Միջուկային պատերազմ

Միջուկային պատերազմ կամ ատոմային պատերազմ, պատերազմ կամ նախապատրաստված քաղաքական մարտավարություն, որը կիրառում է միջուկային զենք։ Միջուկային զենքերը զանգվածային ոչնչացման զենքեր են, ինչը նշանակում է, որ ի տարբերություն սովորական պատերազմի, միջուկային պատերազմը կարող է շատ ավելի կարճ ժամանակում մեծ ավերածությունների և երկարաժամկետ ճառագայթային աղտոտման պատճառ դառնալ։ Խոշոր միջուկային փոխհրաձգությունը ամենայն հավանականությամբ երկարաժամկետ ազդեցություն կունենա, հիմնականում Ճառագայթային աղտոտումից, ինչպես նաև հնարավոր երկրորդական ազդեցություններից, ինչպես օրինակ՝ «միջուկային ձմեռ»[1][2][3][4][5][6], միջուկային սով և հասարակության փլուզում[7][8][9]։ Սառը պատերազմի շրջանի պաշարներով (կամ նույնիսկ ներկա՝ ավելի փոքր պաշարներով) գլոբալ ջերմամիջուկային պատերազը կարող է տարբեր ավարտվեր տարբեր սցենարներով, այդ թվում՝ կարդության բնաջնջում[10]։

Մինչև այժմ, զինված հակամարտությունում միջուկային զենք օգտագործվել է միայն մեկ անգամ՝ 1945 թվականին (տես Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներ)։ 1945 թվականի օգոստոսի 6-ին «Փոքրիկ տղա» (անգլ.՝ Little Boy) կոդային անվամբ միջուկային ռումբը (միջուկի ճեղքման համար օգտագործում էր ուրան) պայթեցվեց ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա։ Երեք օր անց՝ օգոստոսի 9-ին, «Չաղ մարդ» կոդային անվամբ միջուկային ռումբը (միջուկի ճեղքման համար օգտագործում էր պլուտոնիում) պայթեցվեց ճապոնական Նագասակի քաղաքի վրա։ Այս երկու ռմբակոծությունները 200,000 մարդ մահվան և Ճապոնիայի հանձնվելու պատճառ դարձան։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջուկային զենքեր ձեռք են բերել Խորհրդային միությունը (1949), Միացյալ Թագավորությունը (1952), Ֆրանսիան (1960) և Չինաստանը (1964), ինչը նպաստեց կոնֆլիկտային իրավիճակին և ծայրահեղ ճնշմանը, որը հետագայում հայտնի դարձավ «Սառը պատերազմ» անվամբ։ Հետագայում միմյանց նկատմամբ բացահայտ թշնամամաբ տրամադրված երկու երկարներ՝ Հնդկաստանը (1974) և Պակիստանը (1998) նույնպես միջոմիջուկային զենք ձեռք բերեցին։ Ենթադրվում է, որ Իսրայել (1960-ականներ) և Հյուսիսային Կորեան (2006) նույնպես ունեն միջուկային զենքեր, բայց հայտնի չէ, թե ինչքան։ Իսրայելի կառավարությունը երբեք չի հաստատել կամ ժխտել միջուկային զենք ունենալու փաստը, չնայած հայտնի է, որ կառուցվել է միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ ռեակտոր և վերամշակման գործարան[11]։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը նույնպես ստեղծել է որոշ քանակի միջուկային զենքր (1980-ականներին), սակայն դարձել է առաձին երկրը, որը կամավոր ոչնչացրել է սեփական արտադրության միջուկային զենքի պաշարը և հրաժարվել հետագա արտադրությունից (1990-ականներին)[12][13]։ Փորձարկման և ցուցադրական նպատակներով պայթեցվել է ընդհանուր առամամբ ավելի քան 2000 միջուկային զենք[14][15]։

1991 թվականին՝ ԽՍՀՄ փլուզումից և Սառը պատերազմից հետո, ենթադրվում էր, որ երկու միջուկային գերտերությունների միջև միջուկային պատերազմի հավանականությունը փոքրացել է[16]։ Այդ ժամանակից ի վեր միջուկային զենքի վերաբերյալ անհանգստությունը ավելի շատ կապված է տեղայնացված միջուկային կոնֆլիկտների և միջուկային ահաբեկչության հետ։ Սակայն, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ենթադրվում է, որ միջուկային պատերազմի վտանգը մեծացել է[17][18]։

Միջուկային պատերազմի դոկտրին

Միջուկային պատերազմի դոկտրինը Միացյալ Նահանգներում ընդունվել է անմիջապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հետագայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բոլոր պաշտոնական ռազմավարական կոնցեպցիաներում ունեցել է իր անդրադարձը։ Պատերազմում ԽՍՀՄ ռազմական դոկտրինը էական դեր է հատկացնում նաև հրթիռամիջուկային զենքին։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջուկային պատերազմ» հոդվածին։