Մասնակից:TamaraSargsyan/Ավազարկղ

Իսրայել, (եբրայերեն՝ יִשְׂרָאֵל‎; արաբ․՝ إِسْرَائِيل‎‎), պաշտոնապես Իսրայելի Պետություն, պետություն է Արևմտյան Ասիայում, տեղակայված է Միջերկրական ծովի հարավարևելյան և Կարմիր ծովի հյուսիսային ափերին։ Այն հյուսիսից սահմանակից է Լիբանանի, հյուսիս–արևելքից՝ Սիրիայի, արևելքից՝ Հորդանանի, արևելքից և արևմուտքից Հորդանան գետի արևմտյան ափ և Գազայի հատված պաղեստինյան տարածքների, և, համապատասխանաբար, հյուսիս–արևմուտքից Եգիպտոսի հետ։ Պետությունն իր հարաբերականորեն փոքր տարածքում բազմազան աշխարհագրական առանձնահատկություններ է ընդգրում[1][2]։ Իսրայելի տնտեսական և տեխնոլոգիական կենտրոնը Թել Ավիվն է[3], սակայն երկրի կառավարությունը որպես մայրաքաղաք ճանաչում է Երուսաղեմը, որտեղ էլ գտնվում է կառավարական նստավայրը։ Այնուամենայնիվ պետության Երուսաղեմի նկատմամբ պետության վերահսկուղությունը միայն մասնակի ճանաչում ունի[4][5][6][7][fn 1]։

Իսրայելում վկայություններ կան Աֆրիկայից մարդանմանների վաղ միգրացիայի վերաբերյալ[8]: Կանանիտների ցեղերը հնագիտական վկայություններում կան սկսած միջին բրոնզի դարից[9][10], մինչդեռ Իսրայելի և Հուդայի թագավորություններն առաջացել են երկաթի դարի ընթացքում: Ասորական կայսրությունը կործանել է Իսրայելը մ.թ.ա. մոտավորապես 720 թվականին[11]: Հուդայի թագավորությունը հետագայում նվաճվել է Բաբելոնի, Պարսկական կայսրության և Հելլենական պետության կողմից և գոյություն է ունեցել որպես Հրեական ինքնավար մարզ[12][13]: Մաքքաբիի ապպստամբության հաջող ավարտը հանգեցրեց անկախ Հասմոնյան թագավորության ձևավորմանը մ.թ.ա. 110 թվականին[14], որը մ.թ.ա. 63 թվականին դարձավ Հռոմեական հանրապետության սպասառու պետություն, որը հետագայում հիմնադրեց Հերովդեսյան դինաստիան մ.թ.ա. 37 թվականին, և մ.թ. 6 թվականին ստեղծեց Հուդայի հռոմեական մարզը[15]: Հուդան շարունակեց գործել որպես Հռոմեական մարզ այնքան, մինչև տապալված հրեական ապստամբությունը հանգեցրեց լայնածավալ կործանման[14], հրեական ժողովրդի արտաքսման[14][16] և տարածաշրջանը Հուդայից վերանվանվեց Սիրիական Պաղեստինի[17]: Տարածաշրջանում հրեական ներկայությունը որոշակի չափով պահպանվել է մի քանի դար: Մ.թ. 7-րդ դարում Լևանտը խլվեց Բյուզանդական կայսրությունից արաբների կողմից և մնաց մուսուլմանական վերահսկողության տակ մինչև խաչակրաց առաջին արշավանք, որին հաջորդեց Այուբիդի նվաճումը 1187 թվականին: Եգիպտոսի Մամլուքների սուլթանությունն ընդլայնեց Լևանտի նկատմամբ իր վերահսկողությունը 13-րդ դարում, մինչև 1517 թվականին Օսմանյան կայսրության կողմից պարտություն կրելը: 19-րդ դարի ընթացքում հրեաների ազգային զարթոնքը հանգեցրեց հրեական սփյուռքում սիոնիստական շարժման, որին հաջորդեց ներգաղթի մեծ ալիք դեպի Օսմանյան Սիրիա, իսկ ավելի ուշ՝ Բրիտանական Պաղեստին:

1947 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) ընդունեց Պաղեստինի բաժանման բանաձև, որով նախատեսվում էր անկախ արաբական և հրեական պետությունների ստեղծում և Երուսաղեմի միջազգայնացում[18]: Նախագիծն ընդունվեց հրեական ներկայացուցչության, և մերժվեց արաբ ղեկավարների կողմից[19][20]:[21] Հաջորդ տարի հրեական ներկայացուցչությունը հայտարարեց Իսրայելի անկախությունը, և հաջորդած 1948 թվականի արաբ-իսրայելական պատերազմով Իսրայելը հաստատվեց նախկին Բրիտանական Պաղեստինի տարածքի մեծ մասում, մինչդեռ Հորդանան գետի արևմտյան ափը և Գազայի հատվածը մնաց հարևան արաբական պետության տարածքում[22]: Դրանից հետո Իսրայելը բազմաթիվ պատերազմներ ունեցավ արաբական երկների հետ[23], և 1967 թվականի վեցօրյա պատերազմից հետո գրավեց բռնազավթված տարածքները, ներառյալ՝ Հորդանանի արևմտյան ափը, Գոլանի բարձունքները և Գազայի հատվածը (որը շարունակում է համարվել նվաճված 2005 թվականի առանձնացումից հետո, չնայած որոշ իրավաբաններ վիճարկում են այս պնդումը)[24][25][26][fn 2]: Այն ընդլայնեց իր իրավունքները Գոլանի բարձունքների և Արևելյան Երուսաղեմի, բայց ոչ Հորդանանի արևմտյան ափի նկատմամբ[27][28][29][30]: Իսրայելի կողմից Պաղեստինի տարածքների գրավումը համարվում է աշխարհի ամենատևական ռազմական բռնազավթումը[fn 2][32]: Իսրայելապաղեստինյան հակամարտությունը լուծելու ջանքերը չեն հանգեցրել վերջնական համաձայնության ձեռքբերման: Այնուամենայնիվ, Իսրայելը և՛ Եգիպտոսի, և՛ Հորդանանի հետ խաղաղության համաձայնագրեր կնքել է:

Իր հիմնական օրենքներով Իսրայելն իրեն հռչակում է հրեական և ժողովրդավարական պետություն[33]: Երկրում ազատ ժողովրդավարություն է՝ խորհրդարանական համակարգով, համամասնական ներկայացուցչականությամբ և համընդհանուր ընտրական իրավունքով[34][35]: Վարչապետը կառավարության ղեկավարն է, իսկ Քնեսեթը՝ օրենսդիր մարմինը: Իսրայելը զարգացած պետություն է և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) անդամ[36], 2017 թվականի տվյալներով տնտեսությունն աշխարհում 32-րդն է իր անվանական համախառն ներքին արդյունքով (ՀՆԱ): Երկիրը բարձրորակ աշխատուժ ունի և աշհարհի ամենակրթված պետություններից մեկն է՝ բարձրագույն կրթությամբ քաղաքացիների թվով աշխարհի ամենաբարձր ցուցանիշներներից մեկն ունենալով[37]: Իսրայելը Միջին արևելքում ամենաբարձր կենսամակարդակ[38] և աշխարհում ամենաբարձր կյանքի տևողություն ունեցող երկիրն է աշխարհում[39]:

Ստուգաբանություն

Մերնեպտայի սեպագիր արձանագրություն (մ.թ.ա. 13-րդ դարում): Աստվածաշչյան հնագետների մեծամասնությունը պատկերագրերի շարքը թարգմանել է որպես «Իսրայել», որը անվան առաջին գրավոր վկայությունն է:

