Ուրի (Շվեյցարիա)

Ուրի (գերմ.՝ Kanton Uri [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈuːʁi]]] ( )), Շվեյցարիայի ներկայիս 26 կանտոններից և Շվեյցարիայի Համադաշնության հիմնադիր կանտոններից մեկը։ Լեգենդար Վիլհելմ Տելլը այստեղ է մեծացել և սխրագործել:Այստեղ է գտնվում պատմական Ռյութլին, որտեղ հիմնադրվել, երդմամբ կնքվել է շվեյցարական համադաշնությունը։ Կանտոնը գտնվում է Շվեյցարիայի կենտրոնական մասում, Սեն Գոթարդի լեռնանցքի և Լյուցեռնի լճի միջև։ Ներառում է Ռոյս գետի հովիտը։ Զբաղեցնում է 1076.4 քառակուսի կիլոմետր տարածք։ Վարչական կենտրոնը Ալտդորֆ քաղաքն է։

Ուրի
ԴրոշԶինանշան


ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մասն էԿենտրոնական Շվեյցարիա և Waldstätte?
ԿարգավիճակՇվեյցարիայի վարչական բաժանում
Մտնում էՇվեյցարիա
ՎարչկենտրոնԱլտդորֆ (Ուրի)
Ամենաբարձր կետDammastock?
ԲԾՄ447 մետր
Օրենսդրական մարմինLandrat of Uri?
Պաշտոնական լեզուներգերմաներենի շվեյցարական տարբերակ
Բնակչություն36 433 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Տարածք1076,57 կմ²
Հիմնադրված է1291 թ.
Սահմանակցում էԳրաուբյուդեն, Տիչինո, Վալե, Բեռն, Օբվալդեն, Նիդվալդեն, Գլարուս (կանտոն) և Շվից
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդCH-UR
Ավտոմոբիլային կոդUR
ur.ch(գերմ.)

Անվանումը

Դաշտավայրի անվանումը, որ հետագայում դարձել է ամբողջ կանտոնինը, առաջին անգամ հիշատակվել է 8-9-րդ դարերում, լատինացված Uronia ձևով[2]։

Վարչական բաժանում

Կանտոնը կազմված է հետևյալ 20 ինքնավար տարածքներից (համայնքներից).

  • Ալտդորֆ
  • Անդերմաթ
  • Աթինգհաուզեն
  • Բաուեն
  • Բյուրգլեն
  • Վասսեն
  • Գյոշենեն
  • Գուրտլենեն
  • Զեեդորֆ
  • Զելիսբերգ
  • Զիզիկոն
  • Զիլենեն
  • Իզենտալ
  • Ռեալպ
  • Ունտերշեխեն
  • Ֆլյուելեն
  • Հոսպենտալ
  • Շատդորֆ
  • Շպիրինգեն
  • Էրստֆելդ

Պատկերասրահ

Ժողովրդագրություն

2018 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ Ուրի կանտոնի մշտական բնակիչների թվաքանակը եղել է 36,433; Նրանց 9.4%-ը օտարերկրացիներ էին[3]։

2000–2010 թվականներն ընդգրկող մեկ տասնամյակի ընթացքում բնակչության թվաքանակի փոփոխության միջին տարեկան ցուցանիշը կազմել է −0.4%, ընդ որում՝ միգրացիայինը՝ −1.2%, ծնունդներինն ու մահերինը՝ 1.3%[4]:

Կանտոնի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[5]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրի (Շվեյցարիա)» հոդվածին։