«Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» (անգլ.՝ Harry Potter and the Chamber of Secrets), ռեժիսոր Քրիս Կոլամբուսի ֆիլմերից, որի գլխավոր դերերը մարմնավորում են Դենիել Ռեդկլիֆը, Ռուպերտ Գրինթը, Էմմա Վաթսոնը, Թոմ Ֆելթոնը, Քեննեթ Բրանան, Բոնի Ռայթը, Ալան Ռիկմանը, Ռիչարդ Հարիսը, Մեգի Սմիթը, Ռոբբի Կոլտրեյնը։ Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում երեք լեզուներով։ Կազմակերպչական հարցերով զբաղվում էր «Owl Company» ընկերությունը, իսկ ԱՄՆ-ում և Կանադայում՝ Warner Br. ընկերությունը։ Ֆիլմը նկարահանվել է «Կոդակ» և «Ֆուջի» տեսաերիզներով։ Ֆիլմը ճանաչվեց 2002 թվականի ամենաեկամտաբեր ֆիլմը՝ հավաքելով 617 միլիոն դոլար։ Ֆիլմի մոտիվներով թողարկվեց աուդիոհեքիաթ տարբերակը, ինչպես նաև թողարկվեց համանուն համակարգչային խաղը։
Հարրիի ամառային արձակուրդի ժամանակ Դուրսլիների ընտանիք հյուր են գալի քեռի Վերնոնի համար շատ կարևոր հյուրեր՝ Մեյսոնները։ Վերնոնը Հարրիին հրամայում է մնալ սենյակում և դուրս չգալ։ Հարրին այդպես էլ անում է, բայց սենյակում հայտնվում է տնապահ էլֆ Դոբբին։ Դոբբի էլֆը Հարրիին տեղեկացնում է վտանգի մասին, որը վերջինիս սպասվում է Հոգվարթսում և նրան խնդրում է Հոգվարթս չգնալ։ Փոթերը չի համաձայնվում, այդ ժամանակ Դոբբին կախարդում է տոնական տորթը, որը բարձրանալով վերև, ընկնում է տիկին Մեյսոնի գլխին։ Դոբբին անհետանում է՝ և միակ մեղավոր է դառնում Հարրիին։ Քեռի Վերնոնը զայրանում է և Հարրիի սենյակի պատուհաններին ամրացնում է վանդակաճաղ՝ հայտարարելով, որ Հարրին այլևս երբեք չի գնա Հոգվարթս։
Հարրի Փոթերը գալիս է հրաշագործության և մոգության դպրոց Հոգվարթսի երկրորդ կուրս։
Երիտասարդ հրաշագործը չի հետևում Դոբբի խորհրդին և դառնում է Հոգավարթսում ծավալվող խորհրդավոր դեպքերի ականատես։ Շուտով Հարրին իր ընկերների հետ իմանում է Գաղտնի սենյակի գոյության մասին և չար ուժերի հետ պայքարելիս նոր արկածների մեջ է ընկնում։
Քվիդիչի աշխարհի առաջնություն • Հարրի Փոթեր ԼԵԳՈ • Lego Creator Harry Potter • Lego Harry Potter: Years 1–4, Years 5–7 • Action figures • Trading Card Game • Hogwarts Mystery