Պատրիկ Կլյուվերտ

Պատրիկ Կլյուվերտ (հոլ.՝ Patrick Kluivert, (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն), Պետրիկ Կլայվերթ, հուլիսի 1, 1976(1976-07-01)[1][2], Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ, «Բարսելոնա» ֆուտբոլային ակադեմիայի տնօրեն։ Նախկինում եղել է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ՖԱ տնօրենը, Կամերունի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնականը[3], Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վան Գալի օգնականը:։

Պատրիկ Կլյուվերտ
հոլ.՝ Patrick Kluivert
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՊատրիկ Ստեֆան Կլյուվերտ
Քաղաքացիությունը Նիդերլանդների Թագավորություն
Մականունսև հովազ
Ծննդյան ամսաթիվհուլիսի 1, 1976(1976-07-01)[1][2] (47 տարեկան)
ԾննդավայրԱմստերդամ, Նիդեռլադներ, Հոլանդիա
Հասակ189 սմ
Քաշ79 կիլոգրամ
Դիրքհարձակվող
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1994-1997

1997-1998
1998-2004
2004-2005
2005-2006
2006-2007

2007-2008

Այաքս
Միլան
Բարսելոնա
Նյուքասլ Յունայթեդ
Վալենսիա
ՊՍՎ Էյնդհովեն

Լիլլ

97(50)
33 (9)
255 (110)
37 (13)
11 (2)
16 (3)

11 (4)
Ազգային հավաքական
1994-2004Հոլանդիայի ՖԱՀ79 (40)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Որպես ֆուտբոլիստ՝ հանդես է եկել հոլանդական «Այաքս»-ում, իսպանական «Բարսելոնա»-ում, Հոլանդիայի ազգային հավաքականում[4][5][6]։ Եղել է 1990-ական թվականների «Այաքս»-ի այն «ոսկե սերնդի» ներկայացուցիչներից մեկը, որին հաջողվել է 1995 թվականին նվաճել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի գավաթը։ Այնուհետև վեց տարի հանդես է եկել իսպանական «Բարսելոնա»-ում, որի կազմում անց է կացրել 249 խաղ, խփել 124 գոլ[4][7], 1998-1999 տարեշրջանում դարձել Լա Լիգայի չեմպիոն։

1994-2004 թվականներին ընդգրկված է եղել Հոլանդիայի ազգային հավաքականում, որի կազմում անց է կացրել 79 հանդիպում, խփել 40 գոլ, դարձել բոլոր ժամանակների լավագույն հոլանդացի հարձակվողներից մեկը[8][9]։ 2004 թվականին ընդգրկվել է ՖԻՖԱ-ի 100 մեծագույն ֆուտբոլիստների ցանկում, որը կազմվել էր աշխարհահռչակ Պելեի կարծիքների հաշվառմամբ։

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է նաև Պատրիկի որդին՝ Ջասթինը. հանդես է եկել «Այաքս»-ի երկրորդ թիմում, իտալական «Ռոմա»-ում, ներկայումս վարձավճարով խաղում է ֆրանսիական OGC Nice ակումբի թիմում[10][11]։

Մարզական նվաճումներ

Որպես խաղացող

Այաքս[12]

  • Նիդերլանդների բարձրագույն խմբի առաջնության (Eredivisie) հաղթող . 1994–95, 1995–96
  • Սուպերգավաթակիր. 1994, 1995
  • ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի գավաթակիր. 1994–95
  • ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր. 1995
  • Միջմայրցամաքային գավաթի խաղարկության հաղթող. 1995

Բարսելոնա[12]

PSV[12]

  • Eredivisie. 2006–07

Նիդերլանդների ազգային հավաքական[12]

  • ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկություն. չորրորդ տեղ՝ 1998
  • Եվրոպայի ֆուտբոլի առաջնություն. բրոնզե մեդալ՝ 2000[13]

Անհատական նվաճումներ

  • Ոսկե գնդակ։ 5-րդ տեղ (1995)
  • Ոսկե խաղակոշիկ՝ 2000 թ. (5 գոլ)[14]
  • Եվրո-2000 առաջնության խորհրդանշական հավաքականի անդամ[15]
  • ՖԻՖԱ 100
  • Նիդերլանդների հավաքականի կազմում ռեկորդային թվով գոլերի հեղինակ. 2003–2013[16]
  • Հոլանդական ֆուտբոլի «Տարվա տաղանդ». 1995[17]
  • Բրավո մրցանակ. 1995

Որպես մարզիչ

Jong FC Twente[12]

  • Beloften Eredivisie: 2011–12

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիկ Կլյուվերտ» հոդվածին։