Տուրկու

քաղաք

Տուրկու (ֆիններեն՝ Turku Լսել [ˈturku], շվեդ.՝ Åbo Լսել [ˈoːbu]), քաղաք և նավահանգիստ Ֆինլանդիայի հարավ-արևմուտքում։ Տուրկուում՝ որպես քաղաք, սկսել են բնակվել 13-րդ դարում, և հավանաբար Տուրկուն հիմնադրվել է այդ դարի վերջին՝ հանդիսանալով ամենահին քաղաքը Ֆինլանդիայում։ Այն արագ դարձավ Ֆինլանդիայի ամենակարևոր քաղաքներից մեկը և այդ կարգավիճակը պահպանեց հարյուրավոր տարիներ։Քաղաքը պաշտոնապես երկլեզու է. ֆիններենը՝ որպես հիմնական լեզու, օգտագործվում է բնակչության 87.7 % կողմից, իսկ շվեդերենը մայրենի լեզու է հանդիսանում բնակչության 5.3 %-ի համար։ Տուրկուն հանդիսանում է դարպասներ դեպի Արևմուտք, իսկ եվրոպական E18 երթուղին Տուրկուն կապում է ինչպես Սանկտ Պետերբուրգի, այնպես էլ Ստոկհոլմի հետ։ Քաղաքն ունի մեծ նավահանգիստ, որն ապահովում է բեռնափոխադրում և ուղևորափոխադրում՝ կապ հաստատելով Ալանդյան կղզիների և Շվեդիայի հետ։ Տուրկուի օդակայանը Ֆինլանդիայում հանդիսանում է հինգերորդը մեծությամբ և երկրորդը բեռնափոխադրմամբ։ Տուրկուն հայտնի է որպես գիտական և մշակութային կենտրոն. 13-րդ դարից այստեղ գործում էին երկու դպրոցներ, իսկ 1640 թվականին հիմնադրվեց առաջին համալսարանը[3]։ 1722 թվականին քաղաքում սկսեց տպագրվել Ֆինլանդիայում առաջին թերթը։Տալլինի՝ Էստոնիայի մայրաքաղաքի հետ միասին 2011 թվականին Տուրկուն ընտրվեց որպես Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։ 1996 թվականին այն հռչակվեց Ֆինլանդիայի Սուրբ ծննդյան մայրաքաղաք[4]։

Քաղաք
Տուրկու
ֆիններեն՝ Turku
շվեդ.՝ Åbo
ԴրոշԶինանշան

ԵրկիրՖինլանդիա Ֆինլանդիա
Հիմնադրված է1229[1] թ.
Մակերես245,63 կմ²
ԲԾՄ0 մետր
Պաշտոնական լեզուֆիններեն[2] և շվեդերեն[2]
Բնակչություն 182281 մարդ (2014)
Խտություն 741.98 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Փոստային դասիչ20000–20960
Պաշտոնական կայքturku.fi(ֆին.)(շվեդ.)(անգլ.)
Տուրկու (Ֆինլանդիա)##
Տուրկու (Ֆինլանդիա)

Պատմություն

Տուրկուն ունի երկար պատմություն որպես Ֆինլանդիայի ամենամեծ քաղաք և վարչական կենտրոն, սակայն վերջին երկու հարյուր տարիների ընթացքում Տուրկուին գերազանցում է Հելսինկին։ Հանդիսանում է Ֆինլանդիայի ամենահին քաղաքը[5] և պետության առաջին մայրաքաղաքը։ Սկզբնապես, «Ֆինլանդիա» բառը վերաբերում էր միայն Տուրկուին։ Չնայած այս տարածքում հայտնաբերված հնէաբանական մնացորդները վերագրվում են Քարե դարին, Տուրկուն՝ որպես քաղաք, հիմնադրվել է ուշ 13-րդ դարում[6]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուրկու» հոդվածին։