Կիրիակոս Միցոտակիս

Կիրիակոս Միցոտակիս (հուն․՝ Κυριάκος Μητσοτάκης, մարտի 4, 1968(1968-03-04)[1][2][3], Աթենք, Հունաստան), հույն պետական և քաղաքական գործիչ, ով զբաղեցնում է Հունաստանի վարչապետի պաշտոնը՝ միևնույն ժամանակ նաև նախագահելով իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը։ «Սիրիզայի» թեկնածու Ալեքսիս Ցիպրասի վարչապետության տարիներին եղել է Հունաստանի քաղաքական ընդդիմության ղեկավարը։

Կիրիակոս Միցոտակիս
Κυριάκος Μητσοτάκης
Կիրիակոս Միցոտակիսը 2018 թվականին
Դրոշ
Դրոշ
(187-րդ-րդ) Հունաստանի վարչապետ
հուլիսի 8, 2019 - մինչ օրս
ՆախորդողԱլեքսիս Ցիպրաս («Սիրիզա» կուսակցությունից)
Հաջորդողհաջորդող չկա
 
Կուսակցություն՝«Նոր ժողովրդավարություն» կուսակցություն
Կրթություն՝Հարվարդի համալսարան (1990), Սթենֆորդի համալսարան (1993), Աթենքի քոլեջ (1986) և Հարվարդի բիզնես դպրոց (1996)
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
Ազգությունհույն
Ծննդյան օրմարտի 4, 1968(1968-03-04)[1][2][3] (56 տարեկան)
ԾննդավայրԱթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
ՀայրԿոնստանտինոս Միցոտակիս
ՄայրՄարիկա Միցոտակի
ԱմուսինՄարևա Գրաբովսկի
ԶավակներՍոֆիա Միցոտակի, Konstantinos Mitsotakis? և Dafne Mitsotakis?
 
Կայք՝nd.gr/mitsotakis-kyriakos
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ

Միցոտակիսը 2004 թվականին ընտրվել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր՝ «Աթենք Բ» սահմանադրական ընտրատարածքից։ 2016 թվականի հունվարին ընտրվել է «Նոր ժողովրդավարություն» ընդդիմադիր կուսակցության նախագահ։ Երեք տարի անց՝ 2019 թվականի հուլիսի 8-ին, այդ կուսակցությունը հաղթում է Հունաստանի խորհրդարանական ընտրություններում՝ տապալելով Ցիպրասի կառավարությունը։ Կիրիակոսը նախկին վարչապետ Կոնստանտինոս Միցոտակիսի որդին է[4]։

Վաղ տարիների կյանք և կրթություն

Կիրիակոսը ծնվել է 1968 թվականի մարտի 4-ին Աթենքում։ Նրա հայրը՝ Կոնստանտինոս Միցոտակիսը, եղել է Հունաստանի նախկին վարչապետ և «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատվավոր նախագահ, մայրը՝ Մարիկա Միցոտակիսը, աչքի է ընկել իր քաղաքական ակտիվ վերլուծություններով և ներգրավվածությամբ։ Կիրիակոսի ծնունդից անմիջապես հետո Հունաստանի իշխանությունը բռնազավթած ռազմական խունտան նրա ընտանիքին դատապարտվում է տնային կալանքի[5], իսկ հորը՝ Կոնստանտինոսին, ճանաչում «պերսոնա նոն գրատա», այսինքն՝ անցանկալի անձ Հունաստանի համար։ Տնային կալանքի նախապայմանը խախտած Կոնստանտինոսը դատապարտվում է Հունաստանի քրեական օրենսգրքի տրամաբանությամբ, սակայն նույն տարում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Իհսան Սաբրի Չաղլայանգիլի ջանքերով վերջինս՝ իր ընտանիքի հետ միասին, ապաստան է գտել Ստամբուլում։ Այդ ժամանակ Կիրիակոսն ընդամենը մեկ տարեկան էր։

Միցոտակիսների ընտանիքը Թուրքիայում մնում է մի քանի օր, որից հետո մեկնում է Փարիզ։ Վերջիններս հայրենի երկիր կարողանում են վերադառնալ միայն 1974 թվականին՝ իշխանության ազատագրումից հետո[6]։ Ավելի ուշ, Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է այն մասին, որ իր կյանքի առաջին վեց ամիսներին նա եղել է քաղաքացիական բանտարկյալ։ 1986 թվականին Միցոտակիսն ավարտել է Աթենքի քոլեջը։ 1986-1990 թվականներին սովորել է Հարվարդի համալսարանում, ստացել հասարակագիտության բակալավրի աստիճան։ 1992-1993 թվականներին Սթենֆորդի համալսարանում ստացել է միջազգային հարաբերությունների գծով մագիստրոսի գիտական աստիճան։ Նույն տարում ընդունվել է Հարվարդի բիզնես դպրոց, որն ավարտել է 1995 թվականին՝ ստանալով բիզնես կառավարման մասնագիտացմամբ[7]։

Մասնագիտական գործունեություն

1990-ից 1991 թվականներին Կիրիակոս Միցոտակիսը որպես ֆինանսական վերլուծաբան աշխատել է Լոնդոնի «Չեյս բանկ»-ում, իսկ 1991 թվականին՝ վերադարձել Հունաստան և պարտադիր զինվորական ծառայություն անցել ռազմաօդային ուժերում։ Հետագա գործունեությունը ծավալել է հունաստանյան և արտասահմանյան բանկերում և ձեռնարկատիրական ընկերություններում։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրիակոս Միցոտակիս» հոդվածին։