Պաավո Նուրմի

Պաավո Յոհաննես Նուրմի (ֆիններեն՝ Paavo Johannes Nurmi[15], հունիսի 13, 1897(1897-06-13)[6][7][8][…], Տուրկու, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 2, 1973(1973-10-02)[6][7][9][…], Հելսինկի, Ֆինլանդիա[10])[16]), ֆինն վազորդ, ով 1920-ական թվականներին լավագույնն էր աշխարհում միջին և երկար վազքատարածություններում։ Նրան պատկերավոր կերպով անվանում էին «Թռչող ֆինն» կամ «Ֆանտոմ ֆինն»։ Պաշտոնական արձանագրմամբ՝ 1500 մետրից 20 կիլոմետր միջակայքում ընկած վազքատարածություններում սահմանել է աշխարհի 22 ռեկորդ[17][18] (նաև՝ ոչ պաշտոնական 58 համաշխարհային ռեկորդ), նվաճել օլիմպիական ինը ոսկե և երեք արծաթե մեդալ։ Մարզական իր կարիերայի վերելքի շրջանում Պաավո Նուրմին անպարտելի է մնացել 121 անընդմեջ մրցելույթներում։ Իսկ կրոսային մրցաձևերում և 10.000 մետր վազքում անպարտելի է մնացել մարզական 14-ամյա ողջ կարիերայի ընթացքում։

Պաավո Նուրմի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական[1][2][3]
Ամբողջական անուն՝ֆիններեն՝ Paavo Johannes Nurmi
Բնօրինակ անուն՝անգլ.՝ Paavo Nurmi[1]
Մականուն(ներ)՝Lentävä suomalainen[4]
Մասնագիտացում՝երկար հեռավորություն վազող, marathon runner և թեթևատլետ
Երկիր՝ Ֆինլանդիա[5]
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 13, 1897(1897-06-13)[6][7][8][…]
Ծննդավայր՝Տուրկու, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն
Մահվան ամսաթիվ՝հոկտեմբերի 2, 1973(1973-10-02)[6][7][9][…] (76 տարեկան)
Մահվան վայր՝Հելսինկի, Ֆինլանդիա[10]
Ակումբ՝Turun Urheiluliitto?
174 սանտիմետր
Քաշ՝65 կիլոգրամ

Սերված լինելով բանվորական ընտանիքից՝ Նուրմին ծնողներին օգնելու նպատակով տասներկու տարեկանում թողել է դպրոցական ուսումնառությունը, անցել աշխատանքի։ 1912 թվականին, ոգեշնչված Հաննես Կոլեմայնենի օլիմպիական սխրանքներով, սկսել է եռանդուն կերպով մարզվել, տարիների ընթացքում մշակել է մարզումային խստագույն մի ծրագիր, որը հետևողականորեն իրագործել է։ Վազորդների շրջանում առաջիններից մեկն է անցել շուրջտարյա պարապմունքների, ներդրել է միջակայքային (ինտերվալային) վազքը՝ արագ ու դանդաղ տեմպերով վազքի հերթագայմամբ[19][20][21]։ Եվ արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տվել։ Դեռ զինվորական ծառայության ժամանակ ազգային մի քանի ռեկորդ է սահմանել, իսկ 1920 թվականի ամառային օլիմպիական խաղերում իր առաջնելույթը պսակել է 5.000 մետր վազքում նվաճած արծաթե, կրոսավազքում ու 10.000 մետր վազքում՝ ոսկե մեդալներով։ 1923 թվականին Նուրմին դարձել է միևնույն մրցումներում մեկ մղոն, 5.000 մետր և 10.000 մետր վազքատարածություններում համաշխարհային ռեկորդներ սահմանած առաջին վազորդն աշխարհում. նրա մարզական այդ սխրանքը մինչև օրս մնում է չգերազանցված։ 1924 թվականի ամառային օլիմպիական խաղերում ընդամենը մեկ ժամ ընդմիջումով մրցության դուրս գալով 1500 մ և 5000 մ վազքատարածություններում՝ երկուսում էլ աշխարհի ռեկորդ է սահմանել, նվաճել ոսկե մեդալներ։ Փարիզում անցկացված այդ օլիմպիական խաղերում Նուրմին ընդհանուր առմամբ նվաճել է հինգ ոսկե մեդալ[22]։

