Նիտրատներ

քիմիական միացություն

Նիտրատներ (լատին․՝ nitras), ազոտական թթվի աղերն են, պարունակում են միավալենտ NO3 անիոն։ Նիտրատները սպիտակ, բյուրեղային նյութեր են[2]։

Նիտրատներ
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումՆիտրատներ
Քիմիական բանաձևNO₃⁻
Մոլային զանգված1,0E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար14797-55-8
PubChem943
SMILES[N+](=O)([O-])[O-]
ChEBI918
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Պատմական անվանումը սելիտրա է (NaNO3՝ չիլիական, KNO3՝ հնդկական, Ca(NO3)2՝ նորվեգական), որն այժմ օգտագործվում է հիմնականում միներալոգիայում որպես հանքանյութերի անվանում և որպես պարարտանյութերի անվանում գյուղատնտեսության մեջ։

Ընդհանուր քիմիական հատկություններ

Նիտրատները ստացվում են մետաղների, օքսիդների, հիդրօքսիդների և աղերի վրա ազոտական թթվով HNO3 ազդելիս։ Գործնականում բոլոր նիտրատները ջրում լուծելի են[3]։

Նիտրատները պինդ վիճակում (սովորաբար գտնվում են հալված վիճակում) հանդիսանում են բավական ուժեղ օքսիդիչներ, սակայն ի տարբերություն ազոտական թթվի լուծույթում գործնականում չունեն օքսիդացնող հատկություններ։

Նիտրատները կայուն են սովորական ջերմաստիճանում։ Սովորաբար դրանք հալվում են համեմատաբար ցածր ջերմաստիճանում (200-600 °C), հաճախ քայքայվում են։

Նիտրատների քայքայում

Ազոտական թթվի աղերը տաքացնելիս քայքայվում են, ընդ որում քայքայման արդյունքը պայմանավորված է մետաղների ստանդարտ էլեկտրոդային պոտենցիալների շարքում աղառաջացնող մետաղի դիրքից։

Li→Rb→K→Ba→Sr→Ca→Na→Mg→Al→Mn→Zn→Cr→Fe→Cd→Co→Ni→Sn→Pb(H)→Sb→Bi→Cu→Hg→Ag→Pd→Pt→Au

Մագնեզիումից ձախ տեղադրված մետաղների նիտրատները (բացի լիթիումից) քայքայվելիս առաջացնում են նիտրիդներ և թթվածին, օրինակ նատրիումի նիտրատը քայքայվում է 300°С-ում.

Մետաղների ստանդարտ էլեկտրոդային պոտենցիալների շարքում մագնեզիումից պղինձ տեղադրված մետաղների նիտրատները, ինչպես նաև լիթիումի նիտրատը քայքայվելիս առաջացնում են մետաղի օքսիդ, ազոտի (IV) օքսիդ և թթվածին։ Օրինակ պղնձի (II) նիտրատը տաքացնելիս քայքայվում է առաջացնելով պղնձի (II) օքսիդ, ազոտի (IV) օքսիդ և թթվածին.

Շարքում պղնձից հետո տեղադրված մետաղների նիտրատները քայքայվելիս առաջացնում են ազատ մետաղ, ազոտի (IV) օքսիդ և թթվածին։ Օրինակ արծաթի նիտրատը 170°С տաքացնելիս քայքայվում է առաջացնելով ազատ արծաթ, ազոտի (IV) օքսիդ և թթվածին

Ամոնիումի նիտրատի ջերմային քայքայումը ջերմաստիճանից կախված ընթանում է տարբեր ձևերով.

  • 270 °C-ից ցածր ջերմաստիճանում՝
  • 270 °C-ից բարձր ջերմաստիճանում կամ դետոնացիա

Կիրառություն

Նիտրատները հիմնականում կիրառվում են որպես պարարտանյութեր (սելիտրաներ) և պայթուցիկ նյութեր (ամոնիտներ)։ Կիրառվում են տեխնիկայում, ապակու և դեղանյութերի արտադրությունում։ Մտնում են հրթիռային վառելիքի բաղադրության մեջ։ Երշիկեղենի արտադրությունում օգտագործվում են որպես սննդային հավելումներ[4]։

Կենսաբանական դեր

Ազոտական թթվի աղերը հանդիսանում են հանքային պարարտանյութերի բաղադրիչներ։ Նիտրատների բաղադրության մեջ մտնող ազոտն բուսական բջիջներում ունի կառուցողական գործառույթ և օգտագործվում է քլորոֆիլ ստեղծելիս։ Մարդկանց օրգանիզմում նիտրատները վերածվում են նիտրիտների և նիտրոզամինի։

Գրականություն

  • Գ.Պ. Խոմչենկո, Քիմիայի ձեռնարկ ԲՈւՀ ընդունվողների համար, 2005թ., Երևան

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիտրատներ» հոդվածին։