Հենրիխ Ռորեր
Հենրիխ Ռորեր (գերմ.՝ Heinrich Rohrer, հունիսի 6, 1933[1][2][3][…], Բուքս, Werdenberg Constituency, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա - մայիսի 16, 2013[4][1][2][…], Wollerau[4][5]), շվեյցարացի ֆիզիկոս։ 1986 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Մրցանակը կիսվել է Հենրիխ Ռորերի և Գերդ Բինինգի («Սկանավորող թունելային մանրադիտակի հայտնաբերման համար») և Էռնստ Ռուսկայի («էլեկտրոնային մանրադիտակի վրա աշխատանքի համար») միջև։
Հենրիխ Ռորեր գերմ.՝ Heinrich Rohrer | |
---|---|
Ծնվել է | հունիսի 6, 1933[1][2][3][…] Բուքս, Werdenberg Constituency, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա |
Մահացել է | մայիսի 16, 2013[4][1][2][…] (79 տարեկան) Wollerau[4][5] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | IBM |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[6], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Եվրոպական ակադեմիա[7] |
Ալմա մատեր | Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց[8] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Գիտական ղեկավար | Վոլֆգանգ Պաուլի |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Rose-Marie Egger? |
Heinrich Rohrer Վիքիպահեստում |
Կենսագրություն
1951 թվականին, դպրոցը ավարտելուց հետո, Ռորերը ընդունվեց (համաձայն իր ինքնակենսագրականի՝ պատահաբար) Ցյուրիխի շվեցարական բարձրագույն տեխնիկական դպրոցի ֆիզիկայի բաժին։
1955 թվականին Ռորերը Յորգեն Օլսենի ամբիոնում սկսում է աշխատել իր աշխատության վրա, որի թեման էր գերհաղորդիչի երկարության փոփոխությունը գերհաղորդման կարգավիճակի անցնելիս մագնիսական դաշտի միջոցով ինդուցվելիս։ 1963 թվականին նա անցնում է աշխատանքի IBM-ի Ռյուշլիկոնում գտնվող հետազոտական լաբորատորիայում, որտեղ աշխատում է Կոնդոյի էֆեկտի հետազոտության վրա, և Գերտ Բինինգի հետ հանդիպումից հետո նախագծում է սկանավորող թունելային մանրադիտակը։
Հենրիխ Ռորերը հանդիսանում է ԱՄՆ ազգային գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ (1988)[14], ինչպես նաև Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ (2006)։
Հրապարակումներ
- K. W. Blazey, H. Rohrer. Antiferromagnetism and the Magnetic Phase Diagram of GdAlO3.(չաշխատող հղում) // Phys. Rev. V. 173, № 2, P. 574—580 (1968).
- Gerd Binnig, Heinrich Rohrer. Gerät zur rasterartigen Oberflächenuntersuchung unter Ausnutzung des Vakuum-Tunneleffekts bei kryogenischen Temperaturen. // Europäische Patentanmeldung 0 027 517, Priorität: 20.9.1979 CH 8486 79.
- G. Binnig, H. Rohrer, C. Gerber, E. Weibel. Surface studies by scanning tunneling microscopy. // Phys. Rev. Lett. V. 49, № 1, P. 57 — 61 (1982).
- Gerd Binnig, Heinrich Rohrer, C. Gerber, E. Weibel. Tunneling through a Controllable Vacuum Gap.(չաշխատող հղում) // Appl. Phys. Lett. V. 40, P. 178 (1982).
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ Ռորեր» հոդվածին։ |