Հայկոու

Հայկոու (չինարեն՝ 海口), քաղաք Խայնան կղզու վրա, որը համարվում է Չինաստանի մարզ։ Տեղակայված է կղզու հյուսիսում, Լեիջոբինդա թերակղզու դիմաց, որից առանձնացած է 15 կմ երկարությամբ Հեյանի նեղուցով։ Բնակչությունը՝ 830 192 բնակիչ (2006)։ Քաղաքամերձ տարածքում տեղակայված է Հայկոու Մեյլան համաշխարհային օդանավակայանը։

Հայկոու
海口
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Մասն էԽայնան կղզի
ԿարգավիճակՔաղաք
Մտնում էՀայնան (նահանգ)
ՎարչկենտրոնXiuying District?
Ամենաբարձր կետ222մ
ԲԾՄ222 մետր
Օրենսդրական մարմինQ106037502?[1]
Բնակչություն2 046 189 մարդ
Տարածք2304 կմ²
Սահմանակցում էDing'an County?, Wenchang? և Chengmai County?
Ժամային գոտիUTC+08:00
Հեռախոսային կոդ898
Փոստային ինդեքսներ570000
Ավտոմոբիլային կոդ琼A
haikou.gov.cn

Հնում Հայկոուի տեղում գտնվում էր Ցյունշան կղզու մայրաքաղաքի նավահանգիստը (հիմա՝ բնակավայրային շրջանի հարավային հատվածը )։ 13-րդ դարում այդ վայրերում տեղավորվեց չինական կայազորը։ Դա վերջին ամրապնդումն էր Մին կայսրության օրոք։ Քաղաքի առևտրական նշանակությունը միանգամից մեծացավ 1876 թվականին՝ Տյանցազական պայմանագրից հետո, իսկ 1930-ական թվականին Հայկոուն դարձավ կղզու ամենամեծ քաղաքը։ Երկրորդ Ճապոնա-Չինական պատերազմի ընթացքում զավթիչները ոչինչ չխնայեցին Հայկոուն, որպես չմշակված հումքերի նավակայան, զարգացնելու համար։ 1988 թ. Խայնան մարզի ստեղծման ժամանակ Հայկոուն դարձավ նրանց իշխանությունների նստավայրը։

Կրթություն

Քաղաքացիական շրջանում տեղակայված է Խայնայի մանկավարժական համալսարանը[2]։

Տեսարժան վայրեր

  • Երկաթե կամուրջ, որը անցնում է Նանդուի վրայով։ Կառուցվել է 1942 թ. և դարձել առաջին կամուրջը, որը անցնում է Նանդուի վրայով։ 1984 թ. հայտարարվել էր վտանգավոր և փակվել, բայց չի ապամաոնտաժվել, այլ պահմանվել էր որպես հուշարձան[3]։ 2000 թվականի հոկտեմբերին ջրհեղեղը կամուրջի[4] վեցից երեք սյունամեջ տարածքները քշել է, դրա հետ կապված կամուրջը անվանվել է «Ոչ մի տեղ չտանող կամուրջ»։

Քույր քաղաքներ

Պերտ, Մեծ Բրիտանիա

Օկլահոմա Սիթի, ԱՄՆ

Գդինյա, Լեհաստան

Դարվին, Ավստրալիա

Վլադիմիր, Ռուսաստան

Անտալյա, Թուրքիա[5]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկոու» հոդվածին։