Նետա Բարզիլայ

Նետա Բարզիլայ (եբրայերեն՝ נטע ברזילי‎, հայտնի է նաև որպես Նետա, հունվարի 22, 1993(1993-01-22)[1], Hod HaSharon, Իսրայել[1]), իսրայելցի երաժիշտ, որ հաղթել է «HaKokhav HaBa» մրցույթի հինգերորդ եթերաշրջանում։ Նա իրավունք է ստացել ներկայացնելու իր երկիրը 2018 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում։ 2018 թվականի մայիսի 12-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում Նետան իր «Toy» երգով հաղթել է Եվրատեսիլում՝ Իսրայելին պարգևելով 4-րդ հաղթանակն այդ մրցույթում (1978 թ., 1979 թ. և 1998 թ.):

Նետա Բարզիլայ
Բնօրինակ անունեբրայերեն՝ נטע ברזילי
Ի ծնե անունեբրայերեն՝ נטע ברזילי
Նաև հայտնի է որպեսנטע
Ծնվել էհունվարի 22, 1993(1993-01-22)[1] (31 տարեկան)
Hod HaSharon, Իսրայել[1]
Երկիր Իսրայել
Ժանրերփոփ[1]
Մասնագիտություներաժիշտ, հեղինակ-կատարող, դիջեյ, երգչուհի, կոմպոզիտոր և երգերի հեղինակ
Գործիքներկիթառ, սինթեզատոր և live looping?
ԼեյբլTedy Productions?
Պարգևներ
Կայքnettamusic.com
 Netta Barzilai Վիքիպահեստում

Վաղ կյանք

Նետա Բարզիլայը ծնվել է 1993 թվականի հունվարի 22-ին Իսրայելի Հոդ Հաշարոն քաղաքում[3]։ Նետան 4 տարի ապրել է Նիգերիայում, որտեղ նրա հայրն աշխատում էր «Սոլել Բոնեհի» նախագծի համար[4][5][6]։

Բարզիլայը հաճախել է Հոդ Հաշարոնի Հադարիմի ավագ դպրոց և եղել Իսրայելի «HaNoar HaOved VeHaLomed» երիտասարդական շարժման անդամ[7]։ Նախքան Իսրայելի զինված ուժերին պարտադիր զինվորագրվելը նա կամավոր նախնական ծառայություն է անցել Նահալում, ապա իր ծառայությունն անցկացրել Իսրայելի նավատորմի նվագախմբում[8]։ Նա էլեկտրոնային երաժշտություն է ուսանել Ռիմոնի ջազի և ժամանակակից երաժշտության դպրոցում[4]։

Երաժշտական կարիերա

2017 թվականի սեպտեմբերին Նետան մասնակցել է «HaKokhav HaBa» մցույթի (Եվրատեսիլ երգի մրցույթի ազգային փուլն Իսրայելում) 5-րդ եթերաշրջանի լսումներին Ռիհաննայի «Rude Boy» երգով և անցել հաջորդ փուլ։ Ձայների 82%-ն ստանալուց հետո նա անցել է մրցույթի երկրորդ փուլ, որտեղ կատարել է Դեյվիդ Գետտայի «Hey Mama» երգը[9][10]։ 2018 թվականի փետրվարին նա կատարել է Spice Girls խմբի Wannabe երգը, չնայած նրան, որ նա պարտվել է Ռիկի Բեն Արիի հետ մենամարտում, ժյուրիի կողմից ընտրվելուց հետո նա անցել է հաջորդ փուլ[11]։

Մրցույթում Բրազիլայի ներկայացրած վերջին երգը եղել է Փսայի «Gangnam Style» և Կեշայի «Tik Tok» երգերի մեշափը։ Ժյուրիից ու հանդիսատեսից ստանալով 210 միավոր՝ Նետան զբաղեցրել է առաջին տեղը և ստացել Իսրայելը Եվրատեսիլում ներկայացնելու իրավունք[12][13][14][15][16]։

Եվրատեսիլ երգի մրցույթ 2018

Բարզիլայը 2018 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում

2018 թվականի փետրվարի 25-ին հայտնի է դարձել, որ Նետտան Եվրատեսիլին կմասնակցի «Toy» երգով, և այն կկատարվի անգլերեն, բացառությամբ եբրայերեն արտահայտության[17][18][19]։ Երգը գրել են Դորոն Մեդալիեն և Սթավ Բեգերը[20]։ Այն թողարկվել է 2018 թվականի մարտի 11-ին, և Եվրատեսիլի մեկնարկից 2 ամիս առաջ երգի տեսահոլովակը հավաքել է ավելի քան 20 միլիոն դիտում։ 2018 թվականի ապրիլի 14-ին Նետան ներկայացրել է իր երգը Ամստերդամում` Եվրատեսիլ երգի մրցույթի ամենամեծ գովազդային միջոցառման ժամանակ[21]։ Չորս օր անց նա ելույթ է ունեցել ջահերով երթի ժամանակ, որով բացվել են Իսրայել պետության հիմնադրման 70-ամյակի տոնակատարությունները[22]։

2018 թվականի մայիսի 8-ին Նետան մասնակցել է Եվրատեսիլ երգի մրցույթի առաջին կիսաեզրափակչին և հաղթել 283 միավորով։ Մայիսի 12-ին հանդես է եկել եզրափակչում։ Հեռուստադիտողների քվեարկությամբ նա եղել է առաջինը, միջազգային ժյուրիի քվեարկությամբ՝ երրորդը, և ընդհանուր 529 միավորով հաղթել մրցույթում[23][24]։

Սկավառակագրություն

Սինգլներ

ՎերնագիրՏարիԱմենաբարձր հորիզոնականներԱլբոմ
ISRBEL(FL)[25]FRA[26]IRE[27]NLD[28]NOR[29]SPA[30]SWE[31]SWI[32]UK[33]
Toy20181291663

[34]

6019

[35]

165

[36]

3449ոչ ալբոմային սինգլ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նետա Բարզիլայ» հոդվածին։