Պավել Նեդվեդ

Պա՛վել Նե՛դվեդ (չեխ.՝ Pavel Nedvěd (ˈpavɛl ˈnɛdvjɛt), օգոստոսի 30, 1972(1972-08-30)[1][2][3][…], Խեբ, Արևմտյան Բոհեմիա, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[3][4][5]), չեխ ֆուտբոլիստ։ Պատմության մեջ ամենահաջողակ չեխ ֆուտբոլիստներից մեկն է, խաղացել է Իտալիայի առաջնությունում «Լացիո» և «Յուվենտուս» ակումբների կազմում՝ նվաճելով բազմաթիվ գավաթներ։ Համարվում է իր ժամանակի ամենաուժեղ կիսապաշտպաններից մեկը, 2003 թ. արժանացել է Ոսկե գնդակի՝ որպես մրցաշրջանի լավագույն խաղացող[6]։ Հայտնի էր իր տոկունությամբ և եզրային անցումներով[7]։ Դրա համար «Յուվենտուսի» երկրպագուները նրան անվանում էին «Չեխական ֆուրիա»[8]։ Նեդվեդն ավարտեց կարիերան 2009 թվականին՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլում 19 մրցաշրջան անցկացնելուց հետո։ Ճանաչվել է Չեխիայի առաջնության պատմության լավագույն ֆուտբոլիստ[9]։

Պավել Նեդվեդ
չեխ․՝ Pavel Nedvěd
Պավել Նեդվեդը Չեխիայի հավաքականի կազմում, 2006 թ.
Անձնական տվյալներ
Ամբողջական անունPavel Nedvěd
ԱզգությունըՉեխիա չեխ
ՔաղաքացիությունըՉեխիա Չեխիա
Չեխոսլովակիա Չեխոսլովակիա
ՄականունՊավելինա
(իտալ.՝ Pavelina — «Նժույգ»),
Չեխական հրթիռ
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 30, 1972 (51 տարեկան)
ԾննդավայրԽեբ, Չեխոսլովակիա
Հասակ177 սմ
Քաշ70 կգ
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ

Իտալիա «Յուվենտուս»

անձնակազմի տնօրեն
Պատանեկան կարիերա
1977–1985
1985–1986
1986–1990
1990
1990–1991
Սկալնա
Հվեզդա Խեբ
Վիկտորիա Պլզեն
Դուկլա Տաբոր
Դուկլա Պրահա
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1991–1992
1992–1996
1996–2001
2001–2009
1991—2009
Չեխիա Դուկլա Պրահա
Չեխիա Սպարտա Պրահա
Իտալիա Լացիո
Իտալիա Յուվենտուս
Ընդհանուր
19 (3)
98 (23)
137 (33)
247 (51)
501 (110)
Ազգային հավաքական
1992–1993
1994–2006
Չեխոսլովակիա Չեխոսլովակիա (մինչև 21)
Չեխիա Չեխիա
7(0)
91 (18)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վաղ տարիներ

Պավել Նեդվեդը մեծացել է Խեբի արվարձանային փոքրիկ Սկալնյա ավանում[10], որը հեռու չէր Բավարիայի սահմանից։ Ֆուտբոլ սկսել է խաղալ 5 տարեկանից տեղական «Տատրան» ակումբում[11]։ 13-ամյա Նեդվեդին իր կազմ ընդունեց Խեբի «Կարմիր աստղ» (Rudá Hvězda Cheb) ակումբը[11], միայն թե չկարողացավ իր մոտ երկար պահել տաղանդավոր ֆուտբոլիստին։ 1 տարի անց Նեդվեդը տեղափոխվեց Պլզեն և տեղական «Շկոդա» ակումբ։ 1991/92 մրցաշրջանում խաղացել է Պրահայի «Դուկլե» ակումբում[12], ապա 19 խաղում խփել 3 գնդակ։ Դրանից հետո տեղափոխվել է «Սպարտա»։

Կարիերա

Սպարտա Պրահա

Երիտասարդ կիսապաշտպանը գրավեց լիգայի առաջատար ակումբ «Սպարտայի» ուշադրությունը և տեղափոխվեց այնտեղ 1992/93 մրցաշրջանում։ «Սպարտայում» Նեդվեդին անմիջապես չփորձարկեցին հիմնական կազմում։ Նա խաղաց 18 հանդիպում, որից 13-ում դուրս եկավ խաղադաշտ որպես փոխարինող և չխփեց ոչ մի գնդակ։ Իրադրությունը բարելավվեց հաջորդ մրցաշրջանում, որի ընթացքում Նեդվեդը խաղաց 23 անգամ և խփեց 3 գոլ։

