Արգոն

քիմիական միացություն

Արգոն, քիմիական տարր է, որի նշանն է Ar, ատոմային թիվը՝ 18։ (Argon, հուն․՝ άργός - անգործունյա), արգոնը գտնվում է տարրերի պարբերական համակարգի 8-րդ խմբի քիմիական տարր է։ Իներտ գազ է, կարգահամարը՝ 18, ատոմական զանգվածը՝ 39,948։ Արգոն р տարր է, նրա ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքն է 3s²3p6։ Բնական արգոնը բաղկացած է 36Ar (0, 337%), 38Ar (0, 063%) և 40Ar (99, 600%) կայուն իզոտոպներից։ Արհեստական ռադիոակտիվ յոթ իզոտոպներից ամենակայունը 39Ar է (T1/2 == 265 տարի)։

18Քլոր

ԱրգոնԿալիում

Քիմիական տարրերի պարբերական համակարգՋրածինՀելիումԼիթիումԲերիլիումԲորԱծխածինԱզոտԹթվածինՖտորՆեոնՆատրիումՄագնեզիումԱլյումինՍիլիցիումՖոսֆորԾծումբՔլորԱրգոնԿալիումԿալցիումՍկանդիումՏիտանՎանադիումՔրոմՄանգանԵրկաթԿոբալտՆիկելՊղինձՑինկԳալիումԳերմանիումԱրսենՍելենԲրոմԿրիպտոնՌուբիդիումՍտրոնցիումԻտրիումՑիրկոնիումՆիոբիումՄոլիբդենՏեխնեցիումՌութենիումՌոդիումՊալադիումԱրծաթԿադմիումԻնդիումԱնագԾարիրՏելուրՅոդՔսենոնՑեզիումԲարիումԼանթանՑերիումՊրազեդիումՆեոդիմՊրոմեթիումՍամարիումԵվրոպիումԳադոլինիումՏերբիումԴիսպրոզիումՀոլմիումԷրբիումԹուլիումԻտերբիումԼուտեցիումՀաֆնիումՏանտալՎոլֆրամՌենիումՕսմիումԻրիդիումՊլատինՈսկիՍնդիկԹալիումԿապարԲիսմութՊոլոնիումԱստատՌադոնՖրանցիումՌադիումԱկտինիումԹորիումՊրոտակտինիումՈւրանՆեպտունիումՊլուտոնիումԱմերիցիումԿյուրիումԲերկլիումԿալիֆորնիումԷյնշտեյնիումՖերմիումՄենդելեևիումՆոբելիումԼոուրենսիումՌեզերֆորդիումԴուբնիումՍիբորգիումԲորիումՀասիումՄայտներիումԴարմշտադտիումՌենտգենիումԿոպեռնիցիումՆիհոնիումՖլերովիումՄոսկովիումԼիվերմորիումԹենեսսինՕգանեսոն
Քիմիական տարրերի պարբերական համակարգ
18Ar

անգույն, անհամ, անհոտ իներտ գազ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվԱրգոն / Argon (Ar), Ar, 18
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
39,948(1)[1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Ne] 3s2 3p6
Ատոմի շառավիղ? (71)[2] պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ106[2] պմ
Իոնի շառավիղ154[2] պմ
Էլեկտրաբացասականություն4,3 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալ0
Օքսիդացման աստիճաններ0
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 1519,6(15,76) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Խտությունը (հալման ջերմաստիճանում)1,40 գ/սմ³
Հալման ջերմաստիճան83,8 К (-189,35 °C)
Եռման ջերմաստիճան87,3 К (-185,85 °C)
Հալման տեսակարար ջերմունակություն7,05 կկալ/կգ կՋ/մոլ
Գոլորշիացման տեսակարար ջերմունակություն6,45 կՋ/մոլ կՋ/մոլ
Մոլյար ջերմունակություն20,79[3] Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ24,2 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքԽորանարդ
Բյուրեղացանցի տվյալներ5,260
Դեբայի ջերմաստիճան85 Կ
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) 0,0164 Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
18
Արգոն
39,948
3s23p6

Բնության մեջ

Բնության մեջ հանդիպում է միայն ազատ վիճակում։ Իներտ գազերից ամենատարածվածն է, կազմում է օդի ծավալի 0, 933%-ը (1,6•10¹³ տ), արգոն են պարունակում նաև երկրի կեղևը՝ 1,65•10¹¹ տ, ջուրը՝ 7,52•10¹¹ տ։ 40Ar իզոտոպը մշտապես հանդիպում է կալիում պարունակող միներալներում․ այն 40K-ի ռադիոակտիվ քայքայման արդյունք է։ Դրանով է բացատրվում 40Аг-ի բարձր տոկոսը մթնոլորտում։

Ստացում

Արգոնը առաջին անգամ անջատվել է մթնոլորտային ազոտից (Ջ․ Ռելե, Ու․ Ռամզայ, 1894)։Արդյունաբերության մեջ արգոնը ստանում են հեղուկ օդի կոտորակային թորումից։ Մյուս իներտ գազերից բաժանում են գազաքրոմատոգրաֆիական եղանակով։ Արգոնը լայնորեն կիրառվում է իներտ միջավայր պահանջող քիմիական և մետալուրգիական պրոցեսներում՝ հազվագյուտ և գունավոր մետաղների եռակցման, կտրման, հալման, կիսահաղորդչային միաբյուրեղների աճեցման ժամանակ, լուսատեխնիկայում՝ շիկացման և ֆլուորեսցենտային լամպերի պատրաստման (արգոնային խողովակները տալիս են կապտաերկնագույն լույս, օգտագործվում են լուսային ազդասարքերում) համար և գիտական հետազոտություններում։

Իզոտոպներ

Մթնոլորտում հայտնի է արգոն 3 կայուն իզոտոպներով 36Ar (0,337 %), 38Ar (0,063 %), 40Ar (99,600 %)[4].

Ֆիզիկական հատկություններ

Սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է, խտությունը՝ 1, 7839 կգ/մ³ (0 °C-ում, 101325 կգ/մ2 ճնշման տակ), հալման ջերմաստիճանը՝ -189,3 °С, եռմանը՝ -185,9 °С։ Մոլեկուլը բաղկացած է մեկ ատոմից։ Լուծվում է ջրում (1 լիտրում՝ 51, 9 սմ³), ավելի լավ՝ օրգանական լուծիչներում, մետաղներում գործնականորեն չի լուծվում։

Արգոնի իոնացման էներգիան (Ar°—>Ar+1) մեծ է (15,755 էվ)։ Էլեկտրոնի նկատմամբ խնամակցություն չունի և քիմիապես պասիվ է։ Որոշ նյութերի հետ դոնորակցեպտորային կապի հաշվին առաջացնում է կոմպլեքսային միացություններ՝ Ar•n (R=H20, С6Н5ОН, СН3С5Н6 են)։ Ավելի լավ է ուսումնասիրված հիդրատը՝ Аr•6Н20, սինթեզել է Պ․ Վիյարը 1896 թվականին՝ ջուրը բյուրեղացնելով արգոնի մթնոլորտում (150 մթն ճնշման տակ)։

Երկնաքարում և միներալներում պարունակվող 40Ar-ի և 40K-ի քանակների հարաբերությամբ որոշում են նրանց տարիքը։

Կիրառություն

Արգոնը կիրառում են՝

  • որպես արգոնային լազեր
  • թեթև էլեկտրոնային լամպերում
  • որպես պաշտպանիչ նյութ շրջակա միջավայրի համար

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 6
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգոն» հոդվածին։