Մուլտան

Մուլտան (ուրդու՝ ملتان, անգլ.՝ Multan, ա.-փենջ.՝ ملتان), քաղաք Պակիստանի Փանջաբ պրովինցիայում։ Քաղաքը հայտնի է իր բազմաթիվ մզկիթների և դամբարանների փիրուզագույն գմբեթներով։

Բնակավայր
Մուլտան
ԵրկիրՊակիստան Պակիստան
Մակերես286 կմ²
ԲԾՄ122±1 մետր
Բնակչություն1 871 843 մարդ (2017)[1]
Ժամային գոտիPKT?
Հեռախոսային կոդ061
Փոստային դասիչ60000
Պաշտոնական կայքmultan.gov.pk
Մուլտան (Պակիստան)##
Մուլտան (Պակիստան)

Պատմություն

Չի բացառվում, որ հնագույն Մուլտանը ընկած է եղել Ալեքսանդր Մակեդոնացու զորքերի ճանապարհին։ Մ․ թ. ա․ 712 թվականին՝ արաբների կողմից գրավվելուց հետո, 3 հարյուրամյակ այն դարձել է իսլամի գլխավոր հենարանը Հնդկաստանի տարածքում։ 9-րդ դարում եղել է կարմատների շարժման արևելյան կենտրոնը։ 1005 թվականին նվաճվել է Մահմուդ Գազնևի կողմից։

Միջնադարում Մուլտանի համար կատաղի պայքար է ընթացել, քանի որ հենց այստեղից է սկսվել դեպի Հնդկաստան տանող Մեծ անվային ճանապարհը։ Քաղաքը մտել է Դելիի սուլթանության և Մողոլների կայսրության կազմի մեջ։ 1779 թվականին գրավել են աֆղանցիները, իսկ 1818 թվականին՝ սիկհամները, 1849 թվականին՝ անգլիացիները։

Աշխարհագրություն

Քաղաքի կենտրոնը գտնվում է ծովի մակարդակից 124 մետր բարձրության վրա[2]։

Կլիմա

Մուլտանի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °C (°F)28.3
(82.9)
32.0
(89.6)
39.0
(102.2)
45.0
(113)
48.9
(120)
52.0
(125.6)
52.2
(126)
45.0
(113)
42.5
(108.5)
40.6
(105.1)
36.0
(96.8)
29.0
(84.2)
52.2
(126)
Միջին բարձր °C (°F)21.0
(69.8)
23.2
(73.8)
28.5
(83.3)
35.5
(95.9)
40.4
(104.7)
42.3
(108.1)
39.2
(102.6)
38.0
(100.4)
37.2
(99)
34.6
(94.3)
28.5
(83.3)
22.7
(72.9)
32.59
(90.68)
Միջին օրական °C (°F)12.7
(54.9)
15.4
(59.7)
21.0
(69.8)
27.5
(81.5)
32.4
(90.3)
35.5
(95.9)
33.9
(93)
33.0
(91.4)
31.0
(87.8)
26.4
(79.5)
19.7
(67.5)
14.1
(57.4)
25.22
(77.39)
Միջին ցածր °C (°F)4.5
(40.1)
7.6
(45.7)
13.5
(56.3)
19.5
(67.1)
24.4
(75.9)
28.6
(83.5)
28.7
(83.7)
28.0
(82.4)
24.9
(76.8)
18.2
(64.8)
10.9
(51.6)
5.5
(41.9)
17.86
(64.15)
Ռեկորդային ցածր °C (°F)−2.2
(28)
−1
(30)
3.3
(37.9)
9.4
(48.9)
13.5
(56.3)
20.0
(68)
21.1
(70)
21.1
(70)
16.7
(62.1)
8.9
(48)
0.6
(33.1)
−1.1
(30)
−2.2
(28)
Տեղումներ մմ (դյույմ)7.2
(0.283)
9.5
(0.374)
19.5
(0.768)
12.9
(0.508)
9.8
(0.386)
12.3
(0.484)
61.3
(2.413)
32.6
(1.283)
10.8
(0.425)
1.7
(0.067)
2.3
(0.091)
6.9
(0.272)
186.8
(7.354)
Միջին ամսական արևային ժամ222.3211.6250.8273.3293.5266.8265.0277.6277.6274.9255.0229.23097,6
աղբյուր: NOAA (1961–1990)[3]

Էկոնոմիկա

Քաղաքը Պակիստանի կարևոր արդյունաբերական և առևտրային կենտրոնն է, որը այլ արդյունաբերական քաղաքների հետ կապված է երկաթուղային և օդային հաղորդակցությամբ, ինչպիսիք են՝ Լահորը, Կարաչին, Գուջրանվալան և Կվետտան։ Արդյունաբերությունը ներառում է պարարտանյութերի, կոսմետիկայի, տեքստիլ և գյուղատնտեսական հումքի մշակման արտադրությունները։

Քաղաքը հայտնի է նաև իր արհեստներով (գորգեր և կերամիկա) և արհեստագործական արտադրությամբ, որի արդյունքում հնարավոր է օգտագործել մանկական աշխատանքը։

Բնակչություն

Քաղաքի բնակչության մեծ մասը մուսուլմաններ են, բայց քաղաքում գտնվում է Լահոր մետրոպոլիտի թեմի ամբիոնը[4]։

Բնակչության 42 % խոսում են սարայկերեն, 42 %-ը՝ փանջաբերեն, մնացած 23 %-ը ուրդու լեզվով[5]։

Քաղաքի բնակչությունը՝ ըստ տարիների[6]։
19611972198119982012
358 201538 949732 0701 197 3841 550 046

Տեսարժան վայրեր

Միջնադարում Մուլտանը հնդկական ենթամայրցամաքում սուֆիզմի զարգացման կենտրոնն է եղել։ Այն ուխտատեղի է եղել երկու հարգված սրբերի հայտնի դամբարանների շնորհիվ, Սուխրավարդիյայի եղբայրության սուֆիացի շեյխեր՝ Բահաուդին Զակարիյ Մուլտան (1182—1262) և նրա թոռ Ռուկնուդին Աբուլ Ֆատխ (1335), հայտնի է որպես «Ռուկն-ի-ալամ» անվամբ։ Մուլտանում ձևավորվում է մուսուլմանական դամբարանի բնորոշ ոճը՝ երկհարկանի շինություն, որը բաղկացած է տարբեր չափերի երկու ութանկյուններից։ Ռուկն-ի-Ալամ դամբարանի վերականգնումն արժանացել է Ագա-Խան ճարտարապետության մրցանակին։

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուլտան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 74