Միջազգային արժութային-ֆինանսական կառույցներ

Միջազգային արժութային-ֆինանսական կառույցներ, մեկ կամ մի քանի երկրների կողմից հիմնադրված ֆինանսական կառույց, որը հանդիսանում է միջազգային իրավունքի ուսումնասիրության առարկա։ Այդ կառույցների սեփականատերեր կամ բաժնետերեր հիմնականում հանդես են գալիս ազգային կառավարությունները, չնայած այլ միջազգային կազմակերպություններ ու կառույցներ ևս, որոշ դեպքերում կարող են լինել բաժնետերեր։ Շատ հայտնի ֆինանսական կառույցներ ստեղծվել են մի քանի երկրների համագործակցության արդյունքում, չնայած գոյություն ունեն նաև այնպիսիները, որոնք հիմնադրվել են երկկողմ համաձայնության արդյունքում և տեխնիկապես դասվում են ֆինանսական կառույցների թվին։ Ամենահայտնի միջազգային արժութային-ֆինանսական կառույցները հիմնադրվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որպեսզի աջակցեն Եվրոպայի վերակառուցմանը և ապահովեն այնպիսի մեխանիզմներ, որոնք կստեղծեն նպաստավոր պայմաններ միջազգային համագործակցության ակտիվացման և համաշխարհային ֆինանսական համակարգի կայունացման համար։

Տեսակներ

Բազմակողմանի զարգացման բանկեր

Բազմակողմանի զարգացման բանկը կառույց է, որը ստեղծվել է մի քանի երկրների կողմից և որը ֆինանսավորում ու մասնագիտական խորհրդատվություն է տրամադրում շարունակական զարգացում ապահովելու համար։ Բազմակողմանի զարգացման բանկը միավորում է մի շարք անդամների, այդ թվում զարգացած դոնոր երկրներ և զարգացող վարկառու երկրներ։ Բազմակողմանի զարգացման բանկը նախագծերին տրամադրում է ֆինանսավորում երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքով` վերջինիցս ցածր տոկոսադրույքով և դրամաշնորհների տեսքով։

Ստորև ներկայացնենք բազմակողմանի զարգացման բանկերի մի քանի օրինակներ՝

Գոյություն ունեն նաև մի քանի «ենթաշրջանային» բազմակողմանի զարգացման բանկեր։ Նրանց անդամակցում են հիմնականում վարկառու երկրները։ Զարգացման բանկերը, համաշխարհային կապիտալի շուկայից ստանալով փոխառություններ, դրանք պարտքով տրամադրում են անդամ երկրներին։ Քանի որ գործում է վճարման պատասխանատվության արդյունավետ բաժանման մեխանիզմ, ապա այս բանկերը առավել էժան կարող են ձեռք բերել փոխառու միջոցները, քան ցանկացած անդամակից երկիր։ Այս բանկերի խումբը ներառում է հետևյալ բանկերը՝

  • Կարիբյան զարգացման բանկ (CDB)
  • Կենտրոնական Ամերիկայի տնտեսական ինտեգրման բանկ (CABEI)
  • Արևելյան Աֆրիկայի զարգացման բանկ (EADB)
  • Արևմտյան Աֆրիկայի զարգացման բանկ (BOAD)
  • Սևծովյան առևտրի և զարգացման բանկ (BSTDB)
  • Տնտեսական համագործակցության կազմակերպության առևտրի և զարգացման բանկ (ETDB)
  • Եվրասիական զարգացման բանկ (EDB)
  • Հարավային Ամերիկայի զարգացման բանկ (Nadbank)

Գոյություն ունեն նաև մի շարք ֆինանսական կառույցներ։ Ֆինանսական կառույցները նման են բազմակողմ զարգացման բանկերին, միայն դրանք երբեմն առավել մեկուսացված ու առանձնացված են, քանզի ունեն ավելի սահմանափակ անդամակցությունների հնարավորություն և հաճախ կենտրոնանում են առանձնահատուկ նախագծերի ֆինանսավորման վրա։

  • Եվրոպական հանձնաժողով (EC)
  • Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ (IFAD)
  • Սկանդինավյան ներդրումային բանկ (NIB)
  • ՕՊԵԿ-ի զարգացման միջազգային հիմնադրամ (OFID)
  • Տնտեսական համագործակցության միջազգային բանկ (IBEC)
  • Միջազգային ներդրումային բանկ (IIB)
  • Աֆրիկայի տնտեսական զարգացման արաբական բանկ (BADEA)

