Ցինկ

քիմիական միացություն


Ցինկ (լատին․՝ Zincum), քիմիական տարր է, որի նշանն է Zn, տարրերի պարբերական համակարգի պարբերության, 2-րդ խմբի տարր։ Կարգահամարը՝ 30, ատոմական զանգվածը՝ 65,38։ d տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 3d104s2։ K, L, M թաղանթները լրացված են։

30Պղինձ

ՑինկԳալիում

Քիմիական տարրերի պարբերական համակարգՋրածինՀելիումԼիթիումԲերիլիումԲորԱծխածինԱզոտԹթվածինՖտորՆեոնՆատրիումՄագնեզիումԱլյումինՍիլիցիումՖոսֆորԾծումբՔլորԱրգոնԿալիումԿալցիումՍկանդիումՏիտանՎանադիումՔրոմՄանգանԵրկաթԿոբալտՆիկելՊղինձՑինկԳալիումԳերմանիումԱրսենՍելենԲրոմԿրիպտոնՌուբիդիումՍտրոնցիումԻտրիումՑիրկոնիումՆիոբիումՄոլիբդենՏեխնեցիումՌութենիումՌոդիումՊալադիումԱրծաթԿադմիումԻնդիումԱնագԾարիրՏելուրՅոդՔսենոնՑեզիումԲարիումԼանթանՑերիումՊրազեդիումՆեոդիմՊրոմեթիումՍամարիումԵվրոպիումԳադոլինիումՏերբիումԴիսպրոզիումՀոլմիումԷրբիումԹուլիումԻտերբիումԼուտեցիումՀաֆնիումՏանտալՎոլֆրամՌենիումՕսմիումԻրիդիումՊլատինՈսկիՍնդիկԹալիումԿապարԲիսմութՊոլոնիումԱստատՌադոնՖրանցիումՌադիումԱկտինիումԹորիումՊրոտակտինիումՈւրանՆեպտունիումՊլուտոնիումԱմերիցիումԿյուրիումԲերկլիումԿալիֆորնիումԷյնշտեյնիումՖերմիումՄենդելեևիումՆոբելիումԼոուրենսիումՌեզերֆորդիումԴուբնիումՍիբորգիումԲորիումՀասիումՄայտներիումԴարմշտադտիումՌենտգենիումԿոպեռնիցիումՆիհոնիումՖլերովիումՄոսկովիումԼիվերմորիումԹենեսսինՕգանեսոն
Քիմիական տարրերի պարբերական համակարգ
30Zn

Փափուկ կապտա-սպիտակավուն մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվՑինկ / Zincum (Zn), Zn, 30
Խումբ, պարբերություն, բլոկ2, , d
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
65,38(2)[1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Ar] 3d10 4s2
Ատոմի շառավիղ138 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ125 պմ
Իոնի շառավիղ(+2e) 74 պմ
Էլեկտրաբացասականություն1,65 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալ-0,76 В
Օքսիդացման աստիճաններ0; +2
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 905,8(9,39) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան419,6 °C
Եռման ջերմաստիճան906,2 °C
Մոլային ծավալ9,2 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքվեցանկյուն
Բյուրեղացանցի տվյալներa=2,6648 c=4,9468
C/a հարաբերություն1,856
Դեբայի ջերմաստիճան234 Կ
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) 116 Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
30
Ցինկ
65,39
3d104s2

Բնական ցինկը բաղկացած է 64Zn (48,89 %), 66Zn (27,86 %), 67Zn (4,11 %), 68Zn (18,57 %) և 70Zn (0,62 %) կայուն իզոտոպներից։ Ստացվել են 57, 60-77 և 79 զանգվածի թվերով 15 ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից ամենաերկարակյացը 65Zn-ն է (T1/2=249,7 օր)։ Ցինկը մարդու օգտագործած ամենահին տարրերից է։

Ցինկը պարունակվում է որոշ ֆերմենտներում և ակտիվացնում է դրանց գործառույթները։

Պատմություն

Արույրը՝ ցինկի և պղնձի համաձուլվածքը, հայտնի էր դեռևս Հին Հունաստանում, Հին Եգիպտոսում, Հնդկաստանում (7-րդ դար) և Չինաստանում (11-րդ դար)։ Երկար ժամանակ չէր հաջողվում անջատել մաքուր ցինկը[2]։ Անգլիայում 1978 թվականին Ուիլիամ Չեմպիոնի կողմից արտոնագրվեց ցինկի առանձնացման մեթոդը։ Ցինկի արդյունաբերական նպատակով զտումը նույնպես սկսվել է 18-րդ դարում։