Մարզական կարիերայի արդյունքների ամփոփում (1920–34)

Տարեշրջաններ

1926 թ. հուլիս, Ստոկհոլմ
1926 թ. մայիս, Բեռլին

Մրցելույթների ցուցանիշներում չեն ներառվել ոչ հաշվարկային վազքափորձերը, ֆոռաները, էստաֆետները, այն մրցելույթները, երբ Նուրմին մեն-մենակ մրցել է էստաֆետային թիմերի դեմ։

ՏարեշրջանըՎազքատարածությունըՄրցելույթներՀաղթանակներՊոդիումներՉԱ
19201500 մ – 10.000 մ[23]1413140
1921800 մ – 10.000 մ[24]1715160
1922800 մ – 4 մղոն[25]2020200
1923800 մ – 5000 մ[26]2323230
1924800 մ – 10.000 մ[27]2525250
1925800 մ – 10.000 մ[28]5856571
19261000 մ – 10.000 մ[29]1916190
19271500 մ – 5000 մ[30]1212120
19281500 մ – մեկժամյա վազք[31]1512150
19291 մղոն – 6 մղոն[32]1412140
19301500 մ – 20.000 մ[33]1111110
19312 մղոն – 7 մղոն[34]1614142
193210.000 մ – մարաթոն[35]3221
19331500 մ – 25.000 մ[36]1613151
19343000 մ – 10.000 մ[37]8880

Մրցաձևեր

Մրցելույթների ցուցանիշներում չեն ներառվել ոչ հաշվարկային վազքափորձերը, ֆոռաները, էստաֆետները, այն մրցելույթները, երբ Նուրմին մեն-մենակ մրցել է էստաֆետային թիմերի դեմ։

ՄրցաձևըՏարիներըՄրցելույթներըՀաղթանակներՊոդիումներՉԱ
800 մ / 880 յարդ1921–1925[38]8680
1500 մ1920–1933[39]3330320
1 մղոն1920–1929[40]109100
3000 մ1920–1934[41]2927290
2 մղոն1922–1931[42]2322230
5000 մ1920–1934[43]7167692
10.000 մ1920–1934[44]1717170
Կրոս1920–1934[45]2323230

Օլիմպիական խաղեր

Նուրմին՝ 1952 թ. Հելսիկիի օլիմպիադայի բացման արարողության մասնակից
ՏարինԱմսաթիվըՄրցաձևըԺամանակըԱրդյունքը
1920օգոստոսի 16[46]5000 մ – 3-րդ վազքափորձ15:33.0Q (2-րդ)
օգոստոսի 17[46]5000 մ – եզրափակիչ15:00.52-րդ
օգոստոսի 19[46]10.000 մ – 1-ին վազքափորձ33:46.3Q (2-րդ)
օգոստոսի 20[46]10.000 մ – եզրափակիչ31:45.81-ին
օգոստոսի 22[46]անհատական կրոս27:15.01-ին
թիմային կրոս10 pts1-ին
1924հուլիսի 8[47]5000 մ – 2-րդ վազքափորձ15:28.6Q (1-ին)
հուլիսի 9[47]1500 մ – 3-րդ վազքափորձ4:07.6Q (1-ին)
հուլիսի 10[47]1500 մ – եզրափակիչ3:53.6 (ՕՌ)1-ին
5000 մ – եզրափակիչ14:31.2 (ՕՌ)1-ին
հուլիսի 11[47]3000 մ թիմային – 1-ին վազքափորձ8:47.8 (1-ին)Q (1-ին)
12 July[47]անհատական կրոս32:54.81-ին
թիմային կրոս11 pts1-ին
հուլիսի 13[47]3000 մ թիմային – եզրափակիչ8:32.0 (1st)1-ին
1928հուլիսի 29[48]10.000 մ30:18.8 (OՌ)1-ին
հուլիսի 31[48]5000 մ – 3-րդ վազքափորձ15:08.0Q (4-րդ)
օգոստոսի 1[48]3000 մ սթիփլչեյզ – 2-րդ վազքափորձ9:58.8Q (1-ին)
օգոստոսի 3[48]5000 մ – եզրափակիչ14:40.02-րդ
օգոստոսի 4[48]3000 մ սթիփլչեյզ – եզրափակիչ9:31.22-րդ