1994/95 մրցաշրջանում նա դարձավ «Սպարտայի» հիմնական խաղաստեղծ ֆուտբոլիստներից մեկը՝ խաղալով 27 խաղում, խփելով 6 գնդալ և նվաճելով 3 չեմպիոնական տիտղոս անընդմեջ։ Հաջորդ մրցաշրջանում նա 27 խաղում խփեց 14 գոլ, և նրան նկատեցին արտասահմանյան ակումբները։ Նրանով առավել հետաքրքրված էր «ՊՍՎ»-ն։

Հավաքական

Նեդվեդն ազգային հավաքականի կազմում

1994 թվականի հունիսի 5-ին Նեդվեդն առաջին անգամ հանդես եկավ Չեխիայի հավաքականի կազմում՝ խաղալով Իռլանդիայի հավաքականի դեմ։ Հավաքականի հետ ևս Նեդվեդը հասել է նվաճումների։ 1996 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ Չեխիան դուրս եկավ եզրափակիչ և դարձավ փոխչեմպիոն։

Եվրո-2004-ին Նեդվեդը չեխական թիմի ավագն էր, և հասան կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակիչ հանդիպման առաջին խաղակեսում Նեդվեդը վնասվածք ստացավ և ստիպված էր լքել խաղադաշտը։ Մնալով առանց ավագի՝ չեխական թիմը պարտվեց ապագա չեմպիոն հույներին՝ բաց թողնելով գնդակ լրացուցիչ ժամանակում։

Հետագայում Նեդվեդն իր ցանկությամբ դուրս եկավ հավաքականից, որպեսզի չվտանգի առողջությունը և չլարի օրգանիզմը։ Բայց և այնպես կրկին միացավ հավաքականին Նորվեգիայի դեմ խաղում 2006 թվականին Գերմանիայում կայացած Աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերի ժամանակ։ 2006 թվականի Աշխարհի առաջնությունից հետո Նեդվեդը վերջնականապես ավարտեց կարիերան Չեխիայի հավաքականի կազմում։ 2006 թվականի օգոստոսի 16-ին Սերբիայի դեմ ընկերական խաղը Նեդվեդի համար վերջինն էր Չեխիայի հավաքականի կազմում։

Անձնական կյանք

Նեդվեդը խաղացել է կոնտակտային լինզաներով։ Նա համարվում է լուրջ և համեստ մարդ, օրինակելի ընտանեհայր։ Կնոջ՝ Իվանայի հետ ունի երկու երեխա (որդին՝ Պավելը և դուստրը՝ Իվանան)։ Իտալացի երկրպագուները Նեդվեդին անվանում էին «Pavelina», որը թարգմանաբար նշանակում է «նժույգ»։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային կարիերա
ԱկումբՄրցաշրջանԼիգաԳավաթներ[13]Եվրագավաթներ[14]Այլ[15]Ընդհանուր
ԽաղԳոլերԽաղԳոլերԽաղԳոլերԽաղԳոլերԽաղԳոլեր
Դուկլա Պրահա1991-1992193------193
Ընդհանուր193193
Սպարտա Պրահա1992-1993180--50--230
1993-1994233--40--273
1994-1995276--20--296
1995-19963014--85--3819
Ընդհանուր982319511728
Լացիո1996-19973273132--3810
1997-1998261162112--4315
1998-1999211408411346
1999-20002856112110477
2000-200131931103104513
Ընդհանուր1383322544123120751
Յուվենտուս2001-20023244070--434
2002-200329910155104614
2003-2004306406210418
2004-200527710103--3810
2005-2006335408210467
2006-2007331131----3612
2007-200831221----333
2008-20093273090--447
Ընդհանուր2475122255123032765
Ամբողջ կարիերայում5021104471182961670147

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Nedvěd, Pavel (2010). La mia vita normale: di corsa tra rivoluzione, Europa, e pallone d'oro (իտալերեն). Torino: ADD Editore. ISBN 978-8896873090.
  • Nedvěd, Pavel; Dalai, Michele (2011). Můj obyčejný život: běh od revoluce do Evropy a ke Zlatému míči (չեխերեն). Prague: Argo. ISBN 978-80-257-0401-1.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Նեդվեդ» հոդվածին։