1973 թվականին Բրիստոլում շահագործվեց Ուիլիամ Չեմպիոնի կողմից հիմնադրված առաջին ցինկի գործարանը, որտեղ ցինկի ստացումը կատարվում էր առանձնացման մեթոդով[3]։ Ա.Ս. Մարգգրաֆը 1976 թվականին Գերմանիայում մշակեց մաքուր ցինկի առանձնացման մեթոդ, որը նման էր Չեմպիոնի մաքուր ցինկի առանձնացման եղանակին՝ կավե հրակայուն թորանոթներում առանց օդի հոսքի խառնուրդի օքսիդի և քարածխի հալման, ապա սառնարաններւմ ցինկի գոլորշու հեղուկացման ճանապարհով։

Մարգգրաֆը իր մեթոդը ամենայն մանրամասնությամբ նկարագեց, ինչով հիմք դրվեց ցինկի արտադրությանը։ Այդ պատճառով նրան հաճախ անվանում են ցինկը հայտնագործող[4]։

Անվան ստուգաբանություն

Առաջին անգամ «ցինկ» բառը հանդիպում է Պարացելսի աշխատանքներում, ով այդ մետաղը Liber Mineralium II գրքում[5] անվանել է «zincum» կամ «zinken»։ Ցինկ բառը, հավանաբար, ծագել է այդ բառից։ Գերմաներենից թարգմանաբար zinke նշանակում է «ատամիկ» (մետաղական ցինկի բյուրեղները նման են ասեղների)[6]։

1805 թվականին շեֆիլդացի Չարլս Գոբսոնը և Չարլս Սիլվեստրն արտոնագրեցին ցինկի՝ գլանում 100-150 ջերմաստիճանում մշակման մեթոդը։ 1915 թվականին Կանադայում և ԱՄՆ-ում գործարկվեցին էլեկտրոլիտային ձևով ցինկի ստացման առաջին գործարանները[7]։

Բնության մեջ

Սֆալերիտ

Ցինկը տարածվածությամբ 23-րդ տարրն է, պարունակությունը երկրակեղևում՝ 8,3-10−3 զանգվածային %։ Հայտնի են ցինկի 66 միներալները, որոնցից կարևորներն են՝

  • սֆալերիտը,
  • ցինկիտը,
  • վիլլեմիտը,
  • կալամինը և այլն։

Ցինկը Երկրի վրա ջրի (հատկապես տաք) հետ տեղաշարժվող տարր է։ Ցինկի միջին պարունակությունը կենդանի նյութերում՝ 5-10−4 % է։ Մարդու օրգանիզմի օրական պահանշը 5-20 մգ է։ Մասնակցում է շնչառական, սպիտակուցային փոխանակության ֆերմենտային պրոցեսներին, պտղի կմախքի ձևավորմանը, ակտիվացնում է սեռական գեղձերի աշխատանքը։ Ցինկը էական դեր է խաղում ԴՆԹ-ի համապատասխան մասերում ինֆորմացիոն ՌՆԹ-մոլեկուլների սինթեզի, ռիբոսոմների և կենսապոլիմերների կայունացման համար։

(ZnS)

Բույսերում ցինկը կարգավորում է աճը, մասնակցում է արիպաոֆանի առաջացմանը, մեծացնում բույսի դիմացկունությունը ցրտի, շոգի և երաշտի նկատմամբ։ Ցինկի պակասը մարդու օրգանիզմում դանդաղեցնում է սեռահասունության պրոցեսը, առաշացնում է գաճաճություն։

Հանքավայրեր

Ցինկի հանքավայրեր հայտնի են Իրանում, Ավստրալիայում, Բոլիվիայում, Ղազախստանում[8]։ Հայաստանում ցինկ արդյունահանվում է Արմանիսի, Շահումյանի հանքավայրերում[9]։

Ստացում

Ցինկի ստացման աղբյուրը բազմամետաղական սուլֆիդային հանքանյութերն են, որոնք պարունակում են 1-4 % Zn և այլ մետաղներ (Cu, Pb, Ag, Au, Cd, А1 և այլն)։ Արտադրվող ցինկի մոտ կեսն օգտագործվում է պողպատը կոռոզիայից պաշտպանելու համար (ցինկապատում)։ Ցինկից ձուլում են ինքնաթիռների և այլ մեքենաների մանր և ձևավոր մասեր։