Աշխարհի ռեկորդներ

IAAF-ի գրանցած

1924 թ., Հելսինկի
1926 թ., Բեռլին
ՄրցատարածությունըԺամանակըՕրըՄրցավայրը
1500 մ3:52.61924 թ. հունիսի 19Հելսինկի
1 մղոն4:10.423 օգոստոսի 1923Ստոկհոլմ
2000 մ5:26.34 սեպտեմբերի 1922Տամպերե
2000 մ5:24.618 հունիսի 1927Կուոպիո
3000 մ8:28.627 օգոստոսի 1922Տուրկու
3000 մ8:25.424 մայիսի 1926Բեռլին
3000 մ8:20.413 հուլիսի 1926Ստոկհոլմ
2 մղոն8:59.624 հուլիսի 1931Հելսինկի
3 մղոն14:11.224 օգոստոսի 1923Ստոկհոլմ
5000 մ14:35.412 սեպտեմբերի 1922Ստոկհոլմ
5000 մ14:28.219 հունիսի 1924Հելսինկի
4 մղոն19:15.41 հոկտեմբերի 1924Վիբորգ
5 մղոն24:06.21 հոկտեմբերի 1924Վիբորգ
6 մղոն29:36.48 հունիսի 1930Լոնդոն
10,000 մ30:40.222 հունիսի 1921Ստոկհոլմ
10,000 մ30:06.231 օգոստոսի 1924Կուոպիո
15000 մ46:49.67 հոկտեմբերի 1928Բեռլին
10 մղոն50:15.07 հոկտեմբերի 1928Բեռլին
մեկժամյա վազք19,210 m7 հոկտեմբերի 1928Բեռլին
20,000 մ1:04:38.43 սեպտեմբերի 1930Ստոկհոլմ
4 × 1500 մ16:26.212 հուլիսի 1926Ստոկհոլմ
4 × 1500 մ16:11.417 հուլիսի 1926Վիբորգ

Ոչ պաշտոնական

ՎազքատարածությունըԺամանակըՕրըՄրցավայրը
1500 մ3:53.0[49]23 օգոստոսի 1923Ստոկհոլմ
1500 մ (մարզասրահում)3:56.2[50]6 հունվարի 1925Նյու Յորք
1 մղոն (մարզասրահում)6 հունվարի 1925Նյու Յորք
1 մղոն (մարզասրահում)4:12.0[51]7 մարտի 1925Բուֆֆալո
2000 մ (մարզասրահում)5:33.0[52]17 հունվարի 1925Նյու Յորք
2000 մ (մարզասրահում)5:30.2[52]28 հունվարի 1925Նյու Յորք
2000 մ (մարզասրահում)5:22.4[53]12 փետրվարի 1925Բուֆֆալո
3000 մ8:27.8[54]17 սեպտեմբերի 1923Կոպենհագեն
3000 մ (մարզասրահում)8:26.8[55]15 հունվարի 1925Նյու Յորք
3000 մ (մարզասրահում)8:26.4[52]12 մարտի 1925Նյու Յորք
2 մղոն (մարզասրահում)9:08.0[56]7 փետրվարի 1925Նյու Յորք
2 մղոն (մարզասրահում)8:58.2[57]14 փետրվարի 1925Նյու Յորք
3 մղոն14:14.4[58]10 օգոստոսի 1922Կոկկոլա
3 մղոն14:08.4[59]12 սեպտեմբերի 1922Ստոկհոլմ
3 մղոն14:02.0[58]19 հունիսի 1924Հելսինկի
5000 մ (մարզասրահում)14:44.66 հունվարի 1925Նյու Յորք
4 մղոն19:18.8[58]31 օգոստոսի 1924Կուոպիո
5 մղոն24:13.2[58]31 օգոստոսի 1924Կուոպիո
6 մղոն29:41.2[58]22 հունիսի 1921Ստոկհոլմ
6 մղոն29:07.1[58]31 օգոստոսի 1924Կուոպիո
25-մղոն մարաթոն2:22:03.826 հունիսի 1932Վիբորգ

