Ուրանի արբանյակներ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Ուրանի արբանյակներ, Ուրան մոլորակի բնական արբանյակներ։ Հայտնի են 27 արբանյակներ։ Դրանցից բոլորը ստացել են իրենց անունները Ուիլյամ Շեքսպիրի և Ալեքսանդր Փոփի ստեղծագործությունների հերոսների անուններից։ Առաջին երկու արբանյակը - Տիտանիան և Օբերոնը հայտնաբերել է 1787 թվականին Ուիլիամ Հերշելը։ Եվս երկու գնդաձև արբանյակները (Արիելը և Ումբրիելը) հայտնաբերվեցին 1851 թվականին Ուիլիամ Լասսելի կողմից. 1948 թվականին Ջերարդ Կոյպերը հայտնաբերեց Միրանդան։ Մնացած արբանյակները հայտնաբերվել են 1985 թվականից հետո, «Վոյաջեր-2» առաքելության ընթացքում, կամ կատարելագործված աստղադիտակների միջոցով։

Ուրանի վեց ամենահայտնի արբանյակների համեմատական չափերը։
Ձախից աջ՝ Պակ, Միրանդա, Արիել, Ումբրիել, Տիտանիա և Օբերոն

Անվանումներ

Յուրահատկությունները և խմբեր

Ուրանի արբանյակները կարելի է բաժանել երեք խմբերի՝ տասներեք ներքին արբանյակներ, հինգ խոշոր և ինը անկանոն արբանյակներ։

Ներքին արբանյակներ

Ուրանի արբանյակների և օղակների համակարգը

2008 թվականի տվյալներով, Ուրանը ունի 13 ներքին արբանյակ։ Ներքին արբանյակները, մոթ մարմիններ են, որոնք ունեն Որանի օղակներին նման բնութագրեր և ծագում։ Նրանց ուղեծրերը ընկած են Միրանդայի ուղեծրից ներս։ Բոլոր ներքին արբանյակները խստորեն կապված են օղակների հետ, որոնք ենթադրաբար առաջացել են մեկ կամ մի քանի արբանյակների քայքայումից։ Երկու ամենամոտ արբանյակները (Կորդելիա և Օֆելիա) ծառայում են ε օղակի համար որպես «հովիվներ», իսկ ամենամեծ ներքին արբանյակը՝ Մաբը, հավանաբար, հանդիսանում է ամենահեռավոր μ օղակի սնողը։

Խոշոր արբանյակներ

Հինգ մեծ արբանյակները բավականին մեծ զանգված ունեն, որպեսզի հիդրոստատիկ հավասարակշռությունը նրանց տա գնդի ձև։ Նրանցից չորսի վրա նկատվել են ներքին և արտաքին ակտիվության նշաններ, այնպիսիք, ինչպիսին են ձորերի ձևավորումը և ենթադրվող հրաբխային գործունեություն մակերևույթի վրա։ Հինգից ամենամեծը՝ Տիտանիան, 1578 կմ շառավղով հանդիսանում է Արեգակնային համակարգի մեծությամբ ութերորդ արբանյակը։ Այն 20 անգամ փոքր է Երկրի Լուսինից։
Ուրանի արբանյակների համակարգը ամենաթեթևն է հսկա մոլորակների միջև, Ուրանի բոլոր հինգ մեծագույն արբանյակների քաշը չի կազմում նույնիսկ Տրիտոնի քաշի կեսը, որը յոթերորդն է Արեգակնային համակարգի արբանյակների շարքում (Տրիտոնի զանգվածը կազմում է մոտ 2.14 x 1022 կգ, իսկ Ուրանի արբանյակների հավաքական զանգվածը կազմում է մոտ 1 x 1022 կգ)։

Անկանոն արբանյակներ

Ուրանի անկանոն արբանյակները ունեն էլիպտիկ և խստ թեքված ուղեծրեր (մեծամասնությունը ռետրոգրադ են) մոլորակից մեծ հեռավորությամբ։

