Մասնակից:Seda Grigoryan/Ավազարկղ


Ճապոնիայի մշակութային կարևորագույն կենտրոններից մայրաքաղաքում են գտնվում գիտությունների և արվեստների ակադեմիաները, Տոկիոյի համալսարանը (հիմնադրվել է 1887 թվականին), բազմաթիվ բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ, լաբորատորիաներ և կենտրոններ, գրադարաններ, թատրոններ, ավելի քան 30 թանգարաններ (Տեների պատկերասրահը, Բրիջսթոն գեղարվեստի, Ժամանակակից արվեստի ազգային, Տոկիոյի ազգային, արվեստների, գեղագրության թանգարանները, «Մետրոպոլիտեն ֆեստիվալ հոլը» և այլն), համերգասրահներ և թատրոններ։ Տոկիոյում սակավ են կանաչապատ տարածքները, իսկ կենտրոնը կառուցապատված է քարե, աղյուսե շենքերով ու երկաթբետոնե երկնաքերներով։ Քաղաքը բաղկացած է 2 խոշոր մասերից՝ Յամանոտի (բլրային) և Սուտամատի (ցածրադիր)։


Սպորտ

Տոկիո Դոում, Յոմիուրի Ջայանթսի գլխավոր մարզադաշտը
Ռյոգոկու Կոկուգիկան սումո ըմբշամարտի արենա

Տոկիոն ունի երկու պրոֆեսիոնալ բեյսբոլի ակումբ՝ Yomiuri Giants-ը, որը խաղում է Տոկիո Դոումում և Tokyo Yakult Swallows-ը, որը խաղում է Meiji-Jingu ստադիոնում: Ճապոնիայի սումոյի ասոցիացիայի գլխավոր գրասենյակը նույնպես գտնվում է Տոկիոյում՝ Ռյոգոկու Կոկուգիկան սումո արենայում, որտեղ տարեկան անցկացվում է սումոյի երեք պաշտոնական առաջնություն (հունվարին, մայիսին և սեպտեմբերին): Տոկիոյի ֆուտբոլային ակումբներն են Տոկիո ֆուտբոլային ակումբը, Տոկիո Վերդին, որոնք խաղում են Տյոֆույում գտնվող Աձինոմոտո ստադիոնում և Մատիդա Զելվիա ֆուտբոլային ակումբը, որը խաղում է Մատիդայում գտնվող Նոզուտա ստադիոնում: Բասկետբոլային ակումբներն են Hitachi SunRockers-ը, Toyota Alvark Tokyo-ն և Tokyo Excellence-ը:

Տոկիոն հյուրընկալել է 1964 թվականի ամառային օլիմպիական խաղերը՝ դառնալով առաջին ասիական երկիրը, որտեղ անցկացվել են ամառային օլիմպիական խաղեր: Ազգային ստադիոնը՝ որը հայտնի է նաև «Ազգային օլիմպիական ստադիոն» անվամբ, հյուրընկալել է բազմաթիվ միջազգային սպորտային միջոցառումներ: 2016 թվականին այն պետք է փոխարինվեր Նոր ազգային ստադիոնով: Տոկիոյի համաշխարհային կարգի սպորտային մի շարք վայրերում հաճախակի են անցկացվում ազգային և միջազգային սպորտային միջոցառումներ՝ բասկետբոլի մրցաշարեր, կանանց վոլեյբոլի մրցաշարեր, թենիսի մրցաշարեր, լող, մարաթոններ, ռեգբի, ֆուտբոլ, ամերիկյան ֆուտբոլի ցուցադրական խաղեր, ձյուդո և կարատե: Սենդագայայում գտնվող Տոկիոյի սպորտի պալատը (գիմնազիա) մեծ սպորտային համալիր է, որը ներառում է լողավազաններ, մարզասրահներ և մեծ փակ արենա: Ըստ Around the Rings-ի, գիմնազիան հյուրընկալել է 2011 թվականին կայացած գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունները՝ չնայած Միջազգային գիմնազիայի ֆեդերացիայի այն նախնական կասկածին, որ մարտի 11-ի ցունամիից հետո Տոկիոն չի կարող հյուրընկալել առաջնությունները[1]: 2013 թվականի սեպտեմբերի 7-ին Տոկիոն ընտրվել է 2020 թվականին կայանալիք ամառային օլիմպիական խաղերի և պարաօլիմպիական խաղերի հյուրընկալող երկիր:

Հայտնի մշակույթում

Ակիհաբարան անիմեի, մանգայի և խաղերի երկրպագուների համար ամենահայտնի վայրն է:
Fuji TV-ի գլխամասային գրասենյակ

Որպես Ճապոնիայի ամենախիտ բնակեցված կետ և երկրի խոշորագույն հեռարձակողների ու ստուդիաների վայր, Տոկիոն համարվում է կինոթատրոնների, հեռուստատեսային շոուների, անիմեի, վեբկոմիկսի, լայթ-նովելի, վիդեոխաղերի և մանգայի կենտրոն: Կայձյու (հրեշների ֆիլմ) ժանրում, Տոկիոյի ուղենիշները սովորաբար ոչնչացվում են հսկայական հրեշների կողմից, որոնցից են Գոձիլան և Գամերան:

Որոշ հոլիվուդյան ռեժիսորներ նախընտրում են իրենց ֆիլմերից որոշ տեսարաններ նկարահանել Տոկիոյում: Ետպատերազմյան օրինակներ են «Տոկիոից Ջոն», «Իմ գեյշան», «Տոկիոյի պատմություն» և Ջեյմս Բոնդի «Ապրում ես միայն երկու անգամ» ֆիլմերը: Ավելի նոր օրինակներ են «Սպանել Բիլին», «Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ», «Թարգմանության դժվարությունները», «Բաբելոն» և «Սկիզբ» ֆիլմերը:

Ճապոնացի հեղինակ Հարուկի Մուրակամին իր նովելներից մի քանիսը գրել է Տոկիոյում (ներառյալ «Նորվեգական անտառը»): Դեյվիդ Միչելն իր առաջին երկու վեպերում անդրադարձել է Տոկիոյին (number9dream, Ghostwritten): ժամանակակից բրիտանացի նկարիչ Կարլ Ռանդալը 10 տարի Տոկիոյում ապրելով նկարչության մեջ ստեղծել է անհատական ուղղություն՝ ներկայացնելով քաղաքների մարդաշատ փողոցները և հանրային վայրերը[2][3][4][5][6]:

Միջազգային կապեր

Տոկիոն Խոշոր քաղաքների ասիական ցանց 21-ի հիմնադիր անդամ է Միջազգային հարաբերությունների տեղական իշխանությունների խորհրդի անդամ: Տոկիոն նաև եղել է C40 քաղաքներ կլիմայի առաջնորդության խմբի հիմնադիր անդամ:

Քույր քաղաքներ, քույր նահանգներ և բարեկամության պայմանագրեր

2016 թվականի դրությամբ Տոկիոն ունի քույր քաղաքներ և բարեկամության պայմանագրեր հետևյալ 12 քաղաքների և նահանգների հետ[7].

Տես նաև

  • Largest cities in Asia
  • Քաղաքների ցանկը՝ համապատասխան բնակչության
  • List of cities with the most skyscrapers
  • List of tallest structures in Tokyo
  • List of development projects in Tokyo
  • List of metropolitan areas in Asia
  • List of most expensive cities for expatriate employees
  • List of urban areas by population
  • Megacity
  • Tokyo dialect
  • World's largest cities
  • Yamanote and Shitamachi