Golden Foot

«Ոսկե ոտք»[1][2][3][4], հանդիպում է նաև թարգմանության հետևյալ տարբերակները՝ «Ոսկե ոտնաթաթ»[5], «Ոսկե ներբան»[6] и «Ոսկե ոտնահետք»[7] (անգլ.՝ Golden Foot), ամենամյա միջազգային մրցանակը, որը տրվում է ֆուտբոլիստներին թիմում և անհատական բարձր սպորտային ձեռքբերումների համար[8]։ Այս մրցանակի առանձնահատկությունն այն է, որ հաղթողն իր ոտնահետքերը թողնում է Չեմպիոնների ծառուղում (անգլ.՝ Champions Promenade), մի տեսակ Փառքի ծառուղի, որը գտնվում է Մոնակոյի ափին։

Golden Foot
Տեսակմարզական մրցանակ
Երկիր Մոնակո
Հիմնադրվել է2003
Կայքgoldenfoot.com(անգլ.)

Պատմություն

Չեմպիոնների ծառուղի ստեղծելու գաղափարը պատկանում է Մոնակոյի զբոսաշրջության զարգացման ընկերությանը՝ Չեմպիոնների համաշխարհային ակումբի (անգլ.՝ World Champions Club) անմիջական աջակցությամբ։ Մրցանակը 2003 թվականին Ալբեր II-ի հրամանով սահմանել է Անտոնիո Կալենդոն[9]։ Համաձայն պաշտոնական կայքում հրապարակված պայմանների[8]՝ մրցանակի հավակնորդի տարիքը պետք է լինի առնվազն 29 տարեկան։ Հաղթողն ընտրվում է Golden Foot-ի ժյուրիի և լրագրողների հանձնաժողովի կողմից ներկայացված տասը թեկնածուների ցանկից՝ համացանցային քվեարկության արդյունքում։

«Golden Foot»-ի հաղթողից բացի ամեն տարի ընտրվում է նաև «ֆուտբոլի լեգենտներ»։ Դրանք կարող են լինել ինչպես ակտիվ խաղացողներ, այնպես էլ այն խաղացողները, որոնք արդեն ավարտել են իրենց մարզական կարիերան։ «Ֆուտբոլի լեգենդները» նույնպես կարող են թողնել իր ոտնահետքերը Չեմպիոնների ծառուղում։

Հաղթողներ

ԹվականԽաղացող, ակումբ«Ֆուտբոլի լեգենդներ»
2003 Ռոբերտո Բաջո,
Բրեշիա
2004 Պավել Նեդվեդ,
Յուվենտուս
2005 Անդրեյ Շևչենկո,
Միլան
2006 Ռոնալդո,
Ռեալ Մադրիդ
2007 Ալեսանդրո Դել Պիեռո,
Յուվենտուս
2008 Ռոբերտո Կառլոս,
Ֆեներբահչե
2009 Ռոնալդինյո,
Միլան
2010 Ֆրանչեսկո Տոտտի,
Ռոմա
2011 Ռայան Գիգզ,
Մանչեստեր Յունայթեդ
2012 Զլատան Իբրահիմովիչ[11],
Պարի Սեն-Ժերմեն
2013 Դիդիե Դրոգբա,
Գալաթասարայ
2014 Անդրես Ինեստա,
Բարսելոնա
2015 Սամուել Էտո'Օ,
Անալյասպոր
2016 Ջանլուիջի Բուֆֆոն,
Յուվենտուս
2017 Իկեր Կասիլյաս,
Պորտու
2018 Էդինսոն Կավանի,
Պարի Սեն-Ժերմեն
2019 Լուկա Մոդրիչ,
Ռեալ Մադրիդ
2020 Կրիշտիանու Ռոնալդու,
Յուվենտուս
2021 Մուհամմադ Սալահ,
Լիվերպուլ
2022 Ռոբերտ Լևանդովսկի,
Բարսելոնա

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Golden Foot» հոդվածին։