Լեոնիդ Բրեժնև

Լեոնիդ Իլյիչ Բրեժնև (ռուս.՝ Леонид Ильич Брежнев, ուկրաիներեն՝ Леонід Ілліч Брежнєв, դեկտեմբերի 19 1906 (հունվարի 1 1907)[9][11][12][…], Դնեպրոձերժինսկ, Romankovskaya Volost', Եկատերինոսլավսկի գավառ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 10, 1982(1982-11-10)[9][10][11][…], Զարեչե (քաղաքատիպ ավան, Օդինցովսկի շրջան), Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային քաղաքական և պետական գործիչ, ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար (1964-1982), ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ (1960–1964, 1977-1982), Lենինյան մրցանակի կրկնակի դափնեկիր, Խորհրդային Միության քառակի հերոս, սոցիալիստական աշխատանքի հերոս

Լեոնիդ Բրեժնև
Леонид Брежнев
Դրոշ
Դրոշ
ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար
հոկտեմբերի 14, 1964 - նոյեմբերի 10, 1982
ՆախորդողՆիկիտա Խրուշչով
ՀաջորդողՅուրի Անդրոպով
Դրոշ
Դրոշ
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ
հունիսի 16, 1977 - նոյմբերի 10, 1982
ՆախորդողՆիկոլայ Պոդգորնի
ՀաջորդողՎասիլի Կուզնեցով
 
Կուսակցություն՝Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն
(1929–1982)
Կրթություն՝Դնեպրի պետական ​​տեխնիկական համալսարան (1935)
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ, ճարտարագետ, ռազմական գործիչ և գեոդեզիստ
Դավանանքաթեիզմ
Ծննդյան օր1906 դեկտեմբերի 19
ԾննդավայրՌուսաստան Կամենսկոե, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օրնոյեմբերի 10, 1982(1982-11-10) (տարիքը 75)
Վախճանի վայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Զարեչե, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
ԹաղվածԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ՀայրԻլյա Բրեժնև[1]
ՄայրՆատալիա Բրեժնևա[1]
ԱմուսինՎիկտորիա Բրեժնևա (1928)
ԶավակներԳալինա Բրեժնևա
Յուրի Բրեժնև
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ

Ծնվել է Ռուսական կայսրության Եկատերինոսլավի նահանգի Կամենսկոե քաղաքում։ 1927 թվականին ավարտել է Կուրսկի մելիորատիվ-հողաշինարարական տեխնիկումը։ Որպես հողաշինարար աշխատել է Բելառուսիայում, Կուրսկի նահանգում, Ուրալում։ 1935 թվականին ավարտել է Դնեպրոձերժինսկի մետալուրգիական ինստիտուտը և աշխատել տեղի մետալուրգիական գործարանում որպես ինժեներ։ 1937 թվականին ընտրվել է Դնեպրոձերժինսկի քաղսովետի գործկոմի նախագահի տեղակալ, 1938 թվականի մայիսից՝ ՈւԿ(բ)Կ Դնեպրոպետրովսկի մարզկոմի բաժնի վարիչ, 1939 թվականի փետրվարից՝ քարտուղար։

1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, եղել է Հարավային ռազմաճակատի քաղվարչության պետի տեղակալ, 18-րդ բանակի քաղվարչության պետ, Չորրորդ Ուկրաինական ռազմաճակատի քաղվարչության պետ։ 1943 թվականին Բրեժնևին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ Մասնակցել է մարտական գործողությունների Կովկասում, Ղրիմում, Ուկրաինայում, ինչպես նաև Չեխոսլովակիայի, Լեհաստանի, Հունգարիայի գրավման համար մղված մարտերին։

1946 թվականի օգոստոսից եղել է Զապորոժիեի, 1947 թվականի նոյեմբերից՝ Դնեպրոպետրովսկի մարզկոմի առաջին քարտուղար, 1950 թվականի հուլիսից՝ Մոլդավիայի կոմկուսի ԿԿ-ի առաջին քարտուղար։ ԽՄԿԿ XIX համագումարում ընտրվել է ՍՍԿԿ ԿԿ-ի Նախագահության անդամության թեկնածու և ԿԿ-ի քարտուղար։ 1953 թվականի մարտից մինչև 1954 թվականի փետրվարը եղել է խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի գլխավոր քաղվարչության պետի տեղակալ, 1954 թվականի փետրվարից՝ Ղազախստանի կոմկուսի ԿԿ-ի երկրորդ, 1955 թվականի օգոստոսից՝ առաջին քարտուղար։ ԽՄԿԿ XX համագումարում Բրեժնևն ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ անդամ, Նախագահության անդամության թեկնածու և ԽՄԿԿ ԿԿ քարտուղար, 1957 թվականի հունիսից՝ ԽՄԿԿ ԿԿ Նախագահության անդամ։ ԽՍՀՄ Գերագույն սովետի V գումարման V նստաշրջանում (1960 թվականի մայիս) ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահ, 1963 թվականի հունիսից՝ ԽՄԿԿ ԿԿ քարտուղար։ 1964 թվականի հոկտեմբերին Բրեժնևն ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար, փոխարինելով Նիկիտա Խրուշչովին։ Եղել է ԽՍՀՄ III—IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, դրա Նախագահության անդամ։

1961 թվականին Բրեժնևին շնորհվել է սոցիալիստական աշխատանքի, 1966 թվականին՝ Սովետական Միության, 1973 թվականին՝ Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության հերոսի կոչում, պարգևատրվել է ԳԴՀ բարձրագույն՝ «Կարլ Մարքս» շքանշանով (1974), Կուբայի Հանրապետության՝ «Խոզե Մարտի» (1974), ԼԺՀ «Վիրտուտի միլիտարի» (զինվորական արիության) շքանշաններով (1974), ՄԺՀ պատվավոր քաղաքացու Ոսկե աստղի շքանշանով, արժանացել է «Ժողովուրդների խաղաղությունն ամրապնդելու համար» միջազգային լենինյան մրցանակի (1973)։ Պարգևատրվել է Ֆ․ Ժոլիո-Կյուրիի անվան խաղաղության ոսկե մեդալով (1975), Լենինի չորս, Կարմիր դրոշի երկու և այլ շքանշաններով։

Բրեժնևի կառավարման տարիները բնութագրվում էին քաղաքական հարաբերական կայունությամբ, ինչպես նաև կոռուպցիայով, անարդյունավետությամբ, տնտեսական լճացմամբ[13]։

Երկեր

  • Л. И. Брежнев. «Ленинским курсом»։ Речи и статьи. (В 9-ти томах, 5523 страницы) — Издательство։ М.։ Политиздат, 1970—1982.
  • Л. И. Брежнев. Воспоминания («Малая земля», «Возрождение», «Целина»). — ж-л. «Новый мир», 1978, № 2, 5, 11.
  • Л. И. Брежнев. Воспоминания (Глава 1 «Жизнь по заводскому гудку». Глава 2 «Чувство Родины». Глава 3 «Малая земля». Глава 4 «Возрождение». Глава 5 «Молдавская весна». Глава 6 «Целина». Глава 7 «Космический Октябрь». Глава 8 «Слово о коммунистах»). М., ИПЛ, 1983.

Ծանոթագրություններ

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Բրեժնև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Բրեժնև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 558