Բրետոն-Վուդսյան հաստատություններ

Հիմնական հոդված՝ Բրետոն-Վուդսյան համակարգ

Ամենահայտնի միջազգային արժութային-ֆինանսական կառույցները հիմնադրվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որպեսզի աջակցեն Եվրոպայի վերակառուցմանը և ապահովեն այնպիսի մեխանիզմներ, որոնք կստեղծեն նպաստավոր պայմաններ միջազգային համագործակցության ակտիվացման և համաշխարհային ֆինանսական համակարգի կայունացման համար։ Դրանք ներառում են Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը և Միջազգային ֆինանսական կորպորացիան։ Այսօր աշխարհում ամենախոշոր ֆինանսական կառույցը համարվում է Եվրոպական ներդրումային բանկը, որը միայն 2011 թվականին ներդրել է 61 միլիարդ եվրո տարբեր նախագծերում։

ՀիմնադրվածԱնունՆոր հասցեՆշումներԳլխամասային գրասենյակ
1944IMF Արժույթի միջազգային հիմնադրամhttp://www.imf.orgԵՄ գործակալությունՎաշինգտոն
1944IBRD Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկhttp://www.worldbank.orgՀամաշխարհային բանկի խումբՎաշինգտոն
1956IFC Միջազգային ֆինանսական կորպորացիաhttp://www.ifc.orgՀամաշխարհային բանկի խումբՎաշինգտոն
1960IDA Միջազգային զարգացման ասոցացիաhttp://www.worldbank.org/idaՀամաշխարհային բանկի խումբՎաշինգտոն
1966ICSID, Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնhttp://icsid.worldbank.org/ICSID/Index.jsp Արխիվացված 2014-06-06 Wayback MachineՀամաշխարհային բանկի խումբՎաշինգտոն
1988MIGA Բազմակողմանի ներդրումների երաշխավորման գործակալությունhttp://www.miga.orgՀամաշխարհային բանկի խումբՎաշինգտոն

Տարածաշրջանային զարգացման բանկեր

Տարածաշրջանային զարգացման բանկերը կազմված են մի քանի տարածաշրջանային հաստատություններից, որոնք կատարում են Համաշխարհային բանկի խմբի նույն գործառույթները, միայն այն տարբերությամբ, որ գործունեությունը ծավալվում է կոնկրետ տարածաշրջանի վրա։ Բաժնետերերը սովորաբար տարածաշրջանների երկրներն ու դոնոր երկրներն են հանդիսանում։ Այս տարածաշրջանային բանկերից ամենահայտնիները ընդգրկում են այն տարածաշրջանները, որոնք մոտավորապես համապատասխանում են Միացյալ ազգերի կազմակերպության տարածաշրջանային դասակարգումներին, ներառյալ՝ Միջամերիկյան զարգացման բանկը, Աֆրիկյան զարգացման բանկը, Կենտրոնական Ամերիկայի տնտեսական ինտեգրման բանկ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը։ Իսլամական զարգացման բանկը ի տարբերություն վերոնշյալների, հանդիսանում է բազմակողմանի զարգացման բանկերի առաջատարներից մեկը։ Վերջինս Համաշխարհային բանկից հետո միակ բազմակողմ զարգացման բանկն է, որը ունի գլոբալ անդամակցություն։ Իսլամական զարգացման բանկի անդամ 56 երկրները սփռված են Ասիայում, Աֆրիկայում, Եվրոպայում և Լատինական Ամերիկայում։

ՀիմնադրվածԱնունՆոր հասցեՆշումներԳլխամասային գրասենյակ
1959IDB Միջամերիկյան զարգացման բանկhttp://www.IADB.orgԱմերիկա, հիմնականում Լատինական ԱմերիկաՎաշինգտոն
1960CABEI Կենտրոնական Ամերիկայի տնտեսական ինտեգրման բանկhttp://www.cabei.orgԿենտրոնական ԱմերիկաՏեգուչիգալպա
1964AfDB Աֆրիկական զարգացման բանկhttp://www.afdb.orgԱֆրիկաԱբիդջան
1973IsDB Իսլամական զարգացման բանկերի խումբhttp://www.isdb.org56 երկրներ Ասիայում, Աֆրիկայում, Եվրոպայում և Լատինական ԱմերիկայումՋեդդահ
1966ADB Ասիական զարգացման բանկhttp://www.adb.orgԱսիաՄանիլա
1970CAF Լատինական Ամերիկայի զարգացման բանկhttp://www.caf.comԼատինական ԱմերիկաԿարակաս
29/5/91EBRD Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկըhttp://www.ebrd.comԼոնդոն
16/4/56CEB Եվրոպայի խորհրդի զարգացման բանկhttp://www.coebank.org Արխիվացված 2017-08-16 Wayback MachineՀամակարգված կազմակերպությունՓարիզ