1948 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո պետության համար պաշտոնապես ընդունվեց «Իսրայելի Պետություն» անվանումը, իսկ պատմական և կրոնական անունների առաջարկները, ներառյալ «Իսրայելական հող» ("Eretz Israel"), Սիոն և Հուդա, մերժվեցին[40]: Անկախության առաջին շաբաթներին կառավարությունն ընտրեց «իսրայելցիներ» բառը՝ Իսրայելի քաղաքացիներին անվանելու համար, որի մասին պաշտոնապես հայտարարեց արտաքին գործերի նախարար Մոշե Շարեթը[41]:

(եբր.՝ מְדִינַת יִשְׂרָאֵל Medīnat Yisrā'el [[Միջազգային հնչյունական այբուբեն|[mediˈnat jisʁaˈʔel]]]; արաբ․՝ دَوْلَة إِسْرَائِيل‎‎ Dawlat Isrāʼīl Կաղապար:IPA-ar)

«Իսրայելի հող» և «Իսրայելի զավակներ» անվանումները պատմականորեն օգտագործվել են աստվածաշնչյան «Իսրայելի թագավորությունը» և համապատասխանաբար ողջ հրեա ժողովրդին նշելու համար[42]: «Իսրայել» անվանումը (Hebrew: Yisraʾel, Isrāʾīl; Septuagint հուն․՝ Ἰσραήλ Israēl; 'El(God) persists/rules', though after Hosea 12:4 {{{3}}} հաճախ մեկնաբանվում է որպես «պայքար Աստծո հետ»)[43][44][45][46] այս արտահայտությունների մեջ վերաբերում է Հակոբ պատրիարքին, որին, ըստ հրեական Աստվածաշնչի, անուն տրվեց Աստծո հրեշտակի հետ հաջողությամբ պայքարելու համար[47]:

Հակոբի 12 որդիները դարձել են իսրայելցիների նախնիները, որոնք հայտնի են նաև որպես Իսրայելի տասներկու ցեղերը կամ Իսրայելի զավակներ: Հակոբը և նրա որդիներն ապրել են Քանաանում, սակայն սովից դրդված չորս սերունդ ստիպված են եղել գնալ Եգիպտոս: Դա տևել է 430 տարի[48], մինչև Մովսեսը՝ Հակոբի թոռան թոռը[49], որը իսրայելցիներին հետ բերեց Քանաան՝ Եգիպտոսից հրեաների հեռանալու ժամանակ: Հավաքական իմաստով «Իսրայել» բառի հայտնի ամենավաղ հնագիտական վկայությունը հին Եգիպտոսի Մերնեպտայի սեպագիր արձանագրությունում (թվագրվում է մ.թ.ա. 13-րդ դար)[50]:

Տարածաշրջանը հայտնի է նաև որպես Սուրբ հող, որը սուրբ է Աբրահամյան բոլոր կրոնների համար՝ ներառյալ Հուդայականությունը, Քրիստոնեությունը, Իսլամը և Բահայի հավատը: Բրիտանական մանդատին ենթակայության տարիներին (1920-1948 թվականներ) ողջ տարածաշրջանը հայտնի է եղել որպես Պաղեստին (եբրայերեն՝ פלשתינה [א״י]‎)[51]. Դարերի ընթացքում տարածաշրջանը հայտնի է եղել տարբեր անվանումներով, ներառյալ՝ Քանաան, Դջահի, Սամարիա, Հուդա, Եհուդ, Իուդեա, Քոելե-Սիրիա, Սիրիական Պաղեստին և Հարավային Սիրիա:

Պատմություն

Նախապատմություն

Ժամանակակից Իսրայելի տարածքում նախամարդու մասին հնագույն վկայությունը, որը 1.5 միլիոն տարի առաջվա թվագրություն ունի, գտնվել է Գալիլեյան ծովի մոտակայքի Ուբեիդիայի վայրում[52]: Հին քարեդարյան այլ նշանավոր հղումներ պարունակում են Տաբուն, Քեսեմ և Մանոթ քարանձավները: Կազմախոսական առումով ժամանակակից մարդու ԱՖրիկայից դուրս գտնված հնագույն բրածոները Քաֆզեհ և Սխուլ քարանձավների նախամարդիկ են, որոնք ապրել են ժամանակակից հյուսիսային Իսրայելի տարածքում 120.000 տարի առաջ[53]: Մ.թ.ա. 10-րդ հազարամյակում այս տարածաշրջանում գոյություն է ունեցել Նաթուֆյան մշակույթը[54]:

Հնադար


Մեծ քարե կառույց, հնագիտական վայր Իսրայելում

Տարածաշրջանի վաղ պատմությունն հստակ չէ[55]:104: Ժամանակակից հնագիտությունը զգալիորեն անտեսել է Թորայի պատմությունը պատրիարքների, Եգիպտոսի հրեաների վտարման և Ջոշուայի գրքում Քանաանի նվաճման նկարագրությունները, փոխարենը դիտարկում է իսրայելցիների ազգային առասպելում վկայագրված պատմությունները[56]: Ուշ բրոնզի դարում (մ.թ.ա. 1550-1200 թվականները) Քանաանի մեծ մասից ձևավորվել են ենթակա պետություններ, որոնք Գազայում վարչական ղեկավարման կենտրոն ունեցող Եգիպտոսի թագավորությանը տուրք էին վճարում[57]: Ենթադրաբար իսրայելցիների նախնիները եղել են այս տարածքում բնիկ հնադարյան սեմիտախոս ժողովուրդները[58]:78–79: Ժամանակակից հնագիտության համաձայն Իսրայելցիները և նրանց մշակույթը ուժով չեն տիրացել տարածքին, այլ քանաանյան ժողովուրդներից և նրանց մշակույթներից առանձնացել են նախ հստակ բազմաստվածային, հետո նաև Յահվեի շուրջ միաստվածային կրոնի զարգացման միջոցով[59][60][61][62][63][64]: Հնագիտական վկայություններ կան գյուղանման կենտրոններ ունեցող հասարակության մասին, որն ավելի սահմանափակ ռեսուրսներ և փոքրաթիվ բնակչություն ուներ[65]: Գյուղերը 300-400-ից բնակչություն ունեին[66][67], որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ և հիմնականում ինքնուրույն էին[68], տարածված էր տնտեսական փոխանակությունը[69]: Գիրը հայտնի և հասանելի էր անգամ ոչ մեծ վայրերում[70]:

Իսրայելի և Հուդայի քարտեզը մ.թ.ա. 9-րդ դարում

Հայտնի չէ, թե երբևէ միասնական միապետություն եղել է, թե ոչ[71][55][72][73]. «Իսրայելին» վերաբերող ընդունված հնագիտական վկայություն կա Մենպտայի սեպագիր արձանագրությունում, որը թվագրվում է մ.թ.ա. 1200 թվականով[74][75][76] և քանաանյանները հնագիտորեն վկայվել են Միջին բրոնզի դարում (մ.թ.ա. 2100-1550 թվականներ)[10][77]: Վիճաբանություններ կան Իսրայելի և Հուդայի թագավորության վաղ գոյության և նրանց իշխանության չափի մասին, սակայն պատմաբանները համաձայնում են, որ Իսրայելի թագավորությունը գոյություն է ունեցել մոտավորապես մ.թ.ա. 700 թվականին[78]: Իսրայելի թագավորությունը կործանվել է մ.թ.ա. մոտ 720 թվականին Ասորեստանի կայսրության նվաճումից հետո[11]:

Մ.թ.ա. 586 թվականին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր II արքան գրավեց Հուդան: Ըստ հրեական Աստվածաշնչի նա կործանել է Սողոմոնի տաճարը և հրեաներին վտարել է Բաբելոնից: Պարտությունը ևս գրանցվել է Բաբելոնի ժամանակագիրների մոտ[12][79]: Հրեաների վտարումն ավարտվել է մ.թ.ա. մոտ 538 թվականին պարսից Կյուրոս Բ Մեծ տիրապետության ընթացքում Բաբելոնը գրավելուց հետո[80][81]: Երկրորդ տաճարը կառուցվել է մ.թ.ա մոտ 520 թվականին[80]: Որպես Պարսկական կայսրության մաս, Հուդայի նախկին թագավորությունը դարձավ Հուդայի գավառ (Յեհուդ Մեդինաթա) տարբեր սահմաններով՝ ավելի փոքր տարածություն գրավելով[82]: Գավառի բնակչությունը զգալիորեն փոքր էր թագավորության ցուցանիշներից, հնագիտական ուսումնասիրությունները մ.թ.ա. 5-4-րդ դարերում մոտավորապես 30,000 բնակչություն են ցույց տալիս[55]:308:

Դասական շրջան


Մասնիկ Մեռյալ ծովի մագաղաթներից մեկից՝ Տաճարի մագաղաթից, որը գրվել է Երկրորդ տաճարի ժամանակաշրջանում:

Պարսից հաջող իշխանության ընթացքում Յեհուդ Մեդինաթա ինքնավար գավառը աստիճանաբար քաղաքային հասարակության զարգացում ձեռք բերեց` մեծապես բնակեցված հրեաներով: Հույն նվաճողները շրջանցեցին տարածաշրջանը առանց որևէ դիմադրության կամ հետաքրքրության: Ընդգրկված լինելով Պտղոմեոսյան Եգիպտոսի և վերջիվերջո Սելևկյանների կայսրության կազմում, հարավային Լևանտը լրջորեն հելլենիզացվել է՝ լարվածություն ստեղծելով հրեաների և հույների միջև: Հակամարտությունը բռնկվեց մ.թ.ա. 167 թվականին Մաքքաբիի ապստամբությամբ, որն ավարտվեց Հուդայում անկախ Հասմոնյան թագավորության հռչակմամբ: Վերջինս ավելի ուշ ընդգրկեց ժամանակակից Իսրայելի զգալի տարածքը, քանի որ Սելևկյաններն աստիճանաբար կորցրեցին տարածաշրջանի վերահսկողությունը:

Հռոմեական կայսրությունը տարածաշրջանը գրավեց մ.թ.ա. 63 թվականին՝ նախ տիրանալով Սիրիային, ապա միջամտելով Հասմոնյան քաղաքացիական պատերազմին: Հուդայում հռոմեական և պարթևական բանակների ճակատամարտն ի վերջո հանգեցրեց Հերովդես I Մեծի թագադրմանը և Հերովդյան արքայատոհմի դիրքերի ամրացմանը որպես Հռոմի ենթակա Հուդայական գավառ: Հերովդյան արքայատոհմի անկումով Հուդան, հռոմեական գավառի վերածվելով, հունահռոմեացիների դեմ հրեաների արյունահեղ պայքարի տեղ դարձավ, որի գագաթնակետը եղան հրեա-հռոմեական պատերազմները և ավարտվեց լայնածավալ ավերածություններով, արտաքսումներով և ցեղասպանությամբ: Հրեական ներկայությունը տարածաշրջանում էականորեն նվազեց Հռոմեական կայսրության դեմ մ.թ. 132 թվականին Բար-Կոխբայի ապստամբության ձախողումով[83]:

Այնուամենայնիվ, այնտեղ շարունակվում էր հրեաների սակավաթիվ ներկայությունը և Գալիլեյը դարձավ դրա կրոնական կենտրոնը[84][85]: Միշնան[86] և Թալմուդի մի մասը, կենտրոնական հրեական տեքստերը գրվել են մ.թ. 2-4-րդ դարերի ընթացքում Տիբերիայում և Երուսաղեմում[87]: Տարածաշրջանի ծովափնյա հատվածն առավելապես բնակեցվել է հունահռոմեացիներով, իսկ լեռնային կողմը՝ սամարիտացիներով: Քրիստոնեությունն աստիճանաբար գերակայություն ձեռք բերեց Հռոմեական հեթանոսության նկատմամբ, երբ տարածաշրջանը գտնվում էր Բյուզանդիայի իշխանության ներքո: Ողջ 5-6-րդ դարերում սամարիտացիների կրկնվող ապստամբությունների ողբերգական իրադարձությունները ձևափոխեցին տարածքի սահմանները՝ բյուզանդական քրիստոնյաների և սամարիտական հասարակությունների զանգվածային ոչնչացումով և հանգեցրեց բնակչության թվաքանակի նվազման: Մ.թ. 614 թվականին պարսկական նվաճումից և կարճաժամկետ հրեական համագործակցությունից հետո Բյուզանդական կայսրությունը վերագրավեց երկիրը 628 թվականին:

Միջին դարեր և նորագույն պատմություն

Քֆար Բարյամ, անտիկ հրեական գյուղ, որը լքվել է մ.թ. 7-13-րդ դարերի ընթացքում[88]:

Մ.թ. 634-641 թվականներին տարածաշրջանը, ներառյալ Երուսաղեմը, գրավվեց արաբների կողմից, որոնք նոր էին ընդունել իսլամը: Տարածաշրջանի վերահսկողությունը հաջորդաբար փոխանցվեց Բարեպաշտ խալիֆայությանը, Օմմայան խալիֆայությանը, Աբբասյան խալիֆայությանը, Սելջուկյան սուլթանությանը, խաչակիրներին և Այյուբյան սուլթանությանը հաջորդ երեք դարերի ընթացքում[89]:

1099 թվականին Առաջին խաչակրաց արշավանքին Երուսաղեմի պաշարման ժամանակ քաղաքի հրեա բնակիչները կողք-կողքի կռվում էին Ֆաթիմյան կայազորի և մուսուլման ժողովրդի հետ, որոնք փորձում էին քաղաքը պաշտպանել խաչակիրներից: Երբ քաղաքը պաշարվեց, մոտ 60,000 մարդ կոտորվեց, ներառյալ 6,000 հրեաներ, որոնք պաշտպանություն էին փնտրում Սինագոգում[90]: Այդ պահին, հրեական պետության անկումից ամբողջ հազար տարի անց, հրեական համայնքներ կային ողջ երկրով մեկ: Դրանցից հիսունը հայտնի են և ներառում էին Երուսաղեմը, Տիբերիան, Ռամլա, Աշկելոն, Կեսարիա և Գազա[91]: Ըստ Ալբերտ Աախենացու, Հայֆայի հրեա բնակիչները քաղաքի հիմնական մարտնչող ուժն էին և «սարակինոսյան (Ֆաթիմյան) զորքերի հետ» արիաբար կռվում էին մոտավորապես մեկ ամիս, մինչև խաչակիրների նավատորմի և ցամաքային բանակի ուժի ազդեցությամբ հարկադրված եղան նահանջել[92][93]:

1165 թվականին Մայմոնիդն այցելեց Երուսաղեմ և աղոթեց Տաճարի լեռան վրա, «մեծ, սուրբ տանը»[94]: 1141 թվականին իսպանահրեական պոետ Եհուդա Հալևին հրեաներին կոչ արեց գաղթել Իսրայելի երկիր, ճամփորդություն, որը ինքն էլ էր կատարել: 1187 թվականին Սալադին սուլթանը՝ Այյուբյան սուլթանության հիմնադիրը, հաղթեց խաչակիրներին Հաթթինի ճակատամարտում՝ հետագայում գրավելով Երուսաղեմը և գրեթե ողջ Պաղեստինը: Այդ ժամանակ Սալադին հայտարարություն տարածեց՝ հրեաներին հրավիրելով վերադառնալ և բնակվել Երուսաղեմում[95]: Ըստ Հուդա ալ-Հարիզու, նրանք կատարեցին դա. «Այն օրվանից, ինչ արաբները գրավել են Երուսաղեմը, իսրայելցիները ապրել են այնտեղ»[96]: Սալադինի հրամանագիրը, որը հրեաներին թույլ էր տալիս վերահաստատվել Իսրայելում, ալ-Հարիզին համեմատել է պարսից արքա Կյուրոս Բ Մեծի հայտարարության հետ, որն արվել էր մոտ 1600 տարի ավելի վաղ[97]:

1211 թվականին պետության հրեական հանրությունը ամրապնդվեց Ֆրանսիայից և Անգլիայից եկած 300 ռաբբիների գլխավորած խմբի ժամանումով[98], ռաբբիների մեջ էր Սամսոն բեն Աբրահամը Սանսից[99]: 13-րդ դարի իսպանացի ռաբբի և հրեաների ճանաչված առաջնորդ Նախմանիդեսը (Ռամբան) գովերգել է Իսրայելի երկիրը և դրա բնակեցումը համարել դրական պատվիրան բոլոր հրեաների համար: Նա գրել է. «Եթե հեթանոսները խաղաղություն են ուզում, մենք պետք է ստեղծենք այն հստակ պայմաններ պահպանելով, բայց ինչ վերաբերում է երկրին, ապա այն չպետք է թողնենք ո՛չ նրանց, ո՛չ որևէ այլ ազգի, ո՛չ էլ որևէ այլ սերնդի ձեռքերում»[100]:

13-րդ դարի Ռամբան Սինագոգ Երուսաղեմում

1260 թվականին իշխանությունն անցավ Եգիպտոսի Մամլուք սուլթանին[101]: Երկիրը տեղակայված էր Մամլուքի տիրապետության տակ գտնվող երկու կենտրոնների՝ Կահիրեի և Դամասկոսի միջև և որոշակի զարգացում ունեցավ երկու քաղաքներն իրար կապող փոստային ճանապարհի կառուցումից հետո: Երուսաղեմը 1219 թվականից մնացել է քաղաքի պատերի առանց որևէ պաշտպանության, ինչպես նաև ականատես է եղել Տաճարի լեռան վրա, Ալ-Ակսա մզկիթի շրջակայքում տեղի ունեցող նոր շինարարական աշխատանքների խառնափոթին: 1266 թվականին Մամլուքյան սուլթան Բեյբարս I-ը Հեբրոնի Պատրիարքների քարանձավը փոխակերպեց բացառիկ իսլամական սրբավայրի և արգելեց քրիստոնյաների և հրեաների մուտքը, որոնք նախկինում իրավունք ունեին ներս մտնել որոշակի վճարով: Այդ վայրի վրա արգելքը մնաց այնքան, մինչև 1967 թվականին Իսրայելը կառույցը վերցրեց իր վերահսկողության տակ[102][103]:

1470 թվականին Իտալիայից ժամանած Իսահակ բ. Մեյր Լատիֆը Երուսաղեմում 150 հրեա ընտանիք հաշվարկեց[104]: Ջոզեֆ Սարագոսացու շնորհիվ, որը եկել էր 15-րդ դարին մոտ թվականներին, ցֆաթը և դրա շրջակայքը դարձավ Պաղեստինում հրեաների կենտրոնացման մեծագույն վայրը: Իսպանիայից Սեֆարդյան ներգաղթի շնորհիվ 16-րդ դարին հրեական բնակչության թիվն աճեց՝ հասնելով 10,000[105]:

Հրեաները Լացի պատի մոտ, 1870-ական թվականներ

1956 թվականին տարածաշրջանը նվաճվեց Օսմանյան կայսրության կողմից, այն թուրքական տիրապետության տակ մնացել է մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը, երբ բրիտանացիները պարտության մատնեցին Օսմանյան ուժերին և ռազմական կառավարչություն սահմանեց նախկին Օսմանյան Սիրիայի ողջ տարածքով: 1660 թվականին դրուզների ապստամբությունը հանգեցրեց ցֆաթի և Տիբերիայի կործանման[106]: 18-րդ դարի վերջերին Զահիր ալ-Ումար շահը ստեղծեց Գալիլեի դե ֆակտո անկախ էմիրություն: Շահին ճնշելու օսմանյան փորձերը ձախողվեցին, բայց նրա մահից հետո տարածաշրջանի վերահսկողությունը վերականգնվեցին: 1799 թվականին Ահմեդ ալ-Ջազարը հաջողությամբ հետ մղեց Նապոլեոնի զորքերի հարձակումը Ակրի վրա՝ ֆրանսիացիներին հարկադրելով հրաժարվել սիրիական արշավից[107]: 1834 թվականին Պաղեստինի արաբ գյուղացիներն ապստամբություն բարձրացրին եգիպտական զորակոչի և հարկման քաղաքականության դեմ, որը վարում էր Մուհամմադ Ալի փաշան: Չնայած ապստամբությունը ճնշվեց, Մուհամմադ Ալիի զորքը նահանջեց, և 1840 թվականին բրիտանական աջակցությամբ վերականգնվեց օսմանյան իշխանությունը[108]: Կարճ ժամանակ անց Օսմանյան կայսրությունում իրականացվեցին Թանզիմաթի բարեփոխումները: 1920 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Անտանտի կողմից Լևանտի գրավումից հետո բնակավայրը բաժանվեց Բրիտանիայի և ֆրանսիայի միջև որպես մանդատային տարածք, և բրիտանահպատակ տարածքի, որը ներառում է ժամանակակից Իսրայելի Մանդատային Պաղեստին տարածքը[101][109][110]:

Սիոնիզմ և Բրիտանական մանդատ

Թեոդոր Հերցլ, հրեական պետության պատգամախոս

Թեպետ վաղ հրեական սփյուռքի գոյությանը, շատ հրեաներ ձգտում էին վերադառնալ Սիոն և «Իսրայելի հող»[111], մինչդեռ այդ նպատակի իրագործման համար անհրաժեշտ ջանքերի չափը քննարկման առարկա էր[112][113]: Արտաքսման մեջ ապրող հրեաների հույսերն ու կարոտը հրեական հավատքի համակարգի կարևոր կետերից է[112]: 1492 թվականին Իսպանիայից վտարվելուց հրեական որոշ համայնքներ բնակվեցին Պաղեստինում[114]: 16-րդ դարի ընթացքում հրեական համայնքներն արմատներ գցեցին չորս սուրբ քաղաքներում՝ Երուսաղեմ, Տիբերիա, Հոբրոն և Ցֆաթ, և 1967 թվականին ռաբբի Յեհուդա Հասիդը 1500 հրեաների ուղղորդեց Երուսաղեմ[115]: 18-րդ դարի երկրորդ կեսին Հասիդական հուդայականության արևելաեվրոպական հակառակորդները, որոնք հայտնի են որպես Պերուշիմ, բնակվեցին Պաղեստինում[116][117][118]:

«Ուստի ես հավատում են, որ հրեաների հրաշալի սերունդ կստեղծվի: Մաքքաբեացիները նորից վերելք կապրեն: Թույլ տվեք նորից կրկնել իմ նախաբանի խոսքերը. «Հրեաները երազում են պետություն ունենալ, և նրանք պետք է ունենան»: Մենք, ի վերջո, պետք է որպես ազատ մարդիկ ապրենք մեր սեփական հողի վրա և խաղաղությամբ մահանալ մեր հայրենիքում: Աշխատը կազատվի մեր ազատությամբ, կհարստանա մեր հարստությամբ, կմեծանա մեր մեծությամբ: Եվ ինչ էլ մենք փորձենք անենք մեր բարեկեցության համար բարերար ազդեցություն կունենա մարդկության համար»:

Դեպի Օսմանյան կայսրության իշխանության տակ գտնվող Պաղեստին ժամանակակից հրեաների ներգաղթի առաջին ալիքը, որը հայտնի է որպես առաջին ալիա, սկսվել է 1881 թվականին, երբ հրեաները փախչում էին արևելաեվրոպական ջարդերից[119]: Չնայած սիոնական շարժման փորձն արդեն կար, ավստրո-հունգարացի լրագրող Թեոդոր Հերցլին վերագրում են քաղաքական սիոնիզմի հիմնադրումը[120]: Դա շարժում էր, որը նպատակ ուներ հրեական պետություն ստեղծել Իսրայելի հողի վրա, դրանով լուծում առաջարկելով եվրոպական երկների այսպես կոչված հրեական հարցին՝ ժամանակի այլ ազգային նախագծերի նպատակներին և ձեռքբերումներին համապատասխան[121]: 1896 թվականին Հերցլը հրապարակեց «Հրեական պետություն» գիրքը՝ առաջարկելով ապագա հրեական պետության իր տեսլականն. հաջորդ տարի նա նախագահում էր Առաջին սիոնիստական համաժողովը[122]:

Երկրորդ ալիան (1904-1914 թվականներ) սկսվեց Քիշնևի ջարդերից հետ, մոտ 40,000 հրեա բնակեցվեց Պաղեստին, չնայած նրանց գրեթե կեսը ի վերջո հեռացան[119]: Ներգաղթողների և՛ առաջին, և՛ երկրորդ ալիքները հիմնականում ուղղափառ հրեաներն էին[123], չնայած երկրորդ ալիայի ժամանակ սոցիալիստական խմբեր կային, որոնք հիմնադրեցին Կիբուցի շարժումը[124]: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Բրիտանիայի արտգործնախարար Արթուր Ջեյմս Բալֆուրը 1917 թվականին Բալֆուրի հռչակագիրն ուղարկեց Բրիտանիայի հրեական հանրության առաջնորդին, որը հայտարարեց, որ Բրիտանիան մտադիր է հրեական «հայրենիք» ստեղծել Մանդատային Պաղեստինի ներսում[125][126]:

1918 թվականին հրեական լեգեոնը՝ կազմված հիմնականում սիոական կամավորներից, աջակցեց բրիտանացիների կողմից Պաղեստինի նվաճմանը[127]: Բրիտանական իշխանության արաբական ընդդիմությունը և հրեական ներգաղթը հանգեցրեց 1920 թվականի Պաղեստինի անկարգություններին և հրեական ոստիկանության՝ Հագանայի ձևավորմանը (եբրայերեն նշանակում է «պաշտպանություն»), որոնցից ավելի ուշ առանձնացան Իրգուն և Լեհի (Ստերնի ավազակախումբ) կիսառազմական խմբերը[128]: 1922 թվականին Ազգերի լիգան Բրիտանիային Պաղեստինի մանդատ տվեց՝ ներառելով Բալֆուրի հռչակագրի պայմանները, հրեաներին տրված խոստումները և արաբական պաղեստինցիների վերաբերյալ նմանատիպ դրույթները[129]: Այս ժամանակաշրջանի տարածաշրջանի բնակչությունն առավելապես արաբ և մուսուլման էր, հրեաները բնակչության 11% էին կազմում[130], իսկ արաբ քրիստոնյաները՝ մոտ 9,5%-ը[131]:

Երրորդ (1919-23) և Չորրորդ (1924-29) ալիաները ևս 100,000 հրեա բերեցին Պաղեստին[119]: Նացիզմի վերելքը և հրեաների ահագնացող հալածանքները 1930-ական թվականների Եվրոպայում հանգեցրեց հինգերորդ ալիային և քառորդ միլիոն հրեայի ներհոսքի: Սա 1936-39 թվականները արաբական ապստամբության գլխավոր պատճառն էր, որի ընթացքում Բրիտանական մանդատի ղեկավարները սիոնական Հագանայի և Իրգունի զինված ուժերի հետ միասին սպանեցին 5032 և վիրավորեցին 14,760 արաբ բնակչություն[132][133]. արդյունքը եղավ Պաղեստինի արաբ չափահաս տղամարդկանց մոտ տասը տոկոսի մահը, վիրավորումը, բանտարկումը կամ արտաքսումը[134]: Բրիտանացիները ներկայացրին դեպի Պաղեստին հրեական ներգաղթի սահմանափակումները «1939 թվականի սպիտակ գիրք» հաշվետվությամբ: Երբ ողջ աշխարհի երկրները երես էին թեքում Հոլոքոստից փրկվել փորձող հրեա փախստականներից, կազմակերպվեց Ալիա բետ անվանումով հայտնի գաղտնի շարժումը՝ հրեաներին Պաղեստին հասցնելու համար[119]: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին հրեաները կազմեցին Պաղեստինի բնակչության 33%-ը[135]:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո

ՄԱԿ-ի քարտեզ, Պաղեստինի բաժանման բանաձև
Դավիդ բեն Գուրիոն հայտարարում է Իսրայելի անկախության հռչակագիրը 1948 թվականին մայիսի 14-ին:
Թանաքոտ դրոշի ծածանումը, որը խորհրդանշում է 1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմի ավարտը:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բրիտանիան սուր հակամարտության մեջ հայտնվեց հրեական հանրության հետ հրեական ներգաղթի սահմանափակումների հետ կապած, ինչպես նաև շարունակեց արաբական կողմի հետ հակամարտությունը սահմանափակումների սահմանների վերաբերյալ: Հագանան միացավ Իրգունին և Լեհիին Բրիտանական տիրապետության դեմ զինված պայքարում[136]: Միևնույն ժամանակ Հոլոքոստից փրկված հարյուր հազարավոր հրեա փախստակաները նոր կյանքի էին ձգտում Եվրոպայի իրենց կործանված համայնքներից հեռու: Իշուվը փորձեց այդ փախստականներին Պաղեստին բերել, սակայն շատերը հեռացել էին կամ շրջափակվել Ատլիտի և Կիպրոսի կալանավորների ճամբարներում բրիտանացիների կողմից[137][138]:

1946 թվականի հուլիսի 22-ին Իրգունը հարձակում գործեց Պաղեստինի համար Բրիտանական վարչական շտաբի վրա,[139] որը տեղակայված էր Երուսաղեմի Դավիթ արքա հյուսանոց հարավային թևի վրա[140][141][142]: Տարբեր ազգության 91 մարդ զոհվեց և 46-ը վիրավորվեց այդ հարձակման արդյունքում[143]: Հյուրանոցը Պաղեստինի կառավարության քարտուղարության և Պաղեստինում և Անդրհորդանանում Բրիտանիայի զինված ուժերի շտաբի տեղակայման վայրն էր[143][144]: Հարձակումն ուներ Հագանայի նախնական համաձայնությունը: Այն «Ագաթա» գործողության պատասխանն էր (դա լայանածավալ արշավանքների շարք էր, որը ներառում էր հրեական գործակալություններից մեկը և իրականացվել էր բրիտանական իշխանությունների կողմից) և Մանդատի ժամանակահատվածում ամենամահաբերը բրիտանացիների համար[143][144]: Այն բնութագրվում է որպես «20-րդ դարի ամենասարսափելի ահաբեկչական միջադեպերից» մեկը[145]: 1947 թվականին բրիտանական կառավարությունը հայտարարեց, որ դուրս կգա Պաղեստինից՝ նշելով, որ ի վիճակի չի եղել և՛ արաբների, և՛ հրեաների համար ընդունելի լուծման գալ:

1947 թվականի մայիսին նոր ձևավորրված Միավորված ազգերի Գլխավոր ասամբլեան որոշեց ստեղծել Միավորված ազգերի Պաղեստինի հատուկ հանձնաժողով «Վեհաժողովի հաջորդ նստաշրջանի համար Պաղեստինի հարցով զեկույց նախապատրաստելու համար»[146]: 1947 թվականի սեպտեմբերի 3-ի Հանձնաժողովի զեկույցում[147] մեծամասնությունը գլուխ VI-ում առաջարկեց Բրիտանական մանդատը փոխարինել «անկախ Արաբական պետությամբ և անկախ Հրեական պետությամբ, իսկ Երուսաղեմ քաղաքն ընդգրկել միջազգային պաշտպանության համակարգում»[148]: 1947 թվականի նոյեմբերի 29-ին Գլխավոր ասամբլեան ընդունեց 181 (II) բանաձևը, որով առաջարկվում էր Տնտեսական միության ստեղծման ծրագրի ընդունում և կիրառում[18]: Բանաձևին կից նախագիծն, ըստ էության նույնն էր, ինչ առաջարկվել էր Հանձնաժողովի մեծամասնության կողմից սեպտեմբերի 3-ի հաշվետվությունում: Հրեական գործակալությունը, որը ընդուվում էր որպես հրեական համայնքի ներկայացուցիչ, ընդունեց ծրագիրը[149][150]: Արաբական լեգեոնը և Պաղեստինի արաբական բարձրագույն կոմիտեն մերժեցին այն և հայարարեցին, որ մերժելու են ցանկացած նախագիծ, որը կենթադրի բաժանում[151][152]: Հաջորդ օրը՝ 1947 թվականի դեկտեմբերի 1-ին, Արաբական բարձրագույն հանձնաժողովը եռօրյա մարտ հայտարարեց, և արաբական զորքերը սկսեցին գրոհել հրեական թիրախները[153]: Հրեաները սկզբում պաշտպանվում էին, քանի որ քաղաքացիական պատերազմ էր սկսվել, սակայն 1948 թվականի ապրիլի սկզբներին անցան հարձակման[154][155]: Արաբական Պաղեստինի տնտեսությունը փլուզվեց և 250,000 պաղեստինյան արաբներ փախան կամ արտաքսվեցին[156]:

1948 թվականի մայիսի 14-ին, բրիտանական մանդատի ժամկետի լրանալուց մեկ օր առաջ Դավիդ բեն Գուրիոն, հրեական գործակալության ղեկավարը հայտարարեց «հրեական պետության հռչակումը Իսրայելի հողի վրա, որը կոչվեց Իսրայելի պետություն» [22][157]: Հռչակագրի տեքստում նոր պետության սահմանների մասին միակ հղումը Իսրայելի հող արտահայտության գործածումն էր[158]: Հաջորդ օրը չորս արաբական պետության՝ Եգիպտոսի, Սիրիայի, Անդրհորդանանի և Իրաքի զորքերը ներխուժեցին բրիտանական մանդատի Պաղեստինի տարածք՝ սկիզբ տալով 1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմին[159][160]. Եմենի, Մարոկոյի, Սաուդյան Արաբիայի և Սուդանի զորքերը միացան պատերազմին[161][162]: Ներխուժման ակնհայտ նպատակը հենց սկզբից հրեական պետության հռչակումը կանխելն է, իսկ որոշ արաբ ղեկավարներ խոսում էին հրեաներին ծով տանելու մասին[163][21][164]: Ըստ Բեննի Մորիսի, հրեաները կարծում էին, որ արաբական զորքերի նպատակը հրեաներին կոտորելն է[165]: Արաբական լեգեոնը նշում էր, որ ներխուժմամբ պետք է վերականգնվի օրենքն ու կարգը և կանխվեն հետագա արյունահեղությունները[166]:

Մեկ տարվա մարտերից հետո հրադադարի պայմանագիր կնքվեց և հաստատվեցին ներկա սահմանները, որոնք հայտնի են որպես Կանաչ գիծ[167]: Հորդանանը գրավեց Հորդանան գետի արևմտյան ափ անվանումով հայտնի տարածքը՝ ներառյալ արևելյան Երուսաղեմը, Եգիպտոսը վերահսկողություն վերցրեց Գազայի հատվածի նկատմամբ: ՄԱԿ-ի գնահատմամբ ավելի քան 700,000 պաղեստինցի արտաքսվեց կամ փախուստը դիմեց հակամարտության ընթացքում իսրայելյան զորքերի առաջընթացի հետևանքով. այն հետագայում արաբերենում հայտնի դարձավ որպես «նաքբա» (աղետ)[168]: 156,000 մարդ մնաց և դարձավ Իսրայելի արաբ քաղաքացի[169]:

Իսրայելի Պետության վաղ տարիները

Իսրայելը ՄԱԿ-ի անդամ պետություն է դարձել 1949 թվականի մայիսի 11-ին ձայների մեծամասնությամբ: Ե՛վ Իսրայելը, և՛ Հորդանանը շահագրգռված էին խաղաղության համաձայնագրով, սակայն Բրիտանիան կասեցրեց Հորդանանի ջանքերը, որպեսզի խուսափի Եգիպտոսում բրիտանական շահերի վնասումից[170]: Պետության ստեղծման առաջին տարիներին վարչապետ Դավիդ բեն Գուրիոյի գլխավորած սոցիալիստական սիոնական շարժումը տիրապետող դարձավ Իսրայելի քաղաքական գործիչների շրջանում[171][172]: Կիբուցը կամ կոլեկտիվ գյուղատնտեսական համայնքները առանցքային դերակատարում ունեցան նոր պետության ստեղծման գործում[173]: 1940-ական թվականների վերջերին և 1950-ական թվականների սկզբներին դեպի Իսրայել ներգաղթին օժանդակեց Իսրայելի ներգաղթի վարչությունը և կառավարական հովանավորչություն չունեցող Մոսսադ լե-Ալիա Բեթը (բառացիորեն՝ «Անօրինական ներգաղթի կազմակերպություն»)[174]: Երկու կազմակերպությունն էլ նպաստում էին կանոնավոր ներգաղթի գործընթացին, ինչպես օրինակ տեղափոխության հարցերին, սակայն վերջինը նաև ներգրավված էր ծայրահեղական գործողությունների մեջ տարբեր երկրներում, հատկապես Միջին արևելքում և Արևելյան Եվրոպայում, որտեղ բնակվող հրեաների կյանքին, ենթադրաբար, վտանգ էր սպառնում և այդ վայրերից դուրս գալը բարդ էր: Մոսսադ լե-Ալիա Բեթը հեռացվել է 1953 թվականին[175]: Ներգաղթը համապատասխանեցված էր «Մեկ միլիոն ծրագրին»: Ներգաղթյալները գալիս էին տարբեր պատճառներով. ոմանք սիոնական հավատի կրողներ էին կամ գալիս էին Իսրայելում ավելի լավ կյանքի խոստման համար, մինչդեռ մյուսները՝ հալածանքներից խուսափելու կամ արտաքսվելու պատճառով[176][177]:

Հոլոքոստի վերապրած և արաբական ու մուսուլմանական երկրներից հրեաների ներհոսքը դեպի Իսրայել առաջին երեք տարիների ընթացքում աճել է` 700,000-ից մինչև 1,400,000: 1958 թվականին Իսրայելի բնակչության թիվը հասավ 2,000,000[178]: 1948 և 1970-ական թվականների ընթացքում մոտավորապես 1,150,000 հրեա փախստական հաստատվեց Իսրայելում[179]: Որոշ ներգաղթյալներ գալիս էին որպես փախստականներ, առանց որևէ ունեցվածքի, և բնակվում էին ժամանակավոր ճամբարներում, որոնք կոչվում էին «մաաբարա». 1952 թվականին մոտ 200,000 մարդ էր ապրում այդ վրանային քաղաքներում[180]: Եվրոպայից ներգաղթած հրեաներին հաճախ ավելի հարգալից էին վերաբերվում, քան Միջին արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկներից եկածներին. վերջինների համար նախատեսված բնակարանային միավորները հաճախ վերաբաշխվում էին առաջինները միջև, ինչի արդյունքում արաբական երկրներից նոր եկած հրեաները ավելի երկար ժամանակով էին մնում անցումային ճամբարներում[181]: Երկու խմբերի միջև այս խտրականության պատառով առաջացած լարվածությունները կան մինչ օրս[182]: Այս ժամանակահատվածում սնունդը, հագուստը և կահույքը պետք է չափավոր բաշխվեին, ինչը հայտնի է տնտեսական կոշտ քաղաքականության ժամանակաշրջան անվանումով: Ճգնաժամը հաղթահարելու անհրաժեշտությունը Բեն Գուրիոյին մղեց փոխհատուցման համաձայնագիր կնքել Արևմտյան Գերմանիայի հետ, ինչը զանգվածային բողոքի ցույցեր առաջացրեց Իսրայելում. հրեաները զայրացած էին այն մտքից, որ Իսրայելը կարող է դրամական փոխհատուցում ստանալ Հոլոքոստի համար[183]:

1950-ական թվականների ընթացքում Իսրայելը հաճախակի հարձակումների էր ենթարկվում պաղեստինցի ֆիդայիների կողմից: Հարձակումները գրեթե միշտ ուղղված էին քաղաքացիական անձանց դեմ[184], առավելապես եգիպտահպատակ Գազայի տարածքում[185], որոնք բազմաթիվ իսրայելցիների հակահարվածների պատճառ էին դառնում: 1956 թվականին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան նպատակ էին դրել վերստանալ Սուեզի ջրանցքի վերահսկողությունը, որը եգիպտացիները ազգայնացրել էին: Իսրայելի նավատորմի համար Սուեզի ջրանցքի և Տիրանիայի շարունակվող շրջափակումը, Իսրայելի հարավային բնակչության դեմ ֆիդայական հարձակումների թվի աճի, արաբական լուրջ և սպառնալից հայտարարությունների հետ մեկտեղ, Իսրայելին դրդեց հարձակվել Եգիպտոսի վրա[186][187][188][189]: Իսրայելը Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ գաղտնի դաշինք կնքեց և գրավեց Սինայի թերակղզին, բայց ՄԱԿ-ը պարտադրեց դուրս գալ՝ փոխարենը երաշխիքներ տալով Կարմիր ծովում բեռնափոխադրումների Իսրայելի իրավունքի վերականգնման համար (Տիրանիայով և ջրանցքով)[190][191][192]: Սուեզի ճգնաժամ անունով հայտնի պատերազմի արդյունքում զգալիորեն նվազեցին Իսրայելի սահմանի ներթափանցումները[193][194][195][196]: 1960-ական թվականներին Իսրայելը կալանավորեց նացիստական պատերազմի հանցագործ Ադոլֆ Այքմանին Արգենտինայում և նրան տարավ Իսրայել դատավարության համար[197]: Դատավարությունը ահռելի ներգործություն ունեցավ Հոլոքոստի հրապարակային ճանաչման համար[198]: Այքմանը մնում է միակ անձը, որն Իսրայելում մահապատժի է ենթարկվել Իսրայելի քաղաքացիական դատարանի որոշմամբ[199]:

ԱՄՆ լրահոսը Ադոլֆ Այքմանի դատավարության ժամանակ:

1964 թվականին արաբական երկրները, մտահոգված լինելով Հորդանան գետի ջրերը դեպի ափամերձ հարթավայր շեղելու Իսրայելի ծրագրերով[200], փորձում էին շեղել ջրերի ակունքները և Իսրայելին զրկեն ջրային ռեսուրսներից, լարվածություն առաջացնելով մի կողմից Իսրայելի, իսկ մյուս կողմից Սիրիայի և Լիբանանի միջև: Արաբ ազգայնականները, Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդեր Նասերի գլխավորությամբ, հրաժարվեցին ճանաչել Իսրայելը և կոչ արեցին կործանել այն[23][201][202]: 1996 թվականին Իսրայելա-Արաբական հարաբերությունները վատթարացան մինչև փաստացի Իսրայելի և արաբական ուժերի միջև տեղի ունեցող փաստացի կռիվներ[203]: 1967 թվականի մայիսին եգիպտական բանակը կուտակվեց Իսրայելի սահմանների մոտ, դուրս մղեց ՄԱԿ-ի խաղաղապահ ջոկատներին, որոնք տեղակայված էին Սինայի թերակղզում 1957 թվականից, և արգելափակեց Իսրայելի մուտքը Կարմիր ծով[204][205][206]: Մյուս արաբական երկրները մոբիլիզացրին իրենց ուժերը[207]: Իսրայելը հաստատեց, որ այդ գործողությունները կազուս բելլի էին, և հունիսի 5-ին նախազգուշական հարված հասցրեց Եգիպտոսին: Հորդանանը, Սիրիան և Իրաքը պատասխանեցին և հարձակվեցին Իսրայելի վրա: Վեցօրյա պատերազմում Իսրայելը հաղթեց Հոդրանանին և գրավեց Հորդանան գետի արևմտյան ափը, հաղթեց Եգիպտոսին և գրավեց Գազայի հատվածը և Սինայի թերակղզին, հաղթեց Սիրիային և գրավեց Գոլանի բարձունքները[208]: Երուսաղեմի սահմաններն ընդլայնվեցին՝ ներառյալ Արևելյան Երուսաղեմը, և 1949 թվականի կանաչ գիծը դարձավ Իսրայելի և բռնազավթված տարածքների միջև վարչական սահմանը:

1967 թվականի պատերազմից և արաբական լեգեոնի Խարթումի «Երեք ոչ»-երի հայտնի հռչակագրից հետո և 1967-1970-ական թվականների հյուծող պատերազմի ընթացքում, Իսրայելը եգիպտական հարձակումների ենթարկվեց Սինայի թերակղզում, իսկ պաղեստինյան խմբերի կողմից թիրախավորվեցին բռնազավթված տարածքների տարածքների իսրայելցիները, Իսրայելն ընդհանրապես և իսրայելցիներն ամբողջ աշխարհում: Պաղեստինյան և արաբական տարբեր խմբերի շարքում էր Պաղեստինի ազատության կազմակերպությունը, որը ստեղծվել էր 1964 թվականին, որն ի սկզբանե հռչակել էր «զինված հարձակումը որպես հայրենիքն ազատելու միակ ճանապարհ»[209][210]: 1960-ական թվականների վերջերին և 1970-ական թվականների սկզբներին պաղեստինյան խմբերը հարձակումների ալիք սկսեցին[211] [212]Իսրայելի և ամբողջ աշխարհում հրեական թիրախների դեմ[213], ներառյալ 1972 թվականի Մյունխենի ամառային օլիմպիական խաղերին հրեա մարզիկների կոտորածը: Իսրայելի կառավարությունը սպանությունների արշավ սկսեց կոտորածի կազմակերպիչների դեմ՝ ռմբակոծելով և հարձակվելով ՊԱԿ-ի լիբանանյան գրասենյակի վրա:

Territory held by Israel:      before the Six-Day War      after the war The Sinai Peninsula was returned to Egypt in 1982.

1973 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ հրեաների պաշտպանում էին Յոմ Կիպուրը, եգիպտական և սիրիական զորքերն անակնկալ հարձակում գործեցին Սինայի թերակղզում և Գոլանի բարձունքում տեղակայված իսրայելական ուժերի դեմ, որը սկիզբ դրեց Յոմ Կիպուրի պատերազմին: Պատերազմն ավարտվեց հոկտեմբերի 25-ին՝ եգիպտական և սիրիական ուժերի հաջող ետ մղումով, սակայն այդ օրը մոտ 2,500 զինվորի կորուստ տվեց, իսկ ամբողջ 20-րյա պատերազմի ընթացքում 10-35,000 զինվորի սպանվեց[214]: Ներքին հարցաքննությամբ կառավարությունը ազատվեց պատերազմից առաջ և դրա ընթացքում թույլ տված սխալների պատասխանատվությունից, սակայն հանրային զայրույթը վարչապետ Գոլդա Մեիրին ստիպեց հրաժարական տալ[215]: 1976 թվականի հուլիսին Իսրայելից Ֆրանսիա թռչող ինքնաթիռն առևանգվեց պաղեստինյան պարտիզանների կողմից և վայրէջք կատարեց Ուգանդայում՝ Էնտաբում: Իսրայելի հրամանատարները մի գործողություն իրականացրին, որում 106 իսրայելցի պատանդներից 102-ը հաջողությամբ փրկվեցին:

Հակամարտության շարունակությունը և խաղաղության հաստատումը

1977 թվականի Քնեսեթի ընտրություններն էական շրջադարձ մտցրեցին Իսրայելի քաղաքական պատմության մեջ, երբ Մենախեմ Բեգինի Լիկուդ կուսակցությունը հաղթեց ազատական կուսակցությանը[216]: Նույն տարվա վերջերին Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը գնաց Իսրայել և խոսեց Քնեսեթում, որը արաբական երկրի ղեկավարի կողմից Իսրայելի ճանաչման առաջին դեպքն էր[217]: Հաջորդ երկու տարիներին Սադաթը և Բեգինը ստորագրեցին Քեմփ Դեյվիդի համաձայնագրերը (1978 թվական) և եգիպտա-իսրայելական խաղաղության պայմանագիրը (1979 թվական)[218]: Ի պատասխան, Իսրայելը նահանջեց Սինայի թերակղզուց և համաձայնեց բանակցություններ սկսել Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում պաղեստինիցների ինքնավարության հարցի վերաբերյալ[219]:

1978 թվականի մարտի 11-ին Պակիստանի ազատության կազմակերպության պարտիզանները Լիբանանից հարձակում գործեցին և իրականացրեցին մերձափնյա ճանապարհի կոտորածը: Իսրայելը սրան պատասխանեց հարավային Իսրայել ներխուժելով՝ Լիտանի գետից հարավ տեղակայված ՊԱԿ կառույցները ոչնչացնելու նպատակով: ՊԱԿ շատ մարտիկներ նահանջեցին, սակայն Իսրայելը հարավային Լիբանանն ի վիճակի եղավ պաշտպանել այնքան, մինչև ՄԱԿ-ի ուժերը և լիբանանյան զորքը վրա հասան: ՊԱԿ-ը շուտով վերսկսեց Իսրայելի դեմ իր հարձակումների քաղաքականությունը: Հետագա մի քանի տարիներին ՊԱԿ-ը ներխուժեց հարավ և շարունակում էր պարբերական հրաձգությունը սահմանի երկայնքով: Իսրայելը բազմաթիվ օդային և ցամաքային հակահարվածներով է պատասխանել:

Israel's 1980 law declared that "Jerusalem, complete and united, is the capital of Israel."[220]

Միևնույն ժամանակ Բեգինի կառավարությունը հորդորում էր իսրայելցիներին բնակվել Հորդանան գետի արևմտյան ափին, դրանով իսկ ավելացնելով այդ տարածքում պաղեստինցիների հետ ընդհարումները[221]: 1980 թվականին ընդունված հիմնական օրենքը, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է, ոմանք համարում էին Իսրայելի կառավարության 1967 թվականի Իսրայելի միավորման հռչակագրի վերահաստատումը. այն վերածվել էր քաղաքի կարգավիճակի վերաբերյալ միջազգային հակասությունների: Իսրայելի որևէ օրենսդրությամբ չեն սահմանվում Իսրայելի տարածքները, և որևէ որոշմամբ դրա մեջ ներառված չէ արևելյան Երուսաղեմը[222]: ՄԱԿ-ի անդամ պետությունների մեծամասնության դիրքորոշումն արտացոլված է բազմաթիվ բանաձևերում, որոնք հռչակում են, որ Իսրայելի քայլերը՝ ուղղված իր քաղաքացիներին Հորդանան գետի արևմտյան ափին բնակեցնելուն, և իր իշխանությունն ու օրենքները արևմտյան Երուսաղեմում տարածելու փորձերը անօրինական են և վավերականություն չունեն[223]: 1981 թվականին Իսրայելը միացրեց Գոլանի բարձունքները, թեպետ այդ միավորումը միջազգային ճանաչում չունեցավ[224]: 1980-ական և 1990-ական թվականներ Իսրայելի բնակչության բազմազանությունն ընդլայնվեց: 1980-ական թվականներից սկսած Եթովպիայի հրեաների մի քանի ալիք ներգաղթեց Իսրաայել, իսկ 1990-1994 թվականներին հետխորհրդային երկրներից հրեաների ներգաղթը 12 տոկոսով ավելացրեց Իսրայելի բնակչությունը[225]:

1981 թվականի հունիսի 7-ն Իսրայելի օդային ուժերը ոչնչացրին Բաղդադի մոտակայքում կառուցվող Իրաքի միակ միջուկային ռեակտորը՝ վերջինիս միջուկային զենքի ծրագիրը չեզոքացնելու նպատակով:

See also

  • Index of Israel-related articles
  • Outline of Israel
  • Կաղապար:Books-inline

Notes

References

Bibliography

External links

Կաղապար:Sister project links

Government
General information
Maps

Կաղապար:Israel topics