Մարտին Դեմիչելիս

արգենտինացի ֆուտբոլիստ

Մարտին Դեմիչելիս (իսպ.՝ Martín Gastón Demichelis, դեկտեմբերի 20, 1980(1980-12-20)[1][2][3][…], Կորդովա, Արգենտինա), նախկին արգենտինացի ֆուտբոլիստ։ Խաղում էր կենտրոնական պաշտպանի և հենակետային կիսապաշտպանի դիրքում[4]։

Մարտին Դեմիչելիս
Martín Demichelis
Դեմիչելիսը Մանչեսթեր Սիթիի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անունMartín Gastón Demichelis
ՔաղաքացիությունըԱրգենտինա Արգենտինա
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 20, 1980(1980-12-20)[1][2][3][…] (43 տարեկան)
ԾննդավայրԿորդովա, Արգենտինա
Հասակ184 սմ
Քաշ80 կգ
Դիրքկենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1994-1995Արգենտինա Կոմպլեխո Դեպորտիվո
1995-1998Արգենտինա Ռենատո Սեսարինի
1998-2000Արգենտինա Ռիվեր Փլեյթ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2000-2003Արգենտինա Ռիվեր Փլեյթ51(1)
2003-2010Գերմանիա Բավարիա Մյունխեն174(13)
2004Գերմանիա Բավարիա II1(0)
2011-2013Իսպանիա Մալագա84(7)
2013Իսպանիա Ատլետիկո Մադրիդ0(0)
2013-2016Անգլիա Մանչեսթեր Սիթի78(3)
2016-2017Իսպանիա Էսպանյոլ2(0)
2017Իսպանիա Մալագա10(0)
2000-2017Ընդհանուր400(24)
Ազգային հավաքական
2005-2016Արգենտինա Արգենտինա51(2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերայի մեծ մասն անցկացրել է Բավարիայում՝ հաղթելով 11 տիտղոս։ Հանդես է եկել նաև Ռիվեր Փլեյթում, իսպանական Էսպանյոլում և Մալագայում, ինչպես նաև Մանչեսթեր Սիթիում։

Դեմիչելիսը Արգենտինայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 51 խաղ՝ մասնակցելով 2010 և 2014 թվականների աշխարհի առաջնություններին։

Ակումբային կարիերա

Ռիվեր Փլեյթ

Դեմիչելիսը Ռիվեր Փլեյթի ակադեմիային միացել է 1998 թվականին։ Ակումբի հիմնական կազմում իր դեբյուտը նշել է 2001 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Էստուդիանտեսի դեմ խաղում[5]։ Ռիվեր Փլեյթի կազմում իր միակ գոլը խփել է Ռոսարիո Սենտրալի դեմ խաղում։

Բավարիա Մյունխեն

2003 թվականի ամռանը Դեմիչելիսը 4․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Բավարիա Մյունխեն[6]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց ընդամենը 14 խաղ առաջնությունում, քանի որ նա շատ վնասվածքներ էր ստանում, իսկ Բավարիան զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը[7]։

Հաջորդ մրցաշրջանից Դեմիչելիսը դարձավ Բավարիայի հիմնական կազմի խաղացող և թիմի հետ 2 տարի անընդմեջ հաղթեց Բունդեսլիգան ու Գերմանիայի գավաթը՝ անցկացնելով 75 հանդիպում։

Նորանշանակ մարզիչ Օտմար Հիցֆելդի գլխավորությամբ Դեմիչելիսը սկսեց հանդես գալ կենտրոնական պաշտպանի դիրքում։ 2008-2009 մրցաշրջանում արգենտինացին դարձավ 4 գոլի հեղինակ 29 խաղերում, սակայն Բավարիան զիջեց չեմպիոնի տիտղոսը Վոլֆսբուրգին[8]։ Այնուամենայնիվ, Դեմիչելիսը տարաձայնություններ ուներ Բավարիայի մարզիչ Լուի վան Գալի հետ և դուրս մնաց հիմնական կազմից[9]։

2010 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Ֆրայբուրգի դեմ խաղը դարձավ Դեմիչելիսի վերջին հանդիպումներից մեկը Բավարիայի կազմում[10]։

Մալագա / Ատլետիկո Մադրիդ

2010 թվականի դեկտեմբերին Դեմիչելիսը տեղափոխվեց Մալագա[11][12]։ Լա Լիգայում իր դեբյուտը նշեց 2011 թվականի հունվարի 8-ին՝ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում՝ այդ խաղում նաև դառնալով գոլի հեղինակ[13]։

Մալագայի կազմում իր 4 ամիսների ընթացքում Դեմիչելիսը 2 անգամ հեռացվեց խաղադաշտից, սակայն մասնակցեց բոլոր մնացած խաղերին, իսկ Մալագան զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ 2012 թվականի օգոստոսի 22-ին՝ Պանատինաիկոսի դեմ խաղում Դեմիչելիսը խփեց Մալագայի պատմության առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում[14]։

2013 թվականի հուլիսի 11-ին Դեմիչելիսը 1 տարվա պայմանագիր կնքեց Ատլետիկո Մադրիդի հետ[15]։ Նա ակումբում անցկացրեց 2 ամիս, սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում։ Դեկտեմբերին արգենտինացին դատի տվեց ակումբին՝ 400․000 եվրո չվճարված աշխատավարձի համար[16]։

