Մանուել Պելեգրինի

չիլիացի ֆուտբոլիստ

Մանուել Լուիս Պելեգրինի Ռիպամոնտի (իսպ.՝ Manuel Luis Pellegrini Ripamonti, սեպտեմբերի 16, 1953, Սանտյագո, Չիլի), չիլիացի նախկին ֆուտբոլիստ, մարզիչը անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի։ 2008 թվականին Իսպանիայի երիտասարդական մրցաշարում, նա՝ որպես մարզիչ, իր հաղթանակներով երկրորդն էր, Վանդերլեյա Լուշեմբուրգից[1] հետո։

Մանուել Պելեգրինի
իսպ.՝ Manuel Pellegrini
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՄանուել Լուիս Պելեգրինի Ռիպամոնտի
ԱզգությունըՉիլիացի
Քաղաքացիությունը Չիլի
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 16, 1953 (70 տարեկան)
ԾննդավայրՍանտյագո, Չիլի Չիլի
Հասակ187 սմ
Քաշ78 կիլոգրամ
Դիրքկենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱնգլիա Մանչեսթեր Սիթի
Պատանեկան կարիերա
Չիլի Աուդակս Իտալյանո
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1973-1986Չիլի Ունիվերսիդադ դե Չիլի451 (12)
Ազգային հավաքական
1986Չիլի Չիլի1 (0)
Մարզչական կարիերա
1988-1999
1990-1991
1990-1991
1992-1993
1994-1996
1998
1999-2000
2001-2002
2002-2003
2004-2009
2009-2010
2010-2013
2013-
ՉիլիՈւնիվերսիդադ դե Չիլի
ՉիլիՊալեստինո
ՉիլիՉիլի (մինչ․ 20)
ՉիլիՕ'Խիգգինս
ՉիլիՈւնիսվերսիդադ Կատոլիկա
ՉիլիՊալեստինո
ԷկվադորԼԴՈՒ Կիտո
ԱրգենտինաՍան Լորենսո
ԱրգենտինաՌիվեր Պլեյտ
ԻսպանիաՎիլյառեալ
ԻսպանիաՌեալ Մադրիդ
ԻսպանիաՄալագա
ԱնգլիաՄանչեսթեր Սիթի
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

Կարիերան Չիլիում

Մանուել Պելեգրինին «Աուդակս Իտալյանո» ակումբի սան է, ամբողջ ֆուտբոլային կարիերան անցկացրել է «Ունիվերսիդադ դե Չիլի» թիմում, Պելեգրինին իր ամբողջ կարիերայում խաղացել է 451 խաղ։ Երբեմն Պելեգրինիի ելույթները համընկնում էին թիմի ճգնաժամային ժամանակների հետ, չնայած դրան, այս թիմը հանդիսանում էր Չիլիի ամենաուժեղ թիմը, որը հաղթել էր Չիլիի գավաթը 1979 թվականին։ Ակումբում հանդես է եկել 1973-1986 թվականներին։ Պելեգրինին ակումբի առաջին և առաջատար ֆուտբոլիստն էր, բայց նա խաղում էր կենտրոնական պաշտպանի դիրքում։

Պելեգրինին ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո, չփոխեց իր ակումբը, մարզչական կարիերայի առաջին ակումբը նույնպես եղավ «Ունիվերսիդադ դե Չիլի»-ին։ 1 տարի գլխավորելուց հետո, տեղափոխվեց Պալսետինո, որտեղ նույնպես գլխավորեց մեկ տարի, Պալեստինոի հետ համատեղ գլխավորում էր նաև Չիլիի մինչև 20 տարեկանների հավաքականը։ Նա «Ունիվերսիդադ Կատոլիկա»-ն գլխավորելով, անցկացրել է իր կարիերայի ամենալավ պահերը և կերտել Չիլիական ֆուտբոլի ամենավառ պահերը։ Նա համարվում է Չիլիական ֆուտբոլի աստղ, 1995 թվականին նրա թիմը հաղթել է Միջամերիկյան գավաթը և Չիլիի գավաթը։ Սան Լորենսոն գլխավորելուց Լիբերտադորեսի գավաթի ժամանակ նրա թիմը հասել 1/8 փուլ։

