Մյուլուզ

Մյուլուզ (ֆր.՝ Mulhouse [myˈluːz]), Մյուլհաուզեն (գերմ.՝ Mülhausen)), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիս-արևելքում, Գրանդ Էստի շրջանում[4](նախկինում Էլզաս-Շամպան-Արդենի-Լոտարինիգիյա), դեպարտամենտ՝ Վերին Ռայնի, օկրուգ՝ Մյուլուզ, կանտոններ՝ Մյուլուզ -1, Մյուլուզ-2 և Մյուլուզ-3[5]։ Մինչև 2015 թվականի մարտը քաղաքը համարվում էր Մյուլուզ-Նոր, Մյուլուզ-Սյուդ, Մյուլուզ-Ուեստ և Մյուլուզ-Էստ (օկրուգ Մյուլուզ) կանտոնների վարչական կենտրոնը։

Համայնք
Մյուլուզ
ֆր.՝ Mulhouse[1]
Milhüsa
ԴրոշԶինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԵրկրամասԳրանդ Էստ
ԴեպարտամենտՎերին Հռենոս
ՄերJean Rottner (2014—2020)
Մակերես22,18 կմ²
ԲԾՄ240 մետր
Կլիմայի տեսակՉափավոր կլիմա
Խոսվող լեզուներֆրանսերեն
Բնակչություն106 341 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Խտություն4993,5 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային դասիչ68100[3] և 68200[3]
Պաշտոնական կայքmulhouse.fr(ֆր.)
Մյուլուզ (Ֆրանսիա)##
Մյուլուզ (Ֆրանսիա)
Մյուլուզ (Գրանդ Էստ)##
Մյուլուզ (Գրանդ Էստ)
Մյուլուզ (Վերին Հռենոս)##
Մյուլուզ (Վերին Հռենոս)

Քաղաքը Վերին Ռայնի վարչական բաժանման ամենամեծ քաղաքն է և Էլզասի երկրորդ կարևոր քաղաքը։ Համայնքի տարածքը 22,18 կմ² է, բնակչությունը՝ 110,514 մարդ[6][7](2006) կայունացման միտումով` 110,755 մարդ (2012)[8], բնակչության խտությունը՝ 4993,5 մարդ/կմ²։

Տեղանուններ

Գերմաներեն Մյուլե (գերմ.՝ Mühle) թարգմանվում է որպես «գործարան»։ Այստեղից է եկել քաղաքի անունը, այստեղ կանգնեցվել են մի քանի տներ (գերմ.՝ Haus), որոնք պատկանում են Ստրասբուրգի Սուրբ Էտյենին։

Պատմական տեղեկություններ

1275 թվականին Մյուլուզը ստացել է կայսերական քաղաքի կարգավիճակ։ 1354 թվականին քաղաքը դարձել է Դեկապոլիսի մի մասը։ 1395 թվականին Մյուլուզը ստացել է ազատ քաղաքի կարգավիճակ։ 1515 թվականին Մյուլուզը հանվեց Դեկապոլիսից և դարձավ Շվեյցարիայի միության անդամ, լայն ինքնավարության հիման վրա։

XVIII դարի կեսերին Մյուլհաուզենը դարձավ խոշոր տեքստիլ արդյունաբերության կենտրոն, որտեղ արտադրվում էին ներկված գործվածքներ (այդ թվում` չիթ)։ 1798 թվականին քաղաքացիները քվեարկեցին Ֆրանսիային անդամակցելու համար, Ֆրանսիայից ապրանքների ներմուծման բարձր սակագների պատճառով։

1904 թվականին Սերնե քաղաքի մոտ հայտնաբերվել է մեծ կալիումի հանքավայր, որը նպաստել է Մյուլուզի քիմիական արդյունաբերության զարգացմանը։

1870-71 թվականների Ֆրանս-պրուսական պատերազմից հետո մինչև 1918 թվականը Մյուլհաուզենը Գերմանիայի կայսրության կազմում էր, 1919 թվականից` կրկին ֆրանսիական պետությունում։

Ժամանակակից Մյուլուզը Ֆրանսիայի խոշոր արդյունաբերական կենտրոնն է։

Բնակչություն

Համայնքի բնակչությունը 2011 թվականին կազմել է 110,351 մարդ[9], իսկ 2012 թվականին՝ 110,755 մարդ[8]։

Բնակչության դինամիկան[6][10]՝

Տեսարժան վայրեր

Մյուլուզի թանգարանները՝

Երկաթուղային թանգարանի ցուցանմուշների շարքում CC 65000 լոկոմոտիվը, CC 7100 էլեկտրական շարժիչը (ստեղծվել է 1955 թվականին, Ռելսերի վրա բացարձակ արագության ռեկորդ)[11]։

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյուլուզ» հոդվածին։