Նիկոլո Թոմազեո

Նիկոլո Թոմազեո (իտալ.՝ Niccolò Tommaseo, հոկտեմբերի 9, 1802(1802-10-09)[1][2][3][…], Շիբենիկ, Խորվաթիա[4][5] - մայիսի 1, 1874(1874-05-01)[1][2][5][…] կամ ապրիլի 30, 1874(1874-04-30)[6], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4][5]), իտալացի բանաստեղծ, արձակագիր, բանասեր, հայագետ։

Նիկոլո Թոմազեո
իտալ.՝ Niccolò Tommaseo
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 9, 1802(1802-10-09)[1][2][3][…]
ԾննդավայրՇիբենիկ, Խորվաթիա[4][5]
Մահացել էմայիսի 1, 1874(1874-05-01)[1][2][5][…] (71 տարեկան) կամ ապրիլի 30, 1874(1874-04-30)[6] (71 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Իտալիայի թագավորություն[4][5]
ԳերեզմանSettignano Cemetery
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՊադովայի համալսարան
Գիտական աստիճանդափնեկիր[7]
Մասնագիտությունլեզվաբան, լրագրող, գրող, քաղաքական գործիչ, պատմաբան և բանաստեղծ
Զբաղեցրած պաշտոններՍարդինիայի թագավորության պատգամավորների պալատի անդամ
ԱնդամությունԱկադեմիա դելա Կրուսկա
 Niccolò Tommaseo Վիքիպահեստում

Կրթությունն ստացել է Պադուայում, ապրել Վենետիկում։ 1848 թվականին եղել է հանրապետական կառավարության անդամ։ Գրել է «Խոստովանություններ» (1936), «Բանաստեղծական հուշեր» (1838), «Կայծեր» (1841) քնարական ժողովածուները, «Աթենքի դուքսը» (1837), «Հավատ և գեղեցկություն» (1840) պատմավեպերը, «Աստվածային կատակերգության» մեկնաբանությունները» (1837), «Քաղաքացիական պատմությունը գրականության մեջ» (1872) բանասիրական աշխատությունները։ Կազմել է հոմանիշների, գեղագիտական, իտալերենի բառարաններ։ Վենետիկի Մխիթարյանների մոտ սովորել է հայերեն (գրաբար), Գաբրիել Այվազովսկու օգնությամբ իտալերեն է թարգմանել Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ը (1841) և Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոց»-ը (1843)։ Այդ թարգմանությունների իտալերեն առաջաբաններում, արժեքավորելով հայ հին գրականությունն ու լեզուն, կոչ է արել զբաղվել հայ մշակույթի ուսումնասիրությամբ։

Աշխատություններ

  • Նիկողայոս Թոմմազեո, «Բազմավեպ», 1902, թիվ 11։
  • Nuovo Dizionario de' Sinonimi della lingua italiana (1830)
  • Canti popolari italiani, corsi, illirici, greci (1841)
  • Le lettere di Santa Caterina di Siena (1860, 4 Bde.)
  • Il secondo esilio (1862, 3 Bde.), eine Sammlung seiner politischen Schriften
  • Sulla pena di morte (1865)
  • Nuovi studj su Dante (1865)
  • Dizionario di sinonimi della lingua italiana (7. Aufl. 1887, 2 Bde.)
  • Leben Rosminis
  • Dizionario estetico (neue Aufl. 1872)
  • Pensiero Morali

Գրականություն

  • Bernardi Vita e scritti di Niccolò Tommaseo Torino, 1874
  • K. Hillebrand in der Allgemeinen Zeitung (Mai 1874)
  • Mikeli V., Saggio critico sul Niccolo Tommaseo, "Ateneo Veneto", v. IX, 1885;
  • Croce B., N. Tommaseo, "Critica", v. X, 1912;
  • Vesin, N. Tommaseo poeta, Bologna, 1914;
  • Prunas P., La critiica, l’arte e l’idea sociale di N. Tommaseo, Firenze, 1901.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Նիկոլո Թոմազեո հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլո Թոմազեո» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլո Թոմազեո» հոդվածին։