Երկկողմ զարգացման բանկեր և գործակալություններ

Երկկողմ զարգացման բանկը ֆինանսական հաստատություն է, հիմնադրված մեկ երկրի կողմից զարգացող երկրներում զարգացման նախագծերի ֆինանսավորման նպատակով։ Օրինակները ներառում են՝

  • Նիդերլանդների զարգացման ֆինանսական կազմակերպություն[1], Գլխամասային գրասենյակ՝ Հաագա, երկկողմ զարգացման բանկերից ամենամեծը ամբողջ աշխարհում։
  • Գերմանական զարգացման կորպորացիա,Գլխամասային գրասենյակ՝ Կոլոնյե, Գերմանիա[2]։
  • Ֆրանսիական զարգացման գործակալություն[3],հիմնադրված 1816 թվականին, Գլխամասային գրասենյակ՝ Փարիզ, Ֆրանսիա։
  • Համագործակցության զարգացման կորպորացիա[4], ֆինանսական կառույցի սեփականատերն է Միացյալ Թագավորությունը ի դեմս կառավարության, գլխամասային գրասենյակ՝ Լոնդոն։

Տարածաշրջանային այլ ֆինանսական հաստատություններ

Հարևան երկրների կողմից հիմնադրված ֆինանսական հաստատություններ, որոնք ստեղծվել են միջազգայնորեն, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործունեություն ծավալելու և ֆինանսավորում տրամադրելու համար, նրանցից շատերը կենտրոնական բանկերն են, հետո զարգացման և ներդրումային բանկերը։ Ստորև ներկայացվող աղյուսակում դասակարգված են ըստ հիմնադրման ժամանակագրական հաջորդականության։ Որոշ հաստատություններ սկսել են իրենց գործունեությունը ոչ ֆորմալ եղանակով ավելի քան 2 տասնամյակ առաջ, մինչ դրանք պաշտոնապես օրինականացվել են, օրինակ՝ Հարավ-Արևելյան Ասիայի կենտրոնական բանկերի կենտրոնը։

ՀիմնադրվածԱնունՆոր հասցեՆշումներԳլխամասային գրասենյակ
17/5/1930BIS Միջազգային հաշվարկների բանկhttp://www.bis.orgԲոլոր կենտրոնական բանկերի բանկը, 60 անդամԲազել
1958EIB Եվրոպական ներդրումային բանկhttp://www.eib.orgԵվրոպական միությունԼյուքսեմբուրգ
2/15/1965AACB Կենտրոնական բանկերի աֆրիկական միությունhttp://www.aacb.org/Բաղկացած է աֆրիկական 40 կենտրոնական բանկերիցՍենեգալ
10/7/1970IIB Միջազգային ներդրումային բանկhttp://www.iib.intԲաղկացած է 9 անդամ երկրներից, 3 տարբեր մայրցամաքներիցՄոսկվա
8/1976NIB Սկանդինավյան ներդրումային բանկ[5]http://www.nib.intԶարգացող երկրներում և անդամ 8 երկներում վարկավորման գործառնություններ[6]Հելսինկի
3/2/1982SEACEN Հարավ-Արևելյան Ասիայի կենտրոնական բանկերի կենտրոնըhttp://www.seacen.orgԱսիական 19 կենտրոնական բանկերԿուալա Լումպուր
24/1/1997BSTDB Սևծովյան առևտրի և զարգացման բանկhttp://www.bstdb.org11 անդամ երկրներՀունաստան
1998ECB Եվրոպական կենտրոնական բանկhttp://www.ecb.intԵՄ 18 երկրների կենտրոնական բանկեր, որոնք անցել են եվրոյի օգտագործմանՖրանկֆուրտ

Տես նաև

  • Կլիմայի ներդրումային ֆոնդեր
  • Զարգացման ֆինանսական հաստատություն
  • Բրետոն-Վուդսյան համակարգ
  • Ֆինանսական կայունության խորհուրդ
  • Համաշխարհային ֆինանսական համակարգ
  • Ազգային զարգացման բանկ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