Տիչինո

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիչինո (այլ կիրառումներ)

Տիչինո (գերմ.՝ Tessin; ֆր.՝ Tessin; իտալ.՝ Ticino; ռոմանշ.՝ Tessin), իտալախոս կանտոն Շվեյցարիայի հարավում, Իտալիայի հետ սահմանի մոտ։ 1803 թվականին, երբ հիմնադրվում էր Շվեյցարիայի Համադաշնությունը, Բելինցոնայի ու Լուգանոյի կանտոնները միավորվեցին, և դրա արդյունքում կազմավորված նոր կանտոնն անվանվեց նրա տարածքով մինչև Լագո Մաջորե լիճը հոսող Տիչինո գետի անունով[1], որը, մի շարք ուսումնասիրողների կարծիքով, առաջացել է հնդեվրոպական tak արմատից (նշանակում է հալվող, հոսող)[2]։

Տիչինո
Ticino
ԴրոշԶինանշան


ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մասն էTicino? և Italian Switzerland?
ԿարգավիճակՇվեյցարիայի վարչական բաժանում
Մտնում էՇվեյցարիա
ՎարչկենտրոնԲելիզոնա
Ամենաբարձր կետRheinwaldhorn?
ԲԾՄ238 մետր
Օրենսդրական մարմինGrand Council of Ticino?
Հիմնական լեզուԻտալերեն
Պաշտոնական լեզուներիտալերեն
Բնակչություն328․580
Տարածք2,812
Հիմնադրված է1803 թ.
Սահմանակցում էԳրաուբյուդեն, Ուրի, Վալե, Պիեմոնտ, Լոմբարդիա, Կոմո, Վարեզե և Վերբանիո-Կուզիո-Օսոլա
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ՀապավումTI
ISO 3166-2 կոդCH-TI
Հեռախոսային կոդ091
Ավտոմոբիլային կոդTI
ti.ch

Հակիրճ տեղեկատվություն

Տիչինոյի կանտոնն զբաղեցնում է 2812| քառակուսի կիլոմետր տարածք, որի մոտավորապես երեք քառորդ մասը պիտանի է գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար[3]։ 2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակիչների թվաքանակը եղել է 353,709, որոնց 70.1%-ը կաթոլիկներ էին[4][5]: 2016 թվականին Տիչինոն Եվրոպայում երկրորդ տեղն է զբաղեցրել բնակչության երկարակեցության (միջինը՝ 85 տարի) և առաջին տեղը՝ տղամարդկանց երկարակեցության (82,7 տարի) ցուցանիշներով[6]։

Տիչինոյի տարածքում են գտնվում Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված երկու հուշարձան՝ Բելինցոնայի երեք ամրոցներն ու Մոնտե Սան Ջորջոն (Monte San Giorgio)[7]: Կանտոնի մի շարք բնակավայրեր լայնորեն հայտնի են դրանցում պարբերաբար անցկացվող միջազգային մշակութային միջոցառումներով։ Լոկառնոյում ամեն տարվա օգոստոսի երկրորդ շաբաթվա ընթացքում անց է կացվում միջազգային հեղինակավոր կինոփառատոն[8], Լուգանոյում ու Մենդրիզիոյում հունիս-հուլիս ամիսներին՝ ջազային բացօթյա փառոատոն[9], որի վերջին շրջանի մասնակիցների թվում եղել են այնպիսի անվանի երաժիշտներ, ինչպես՝ Բուդդի Գայը, Վան Մորիսոնը, Yes, Jethro Tull, Yellowjackets, Al Jarreau, Randy Brecker երաժշտախմբերը[10]։

Տիչինոն հարուստ է բազմազան ոճերով կառուցված ճարտարապետական հուշարձաններով՝ սկսած ռոմանականից ու բարոկկոյից, վերջացրած ճամանակակից ոճերով։ Այստեղ ստեղծագործել են միջազգային ճանաչման հասած ճարտարապետներ Մարիո Բոտտան, Աուրելիո Գալֆետտին, Լուիջի Սնոցցին, Լիվիո Վակկինին[7]։ Դեռ 18-րդ դարում ռուսաստանցի ու իտալացի ազնվականներ նախագծեր են պատվիրել տիչինոցի համբավավոր ճարտարապետներին[11], իսկ վերջին ժամանակներս կանտոնը դարձել է լայն տարածում ստացած նեոռացիոնալիստական Tendenza շարժման կենտրոնը[12]։

Անվանի անձինք

  • Մարիո Բոտտա - ճարտարապետ
  • Աուրելիո Գալֆետի - ճարտարապետ
  • Լուիջի Սնոցցի - ճարտարապետ
  • Լիվիո Վակկինի - ճարտարապետ
  • Բեռնասկոնի գերդաստան - ծեփագործներ, ճարտարապետներ ու քանդակագործներ
  • Ջովանի Պիետրո Մանյի - ծեփագործ[13]

Գրականություն

  • Marcello Sorce Keller,“Canton Ticino: una identità musicale?”, Cenobio, LII(2003), April–June, pp. 171–184; also later published in Bulletin – Schweizerische Gesellschaft für Musikethnologie und Gesellschaft für die Volksmusik in der Schweiz, October 2005, pp. 30–37.

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիչինո» հոդվածին։