Ֆիզիկական հատկություններ

Ցինկը սպիտակ, արծաթափայլ, կապտավուն երանգով մետաղ է։ Հալման ջերմաստիճանը՝ 419,5 °C, եռմանը՝ 906 °C, խտությունը՝ 7133 կգ/մ3 (20 °C)։ Պլաստիկ է՝ 100-150 °C-ում դյուրակռելի և գլանվող։ Քիմիապես ակտիվ է, ուժեղ վերականգնիչ, օքսիդավերականգնման նորմալ պոտենցիալը -0,76 վ։

Միացություններում երկարժեք է։ Օդում պատվում է օքսիդի, իսկ СО2-ի և խոնավության առկայությամբ՝ հիմնային կարբոնատի շերտով և խամրում (100 °C-ում շատ արագ)։

Քիմիական հատկություններ

Օդում կամ թթվածնում տաքացնելիս ցինկը այրվում է կապտավուն բոցով, առաջացնելով ցինկի օքսիդ։ Հիդրօքսիդը՝ Zn(OH)2, սպիտակ, ջրում չլուծվող նյութ է, ամֆոտեր է՝ լուծվում է թթուներում և ալկալիներում։

Ցինկի հիդրիդը՝ ZnH2, մետաղակերպ է, տաքացնելիս քայքայվում է ջրում՝ հիդրոլիզվում։ Հալոգենների հետ ցինկը միանում է խոնավության առկայությամբ՝ առաջացնելով հալոգենիդներ։ Ծծմբի և ցինկի ռեակցիան սկսվում է տաքացնելիս ստացվում է ցինկի սուլֆիդ։

Ամոնիակում տաքացնելիս (600 °C) ստացվում է ցինկի նիտրիդ՝ Zn3N2, ացետիլենում՝ կարբիդ (ZnC2Մետաղների հետ առաջացնում է համաձուլվածքներ և ներմետաղական միացություններ։ Կարևոր են նաև ցինկ օրգանական միացությունները։

Ցինկը լուծվում է անօրգանական թթուներում՝ առաջացնելով ցինկիի աղեր։ Ցնկի ջրում լուծված աղերը տաքացնելիս հիդրոլիզվում են։ Հայտնի են կոմպլեքսային աղերը՝ [Zn(NH3)4]SO4 և այլն։

Ցինկը լուծվում է նաև ալկալիների լուծույթներում և հալույթներում․ ստացվում են ցինկատներ՝ M2[Zn(OH)4] կամ M2ZnO2 և ջրածին։ Ալկալիական մետաղների ցինկատները լուծելի են ջրում։ Չափազանց մաքուր ցինկը (99,999 % և ավելի) թթուներում չի լուծվում անգամ տաքացնելիս։

Կիրառություն

2010 թվականի ցինկ արտադրող երկրները
ԴասակարգումԵրկիրՏոննա
1 Չինաստան3,500,000
2 Պերու1,520,000
3 Ավստրալիա1,450,000
4 Հնդկաստան750,000
5 ԱՄՆ720,000
6 Կանադա670,000

Արտադրվող ցինկի մոտ կեսն օգտագործվում է պողպատը կոռոզիայից պաշտպանելու համար (ցինկապատում)։ Ցնկից ձուլում են ինքնաթիռների և այլ մեքենաների մանր և ձևավոր մասեր։

Օգտագործվում է գալվանական բջիջներ (էլեկտրոդ) պատրաստելու, ցիանական լուծույթից ոսկին անջատելու համար։ Ցինկի փոշին, որպես վերականգնիչ, կիրառվում է քիմիական տեխնոլոգիական տարբեր պրոցեսներում։ Լայնորեն կիրառվում են ցինկ պարունակող պղնձի (արույր, նեյզիլբեր), կապարի և այլ մետաղների համաձուլվածքները։

Ցինկի համաձուլվածքները կիրառվում են կարբյուրատորների և պոմ պերի իրանների, սահքի առանցքակալների միջադիրների, դեկորատիվ շինվածքների պատրաստման համար։

Ցինկի քլորիդը օգտագործվում է որպես արծնիչ ատամի ցեմենտ պատրաստելու, փայտանյութը փտումից պաշտպանելու, մետաղի մակերևույթը զոդումից առաջ օքսիդից մաքրելու համար։

Ցինկի օքսիդը օգտագործվում է որպես վուլկանիզատոր, վուլկանացման ակտիվատոր, կատալիզատոր և սպիտակ պիգմենտ, բժշկության մեջ, կոսմետիկայում։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։