Վիլյառեալում

2004 թվականի հուլիսի 4-ին հայտնի դարձավ, որ Պելեգրինին տեղափոխվելու է իսպանական «Վիլյառեալ»։ Պելեգրինիի համար առաջին մրցաշրջաններ թիմում, երբ նրանք հասան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/4 փուլ, իսկ հաջորդ մրցաշրջանում նույն աառաջնությունում նրանք հասան կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեցին անգլիական «Արսենալ»-ին։ 2008 թվականի մարտի 23-ին «Վիլառեալ»-ում Պելեգրինիի գլխավորած տարիներին, նրա համար 200-րդ խաղն էր, և այդ խաղում նրա թիմը 2։1 հաշվով հաղթեց «Լևանտե»-ին։

Մադրիդի Ռեալում

2009 թվականի հունիսի 1-ին Ֆլորենտինո Պերեսի հետ կնքեց մի պայմանագիր, ըստ որի, նա պետք է գլխավորեր «Ռեալ Մադրիդ»[1], 4 միլիոն եվրո վճարեցին նրա դիմաց։ 2010 թվականի մայիսի 26-ին հեռացվեց աշխատանքից[2]։

Չիլիացին ասաց․

Ես գիտեմ որ մի օր հեռացվելու էի աշխատանքից, բայց միևնույն է ես հպարտանում եմ իմ աշխատանքով։

Մալագայում

2010 թվականի նոյեմբերի 4-ին Պելեգրինին տեղափոխվեց «Մալագա», մինչև 2013 թվականի հունիս[3]։ Հաջորդ մրցաշրջանում Մալագան Պելեգրինիի գլխավորությամբ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի մրցաշարում հասավ 1/4 փուլ[4] և այնտեղ հանդիպեց գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ին։ Առաջին խաղում Մալագան հանդես էր գալիս տան տիրոջ կարգավիճակով, խաղը ավարտվեց 0։0, իսկ 2-րդ խաղում պարտվեց 2։1 հաշվով։

Մանչեսթեր Սիթիում

2013 թվականի հունիսի 14-ին «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտոնական կայքում ասվում էր, որ Մանուել Պելեգրինին ակումբի նոր մարզիչն է։ Պայմանագիրը կնքվեց 3 տարվա ժամկետով[5]։ 2014 թվականի մարտի 2-ին Սիթին հաղթեց առաջին գավաթը Պելեգրինիի գլխավորությամբ՝ Անգլիայի գավաթը, 2 ամիս անց թիմը դարձավ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն։

Մարզիչի վիճակագրությունը

2015 թվականի օգոստոսի 23-ի տվյալներով

ԱկումբՔաղաքՍկիզբԱվարտՎիճակագրություն
ԽՀՈչ-ոքիՊ% հաղթանակ
Վիլյառեալ մարտի 18 2004մայիսի 30 2009259123726447.49
Ռեալ Մադրիդ հունիսի 1 2009մայիսի 26 201048365775.00
Մալագա նոյեմբերի 2 2010հունիսի 14 201312652304441.26
Մանչեսթեր Սիթի հունիսի 14 2013դ․հ․11172152464.86
Արդյունք54428312213952,02

Նվաճուներ

Ունիվերսիդադ դե Չիլի (որպես ֆուտբոլիստ)

  • Հաղթել է Չիլիի գավաթը, 1979
  • Հաղթել է Լիգիլին, 1976, 1980

Ունիվերսիդադ դե Չիլի (որպես մարզիչ)

  • Հաղթել է Չիլիի 2-րդ դիվիզիոնը, 1989

Ունիվերսիդադ Կատոլիկա

  • Հաղթել է Չիլիի գավաթը, 1995
  • Հաղթել է Միջամերիկյան գավաթը, 1994
  • Հաղթել է Լիգիլին, 1994, 1995

ԼԴՈՒ Կիտո

  • Էկվադորի չեմպիոն, 1999

Սան Լորենսո

  • Արգենտինայի չեմպիոն, 2001
  • Հաղթել է Մերկոսուրի գավաթը, 2001

Վիլյառեալ

  • Իսպանիայի առաջնության արծաթե մեդալակիր, 2007-2008
  • Իսպանիայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2004-2005
  • Հաղթել է Ինտերտոտոյի գավաթը, 2004
  • ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի մասնակից, 2005-2006

Մանչեսթեր Սիթի

  • Անգլիայի չեմպիոն, 2013-2014
  • Ֆուտբոլային լիգայի գավաթի չեմպիոն, 2013-2014

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուել Պելեգրինի» հոդվածին։