Ուրանի արբանյակների տվյալներ

Հաջորդականությունը ըստ մոլորակից հեռավորության է, խոշորները նշված են մուգ գույնով, ? նշանը ցույց է տալիս թվի մոտավոր լինելը։

Ուրանի արբանյակների տվյալները
ՀամարըԱնվանումըՄիջին տրամագիծը (կմ)Զանգվածը (կգ)Մեծ կիսաառանցքը (103 կմ)Պտտ. պարբ. (օր)ԹեքումըՀայտն. տարեթիվԼուսանկարը
1Ուրան VIԿորդելիա42 ± 65.0 x 1016?49,7510.3350340,08479°1986
2Ուրան VIIՕֆելիա46 ± 85.1 x 1016?53,7640.3764000,1036°1986
3Ուրան VIIIԲիանկա54 ± 49.2 x 1016?59,1650.4345790,193°1986
4Ուրան IXԿրեսսիդա82 ± 43.4 x 1017?61,7660.4635700,006°1986
5Ուրան XԴեզդեմոնա68 ± 82.3 x 1017?62,6580.4736500,11125°1986
6Ուրան XIՋուլիետ106 ± 88.2 x 1017?64,3600.4930650,065°1986
7Ուրան XIIՊորցիա140 ± 81.7 x 1018?66,0970.5131960,059°1986
8Ուրան XIIIՌոզալինդա72 ± 122.5 x 1017?69,9270.5584600,279°1986
9Ուրան XXVIIԿուպիդոն~ 183.8 x 1015?74,8000.6180,1°2003
10Ուրան XIVԲելինդա90 ± 164.9 x 1017?75,2550.6235270,031°1986
11Ուրան XXVՊերդիտա30 ± 61.8 x 1016?76,4200.6380,0°1986
12Ուրան XVՊակ162 ± 42.9 x 1018?86,0040.7618330,3192°1985
13Ուրան XXVIՄաբ~ 251.0 x 1016?97,7340.9230,1335°2003
14Ուրան VՄիրանդա471.6 ± 1.4(6.6 ± 0.7) x 1019129,3901.4134794,232°1948
15Ուրան IԱրիել1157.8 ± 1.2(1.35 ± 0.12) x 1021191,0202.5203790,260°1851
16Ուրան IIՈւմբրիել1169.4 ± 5.6(1.17 ± 0.13) x 1021266,3004.1441770,205°1851
17Ուրան IIIՏիտանիա1577.8 ± 3.6(3.53 ± 0.09) x 1021435,9108.7058720,340°1787
18Ուրան IVՕբերոն1522.8 ± 5.2(3.01 ± 0.07) x 1021583,52013.4632390,058°1787
19Ուրան XXIIՖրանցիսկո~ 121.3 x 1015?4,276,000−267.12**147,459°2001
20Ուրան XVIԿալիբան~ 987.3 x 1017?7,231,000−579.39**139,885°1997
21Ուրան XXՍտեֆանո~ 206 x 1015?8,004,000−677.48**141,873°1999
22Ուրան XXIՏրինկուլո~ 107.5 x 1014?8,504,000−748.83**166,252°2001
23Ուրան XVIIՍիկորաքս~ 1905.4 x 1018?12,179,000−1285.62**152,456°1997
24Ուրան XXIIIՄարգարիտա~ 111.3 x 1015?14,345,000+1654.3251,455°2003
25Ուրան XVIIIՊրոսպերո~ 302.1 x 1016?16,256,000−1962.95**146,017°1999
26Ուրան XIXՍետեբոս~ 302.1 x 1016?17,418,000−2196.35**145,883°1999
27Ուրան XXIVՖերդինանդ~ 121.3 x 1015?20,901,000−2805.51**167,346°2001

Ծանոթություններ

Տես նաև

Արտաքին հղումներ