱՆ-ը լինում են բիոգեն և աբիոգեն[3]։

Ուսումնասիրության պատմություն

Կենսաբանական ակտիվ նյութերի՝ որպես միացությունների հատուկ խմբի առանձնացումը քննարկվել է 1975 թվականին ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի բժշկակենսաբանական բաժանմունքի հատուկ նստաշրջանում[4]։

Ներկայում կարծիք է ձևավորվել, որ կենսաբանորեն ակտիվ նյութերը շատ կարեւոր են, բայց կատարում են միայն մասնակի, օժանդակ գործառույթներ։ Այս սխալ կարծիքի ձևավորման պատճառն այն է, որ հատուկ և գիտահանրամատչելի գրականության մեջ յուրաքանչյուր ԿԱՆ-ի ֆունկցիաները դիտարկվել են առանձին-առանձին։ Դրան նպաստել է նաև միկրոնուտրիերնտներին բնորոշ գործառույթների հատուկ շեշտումը։ Արդյունքում առաջացել են հատուկ կարծրատիպեր (օրինակ, վիտամին C-ն ծառայում է լնդախտի կանխարգելման համար և կիրառվում է միայն դրա համար)[4]։

Ֆիզիոլոգիական դեր

Կենսաբանորեն ակտիվ նյութերն ունեն չափազանց բազմազան ֆիզիոլոգիական գործառույթներ[4], օրինակ՝ նպաստել անոթային ցանցի զարգացմանը, ապահովել անտիբակտերիալ ազդեցություն, նպաստել բջջային միգրացիային։ Օրինակ՝ որոշ նյութեր կարող են կանխարգելել չարորակ ուռուցքների աճը կամ ամբողջությամբ ճնշել դրանց զարգացումը[2]։

Սննդի կենսաբանորեն ակտիվ նյութեր

Սննդի հետ միասին մարդն ստանում է կենսաբանորեն ակտիվ նյութերի մեծ մասը, որոնք անհրաժեշտ են նրան նորմալ կենսագործունեության համար, այդ թվում՝ ալկալոիդներ, հորմոններ և հորմոնատիպ միացություններ, վիտամիններ, միկրոտարրեր, կենսածին ամիններ, նեյրոտրանսմիտեր։ Նրանք բոլորն ունեն դեղաբանական ակտիվություն, և շատերը ծառայում են որպես դեղագիտությանը վերաբերող ուժեղ ներգործող նյութերի մոտակա նախորդներ[4]։

ԿԱՆ միկրոնուտրիենտները կիրառվում են բուժկանխարգելիչ նպատակներով կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումների կազմում[4]։

Ծանոթագրություններ

Գրականություն