Նիկիտա Խրուշչով

խորհրդային քաղաքական գործիչ, ԽՄԿԿ Առաջին քարտուղար (1894-1971)

Նիկիտա Սերգեևիչ Խրուշչով (ռուս.՝ Ники́та Серге́евич Хрущёв, ապրիլի 3 (15), 1894[5], Կալինովկա, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 11, 1971(1971-09-11)[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[5]), խորհրդային պետական գործիչ, ԽՄԿԿ ԿԿ առաջին քարտուղար 1953-1964 թթ., ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ 1958-1964 թթ., Խորհրդային Միության հերոս, Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս։

Նիկիտա Խրուշչով
Никита Хрущёв
Դրոշ
Դրոշ
ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար
սեպտեմբերի 14, 1953 - հոկտեմբերի 14, 1964
ՆախորդողԳեորգի Մալենկով
(դե ֆակտո)
ՀաջորդողԼեոնիդ Բրեժնև
Դրոշ
Դրոշ
ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ
մարտի 27, 1958 - հոկտեմբերի 14, 1964
ՆախորդողՆիկոլայ Բուլգանին
ՀաջորդողԱլեքսեյ Կոսիգին
Դրոշ
Դրոշ
Ուկրաինայի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության առաջին քարտուղար
դեկտեմբերի 26, 1947 - դեկտեմբերի 16, 1949
ՆախորդողԼազար Կագանովիչ
ՀաջորդողԼեոնիդ Մելնիկով
 
Կուսակցություն՝Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն
(1918–1964)
Կրթություն՝Համամիութենական արդյունաբերական ակադեմիա և Դոնեցքի ազգային տեխնիկական համալսարան
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և հեղափոխական
Ազգությունռուս
Դավանանքաթեիզմ
Ծննդյան օր1894 ապրիլի 15
ԾննդավայրՌուսաստան Կալինովկա, Կուրսկի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր11 սեպտեմբերի 1971(1971-09-11) (տարիքը 77)
Վախճանի վայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
ԹաղվածՆովոդեվիչյան գերեզմանոց[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԱմուսինԵֆրոսինիա Խրուշչովա
(1914-1919)
Նինա Խրուշչովա
(1923-1971)
ԶավակներՅուլիա
Լեոնիդ
Ռադա
Սերգեյ
Ելենա
 
Ինքնագիր
 
Պարգևներ

1930-ական թվականներին սկսել է զբաղեցնել բարձր պաշտոններ։ Եղել է Ուկրաինայի կոմկուսի առաջին քարտուղար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ») տարիներին (1941-1945) եղել է տարբեր ռազմաճակատների ռազմական խորհրդի անդամ։

1953 թ.՝ Իոսիֆ Ստալինի մահից հետո, հաղթել է իշխանության համար մղվող պայքարում։ Իշխանության գալուց հետո հանդես է եկել ստալինյան բռնությունների սուր քննադատությանբ[6], չնայած որ ինքն էլ ժամանակին հատուկ դաժանությամբ էր աչքի ընկել հակակոմունիստական զանգվածների դեմ պայքարելիս։ Խրուշչովի նախագահության տարիներին բռնությունների ծավալն անհամեմատ նվազել է, մեծ քանակությամբ բռնադատվածների ներում է շնորհվել, բազմաթիվ կալանավորներ ու աքսորյալներ ազատ են արձակվել և նույնիսկ տեղի են ունեցել դատավարություններ բռնություններն իրականացնողների նկատմամբ։

Միևնույն ժամանակ, «Խրուշչովյան ձնհալի» տարիներին մեղմացան խորհրդային գաղափարախոսական գրախոսության պահանջները, որոշ թույլտվություններ ու ազատություններ ստացան գյուղացիները, փոքր-ինչ ավելացավ մասնավոր տնտեսություն ունենալու նրանց իրավունքը, տեղաշարժվելու հնարավորությունները[7]։

Իշխանությունից հեռացվել է 1964 թվականին։

Ծանոթագրություններ

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկիտա Խրուշչով» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկիտա Խրուշչով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 96