Հիշատակ

Նուրմին և Աալտոնենը Նուրմիի արձանի մոտ, հելսինկյան Աթենեումում
Ֆիննական 10 մարկ արժողությամբ թղթադրամը

Time ամսագիրը 1996 թվականին Պաավո Նուրմիին է ընտրել որպես բոլոր ժամանակների օլիմպիական մեծագույն մարզիկի[60], իսկ 1997 թվականին էլ նրան հռչակել է հարյուրամյակի լավագույն մարզիկ։ IAAF-ի՝ 2012 թվականին բացված փառքի սրահում ներառված առաջին մարզիկների թվում ընդգրկվել է նաև Նուրմին[61]։

Մեծահամբավ մարզիկի պատկերն է կրում 10 մարկ արժողությամբ ֆիննական թղթադրամը, որը թողարկվել է 1987 թվականին[62]։1969 թվականի մարտի 25-ին Մոնղոլիայում թողարկվել է Նուրմիի պատկերով փոստային նամականիշ։Ֆիննական Տուրկու քաղաքի մարզադաշտը կոչվել է Պաավո Նուրմիի անունով։ Նրա պատվին յուրաքանչյուր տարի այնտեղ անց են կացվում մարաթոն և մարզախաղեր (Paavo Nurmi Games)[63]:

Ֆինն անվանի քանդակագործ Վայնյո Աալտոնենն ստեղծել է նշանավոր մարզիկի բրոնզաձույլ արձանը[64], որը տեղադրվել է Աթենիումում, իսկ դրա ընդօրինակումները՝ Հելսինկիի օլիմպիական մարզադաշտի առջև, Տուրկու քաղաքում, Լոզանի օլիմպիական թանգարանի զբոսայգում, Յուվյասկյուլյայի համալսարանի կամպուսի զբոսայգում[64]։

Պաավո Նուրմիի անունով է կոչվել թիվ 1740 աստղակերպը (աստերոիդը)[65]։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Lovesey, Peter (1968). The Kings of Distance: A Study of Five Great Runners. Taylor & Francis. ISBN 978-3540002383.
  • Raevuori, Antero (1997). Paavo Nurmi, juoksijoiden kuningas (ֆիններեն) (2nd ed.). WSOY. ISBN 978-9510218501.
  • Sears, Edward Seldon (2001). Running Through the Ages. McFarland. ISBN 978-0786409716.

Արտաքին հղումներ

Ռեկորդներ
Նախորդող:
John Zander
1500 m world record holder
19 June 1924 – 11 September 1926
Հաջորդող:
{{{2}}} Otto Peltzer
Նախորդող:
Norman Taber
Mile world record holder
23 August 1923 – 4 October 1931
Հաջորդող:
{{{2}}} Jules Ladoumègue
Նախորդող:
John Zander
3000 m world record holder
27 August 1922 – 7 June 1925
Հաջորդող:
Edvin Wide
Նախորդող:
Edvin Wide
3000 m world record holder
24 May 1926 – 19 June 1932
Հաջորդող:
Janusz Kusociński
Նախորդող:
Hannes Kolehmainen
5000 m world record holder
19 September 1922 – 19 June 1932
Հաջորդող:
Lauri Lehtinen
Նախորդող:
{{{2}}} Jean Bouin
10,000 m world record holder
22 June 1921 – 25 May 1924
Հաջորդող:
Ville Ritola
Նախորդող:
Ville Ritola
10,000 m world record holder
31 August 1924 – 18 July 1937
Հաջորդող:
Ilmari Salminen
Սպորտային ձեռքբերումներ
Նախորդող:
Eigil Nansen
Final Olympic torchbearer
with Hannes Kolehmainen

Helsinki 1952
Հաջորդող:
Guido Caroli
Նախորդող:
John Mark
Final Summer Olympic torchbearer
with Hannes Kolehmainen

Helsinki 1952
Հաջորդող:
Ron Clarke & Hans Wikne
Նախորդող:
Carl Osburn
Most career Olympic medals
1928–1960
Հաջորդող:
Edoardo Mangiarotti
Նախորդող:
Ray Ewry
Most career Olympic gold medals
1928–2008
Հաջորդող:
Michael Phelps
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաավո Նուրմի» հոդվածին։