Մանչեսթեր Սիթի

2013 թվականի սեպտեմբերի 1-ին Դեմիչելիսը 2 տարվա պայմանագիր կնքեց Մանչեսթեր Սիթիի հետ[17]։ Ակումբը նրա համար վճարեց 4․2 միլիոն եվրո[18]։

2013 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Չելսիի դեմ խաղում Դեմիչելիսը իր դեբյուտը նշեց Մանչեսթեր Սիթիի կազմում[19]։ 2014 թվականի մարտի 22-ին՝ Ֆուլհեմի դեմ խաղում Դեմիչելիսը խփեց իր առաջին գոլը Մանչեսթեր Սիթիի կազմում[20]։ Արգենտինացու օգնությամբ Մանչեսթեր Սիթին հաղթեց Պրեմիեր Լիգան, իսկ Դեմիչելիսը վերադարձավ ազգային հավաքական[21]։

2015 թվականի մարտի 12-ին Դեմիչելիսը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2016 թվականի հունիս[22]։

2016 թվականի հունիսի 10-ին Դեմիչելիսը ստացավ ազատ գործակալի կարգավիճակ[23][24]։

Էսպանյոլ

2016 թվականի օգոստոսի 10-ին՝ 36 տարեկան հասակում Դեմիչելիսը 1 տարվա պայմանագիր կնքեց Էսպանյոլի հետ[25]։ Այնուամենայնիվ, 2017 թվականի հունվարի 10-ին՝ ընդամենը 2 խաղ անցկացնելուց հետո Դեմիչելիսը հեռացվեց[26]։

Վերադարձ Մալագա

2017 թվականի հունվարի 17-ին Դեմիչելիսը 5 ամսվա պայմանագիր կնքեց Մալագայի հետ[27][28]։ Մայիսի 15-ին արգենտինացին հայտարարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին[29][30][31]։

Միջազգային կարիերա

Դեմիչելիսը առաջին անգամ Արգենտինայի ազգային հավաքական է հրավիրվել 2005 թվականին։ Այդ տարի նա նաև մասնակվեց Կոնֆեդերացիաների գավաթին, սակայն այդպես էլ ոչ մի խաղի չմասնակցեց։

2007 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Ավստրալիայի դեմ ընկերական խաղում Դեմիչելիսը խփեց իր առաջին գոլը Արգենտինայի հավաքականի կազմում[32]։

2010 թվականի աշխարհի առաջնությանը Դեմիչելիսը մասնակցեց Արգենտինայի հավաքականի բոլոր խաղերին, իսկ Արգենտինան հասավ քառորդ եզրափակիչ[33]։ Հունիսի 22-ին նա խփեց առաջին գոլը Հունաստանի դեմ խաղում[34]։

2011 թվականի նոյեմբերին Դեմիչելիսը կորցրեց իր դիրքը Արգենտինայի հավաքականի հիմնական կազմում՝ աշխարհի առաջնության որակավորման փուլի Բոլիվիայի դեմ խաղից հետո[35]։ 2․5 տարվա բացակայությունից հետո Դեմիչելիսը որակավորվեց Արգենտինայի՝ 2014 թվականի աշխարհի առաջնության կազմում[36]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց հուլիսի 5-ին՝ Բելգիայի դեմ խաղում[37]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

[38]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԼիգայի գավաթՄայրցամաքայինԱյլԸնդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Ռիվեր Փլեյթ2001–0217071241
2002–03351111462
Ընդհանուր521182703
Բավարիա Մյունխեն2003–04142200050212
2004–05230502050350
2005–06271401082403
2006–07263201060353
2007–082814020100441
2008–092943080404
2009–102114090341
2010–1161102010101
Ընդհանուր17413250605321025915
Մալագա2010–1118110191
2011–1235241393
2012–1331430111455
Ընդհանուր847811111039
Մանչեսթեր Սիթի2013–14272202040352
2014–15311002070401
2015–16180205041291
Ընդհանուր76340901511044
Էսպանյոլ2016–17200020
Ընդհանուր200020
Մալագա2016–1710000100
Ընդհանուր10000100
Կարիերայի ընդհանուր398243711509761054831

Միջազգային վիճակագրություն

[39]

Արգենտինա
ՏարիԽաղերԳոլեր
200520
200610
200751
200890
200970
201091
201140
201470
201550
201620
Ընդհանուր512

Միջազգային գոլեր

#ԱմսաթիվՄարզադաշտՄրցակիցՀաշիվԱրդյունքՄրցաշար
1Սեպտեմբերի 11, 2007Մելբուրն Կրիկետ Գրաունդ, Մելբուրն, Ավստրալիա  Ավստրալիա1–01–0Ընկերական խաղ
2Հունիսի 22, 2010Պիտեր Մոկաբա, Պոլոկվանե, Հարավային Աֆրիկա  Հունաստան1–02–0ԱԱ 2010

Նվաճումներ

Ակումբային

Ռիվեր Փլեյթ
Բավարիա Մյունխեն
Մանչեսթեր Սիթի

Միջազգային

Արգենտինա

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Դեմիչելիս» հոդվածին։